Երևան, 27.Սեպտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ռուսաստանի ստեղծած ՀԱՊԿ-ն հենց հիմա կա՛մ հստակ պաշտպանում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, կա՛մ ՀԱՊԿ անդամ Հայաստանը ժամերի ընթացքում դուրս է գալիս ՀԱՊԿ-ից. Խաչիկ Ասրյան

ԲԼՈԳ
Սույն թվականի սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինված ուժերը կրկին ոտնձգություն իրականացրին Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ՝ կրկին պատերազմական գործողություններ իրականացնելով Հայաստանի դեմ՝ պատճառելով մարդկային կորուստներ:

Հայաստանը, 30 տարի լինելով ՀԱՊԿ ռազմաքաղաքական դաշինքի անդամ, սեպտեմբերի 13-ին, պաշտոնապես դիմեց ՀԱՊԿ-ին՝ սանձելու Ադրբեջանին և դուրս շպրտելու Հայաստանի ինքնիշխան տարածքից (Հայաստանը, լինելով ՀԱՊԿ անդամ, գործնականում արդեն ցույց է տվել, որ պատրաստ է կատարել ՀԱՊԿ-ի և նրա անդամ պետությունների առաջ ստանձնած իր պարտավորությունները, որի վառ ապացույցն էլ այս տարվա հունվարի սկզբին Ղազախստանում ՀԱՊԿ անդամ այլ պետությունների հետ հակաահաբեկչական գործողությանը մասնակցելն էր): Հատկապես Հայաստանում բնակվող քաղաքացիները, շունչները պահած, սպասում էին ՀԱՊԿ-ի արդարացի որոշմանը, այն է՝ ՀԱՊԿ-ի գործիքակազմի միջոցով Հայաստանի տարածքից անհապաղ վռնդել ադրբեջանական զինված ուժերին, դադարեցնել պատերազմական գործողությունները և ստիպել Ադրբեջանին՝ Հայաստանին փոխհատուցել նյութական բոլոր կորուստները: Բայց, ի զարմանս բոլորիս, սույն թվականի սեպտեմբերի 13-ի երեկոյան ՀԱՊԿ-ն կայացրեց Հայաստանին նվաստացնող որոշում, այն է՝ իր ստեղծած ինչ-որ հանձնաժողովի միջոցով ճշտել, թե ով է եղել մեղավորը՝ Ադրբեջա՞նը, թե՞ Հայաստանը: Քանի որ ՀԱՊԿ-ի ստեղծման առաքելությունը ՀԱՊԿ անդամ պետությունների տարածքային ամբողջականությունը պաշտպանելը, ՀԱՊԿ անդամ պետությունների նկատմամբ զինված ագրեսիային համատեղ ուժերով դիմակայելն է, ինչը Հայաստանի դեպքում փաստացի տեղի չունեցավ, ուստի, ՀԱՊԿ-ի կողմից կայացրած հակահայկական այս որոշումն իրավական հենց այն հիմքն է, որով Հայաստանի իշխանությունը հենց այսօր պետք է կայացնի Հայաստանի ազգային և պետական շահից բխող պատմական որոշում. «Ռուսաստանի ստեղծած ՀԱՊԿ-ն հենց հիմա կա՛մ հստակ պաշտպանում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ Հայաստանի տարածքից անհապաղ վռնդելով ադրբեջանական զինված ուժերին, դադարեցնելով պատերազմական գործողությունները և ստիպելով Ադրբեջանին, որպեսզի Ադրբեջանը Հայաստանին փոխհատուցի նյութական բոլոր կորուստները, կա՛մ ՀԱՊԿ անդամ Հայաստանը ժամերի ընթացքում դուրս է գալիս ՀԱՊԿ-ից և Հայաստանից ու Արցախից հեռացնում է ռուսական 102-րդ ռազմաբազան, սահմանապահ և խաղաղապահ ուժերին՝ զուգահեռաբար Հայաստան հրավիրելով Ամերիկայի Միացյալ Նահանգներին՝ դառնալով ԱՄՆ-ի ռազմավարական լիարժեք դաշնակիցը» (ավելի քան վստահ եմ, որ միասնական Արևմուտքն՝ ի դեմս ԱՄՆ-ի, իր ռազմավարական դաշնակից պետությանը երբեք մենակ չի թողնի այդ պետության թշնամու դեմ. օրինակը՝ Ուկրաինան):

