Ереван, 26.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Կավից՝ էլեկտրականություն. թեյնիկների բազմադարյա պատմությունը․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ժամանակակից աշխարհը դժվար է պատկերացնել առանց բաժակների ու թեյնիկների, քանի որ ժամանակակից գրեթե յուրաքանչյուր մարդ թեյ է խմում: Ըստ այդմ, այդ իրերը վաղուց արդեն ամուր հաստատվել են մարդու կյանքում: Սակայն, չնայած դրան, մարդկանց մեծ մասը նույնիսկ տեղյակ չէ, թե ինչպես են առաջացել թեյնիկները, և թե ինչ ուրույն պատմություն ունեն դրանք: Առաջին թեյնիկների պատմությունը կապված է թեյի հայրենիքի՝ Չինաստանի հետ: Առաջին թեյնիկները պատրաստվել են Իսին քաղաքի մերձակայքում՝ կարմիր կավից: Դրանք արտադրվել են միայն վարպետների կողմից: Այդ կավի ամենակարևոր հատկությունն այն է, որ այն ունի ծակոտկեն կառուցվածք: Դրա շնորհիվ այն կանխում է հեղուկի արտահոսքը և թույլ է տալիս օդի ներթափանցում շրջակա տարածությունից, որպեսզի թթվածինը կարողանա հագեցնել թեյը: Այն ժամանակ հավատում էին, որ հենց այդ կավից թեյնիկների մեջ է լավագույնը պատրաստվում այդ անուշահոտ էլիքսիրը, և դրա շնորհիվ է լիովին բացահայտվում այդ ըմպելիքի համային հատկությունները, ինչպես նաև պահպանում է իր օգտակար հատկությունները ավելի երկար ժամանակ:

Ընդ որում, այդ թեյնիկները խմիչքն ավելի համեղ էին դարձնում յուրաքանչյուր հաջորդ պատրաստման ժամանակ: Դա այն պատճառով էր, որ թեյնիկի յուրաքանչյուր ծակոտկեն լցվում էր օգտակար ֆերմենտներով և եթերայուղերով: Ժամանակակից Չինաստանում գոյատևել են Իսենի մի քանի կավե թեյնիկներ: Հիմա էլ կարելի է եռացրած ջուր լցնել դրանց մեջ և հինգ րոպե անց իսկական անուշաբույր թեյ խմել: Տասնվեցերորդ դարում թեյի պաշտամունքը մտել է Ճապոնիա: Այդ տոնիկ ըմպելիքի հայտնվելուց հետո այն արագորեն համընդհանուր համբավ է ձեռք բերել: Ճապոնացիները հայտնագործել են այդ խմիչքը պատրաստելու հսկայական քանակությամբ նոր եղանակներ, իսկ ճապոնական թեյի արարողությունը հայտնի է դարձել ամբողջ աշխարհում: Այդ ժամանակ եղել է մի առանձին արդյունաբերական ճյուղ, որը միայն թեյնիկներ է պատրաստել: Ցանկացած թեյնիկ եղել է իսկական արվեստի գործ՝ զարդարվելով տարբեր մեթոդներով: Արհեստավորները թեյնիկների մակերեսին նկարել են գեղեցիկ նկարներ:

Հետագայում թեյնիկների արտադրության առաջադեմ կենտրոններից մեկը դարձել է Բիզենի նահանգը: 16-րդ դարում, նվաճելով Ճապոնիան, թեյը սկսել է նվաճել նաև Եվրոպան: Իհարկե, թեյի հետ միասին թեյնիկն է հայտնվել Հին աշխարհում: Ճիշտ է, այն ժամանակ թեյի միայն մեկ բաժին էր տեղավորվում նման տարողության մեջ: Թեյնիկը դեռ նման չէր իր ժամանակակից «ազգականին»: Այն ավելի շատ նման էր կավե փոքրիկ կաթսայի: Այն թուրքական սրճամանի և գինու իսպանական տարողության միջանկյալ տեսք է ունեցել: Այդ ժամանակ եվրոպական թեյնիկները եղել են շատ ավելի տգեղ, կոպիտ, պակաս էլեգանտ, քան իրենց արևել յան «գործընկերները»: Եվրոպացիները սկսել են ինքնուրույն պատրաստել թեյնիկներ միայն 17-րդ դարի 70-ականների վերջին: Այդ ժամանակ հոլանդացի արհեստավորներին հաջողվել է ստեղծել արտադրանք, որը կարող է դիմակայել բարձր ջերմաստիճանին: Մի քանի տասնամյակ անց մետաղից պատրաստված սպասք է հայտնվել: 18-րդ դարում սկսել են պատրաստել ճենապակյա թեյնիկներ: Հետո նրանք ձեռք են բերել իրենց ավանդական ձևը և կարողացել են մրցել չինական թեյնիկների հետ: Հետագայում այդ անոթները սկսել են պատրաստել երկաթից և արծաթից: Թեյնիկի տեսքը գրեթե չի փոխվել այդ ժամանակներից ի վեր:

19-րդ դարի վերջին հորինվել են էլեկտրական թեյնիկները: Ըստ վարկածներից մեկի, առաջին էլեկտրական թեյնիկը մարդկանց առջև է հայտնվել Չիկագոյում՝ 1893 թվականին, համաշխարհային տոնավաճառում: Գնդապետ պարոն Կրոմփթոնն է դարձել դրա գյուտարարը: Այդ սարքում ջեռուցման տարրը ներկառուցված է եղել մետաղական հիմքում: Դա մի քիչ նման է եղել էլեկտրական վառարանի: Նման թեյնիկը մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա էր սպառում, բայց ջուրը դանդաղ էր տաքանում, բացի դա, այդ խոհանոցային սպասքը շատ ծանր էր: 1923 թվականին հորինվել է նոր ջեռուցման տարր: Այն արդեն կարող էր ընկղմվել ջրի մեջ: Արթուր Լարջն է եղել դրա գյուտարարը: Նման թեյնիկն ավելի արագ էր տաքացնում ջուրը և շատ ավելի ընդունելի էր, քան նախորդը: 1956 թվականին ստեղծվել է առաջին լիովին ավտոմատ թեյնիկը, որը շատ նման է ժամանակակից թեյնիկներին: Այն ունակ էր ինքնուրույն անջատվել ջուրը եռալու դեպքում: Ռասել Հոբսն է եղել դրա ստեղծողը: Էլեկտրական թեյնիկի կառուցվածքի մեկ այլ փոփոխություն տեղի է ունեցել 20-րդ դարի վերջին:

Պարուրաձև տաքացուցիչի փոխարեն օգտագործվել է մի տարր, որը պատրաստված է չժանգոտվող պողպատից: Նախկինում տաքացուցիչը տեղակայվում էր թեյնիկի պատի մեջ, հետո այդ տարրը տեղակայվել է թեյնիկի ներքևում: Դա ջուրը թողնում է բնական համով: Բացի դա, թեյնիկներն ավելի անվտանգ են դարձել, քանի որ ժամանակակից էլեկտրական թեյնիկներում ջեռուցման մոդուլը ջրի հետ չի շփվում: Սկզբում այս թեյնիկները պատրաստվել են քրոմապատ պողպատից և պղնձից: Շատ ավելի ուշ սկսել են օգտագործել ալ յումինիում: Դրանից հետո երկար ժամանակ էլեկտրական թեյնիկի տեսքը չի փոխվել: Այժմ այդ սարքերի տեսակների հսկայական քանակություն կա: Դրանց արտադրության մեջ օգտագործվում են պլաստմաս, ապակի, չժանգոտվող պողպատ և այլն:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Блинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииКурсы валют в Армении Пашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромНовые подробности о романе Мэрилин Монро с братьями Кеннеди и последнем дне ее жизни