Yerevan, 20.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ինչպե՞ս մսխվեց «գիշերվա» պոտենցիալը, և ի՞նչ ունեցանք արդյունքում. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Սեպտեմբերի 14-ին սահմանին ընթացող ռազմական գործողությունների ֆոնին խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի ելույթից շատ չանցած, որում նա հայտարարում էր, թե հայկական կողմը ցանկանում է ստորագրել մի փաստաթուղթ, որի արդյունքում շատերն իրենց դավաճան կանվանեն, ժողովուրդը գուցե որոշի հեռացնել իրենց իշխանությունից, բազմահազար մարդիկ հավաքվեցին Բաղրամյան պողոտայում և Հանրապետության հրապարակում։ Նրանք վճռական էին տրամադրված։ Եվ թվում էր, թե իսկապես կրիտիկական զանգված է հավաքվել, որն ի վերջո կարող է Հայաստանում իրավիճակ փոխել և երկրի փրկության ճանապարհին հասնել Փաշինյանի հեռացմանը։ Իշխանությունը պարզապես գցած էր փողոցում:

Մնացել էր ուղղակի մի քանի լուրջ գործողություն, որպեսզի իշխանափոխությունն իրականություն դառնա, բայց ինչոր մի պահի իրադարձություններն այն հունով չընթացան, ինչ ակնկալվում էր։ Իսկ թե ինչու շեղվեց սկսված ինքնաբուխ շարժումն իր բուն նպատակից, կային մի շարք կոնկրետ պատճառներ։ Առաջին հերթին հավաքն անկազմակերպ էր: Սա գուցե բնական էր, քանի որ այն ինքնաբուխ էր, սակայն դա դժվարացնում էր կոնկրետ գործողությունները։ Բացի այդ չկար որևէ քաղաքական ուժ կամ գործիչ, որը կառաջնորդեր ու կուղղորդեր հոծ բազմությանը։ Այդ «բացը» արագորեն փորձեցին լրացնել Կարին Տոնոյանը և Էդգար Ղազարյանը, սակայն նրանց գործողություններն, անկեղծ ասած, ավելի շատ հարցեր առաջացրեցին։

Նախ՝ անհասկանալի էր, թե ինչու նրանք չորոշեցին կոնկրետ գործողությունների դիմել, այլ ընտրեցին խորհրդարանական ընդդիմությանը անթաքույց «փուռը տալու» տարբերակը։ Ի վերջո, նրանք (առավել ևս իրավաբան Ղազարյանը, որին, ի վերջո, հավաքվածները պահանջեցին իջնել «բեմից») պետք է հասկանային, որ վարչապետին անվստահություն հայտնելու համար պակասող 18 ստորագրությունները չեն հավաքելու, իսկ միայն ընդդիմադիր պատգամավորների ստորագրություններով որևէ հարց չի լուծվելու։ Բացի այդ, վարչապետին անվստահություն հայտնելու հայտարարության մեջ իմփիչմենթի հարցի հետ մեկտեղ անհրաժեշտ էր վարչապետի միասնական թեկնածուի անուն տալ։ Իսկ այդ պահին ցանկացած, կրկնում ենք՝ թեկնածուի անունը հնչեցնելու դեպքում, միևնույնն է, բազմահազար մարդկաց շրջանում դժգոհություն էր առաջ գալու։ Ի վերջո, տասնյակ հազարավոր քաղաքացիներ էին հավաքված՝ ներառելով տարբեր շերտեր ու քաղաքական նախասիրություններ ընդգրկող շերտեր, որոնց առաջնային ահանջը տվյալ պահին միայն Նիկոլ Փաշինյանի հեռացումն էր։

Մի խոսքով, հարցերը շատ են: Բայց փաստը մնում է փաստ, որ սեպտեմբերի լույս 15-ի գիշերը մի քանի հոգու «շնորհիվ» հաջողվեց «մսխել»: Պարզ է, որ այսպիսի իրադարձություններից հետո արդեն դժվար էր լինելու մարդկանց կրիտիկական զանգված հավաքելը, ինչը ցույց տվեցին հաջորդ երկու օրերի հավաքները, որոնցից երեկվա հավաքին, ինչպես նույն Կարին Տոնոյանը արձանագրեց, ընդհանրապես միայն ոստիկաններն էին հավաքվել: Սրանից էլ արագորեն օգտվեցին քպականները։ Եվ նախորդ գիշեր (ինչպես 2020 թ. նոյեմբերի լույսի 10-ի գիշերը) «մկան ծակը հազար թումանով առնողները» հաջորդ օրն արդեն եկել էին խորհրդարան և հոխորտում էին՝ հերթական անգամ ցույց տալով ոչ միայն իրենց իրական դեմքը, այլև լուրջ վախերը։ Ընդհանրապես, տպավորություն էր, որ ՔՊ-ում ամեն ինչ անում են ցույց տալու, որ իրենց թիմում հիմնականում հավաքված են անդաստիարակ և անհայրենիք մարդիկ։

Թերևս կարելի է ինչ-որ առումով հասկանալ նրանց՝ Նիկոլից ավելի Նիկոլ երևալու սինդրոմը, քանի որ փողոցից իշխանության տաքուկ անկյուններում հայտնվածներին պատել էր իրենց պաշտոնները, պարգևավճարներն ու այլ արտոնությունները մեկ գիշերում կորցնելու և կրկին փողոցում հայտնվելու շատ իրական, շատ առարկայական վտանգը։ Շատ ավելի տխուր էր քպական կին պատգամավորների պահվածքը, քանի որ դժվար է հավատալ, որ հայ կինը կարող է այդպիսի պահվածք ունենալ։ Միաժամանակ, իշխանությունները հերթական անգամ ցույց տվեցին, թե ով է իրենց համար ավելի հաճելի: Նրանք թշնամու հասցեին գեթ մեկ կոպիտ բառ չեն ասում, սակայն իրենց «տուն ճամփելու» պատրաստ բազմահազար ժողովրդին ինչ որակում ասես տվեցին։

Դե, ընդդիմության մասին չենք խոսում. այն բառապաշարը, որ օգտագործում էին նիկոլական «ուսապարկերը», պարզապես իրենց իրական դեմքն է ի ցույց դնում: Ստացվում է, որ թշնամական երկիրը նրանց համար ավելի հոգեհարազատ է, քան հայ ժողովրդի զավակները, եթե նույնիսկ քաղաքական տեսանկյունից հակառակ ճամբարներում են։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in ArmeniaThe renovated Ucom sales and service center opened at Komitas 30Privileged conditions with the Business Prime packageInterview with Chairman of BOGG PLC Mel CarvillGet 5% cashback on your AMIO digital card!