Երևան, 27.Սեպտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Երբ ԶԼՄ-ից անհետանում է բանականությունը. Չալաբյանը՝ թիրախում

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Թշնամու դեմ միայնակ կռիվ տված և զոհված հայ զինվորի անօրինակ սխրանքը ոգեշնչման հնարավորություն տվեց ժողովրդին, շատերը՝ թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական շրջանակներից, դրվատանքի իրենց խոսքն ասացին Տարոն Անդրեասյանի խիզախության մասին։ Կարծես՝ այդ սխրանքն առիթ էր հանրությանը համախմբելու, հերոսության իրական օրինակով երիտասարդությանը դաստիարակելու, ճիշտ ուղենիշներ և արժեքներ սերմանելու համար։

Տարօրինակ կերպով, Տարոն Անդրեասյանի սխրանքին անդրադարձի համար քինախնդրության և անվայելուչ քննադատության թիրախ դարձան ոչ թե իշխանականները, Արցախի տեղը չիմացողներն ու դասալիքները, այլ մարդ, ով ահռելի աշխատանք է կատարել Արցախի պաշտպանունակությունը բարձրացնելու համար, բազմաթիվ նախաձեռնություններ է արել Հայաստանում և Արցախում, ի վերջո, թողել է հարմարավետ կյանքն արտերկրում և ընտանյոք հանդերձ վերադարձել է հայրենիք, որտեղ հետապնդումների է ենթարկվում գործող վարչախմբի կողմից։

Մամուլի որոշ միջոցների թունոտ արձագանքը «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գրառմանը, բնութագրում է միայն այդ ԶԼՄ-ներին և նրանց թիկունքում կանգնած քաղուժերին։

Ի՞նչ է ասում Չալաբյանը. «Հետադարձ գնահատելով Տարոնի սխրանքը՝ կարելի է պնդել, որ եթե բոլորս, կամ գոնե մեր մեծամասնությունն ունենար Տարոնի անձնվեր գիտակցությունը, մենք կհաղթեինք այս պատերազմում, ինչպես հաղթել էինք նախորդում, այսօր էլ չէինք ապրի պարտվածի խարանով, հաղթողը պարբերաբար չէր ստորացնի մեզ նոր ոտնձգություններով և զիջումների պահանջով։ Ցավոք, այս անգամ այդպես չստացվեց, Տարոնները մնացին փոքրամասնության մեջ և իրենց կյանքով հատուցեցին մեծամասնության անտարբերության, նյութապաշտության և վախերի համար»։

Ավետիք Չալաբյանի այս հստակ, առանց վերամբարձ խոսքերի արձանագրումը, թերևս, «ահաբեկել» է այդ ԶԼՄ-ներին, վախեցրել, որ իրենց տերերից ավելի գիտակցված և կշռադատված խոսք ասող կա Հայաստանում, ուստի հարձակվել էին Ավետիք Չալաբյանի վրա՝ հընթացս հիշելով իրենց իշխանության օրոք կուտակած «ձեռքբերումները»։ Այսպես է լինում, երբ ԶԼՄ-ից անհետանում է բանականությունն ու ուղեղը։ Ցավոք...

