Ереван, 04.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Պետությունը ձեռք է քաշել ամեն բանից». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ծանր օրեր ենք ապրում: Նորից: Շատերն էին նախազգուշացնում, որ 44-օրյա պատերազմով ոչինչ չի ավարտվելու: Բայց կարծես նորից հետևություններ չարվեցին:

«Հասարակության քաղաքական կազմակերպումը երկրի քաղաքական կուսակցությունների խնդիրն է: Պետությունը հրաժարվել է հասարակությունից և ոչ մի քայլ չի ձեռնարկում երկրի պետական, քաղաքական առանձին միավորումների, տնտեսության, բանակի զարգացման ուղղությամբ: Պետությունը ձեռք է քաշել ամեն բանից, ինքը կապ չունի այս խնդիրների հետ: Այսօր գլխավոր խնդիրը պետք է իրականացնեն քաղաքական կուսակցությունները, որոնք, ցավոք, չկարողացան համախմբել հասարակությանը: Ինչո՞ւ: Նախ` գործում են անջատ-անջատ, ուղղակի ծիծաղելի երևույթ է: Հիմա արդեն ոչ թե կուսակցություններն են առանձին-առանձին հանդես գալիս, այլ անհատները: Տեսեք` մեր բաժանումը, հասարակությունում հակասությունների խորացումն ուր է հասել: Ոչ միայն կուսակցություններն են գործում իրար հետ չհամաձայնեցված, իրար չընդունելով, ամբիցիաների ահռելի չափաբաժնով, հիմա էլ գործը հասել է անհատներին:

Մեր հասարակական քայքայումը, տրոհումը հասել է ծայրահեղ աստիճանի, ոչ մի երկրում նման բան հնարավոր չէ: Բայց պետք չէ հուսահատության գիրկն ընկնել, այլ կոչ անել քաղաքական կուսակցություններին միավորվել. եթե ժողովուրդը տեսնի այդ միասնական կամքը, տեսնի, որ միասին են հանուն հայրենիքի փրկության, մեր հասարակությունը ուշքի կգա: Պետությունը մեր ժողովրդով չի զբաղվում, բացարձակ մտահոգված չէ Արցախով, մեր սահմանամերձ գյուղերով, մարզերով, կրթությամբ ու գիտությամբ, առավել ևս մշակույթով: Այնպես որ, միակ ճանապարհը աշխատանքն է մեր կուսակցությունների հետ, որ բացվեն միմյանց առջև, նրանք, ովքեր իրոք նպատակ ունեն փրկել մեր երկիրը, պետք է միասին գործեն` որպես մեկ միասնական մարմին, որովհետև բոլորս ունենք միայն մեկ նպատակ, այն է` հայրենիքի փրկությունը: Ժողովրդին պետք չէ հուսահատության գիրկը նետել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Համահայկական գրողների միության նախագահ, գրականագետ Աբգար Ափինյանը:

Այս օրերին, և ոչ միայն, նաև հասարակությանն ուղղված մեղադրանք է հնչում, որ ցաքուցրիվ են, անջատ, անհաղորդ ու անտարբեր երկրում տեղի ունեցող իրադարձություններին, կարող են անգամ տոնական արարողություններ կազմակերպել` անկախ նրանից, որ Երևանից մի քանի կիլոմետր այն կողմ ռազմական գործողություններ են: Գրականագետը հակադարձում է` հասարակությանը մեղադրել պետք չէ:

«Այսօր մեր երկրում գործող պետական բոլոր մարմինները մեր հասարակությանն ասում են` սա արա, այն արա: Այս ծանր օրերին ռեստորաններն աղմկում էին, որովհետև այդ ամենը հանձնարարված է, որ հենց այդպես էլ արվի: Հասարակությանը մեղադրել՝ նշանակում է մեղադրել հոտին, որը հովիվ չունի: Ամեն անգամ սրտի ցավով եմ լսում այս մեղադրանքներն՝ ուղղված մեր ժողովրդին: Սա ճիշտ չէ, պետք է դադարեցնել այս անբարո վարքագիծը: Տարիներ շարունակ հասարակությանը սովորեցրել են մի բան` գիրք մի կարդա, արհամարհիր դպրոցը, վազիր քո հաճույքների հետևից: Ամբողջ օրն արտասահմանի պրոպագանդան են անում, այն հրաշք է, տեսեք, թե ինչպես են ցուցադրում օտար երկրները: Հայաստանը գանձ է, մեր հինավուրց ու սրբազան երկրի մի կտոր քարը չեմ փոխի ամբողջ արտասահմանի հետ: Մեզ մոտ պրոպագանդան ուրիշ է` արհամարհանք հայրենիքի հանդեպ, սա 30 տարի շարունակ արվել է բոլոր միջոցներով: Այնպես որ, որևէ մեղադրանք պետք չէ հանրությանն ուղղել, այլ նայել այն խողովակներին, որոնցով պատվեր է իջեցվում հասարակությանը: Այո, հասարակությանն ասացին` արհամարհեք դպրոցը, ատեք ձեր ուսուցիչներին, մեր հեռուստասերիալներում հատուկ արհամարհանք կա՝ ուղղված դպրոցին և ուսուցիչներին: Հասարակությունն անում է այն, ինչ իրեն ասում է պետությունը, պետական մարմինները: Նախ և առաջ պետք է պատասխան պահանջենք «հովիվներից»»,նշում է մեր զրուցակիցը:

Հավելում է` 2020 թ.-ի պատերազմից հետո այս իմաստով որևէ փոփոխություն չի զգում մեր կյանքում` «նույն սարսափելի վիճակն է, ժողովրդին արդեն չորս տարի է` ստիպում են ընդունել, որ ցածր է, նսեմ, անմիաբան»: «Հիմա էլ ասում են` պարտված ես: Շատերը, ովքեր ընդդիմադիր են ու խոսում են կառավարության դեմ, միևնույն ժամանակ ժողովրդին են նսեմացնում, ասում` պարտված ես: Բայց չենք պարտվել, 44-օրյա պատերազմի ողջ ընթացքում մեր պաշտպանական շղթան մնացել է իր տեղում, զինվորը չի նահանջել, մի տեղից անցք էին թողել, որտեղից հասան Շուշի, իսկ հետո ասացին` հայ ժողովուրդ, դու պարտված ես, զինվորը չի պարտվել, բայց բոլորը դա են պնդում: Եվ ի՞նչ ենք ուզում ժողովրդից, որին երկու տարի ամեն օր սրսկում են այդ թույնը, նա էլ իրեն պահում է պարտվածի նման»,-ընդգծում է Համահայկական գրողների միության նախագահը:

Եթե պետությունն իրոք աշխատի, գործի դնի բոլոր մեխանիզմները, հնարավոր է արդյունքի հասնել դիվանագիտության տեսանկյունից, բայց զոհված տղաների շարքերն ավելանում են: Նրանց բացակայությունը ոչինչ չի լրացնի, այդ դեպքում ո՞րն է լինելու այս ցավի սփոփանքը:

«Սփոփանքը մեկն է` շուտափույթ դուրս գալ այս վիճակից: Չպետք է նման կերպ շարունակենք, Հայաստանում պետք է փոփոխություն լինի, տպավորություն է, թե անգործության է մատնված ԱԳՆ-ն, ՊՆ-ն տեղյակ չէ ոչ մի բանից: Դիտում եմ, թե ինչ դեմքերով է երևում մեր ՊՆն` խեղճ, նվաստացած, անփորձ: ՊՆ-ն պետք է ազգի առջև կանգնի իբրև ամեհի առյուծ, ինչպես ժամանակին մեր առջև կանգնում էին Վազգեն Սարգսյանը, Համլետ Գրիգորյանը, Սեյրան Սարոյանը և այլք: Իսկ այսօր լուրեր են հաղորդում` խեղճացած, անչափահաս, անմեղսունակ: Սարսափելի բան է: Պիտի արագորեն այս վիճակից դուրս գանք և անպայման հաշվի առնենք հայ մտավորականության ձայնը: Երբ ժամանակին զգացինք, որ Աղավնոն և Բերձորը վտանգված են, Համահայկական գրողների միությունն ուղևորվեց այնտեղ:

Ծրագիր մշակեցինք, որ արտասահմանից մեր գործընկերները ժամանեն, ժամանեցին նշանավոր ռուս մտավորականներ, բայց մինչև դա արեցինք, Աղավնոյի գյուղապետը մեզ ասաց` պարոն Ափինյան, մինչև հասնեք Աղավնո, այստեղ չենք լինի: Այնքան արագ, այնքան հեշտ հանձնեցին այդ գյուղերը: Մի քանի շաբաթ առաջ մեր խորհուրդն ասաց` սպասեք հարձակման, և այդ հարձակումը եղավ: Ինչպե՞ս է ստացվում, որ գրչի մարդիկ այդ ամենը հասկանում են, բայց մեր քաղաքական կուսակցությունները, մեր պետական մարմինները չեն հասկանում: Մի խնդրանք` մի կենտրոնացեք ձեր քաղաքական որջերում, դուրս եկեք, լսեք ժողովրդի, մտավորականության ձայնը: 2021 թ.-ի ընտրությունների ժամանակ բոլոր միջոցներով աղաղակում էինք, որ այդ ընտրություններին գնալ չի կարելի, 2021 թ.-ին ընկանք փոսը և այդ փոսի մեջ թպրտում ենք մինչ այսօր:

Ժամանակին չլսեցին Հովհաննես Թումանյանին, Գրիգոր Զոհրապին, նույնն էլ այսօր է: Այնքան ենք խոսելու, մինչև այս ապիկար մարդիկ հասկանան, որ մտավորականի ձայն նշանակում է ժողովրդի սրտի ձայն և ապագայի տեսլական»,-հավելում է գրականագետ Աբգար Ափինյանը` եզրափակելով. «Վիճակն անհուսալի չէ, ուղղակի պետք է արագ գործել: Պետք է հստակ հասկանալ, որ նախորդ չորս տարում, որոնք անցկացրել ենք դժոխքում, մեր հանրային պահվածքը սխալ է եղել: Բոլորը սխալվել են, կուսակցությունները, որոնք գործել են իրար ատելով ու անմիաբան, քաղաքական գործիչները, որոնք որոշում են միայնակ դուրս գալ հրապարակ և մարդկանց միանալու կոչ են անում: Գործենք միասնական, հրաժարվենք ամբիցիաներից և արագորեն փոփոխություններ կատարենք մեր երկրում»:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Заявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие властиПашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»