Ереван, 19.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«2025 թվականից կառուցապատումն ավելի դանդաղ տեմպեր կունենա, պահանջարկն ավելի քիչ կլինի». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այս տարվա երկրորդ եռամսյակում անշարժ գույքի շուկայում ընդհանուր գործարքների ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 24,8 տոկոսով, որը վերջին 12 տարվա համեմատությամբ գործարքների ամենամեծ ցուցանիշն է: «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ խորհրդի անդամ Արսեն Ավետիսյանի հետ զրույցում վերլուծել ենք շուկան, առկա պահանջարկը, բնակարանների գները, խոսել դոլարի արժեզրկման ազդեցության ու մի շարք այլ գործոնների մասին: Արսեն Ավետիսյանի խոսքով, վերջին տարիներին շուկան ակտիվացման միտում ունի, անգամ՝ պատերազմից շատ կարճ ժամանակ հետո:

«Ակտիվացման այս միտումը պայմանավորված է մի քանի գործոններով: Հաշվի առնելով 2022 թ. 2-րդ կիսամյակի տվյալները բոլոր տեսակի գործարքների մասով, բնականաբար, պետք է աճ գրանցվեր՝ պայմանավորված հայտնի պատճառներով՝ հսկայական չնախատեսված մարդկային հոսք ունենք Ռուսաստանից, Ուկրաինայից: Վերցնենք միայն բնակարանների առուվաճառքը և շուկան բաժանենք երկու մասի՝ առաջնային ու երկրորդային: Առաջնայինի դեպքում, որը կառուցապատողներից բնակարանների ձեռքբերումն է, շուկան հաստատուն առաջ է գնում և, իմ դիտարկումներով, դեռ շարունակելու է աճել, քանի որ, ինչպես հայտնի է, եկամտային հարկի վերադարձի հետ կապված օրենքի փոփոխություն է լինելու, ու 2025-ի հունվարից Երևանում այն արդեն չի գործելու: Եվ նույնիսկ այն մարդիկ, որոնց համար բնակարանի հարցն առաջնային չէ, նման խնդիր չունեն, փորձելու են անշարժ գույքի շուկայում ինչ-որ գնում անել, որպեսզի հետագայում, որպես ծրագրի շահառու, կարողանան օգտվել եկամտային հարկի վերադարձի այդ արտոնությունից: Արդյունքում նշված գործարքների թվերը կրկին աճելու են: Հաշվի առնենք, որ նաև կառուցապատման նոր նախագծեր, նոր բնակարաններ են դուրս գալիս շուկա, և այս համատեքստում ևս այդ առաջարկն ու պահանջարկը համամասնորեն աճում են ու մինչև 2025 թվականը դեռ կաճեն: Իմ դիտարկումներով, եկող տարվա կեսից արդեն ավելի մեծ տեմպերով կաճեն»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Արսեն Ավետիսյանը:

Հարցին՝ ի՞նչ է կանխատեսվում 2025-ից հետո, արդյո՞ք հակառակ էֆեկտով չի պասիվանա շուկան, մեր զրուցակիցն արձագանքեց. «Եթե խոսքը վերաբերում է առաջնային շուկային, բնականաբար, ակտիվությունն անգամներով կնվազի: Ի դեպ. «Կառուցապատողների հայկական ասոցիացիան» երեք ծրագիր է ներկայացրել կառավարությանը, էկոնոմիկայի նախարարությանը, որոնք ինչ-որ ձևով կմեղմացնեն եկամտային հարկի արտոնության ծրագրի բացակայությունը: Իսկ թե այսօրվա համեմատ շուկան ինչպիսին կլինի 2025-ին և դրանից հետո, վստահեցնում եմ, որ կառուցապատումն ավելի դանդաղ տեմպեր կունենա, պահանջարկը ավելիք քիչ կլինի, որովհետև 2023-ի երկրորդ կեսից ու 2024-ին բոլորը շատ ավելի արագ են փորձելու լուծել իրենց ապագայի խնդիրը՝ նույնիսկ եթե այդ պահին բնակարանի ձեռքբերման խնդիր չունեն: Դա փորձելու են անել ավելի արագ, որպեսզի օգտվեն վերոնշյալ արտոնությունից:

Ընդհանուր առմամբ, նշված ծրագիրը հիմա օգնում ու խթանում է, որպեսզի անշարժ գույքի շուկան աշխատի, և նույն տրամաբանությամբ, հակառակ էֆեկտով զսպելու է, որ 2025-ից հետո այն աշխատի»: Միևնույն ժամանակ մեր զրուցակիցն ընդգծեց, որ անշարժ գույքի շուկան արագ կայունացման բնույթ ունի մեր երկրում ու արագ է ընտելանում նոր խաղի կանոններին: Անդրադառնալով երկրորդային շուկային, այսինքն՝ արդեն իսկ առկա հին բնակֆոնդին, դրանց գործարքների ու գների աճին, նա նշեց, որ այդ միտումը ևս ինչ-որ չափով կապված է ՌԴ-ից, Ուկրաինայից դեպի ՀՀ մարդկանց չնախատեսված հոսքով:«Նաև այլ գործոն կա: Առհասարակ առաջնային, նաև ընդհանրապես անշարժ գույքի շուկայում հիմա մոդայիկ է ինչ-որ գործ անելը: Ու գրեթե բոլորը, եթե ոչ առաջնային, ապա երկրորդային շուկայում փորձում են, օրինակ՝ բնակարան փոխել»,-ասաց մեր զրուցակիցը:

