Երևան, 30.Նոյեմբեր.2022,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Որքա՞ն է Մարաթոնյան վազքի երկարությունն, ու ի՞նչ կապ ունի արքայական ընտանիքը դրա հետ. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Մարաթոնյան վազքի հեռավորությունը կազմում է 42 կմ 195 մետր: Իսկ ե՞րբ և որտե՞ղ է առաջացել այդ սպորտաձևը: Ընդունված է, որ այդ հեռավորությունը մ.թ.ա. 490 թվականին առաջինը հաղթահարել է հույն զինվոր Ֆիդիպիդը (այլ աղբյուրներով` Ֆիլլիպիդ)՝ առանց կանգառների վազելով Մարաթոնյան մարտադաշտից Աթենք, հայտնել է ուրախալի լուրը, որ հույները ճակատամարտում հաղթել են, և անշնչացած ընկել է: Բայց դա չի հաստատվում փաստական աղբյուրներով:

Ըստ Հերոդոտի, Ֆիդիպիդը իրոք հույն սուրհանդակ-վազորդ էր, որին Աթենքից ուղարկել էին Սպարտա՝ օգնական ուժեր խնդրելու համար: Այդ տարածքը նա անօգուտ հաղթահարել է երկու օրից պակաս ժամանակում, քանի որ սպարտացիները տոնում էին ինչ-որ հոգևորական տոն և հրաժարվել են ռազմական օգնություն ցուցաբերել Աթենքին: Սուրհանդակ-վազորդը ստիպված հետ է վերադարձել Աթենք: Իսկ աթենացիները Մարաթոն դաշտում առանց սպարտացիների ջախջախել են պարսիկներին:

Հերոդոտը այս պատմությունը գրի է առել դեպքերից 6 տարի անց: Մարաթոնից Աթենք վազքի մասին առաջին անգամ գրել է Պլուտարքոսը մեր թվարկության առաջին դարում, այսինքն՝ այդ դեպքերից 550 տարի անց: Պլուտարքոսն, իհարկե, շատ հերոսական է նկարագրել այդ ամենը, քանի որ դա գրված է «Փառք Աթենքին» էսսեում: Եվ հետո նա սուրհանդակ-վազորդին կոչել է Եվկլ: Նաև կասկածելի է, որ նա այդքան վազքից հետո շունչը փչի: Հույն ռազմական սուրհանդակ-վազորդները առանց կանգառի վազում էին մի քանի անգամ ավելի տարածքներ, ընդ որում՝ առանց առողջությանը վնաս պատճառելու: Ինչ որ է, պատմությունն այդ է: Երբ մեր նոր ժամանակներում վերականգնվել է օլիմպիական շարժումը, որոշվել է, որ անպայման պետք է լինի Մարաթոնյան վազք:

Առաջին օլիմպիական խաղերը ընթացել են Աթենքում 1896 թվականին: Կազմակերպվել է Մարաթոնյան վազք Մարաթոնյան դաշտից մինչև Աթենք: Հեռավորությունը կազմել է 34,5 կմ: Ի ուրախություն հույների, հաղթել է հույն, մասնագիտությամբ ջուր վաճառող Սպիրիդոն Լուիսը՝ 2 ժամ 58 րոպե 50 վայրկյան արդյունքով: Նրան չի խանգարել անգամ վազքի ընթացքում կանգառը հորեղբոր տան մոտ, որտեղ նա գինի է ըմպել: Հետագա 8 օլիմպիական խաղերին Մարաթոնյան վազքի հեռավորությունը ֆիքսված չի եղել և կազմել է 40-ից մինչև 43 կիլոմետր:

Վերջնական 42 կմ 195 մետր հեռավորությունը որոշվել է 1921 թվականին Սիրողական թեթև ատլետիկայի միջազգային ֆեդերացիայի կողմից: Վերցվել է 1908 թվականի լոնդոնյան օլիմպիադայի Մարաթոնյան վազքի հեռավորությունը: Այն ժամանակ Լոնդոնում որոշված էր, որ վազքը պետք է լիներ 40 կմ-ի չափով տարածությամբ, բայց այդ տարածությունը երկարեցվել է մինչև 42 կմ 195 մ այն պատճառով, որպեսզի արքայական ընտանիքը դիտի վազքը իրենց Վինձորյան ապարանքի պատուհաններից:

Ցանկացած վազք, որը գերազանցում է Մարաթոնյանին, կոչվում է սուպերմարաթոնյան: 1983 թվականին Սուպերմարաթոնի ամերիկյան ասոցիացիան կազմակերպել է սուպերմարաթոն՝ Ֆիդիպիդի երթուղով՝ Աթենքից Սպարտա, ըստ հույն պատմագիրների գրվածքների: Ի ուրախություն հույների, այստեղ ևս հաղթել է հույնը՝ Յանիս Կուրոսը:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Վահագն Ալեքսանյանը նշանակել է ՔՊ վարչության նախագահ Փաշինյանի տեղակալ` զարգացման գծով Գեղարքունիքի մարզպետը պարգևատրել է իր օգնականներին Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները և ժամանակացույցըԱհազանգ է ստացվել, որ Զվարթնոց օդանավակայանում ռումբ կաՏեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է Նիկոլ Փաշինյանը Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը Երևանում Daweoo Laganza-ն վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող ամուսիններին «Հո Ռուբեն Վարդանյա՞նը չի առաջինը շրջանառության մեջ դրել, որ Արցախը պետք է լինի անկախ, հակասություն փնտրելը զուտ քաղաքական սպեկուլյացիա է, կամ չիմացություն». Լարիսա Ալավերդյան Մեդվեդևը ՆԱՏՕ-ին կոչ է արել «ապաշխարել մարդկության առաջ» Նիդեռլանդների հավաքականը 11-րդ անգամ դուրս եկավ ԱԱ-ի փլեյ-օֆֆ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Երևանում գործող «Անի» սրճարանի տարածքում հայտնաբերվել է տղամարդու դի Արձանագրվել է հրադադարի խախտում, վիրավորվել է երկու մարդ. ռուս խաղաղապահներ Ահազանգ է ստացվել, որ Երևանի «Ռիո Մոլ» առևտրի կենտրոնում ռումբ է դրված Ոսկեհասկ գյուղում ավտոմեքենա է այրվել Հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Ա. Զ.-ն․ ՀՀ ՊՆ Սպասվում են տեղումներ և ջերմաստիճանի նվազում Հայ խաղաղապահների պատրաստությունը բարձր է գնահատվել Կոսովոյում և Լիբանանում Հայ-ադրբեջանական սահմանին սրացման վտանգ կա․ Stratfor հետախուզական-վերլուծական ընկերություն ԱՆԻՖ հիմնադրամը արձագանքել է Տիգրան Ավինյանի ` ապօրինի պաշտոնավարման մասին լուրերին Պատերազմի հետևանքով տեղահանվածներին բնակարանով ապահովելու ծրագիրն ավարտին կհասցվի 2024 թվականին. Արցախի ԱԺ նախագահ Հայաստանն ու Թուրքիան քննարկում են երկու երկրի քաղաքացիների՝ սահմանը հատելու հնարավորությունը. Էրդողանի խոսնակ Մեր կուսակցության ներկայացուցիչներն արել են ամեն բան ԱԺ-ում և ԱԺ-ից դուրս առկա խնդիրները բարձրաձայնելու համար․ Ելենա ԿիրակոսյանՇենգավիթ ԲԿ-ում նորածինն ու 33-ամյա ծննդկանը մահացել են. հարազատները մեղադրում են բժշկինՊոպուլիզմից ձերբազատվելու պահը. Ռուբեն Վարդանյանի խոսքը՝ լակմուսի թուղթ Թափանցիկ արևային մարտկոցները շենքերը կվերածեն էլեկտրակայանների Մեր առաջընթացը հնարավոր չէ զսպել. ՆԱՏՕ-ն կամրապնդի իր ներկայությունը Սև ծովից մինչև Բալթիկ ծով. Բլինկեն «Ալաշկերտը» պարտվեց հետնապահին Նախաձեռնվել են ենթակա զորամիավորումների, զորամասերի համալիր և բազմակողմանի ստուգումներ. ՊՆ Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն էժանացել է ավելի քան 4 դրամով Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանի եղբայրը վրաերթի է ենթարկվել. ինչ է կատարվել ՄալաթիայումՀանրապետության տարածքում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով Արցախում կլինեն էներգամատակարարման անջատումներ Հայաստանում գնաճը 2023թ. կանխատեսվում է 4,6 տոկոսի, 2024-ին՝ 3,3 տոկոսի մակարդակում. ԵԱԶԲ Տիգրան Ավինյանի պաշտոնավարումը քաղաքապետի տեղակալի պաշտոնում ապօրինի է. նա միաժամանակ զբաղեցնում է երկու պաշտոն Ստեղծված իրավիճակն անհամատեղելի է մասնագիտական գործունեության վերաբերյալ իմ մոտեցումների և գոյություն ունեցող խնդիրների լուծման նկատմամբ ունեցածս պատասխանատվության հետ. Հռիփսիմե ՍտամբուլյանԱրտակարգ դեպք Երևանում․ Niva-ն «Բելաջիո» ռեստորանի հարևանությամբ դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ կախվել դեպի ձորակը «Ամենագետ» ծովաբողկը. որտեղի՞ց է սկիզբ առնում այդ արմատապտղի սոուսը. «Փաստ»Թմրանյութի 27 փաթեթ տեղադրել էր տարբեր վայրերում, մոտը դեռ 10 փաթեթ էլ կար Ադրբեջանի խորհրդարանում առաջարկել են փոխել երկրի անունը Վահե Հակոբյանը, Հռիփսիմե Ստամբուլյանն ու Ելենա Կիրակոսյանը դիմում են ներկայացրել` իրենց մանդատներից հրաժարվելու վերաբերյալ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՆՈՅԵՄԲԵՐԻ). Աշխարհում առաջին փրկարարական գործողությունը ուղղաթիռի օգնությամբ. «Փաստ»Հիմա ակնհայտորեն դրա ժամանակը չէ. «Փաստ»Մեկին՝ ՀԱՊԿ, մյուսին՝ «ՆԱՏՕ-ի օրեր». «Փաստ»Շուշիի, Մարտունու ուղղությամբ կրակ բացելու մասին Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն ապատեղեկատվություն է․ Արցախի ՊՆ Պղինձը թանկանում է «Օրեր են լինում, երեխաները քնած են, ինձ թվում է՝ մեկը «մամա» է կանչում». Սոսը տուն է «վերադարձել» զոհվելուց 57 օր անց. «Փաստ»Բայրամովն ու Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել Ոստիկանությունը հայց է ներկայացրել ընդդեմ զոհված զինծառայողների ծնողների. Ռոբերտ Հայրապետյան Սանոսյանին հնարավոր է պաշտոնանկ անեն. «Փաստ»