Հաջորդիվ կներկայացնեմ Հայաստանի՝ իբրև ռազմավարական դաշնակից, բայց իրականում 44-օրյա պատերազմի ժամանակ Հայաստանն ու Արցախը և Հայ ժողովրդին դավաճանած և Արցախը Ադրբեջանին հանձնած Ռուսաստանի իսկական դեմքը:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Առաջնորդ,
«Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատի հրամանատար,
«Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր,
գնդապետ` Խաչիկ Ասրյան
Մարտունեցի Ալենը ցատկում է Ուրալից՝ էլի նռնակն ու ավտոմատը ձեռքին․ «Միքո, ես քեզ մենակ չեմ թողնի գնաս» Իլհա՛մ, ծոծրակդ կտեսնես, բայց «Զանգեզուրի միջանցք» երբե՛ք չես տեսնի. Խաչիկ ԱսրյանՄիջազգային դիտորդների տեղակայման հստակ մեխանիզմը քննարկվում է ԱՄՆ-ի և տարածաշրջանում գործընկերների և դաշնակիցների միջև. Պետդեպ Դուք ունեք բարեկամ և վստահելի գործընկեր՝ ի դեմս ԱՄՆ-ի. Փաուերը՝ Հայաստանին Տավուշի մարզի Այգեձոր գյուղում 60 հատ հրանոթային արկ է հայտնաբերվել Ինչ է հայտարարում Հիքմեթ Հաջիևը Արցախի պատմությանն առնչվող հազվագյուտ վավերագրերն ու հնատիպ գրքերը տեղափոխվել են Մատենադարան Սբ. Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Հռոմում ՀՀ-ն պատերազմի շեմին․ Ալիևը և Էրդողանը օգտվելու են հայ-ռուսական՝ այս պահի թշնամական հարաբերությունից Պայթյունից տուժած քանի քաղաքացի է տեղափոխվել ՀՀ«Ապրելու երկիր» կուսակցությունը արցախցիներին կտրամադրի կացարաններ Ալավերդի և Նոյեմբերյան համայնքներում 11:00-ի դրությամբ Հայաստան է տեղափոխվել 237 արցախցի, որից` 142-ը` ուղղաթիռովներով, 95-ը` շտապօգնության մեքենաներով Ադրբեջանը հրապարակել է սեպտեմբերի 19-ի հարձակման հետևանքով զոհերի թիվը Սիսիանի համայնքապետարանը՝ Արցախից բռնի տեղահանվածներին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների բուժօգնությունը Հայաստանում անվճար է ԱՄՆ-ն մերժել է Վաշինգտոն այցելելու վերաբերյալ Իրանի արտգործնախարարի դիմումը Որոշ հասցեներում մի քանի ժամ ջուր չի լինի Հայ բնապահպանները մտահոգված են հանքարդյունաբերության ոլորտում ՎԶԵԲ-ի ներդրումային քաղաքականությամբ․ Իսկ Արցա՞խը Քիչ առաջ վերջին հայը դուրս եկավ Ճարտար քաղաքից Այսօր 44-օրյա պատերազմի տարելիցն է Ադրբեջանցի զինծառայողները կրակում են Չարեքտարի 13-րդ դարի վանքի ուղղությամբ․ տեսանյութ Իլհամ Ալիևին հորդորել եմ ձեռնպահ մնալ ԼՂ–ում հետագա ռազմական գործողություններից. Բլինքեն Ֆրանսիան Սյունիքի մարզում հյուպատոսություն կբացի․ Կատրին Կոլոննա «Կարմիր բերետավորները» ձերբակալել են ուսանողներին․ գործադրել են օրենքով արգելված բացահայտ անհամաչափ ուժ (տեսանյութ) Ո՞ր հասցեներում լույս չի լինի Գազ չի լինելու Կրակոցներ՝ Երևանում Հայտնաբերվել է ևս 5 աճյուն Մոսկվայի կոշտ պատասխանը Փաշինյանին. ինչի՞ վրա է Փաշինյանի հույսըՊայթյունի հետևանքով ճակատագիրն անհայտ քաղաքացիների թիվը 105 է․ Արցախի ՄԻՊ Միջանցքում ծնվել է առաջին երեխան, ու արդեն մահացել է առաջին տարեցը․ Գեղամ Բաղդասարյան Էրդողանն ու Ալիևը չեն բավարարվելու Արցախով․ Վալերի Բուայե Արցախում սկսվել է չճանաչված դիերի նույնականացման գործընթացը ԼՂ-ից Հայաստան տեղափոխված 67 բուժառու Այրվածքաբանության կենտրոնում են Արտակարգ դեպ՝ Երևանում. ըստ հարևանների՝ հնչել է 5 կրակոցՈստիկանների մի մասն իրենց գործելակերպով արդարացնում են Նիկոլի հայրենածախ արարքները․ Գևորգ ՀակոբյանԻնչ իրավիճակ է Արցախում․ ՌԴ ՊՆ–ի հայտարարությունը Այս պահի դրությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 20 270 անձ Կսեղմի՞ Հայաստանը թուրք-ադրբեջանական «խաղաղության» ձեռքըՀայաստանի իշխանությունները պետք է երկրում մեկօրյա սուգ հայտարարեն. Արա Աբրահամյան Իշխանությունը շարունակում է իր լկտի քարոզչությունը․ Մեսրոպ ԱռաքելյանԲերման ենթարկված ուսանողները խախտում թույլ չեն տվել․ Հայաստանի ամերիկյան համալսարան Հայաստանի իշխանությունները պարտավոր են բարձրացնել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բռնակցման հարցը Առաջիկա ժամերին Հայաստան կժամանի արցախցիների համար նախատեսված ֆրանսիական օգնությունը Արցախում նյութական կորուստները, խիստ նախնական գնահատումներով, 50 միլիարդ դոլար են կազմում Շոյգուն հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմը կշարունակվի մինչև 2025 թվականը Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է Պրոֆեսոր Սթիվ Ժեֆերին և իր թիմը կժամանեն ՀՀ՝ պայթյունից տուժածներին բժշկական ծառայություններ մատուցելու նպատակով Ազգային կոմիտեի հայտարարությունը հանրահավաքի հետաձգման վերաբերյալԵվրասիա միջազգային համալսարանը Արցախի ուսանողներին 20 անվճար տեղ է հատկացնում