Yerevan, 19.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Պանթուրքիզմի մեքենան կանգնեցնելու առաջնահերթությունը. ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի Հայաստանը. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Ադրբեջանի լկտի և հանցագործ գործելակերպը նորություն չէ ու վերստին ցույց է տալիս, որ թաշնամու սադրանքները ոչ միայն չեն դադարելու, այլ ավելի ինտենսիվ բնույթ են կրելու։ Պատահական չէ, որ Ադրբեջանում տարբեր օղակներից հայտարարում են, թե սահմանում ընդամենը հումանիտար հրադադար է հաստատվել՝ դրանով կարծես թե փորձելով շեշտել դրա ժամանակավոր բնույթը, իսկ մինչ այդ նոր ագրեսիայի են նախապատրաստվում։ Նույնիսկ ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչն է ահազանգում այն մասին, որ Ադրբեջանը Նախիջևանից նոր հարձակում է նախապատրաստում։ Եվ անգամ բացառված չէ, որ միաժամանակ Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի ուղղությամբ փորձեն առաջ շարժվել, իսկ մյուս կողմից էլ՝ Նախիջևանից, որպեսզի ՀՀ-ի տարածքը կտրեն՝ այն անվանելով «Զանգեզուրի միջանցք», ու պանթուրքական երազանքներն իրականություն կդառնան, որի արդյունքում, ի վերջո, Թուրքիան ցամաքային կապով կմիանա Ադրբեջանին։

Ու մինչ իրավիճակը շարունակում է լարված մնալ, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Զախարովան հայտարարում է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մշակմանն ուղղված աշխատանքները շարունակվում են։ Հասկանալի է, որ Ադրբեջանը փորձում է ռազմական գործողությունների միջոցով պայմանագրում ամրագրել հայկական կողմի համար այնպիսի դրույթներ, որոնք լիովին անընդունելի են։ Ստացվում է, որ պայմանագրի վերջնական արդյունքը կախված է նրանից, թե արդյոք Հայաստանը կկարողանա դիմագրավել թուրք-ադրբեջանական սադրանքներին։ Իսկ ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի Հայաստանը։ Այս խնդիրը բազմաշերտ է և ունի մի շարք բաղադրիչներ։ Առաջին հերթին հարկավոր է ռազմականորեն պատրաստ լինել էսկալացիային՝ հաշվի առնելով թշնամու գործողությունների ձեռագիրը և նկատի ունենալով, թե ինչ միջոցներ կարելի է կիրառել ադրբեջանական զինուժին հյուծելու համար։

Նորություն չէ, որ թշնամին միջոցների առաջ կանգ չի առնում և թիրախավորում է ոչ միայն ռազմական նշանակության օբյեկտները, այլև քաղաքացիական ենթակառուցվածքները և խաղաղ բնակիչներին՝ անգամ դրա համար գործի դնելով ԱԹՍ-ները, սակայն հայկական կողմն արդեն պետք է այնպիսի մեթոդներ մտածած լիներ, որ թշնամին ի վիճակի չլիներ արդյունավետությամբ անօդաչուները կիրառել, բայց ՀՀ իշխանություններն այսպիսի առաջնահերթ խնդիրներով զբաղվելու փոխարեն այսքան ժամանակ ուղտի ականջում քնած են մնացել։ Մեկ այլ տարբերակ է թշնամու համար ծուղակի լարումը, երբ նրան կթվա, թե առաջընթաց է գրանցում՝ խորանալով ՀՀ տարածքի մեջ, բայց արդյունքում կհայտնվի շրջափակման մեջ ու գլխովին կջախջախվի։ Մյուս կողմից էլ՝ հայկական կողմի համար առկա իրավիճակում ամենակարևոր խնդիրներից մեկն է թույլ չտալ, որ խուճապ առաջանա մեր հասարակության շրջանում, բայց, ինչպես երևում է, ՀՀ իշխանություններն, իրենց սովորության համաձայն, միշտ հակառակն են անում՝ հանրության ներսում բաժանարար գծեր անցկացնելով։

Եվ ամենակարևոր ճակատը, որում պետք է Հայաստանը լարի իր ողջ ուժերը, դիվանագիտականն է։ Անհրաժեշտ է օրուգիշեր բոլոր ուղղություններով աշխատել, որպեսզի Ադրբեջանի գործողությունները դատապարտման արժանանան, իսկ Հայաստանը նախ ստանա քաղաքական ու դիվանագիտական աջակցություն, ապա նաև ռազմական և տնտեսական։ Բայց ինչպես երևում է՝ դիվանագիտական աշխատանքը բավարար չէ: Ճիշտ է, վերջին մի քանի օրերին որոշակի ակտիվություն ու աշխատանք զգացվում է, սակայն խնդիրն այն է, որ շատ դեպքերում դրանք պարզապես հրդեհ հանգցնելու են նման, քանի որ մինչ այս գրեթե ոչինչ չէր արվել:

