Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերից առաջինը Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելն է». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ես ավելի քան համոզված եմ, որ այն, ինչ անում է ադրբեջանա-թուրքական դաշինքը, չի վերաբերում բացառապես Հայաստանին, ՀՀ-ի հաշվին իրենց տարածքների ընդլայնմանը: Սա աշխարհաքաղաքական մեծ պրոյեկտի մի մաս է, որի նպատակը նոր ձևավորվող աշխարհակարգում սեփական աշխարհաքաղաքական բևեռ ստեղծելն է: «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ է հայտնել քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի սանձազերծած հերթական լայնամասշտաբ ռազմական գործողություններին՝ ՀՀ ինքնիշխան տարածքների ուղղությամբ:

«Սա Թուրքիայի քաղաքականությունն է: Թուրքիան փորձում է լինել ոչ թե այդ բևեռի մասը, այլ ինքն իր սեփական ուժի կենտրոնը հանդիսանալ, իրեն հարակից տարածաշրջաններում հարաբերությունների վրա ազդեցություն ունեցող գործոն դառնալ: Այդ նպատակին հասնելու համար Թուրքիային անհրաժեշտ է նախևառաջ Ադրբեջանի հետ ցամաքային կապ ունենալ, որի միջոցով հետագայում նաև կապ՝ թուրքական այլ պետությունների հետ: Այսինքն, նպատակն է, որ այդ աշխարհագրական բևեռի հիմքում լինեն թուրքական պետությունները: Եվ հիմա թուրք-ադրբեջանական դաշինքն օգտվում է ամեն հարմար առիթից՝ իրենց միջև այդ կապն ամրապնդելու, ավելի կայուն դարձնելու համար»,-ասաց քաղաքագետը՝ շեշտելով, որ այդ դաշինքի կողմից Հայաստանի առջև դրված պահանջները նույնպես նույն խնդրի լուծմանն են ուղղված:

«Այսինքն, հիմքում ամեն ինչ անելն է, որ թուրք-ադրբեջանական կապը հաստատուն լինի, չվերահսկվի որևիցե մեկի կողմից: Այդպես Թուրքիան կկարողանա ձևավորել այն բևեռը, որի մասին խոսում է: Հիմա տեսել են, որ նշված նպատակին հակազդող ուժերից մեկը՝ Ռուսաստանը, այս պահին Ուկրաինայում լուրջ խնդիրներ ունի, և այդ պահից ելնելով՝ թուրք-ադրբեջանական դաշինքն անցել է իր ծրագրի հաջորդ քայլին: Այսինքն, այս հարձակմամբ տարածաշրջանում ուժեղանալու ևս մեկ հիմք կամ նախադրյալ է ստեղծում՝ իրենց վերոնշյալ կայուն կապը ստեղծելու համար»,-ասաց նա:

Հրանտ Մելիք-Շահնազարյանի խոսքով, Ադրբեջանի հարձակումն ապացուցեց նաև, որ «խաղաղության օրակարգը» կեղծ էր. «Իհարկե, չեմ բացառում, որ բրյուսել յան հանդիպման ժամանակ Ալիևի օրակարգում այս հարձակումը դեռևս չկար: Վերջին հարձակումը, իմ խորին համոզմամբ, պայմանավորված էր Ուկրաինայի շուրջ զարգացումներով: Բայց, իհարկե, Ադրբեջանին Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր պետք չէ: Նույնիսկ եթե այնտեղ գրված լինեն բոլոր պրոադրբեջանական թեզերը՝ «Արցախի ճանաչում Ադրբեջանի կազմում», «միջանցքի տրամադրում» և այլն, անգամ այդպիսի պայմանագիրն Ադրբեջանի համար վերջնանպատակ չէ։ Վերջնանպատակը սեփական ազդեցության հաստատումն է Սյունիքի և ՀՀ այն տարածքների նկատմամբ, որոնք թույլ կտան Թուրքիայի հետ կայուն կապ ունենալ: Սա է պատճառը, որ, անկախ նրանից, թե ինչ զարգացումներ կլինեն հետագայում, կամ ինչ տրամաբանությամբ կընթանա բանակցային գործընթացը, այնուամենայնիվ, Ադրբեջանը հաջորդ՝ առաջին իսկ հարմար պահին փորձելու է իրենց համար, այսպես ասած, ավելի ռազմավարական ու ավելի երաշխավորված խնդիր լուծել: Եվ եթե նորից զենքի միջոցով ինչ-որ խնդիրներ լուծելու ևս մեկ առիթ լինի, ավելի քան համոզված եմ, որ իրենք օգտագործելու են այդ առիթը ու գնալու են այդ ճանապարհով»:

Անդրադառնալով պաշտոնական Երևանից հնչող հակասական հայտարարություններին՝ կապված նաև հնարավոր փաստաթուղթ ստորագրել-չստորագրելու հետ՝ քաղաքագետը մի քանի հանգամանք առանձնացրեց:

«Ես ավելի քան համոզված եմ, որ Փաշինյանն աշխարհաքաղաքական տիրույթում, անգամ ՀՀ անվտանգությունն ապահովելու այդ չափազանց կարևոր խնդրում ոչ մի խաղ ոչ ոքի հետ չի խաղում: Նա ընդհանրապես չի մտածում այդ հարցերի մասին: Փաշինյանն այսօր ընդամենը մեկ մտահոգություն ունի. դա իր իշխանությունը պահելն է: Փաշինյանը միայն սեփական իշխանությունը պահելով է զբաղված: Հիմա եթե այդ իշխանությունը պահելու համար, օրինակ՝ սպառնալիքներ են առաջանում միջազգային հարթակներից, Ադրբեջանից կամ էլ աշխարհաքաղաքական կենտրոններից, ինքն ասում է այն, ինչն այդ պահին ուզում են լսել նման սպառնալիքի պոտենցիալ աղբյուր հանդիսացող այդ կենտրոնները: Եթե իր համար նման սպառնալիք կա երկրի ներսում, միանգամից ասում է այն, ինչն այդ պահին ուզում են լսել Հայաստանի ներսի՝ իր համար սպառնալիքի աղբյուր հանդիսացողները: Ադրբեջանը հարձակվում է Հայաստանի վրա, տարածքներ է փորձում գրավել, հսկայական կորուստներ է մեզ պատճառում, ու այդ պահին վեր է կենում ու ասում՝ «կստորագրեմ այդ փաստաթուղթը…»: Երեկոյան մարդիկ դուրս են գալիս իր դեմ, տեսնում է՝ ինչ հուժկու հավաք է, տեղում հայտարարում է, որ ոչինչ չի ստորագրելու: Փաշինյանը, մեծ հաշվով, այդ պահին առաջացած խնդրի մենեջմենթով է զբաղված, ինչը պետության համար կործանարար է: Իրեն, այո, դա խուսանավելու, իշխանությունը կրկին մի քիչ էլ երկարացնելու հնարավորություն է տալիս, բայց դա արվում է պետական ռեսուրսների կորստի, նաև մեր զինվորների կյանքի և նրանց արյան հաշվին»,-ասաց քաղաքագետը:

Նրա խոսքով, ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերից առաջինը Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելն է: «Դրանից հետո կարևորը համազգային ռեսուրսների կենտրոնացմամբ, հմուտ դիվանագետների օգնությամբ, մարտահրավերներին համապատասխան ու հավասարազոր լուծումների քաղաքականություն մշակելն է և դրա իրագործումը: Իսկ ինչպե՞ս կարող ենք հասնել իշխանափոխության. ես ավելի քան համոզված եմ, որ եթե մեր քաղաքական, հասարակական դաշտում ազդեցություն ունեցող ուժերի միջև լուրջ կոնսենսուս լինի, և ինչ-որ պահի բոլորն իրար կողք կողքի նստեն, ապա դրանից հետո իշխանափոխությունը կարող է ժամերի հարց լինել, որովհետև այս պահին Նիկոլը օգտվում է նաև այս դաշտում առկա խնդիրներից, տարաձայնություններից: Ես երկրի ներսում գոյություն ունեցող այդ ուժային կենտրոններին ու հոգևոր աշխարհին արդեն արել եմ առաջարկ, որը վերաբերում է Վեհափառ Հայրապետի մասնակցությամբ նման որոշումներ կայացնելու անհրաժեշտությանը: Եվ այս առումով ուրախ եմ, որ ընդդիմադիր գործիչներն այդ միտքը զարգացրել ու նույնիսկ գործընթաց են դարձրել այս պահին՝ հանդիպումների տեսքով: Լիահույս եմ, որ օր առաջ այդ գործընթացը տրամաբանական ավարտին կհասնի, այդ կոնսենսուսը վերջնականապես կձևավորվի: Միայն դրանից հետո հնարավոր կլինի խոսել Նիկոլին հեռացնելու և իրական հնարավորությունների մասին»,-շեշտեց քաղաքագետը:

Անդրադառնալով հասարակական լայն շերտերի որոշ ընկալումներին, երբ ստեղծված իրավիճակում մի դեպքում կարող են միանգամից մեծ ոգևորություն դրսևորել սպասվելիք ացերից, կոչերից, մյուս դեպքում, օրինակ՝ տարբեր երկրների ղեկավարների մասնակցությամբ մեկ լուսանկարը կարող է մեծ դժգոհություն առաջացնել, քաղաքագետը նշեց. «Մեր հասարակությունը շատ մակերեսային է գնահատում ամեն ինչ, ու ցանկացած զարգացումների շուրջ հասարակական արձագանքը ոչ թե տրամաբանության հիման վրա է, այլ իմպուլսիվ է, էմոցիոնալ: Բայց եթե խոսում են լայն զանգվածների մասին, մյուս կողմից տրամաբանական է նման արձագանքը: Հիմա մեր ժողովուրդն ավելի ապակողմնորոշված է, քան կարող էր լինել ցանկացած այլ ժողովուրդ: Բայց, ամեն դեպքում, իհարկե, պետք չէ լայն զանգվածներից քաղաքական լուրջ վերլուծություններ ակնկալել: Այստեղ պետք է գործեն էլիտաները: Նրանք պետք է հասկանան գոյություն ունեցող ռիսկերը, հնարավորությունները և, ըստ այդմ, առաջ շարժվեն: Ընդ որում, երկիրը փրկելու գործում հարկ եղած դեպքում ամեն ինչ պետք է մի կողմ դնել ու զբաղվել բացառապես պետությունն այս վիճակից դուրս բերելու խնդրով»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Ով ինչ է ծախում՝ ճանապարհ չենք փակում. վեճ ոստիկանների և քաղաքացիների միջև (տեսանյութ) Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Կորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Այսուհետ տնտեսվարողները պարտավոր են շենքի բոլոր կողմերը դրսից ապահովել անընդմեջ և բարձր որակի տեսահսկման համակարգով Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Եվրախորհրդարանի բանաձևը կոչ է անում դադարեցնել էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունը Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Յանա Դանիելյանի բացառիկ հրապարակումը՝ Սուրենի ու Մագայի ամուսնությունից հետո. մանրամասներ Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված ԱրցախԿալանավորվել է ՌԴ ՊՆ փոխնախարարի 3-րդ հանցակիցըԱնոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. Տեսանյութ Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ. ձեռնտու կլինի Հայաստանի տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Ալիև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱլեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից՝ թոքերում ուռուցքի պատճառով Այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը2024 թվականի մարտին Հայաստանում գրանցվել է հիմնական տնտեսական ցուցանիշների աճ Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Հունվարի 1-ից եկամտային հարկի վերադարձի ծրագիրը Երևանում չի գործի Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Բլինքենը ժամանել է Պեկին Թրքամոլին եք պահո՞ւմ, թուրքի ճամփեն եք բացում. Տավուշում գերլարված է (տեսանյութ) ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը Արարատում նույնպես ճանապարհներ են փակվել Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում ԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց ԱՄՆ-ն գաղտնի Ուկրաինա է ուղարկել 100-ից ավելի հեռահար ATACMS հրթիռ. ՌԴ-ն արձագանքել է Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Օդի ջերմաստիճանը կբարձրանա, տեղումներ չեն սպասվում Նավթի գները նվազել են Ձիասպորտ. ե՞րբ է այն ստեղծվել և քանի՞ տեսակ գոյություն ունի. «Փաստ»Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ օգտագործվել է գիլիոտինը՝ որպես մահապատժի գործիք. «Փաստ»Ուժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասին Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են Տավուշում իավիճակը շարունակում է լարված մնալՀԱՄԱՍ-ը պատրաստ է վայր դնել զենքերը, եթե ստեղծվի Պաղեստինի անկախ պետություն՝ 1967-ի սահմաններով Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը Տեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