Արմեն Սարիբեկյան

Դուք ունեք բարեկամ և վստահելի գործընկեր՝ ի դեմս ԱՄՆ-ի. Փաուերը՝ Հայաստանին Տավուշի մարզի Այգեձոր գյուղում 60 հատ հրանոթային արկ է հայտնաբերվել Ինչ է հայտարարում Հիքմեթ Հաջիևը Արցախի պատմությանն առնչվող հազվագյուտ վավերագրերն ու հնատիպ գրքերը տեղափոխվել են Մատենադարան Սբ. Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Հռոմում ՀՀ-ն պատերազմի շեմին․ Ալիևը և Էրդողանը օգտվելու են հայ-ռուսական՝ այս պահի թշնամական հարաբերությունից Պայթյունից տուժած քանի քաղաքացի է տեղափոխվել ՀՀ«Ապրելու երկիր» կուսակցությունը արցախցիներին կտրամադրի կացարաններ Ալավերդի և Նոյեմբերյան համայնքներում 11:00-ի դրությամբ Հայաստան է տեղափոխվել 237 արցախցի, որից` 142-ը` ուղղաթիռովներով, 95-ը` շտապօգնության մեքենաներով Ադրբեջանը հրապարակել է սեպտեմբերի 19-ի հարձակման հետևանքով զոհերի թիվը Սիսիանի համայնքապետարանը՝ Արցախից բռնի տեղահանվածներին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների բուժօգնությունը Հայաստանում անվճար է ԱՄՆ-ն մերժել է Վաշինգտոն այցելելու վերաբերյալ Իրանի արտգործնախարարի դիմումը Որոշ հասցեներում մի քանի ժամ ջուր չի լինի Հայ բնապահպանները մտահոգված են հանքարդյունաբերության ոլորտում ՎԶԵԲ-ի ներդրումային քաղաքականությամբ․ Իսկ Արցա՞խը Քիչ առաջ վերջին հայը դուրս եկավ Ճարտար քաղաքից Այսօր 44-օրյա պատերազմի տարելիցն է Ադրբեջանցի զինծառայողները կրակում են Չարեքտարի 13-րդ դարի վանքի ուղղությամբ․ տեսանյութ Իլհամ Ալիևին հորդորել եմ ձեռնպահ մնալ ԼՂ–ում հետագա ռազմական գործողություններից. Բլինքեն Ֆրանսիան Սյունիքի մարզում հյուպատոսություն կբացի․ Կատրին Կոլոննա «Կարմիր բերետավորները» ձերբակալել են ուսանողներին․ գործադրել են օրենքով արգելված բացահայտ անհամաչափ ուժ (տեսանյութ) Ո՞ր հասցեներում լույս չի լինի Գազ չի լինելու Կրակոցներ՝ Երևանում Հայտնաբերվել է ևս 5 աճյուն Մոսկվայի կոշտ պատասխանը Փաշինյանին. ինչի՞ վրա է Փաշինյանի հույսըՊայթյունի հետևանքով ճակատագիրն անհայտ քաղաքացիների թիվը 105 է․ Արցախի ՄԻՊ Միջանցքում ծնվել է առաջին երեխան, ու արդեն մահացել է առաջին տարեցը․ Գեղամ Բաղդասարյան Էրդողանն ու Ալիևը չեն բավարարվելու Արցախով․ Վալերի Բուայե Արցախում սկսվել է չճանաչված դիերի նույնականացման գործընթացը ԼՂ-ից Հայաստան տեղափոխված 67 բուժառու Այրվածքաբանության կենտրոնում են Արտակարգ դեպ՝ Երևանում. ըստ հարևանների՝ հնչել է 5 կրակոցՈստիկանների մի մասն իրենց գործելակերպով արդարացնում են Նիկոլի հայրենածախ արարքները․ Գևորգ ՀակոբյանԻնչ իրավիճակ է Արցախում․ ՌԴ ՊՆ–ի հայտարարությունը Այս պահի դրությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 20 270 անձ Կսեղմի՞ Հայաստանը թուրք-ադրբեջանական «խաղաղության» ձեռքըՀայաստանի իշխանությունները պետք է երկրում մեկօրյա սուգ հայտարարեն. Արա Աբրահամյան Իշխանությունը շարունակում է իր լկտի քարոզչությունը․ Մեսրոպ ԱռաքելյանԲերման ենթարկված ուսանողները խախտում թույլ չեն տվել․ Հայաստանի ամերիկյան համալսարան Հայաստանի իշխանությունները պարտավոր են բարձրացնել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բռնակցման հարցը Առաջիկա ժամերին Հայաստան կժամանի արցախցիների համար նախատեսված ֆրանսիական օգնությունը Արցախում նյութական կորուստները, խիստ նախնական գնահատումներով, 50 միլիարդ դոլար են կազմում Շոյգուն հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմը կշարունակվի մինչև 2025 թվականը Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է Պրոֆեսոր Սթիվ Ժեֆերին և իր թիմը կժամանեն ՀՀ՝ պայթյունից տուժածներին բժշկական ծառայություններ մատուցելու նպատակով Ազգային կոմիտեի հայտարարությունը հանրահավաքի հետաձգման վերաբերյալԵվրասիա միջազգային համալսարանը Արցախի ուսանողներին 20 անվճար տեղ է հատկացնում Թուրքական լիրան նորից թարմացրել է պատմական նվազագույնը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր աջակցությունն է հայտնում Արցախից տեղահանված մեր հայրենակիցներինԵրեկվա պայթյունի ժամանակ եղել է նաև եղբայրս․ Մանե Գրիգորյան (լուսանկար)