Թերևս դրա արդյունքում է, որ, օրինակ՝ հրադադարի հաստատումից հետո է միայն պարզ դառնում, որ Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը զորք է կուտակում Հայաստանի հետ սահմանին, իսկ ՀՀ-ում Իրանի դեսպանատունն էլ հայտարարում է, թե Իրանը հատուկ դիմադրություն կցուցաբերի ցանկացած սցենարի, որը կվնասի պատմական ուղի հանդիսացող Իրան-Հայաստան սահմանին։ Չէ՞ որ այս ամենը կարող էր տեղի ունենալ ոչ թե հրադադարի պայմանավորվածությունից հետո, այլ հենց էսկալացիայի առաջին օրը, և դրանով որոշակի ուղերձ կհղվեր ադրբեջանական կողմին։ Շատ կարևոր է նաև ռուսական կողմի հետ աշխատանքը։ Հասկանալի է, որ Թուրքիան և Ադրբեջանն օգտվում են նրանից, որ ՌԴ-ն Ուկրաինայում որոշակի անհաջողություններ է կրում, բայց պետք է աշխատել ռուսական էլիտայի հետ՝ ցույց տալու, թե ինչ լուրջ վտանգ կարող է պարունակել ռուսական շահերի համար դաշնակից Հայաստանի թուլացումը՝ ընդհուպ մինչև ՌԴ-ի դուրս մղում տարածաշրջանից։ Միաժամանակ, անհրաժեշտ է գործի դնել ՀԱՊԿ-ի հարթակի ներուժն այնպես, որ այդ կազմակերպության այն անդամները, որոնք պրոադրբեջանական դիրքորոշում ունեն, չկարողանան եղանակ ստեղծել։ Աջակցություն կարելի է ստանալ նաև Հնդկաստանի կողմից՝ մանավանդ, որ այդ երկիրը հակաթուրքական դիրքավորում ունի՝ կապված նրա հետ, որ Թուրքիան ու Ադրբեջանը անընդհատ աջակցություն են հայտնում Պակիստանին։

Հնդկաստանի ներուժը կարող է պետք գալ նաև ռազմական տեխնիկայի համալրումների տեսանկյունից։ Մյուս կողմից էլ՝ Հայաստանը պետք է ձգտի նաև ստանալ Արևմուտքի երկրների սատարումը։ Ճիշտ է՝ ԵՄ երկրները կփորձեն ավելի մեղմ արտահայտվել՝ հաշվի առնելով Թուրքիայով ադրբեջանական գազի ներկրումների ավելացումը, այնուամենայնիվ անհրաժեշտ է նրանց ի ցույց դնել որոշակի վտանգներ հենց ԵՄ-ի համար։ Եթե Թուրքիան ու Ադրբեջանը ռազմական ճանապարհով հաջողության հասան Հարավային Կովկասում, ապա հաջորդ ուղղությունը լինելու է Եվրամիության անդամներ Հունաստանի ու Կիպրոսի նկատմամբ ագրեսիան և ԵՄ-ում իրավիճակի ընդհանուր ապակայունացումը։

Մյուս կողմից էլ՝ պետք է օգտագործել այն հանգամանքը, որ Թուրքիան փորձում է ընդհանրապես դուրս թողնել Արևմուտքին մեր տարածաշրջանից, դրա համար էլ Էրդողանը նախաձեռնել էր հենց «3+3» ձևաչափը, որում որևէ արևմտյան պետություն ներառված չէ։ ԱՄՆ-ին ևս անհանգստացնում է Թուրքիայի ակտիվությունը, քանի որ այդ երկիրը սկսել է տարբեր հարցերում շանտաժի լեզվով խոսել Վաշինգտոնի հետ, իր հարևան պետությունների սահմանների երկայնքով ապակայունացնել իրավիճակը, իսկ Անկարայի շատ հզորացումը և պանթուրքական ծրագրերի իրագործումը կարող են հող նախապատրաստել, որ այդ երկիրն ընդհանրապես դուրս գա արևմտյան քաղաքականության ուղեծրից։ Թերևս դիվանագիտական հզոր ճնշումը Թուրքիայի և նրա արբանյակ Ադրբեջանի վրա կարող է զսպել նրանց ախորժակը, բայց այլ հարց է, թե որքանով Հայաստանին կհաջողվի հասնել նման շրջադարձային կետի։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Amio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in ArmeniaThe renovated Ucom sales and service center opened at Komitas 30Privileged conditions with the Business Prime packageInterview with Chairman of BOGG PLC Mel CarvillGet 5% cashback on your AMIO digital card! Get 5% cashback on your AMIO digital card!