Բնակարանների գների առումով Արսեն Ավետիսյանը մի քանի այլ գործոն էլ առանձնացրեց. «Առաջին հերթին գները կապված են արտարժույթի փոխարժեքների՝ մասնավորապես դոլարի տատանումների հետ: Բոլորս մեր երկրում բնակարանների արժեքը հաշվում ենք դոլարով, որը մեզ մոտ գրեթե 18 տոկոսով արժեզրկվել է: Եթե նայենք դրամով, ապա շատ դեպքերում բնակարանների արժեքը նույնն է մնացել: Եթե դիտարկենք մեր կողմից վաճառվող նախագծերը, ապա բնակարանի նախնական գնահաշվարկը կատարվել է այն ժամանակ, երբ դոլարի փոխարժեքը 485 դրամ էր: Ըստ այդմ, գները, դրամով արտահայտված, հիմա նույնն են մնացել, իսկ դոլարով արտահայտված, բնականաբար աճել են, որովհետև դոլարն է արժեզրկվել: Այս ֆոնին ինֆորմացիայի ճիշտ չընկալելը կարող է ստեղծել տպավորություն, որ մեզ մոտ գները բարձրանում են: Ճիշտ է, նաև թանկացումներ կան, բնակարանների թանկացումներ են նկատվում, բայց դա կախված է մյուս գործոններից. ընդհանուր առմամբ, ինչ-որ կետերում թանկացել է շինանյութը, նաև աշխատուժը, ինչի հետևանքով նաև թանկացել է շինարարությունը: Այս ամենի արդյունքում, բնականաբար, պետք է բարձրանան նաև բնակարանների գները: Նշվածը վերաբերում է առաջնային շուկային»:

Դիտարկելով երկրորդային շուկան՝ նա շեշտեց, որ առաջնային շուկայում առկա գործոններն ածանցվելու են նաև այդ շուկայի վրա. «Իներցիայով այդ շուկայում ևս բնակարանները կթանկանան: Երևանում բոլոր համայնքներում մեկ մետր քառակուսու հաշվարկով անշարժ գույքը միջինը մոտավորապես 20-30 հազար դրամով թանկացել է: Սա հենց իներցիայով է պայմանավորված: Չեմ կարծում, թե այս միտումը մեծամասամբ կախված է ՌԴ-ից ու Ուկրաինայից դեպի ՀՀ չնախատեսված մարդկային հոսքով: Ինչու, որովհետև, մեր դիտարկմամբ, իրենք այստեղ տուն չեն գնել, հիմնականում վարձակալում են: Իրենք դեռ ադապտացվում են, իսկ գնելու համար մոտավորապես 6 ամսից մինչև մեկ տարի է պետք՝ հասկանալու՝ այս երկրում ուզո՞ւմ է հաստատվել, բնակարան ձեռք բերել, թե՞, միգուցե, փոխելու է բնակության վայրն ու գնալու է Հայաստանից: Այսինքն, դեռ վաղ է ասել, որ այդ գործոնն անշարժ գույքի շուկայում գին փոխեց: Իմ դիտարկմամբ, գները գնալով աճելու են, քանի որ առաջնային շուկայում պահանջարկն ավելանալու է, դրանից ածանցվելու է նաև երկրորդային շուկայի վրա, որտեղ գները նորից աճելու են: Առաջնային շուկայում գները աճելու են, քանի որ առաջիկա 2 տարում պահանջարկն այդ շուկայում շատ է ավելանալու»:

Մեր զրուցակցի հետ զրույցում վերջում անդրադարձանք բնակարանների վարձակալությանը. այս դաշտում ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին պահանջարկի ավելացմանը զուգընթաց գների բարձրացում եղավ, որից տուժեցին մեր քաղաքացիները: Հարցին՝ այս միտումը շարունակվո՞ւմ է, թե պահանջարկի ու գների նվազման միտումներ կան, Արսեն Ավետիսյանը պատասխանեց. «Փետրվար, մարտ ամիսներին աննախադեպ ներհոսքի և այդ ներհոսքը սպասարկելու պատճառով մի կետում՝ Կենտրոն համայնքում, պայմանական, 50 հազար նոր վարձակալ ավելացավ: Ինչ-որ պահի ազատ բնակարան ու հյուրանոց չկար: Պատճառն այն էր, որ ամբողջ հոսքը տեղակայված էր Կենտրոն համայնքում, ինչի հետևանքով, բնականաբար, գները բարձրացան: Հետո ժամանակի ընթացքում մեր հյուրերը սովորեցին Երևանին ու Հայաստանին և կամացկամաց տեղակայման քարտեզը մեծացավ: Արդյունքում նրանք տեղափոխվեցին Երևանի այլ համայնքներ, Հայաստանի այլ քաղաքներ: Խտացումը մի կետից փոքրացավ, ինչի արդյունքում գները կայունացան: Եթե դիտարկենք վարձակալության՝ այս պահի գները, դրանք, իհարկե այն գները չեն, որոնք կային անցած տարի նույն ժամանակահատվածում, բայց նույնը չեն, որոնք կային փետրվար, մարտ ամիսներին: Գները կայունացման կգնան: Ամեն դեպքում, պայմանավորված երկրի մշակութային կյանքի ակտիվացմամբ՝ տարբեր տեսակի փառատոններով, միջոցառումներով, վարձակալության գները, միգուցե, այս տարի ավելի երկար բարձր մնան, որովհետև օրավարձի շուկան լավ է աշխատելու անգամ պասիվ համարվող նոյեմբեր ամսին»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Как бессмысленно повысить значимость Азербайджана?Архиепископ Баграт Галстанян собирает всех оппозиционеров в один котелКто вы, господин или госпожа премьер-министр? Аршак КарапетянАдминистрация боится реагировать на антиармянские выступления ЛукашенкоУченые выяснили, как возбужденное состояние влияет на зрительное восприятие В республике ожидается переменчивая погода Армянская Апостольская Церковь в это воскресенье отметит праздник Пятидесятницы В «Гражданском договоре» запуганы: ищут мостыКто вы, заявите о своей вере, чтобы мы понимали, христиане вы или нет, скажите, вы господин или госпожа? Аршак КарапетянЗа что ведется борьба? «Паст»Отказавшись от церкви, Конституции, истории, кем мы становимся, на что похож глава государства, который хочет создать новый народ? Аршак КарапетянПытаются найти «альтернативы» и мобилизовать сателлитов: «Паст»Кто взял на себя «покровительство» за агрессивное поведение полиции? «Паст»Стилист Зверев заверил, что Пугачева вернется в Россию Пашинян обеспокоен предстоящим митингомНовое посольство Азербайджана в Иране откроется в «более безопасном месте» Глава МИД Германии призвала передать Украине дальнобойное оружие, чтобы защитить Харьков Члены движения «Во имя Родины» во главе с предстоятелем Тавушской епархии шествием отправились к ЕГУ Цена нефти Brent превысила $83,5 за баррель Архиепископ Баграт: Здесь проблема 2-3 домов или государства? Погода в Армении: снег и заморозки в горах Архиепископ: С представителями Армянского национального конгресса обсудили текущие процессы и их позицию Курсы валют в Армении Для администрации действовать в тайне от общественности превратили в заветную ценностьГаджиев обсудил с чиновниками Госдепа отношения Еревана и Баку Баграт Србазан: Делается попытка переложить ответственность на жителей села, это проблема 2-3 домов или проблема государства? Алиев и Лукашенко посетили район Варанды оккупированного Арцаха Баграт Србазан: Мы встретились с АНК и поговорили о процессах и их позиции (Видео) Губернатор Тавуша проводит встречу с жителями села Киранц Нарек Малян: Вся агентская резидентура Южного Кавказа будет перенесена на территорию Армении Дорога, ведущая в село Киранц, перекрыта полицией, жители перекрыли межгосударственную дорогу АМИО Банк выпустил драмовые облигации Давид Ананян: Пришло время нам под председательством Баграта Србазана проявить решительность и радикальность в наших действиях и решениях Въезд в село Киранц все еще закрыт: жители ночью оставались на трассе Баграт Србазан: Я не отступлю от этой борьбы Администрация разозлилась от слова «просьба»Компания Ucom поздравляет всех с днем телекоммуникаций Имеем дело с марионеточным правительством, управляемым иностранцами, целью которого является идентичность армянского народа: Аршак КарапетянПервый звонок для Мгера ГригорянаУченые обнаружили неожиданную причину глухоты и других заболеваний Бетховена Баграт Галстанян: Либо сегодня, либо никогда «Паст». Труфальдино из Армении или Пашинян «кинет» стороны, либо они «кинут» его Беззубое поведение США по отношению к Азербайджану еще больше обостряет аппетит АлиеваВ Армении семьи без вести пропавших военнослужащих продолжат получать финансовую поддержку еще два месяца Армения утвердила программу обеспечения жильем семей, насильственно перемещенных из Арцаха В Бюраканской школе забастовка: Учителя, ученики и их родители проводят акцию протеста Жители села Киранц не хотят встречаться с правительственным чиновником в Иджеване – пусть сам едет в село Жители села Киранц вновь перекрыли межгосударственную автодорогу Армения-Грузия Шант Арутюнян: Я хочу, чтобы движение «Во имя Родины» увенчалось успехом Некоторые члены движения «Тавуш во имя Родины» отправляются в село Киранц