Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Տնտեսական վնասներն էական են, կան նաև որոշակի բացասական սպասումներ»․ «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով դրամի արժեզրկման միտումներ են նկատվում, մինչդեռ վերջին շրջանում, մինչ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները, հակառակ գործընթացն էր: Տնտեսագետ Սուրեն Պարսյանի խոսքով, դոլար-դրամ փոխարժեքը մշտապես կախված է եղել ոչ միայն տնտեսական գործոններից, այլև քաղաքական, ռազմական իրադարձություններից:

«Ինչպես 2016, 2020 թվականներին, այնպես էլ հիմա դրամի փոխարժեքը տատանվում է՝ այս դեպքում ևս պայմանավորված անվտանգային գործոնով: Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով մեր երկիրը գտնվում է որոշակի բացասական ազդեցության տակ, որն արտահայտվում է նաև տնտեսական ոլորտում: Հաշվի առնելով այն, որ Ադրբեջանը մեծ վնաս է հասցրել ՀՀ քաղաքացիական ենթակառուցվածքներին, որոնք ապահովում են մեր տնտեսության կայունությունը, տնտեսական զարգացումը, ապա տրամաբանական է, որ այդ հանգամանքը պետք է արտահայտվի նաև դոլար-դրամ փոխարժեքի վրա: Նշվածից պետք է հետևություններ անեն նաև այն միջազգային ընկերությունները, որոնք այստեղ ևս հետաքրքրություններ ունեն: Մասնավորապես, հիշեցնեմ Ջերմուկի մոտ գտնվող Ամուլսարի ներդրումային խոշոր նախագծի մասին, որն իրականացվել է ամերիկյան, կանադական կապիտալի կողմից, և հիմա այդ կապիտալը գտնվում է ռազմական գործողությունների թատերաբեմում: Այս տնտեսական վնասները, մեծ հաշվով, ոչ միայն ՀՀ քաղաքացիներին, ընկերություններին, այլև օտարերկրացիներին են առնչվելու: Ամերիկյան կազմակերպությունը, որը տնօրինում է նշված նախագիծը, պետք է հետևություններ անի, անշուշտ, հայց ներկայացնի Ադրբեջանի դեմ՝ որպես իր գույքին վնասող կողմ»,-«Փաստի» հետ զրույցում ասել է տնտեսագետը:

Նրա խոսքով, ռազմական գործողությունների հետևանքով հասցված վնասներից զատ կան նաև որոշակի բացասական սպասումներ. «Երկրի անկայունության պայմաններում օտարերկրացիները նախընտրում են իրենց գումարները վերածել արտարժույթի՝ վտանգի դեպքում երկրից արագ դուրս հանելու նպատակով: Այս սպառնալիքը կա: Ներդրողները, նաև ֆիզիկական անձինք իրենց համար, այսպես ասած, որոշակի ֆինանսական բարձիկներ են ստեղծում՝ վտանգի դեպքում արագ դուրս գալու կամ քիչ կորցնելու նպատակով: Այս երևույթը իր հերթին է ազդում դոլար-դրամ փոխարժեքի բարձրացման վրա: Ռազմական գործողությունները կարող են հանգեցնել նաև տուրիստական հոսքերի նվազմանը կամ ընդհանրապես դադարեցմանը, մասնավորապես, Ռուսաստանից, որի քաղաքացիները մարտից այստեղ են»:

Սուրեն Պարսյանի դիտարկմամբ, ռազմական գործողությունները նաև ծախսեր են ենթադրում, և կառավարությունը մեծ քանակությամբ դրամ է ծախսում, ինչն իր ազդեցությունը կարող է թողնել շուկայի վրա: «Մեր վնասները, մեծ հաշվով, էական են՝ հաշվի առնելով, որ ռազմական գործողությունների արդյունքում, բացի մարդկային կորուստներից, կորցրել ենք նաև տարածքներ, որոնք ոչ միայն ռազմավարական, այլև տնտեսական նշանակություն ունեին: Այդ հողատարածքներն օգտագործվում էին գյուղատնտեսության, մասնավորապես, անասնապահության նպատակով, և այս առումով բացասական ազդեցություն ևս կարող է լինել: Ընդհանուր առմամբ, այդ կորուստները կամ բացասական սպասումները հետագայում կմեղմվեն, թե ոչ, կախված է նաև կառավարության քայլերից, մասնավորապես՝ դրական ազդակներ փոխանցելու, երաշխիքներ տրամադրելու ու տնտեսության մեջ կայունություն ապահովելու կարողությունից»,-հավելեց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Ադրբեջանի հարձակումը հարձակում էր տնտեսական առաջընթացի վրա՝ Պարսյանը նկատեց. «Ցավում եմ, որ Նիկոլ Փաշինյանն ավելի շատ մտահոգվում է տնտեսական աճի ցուցանիշների մասին, քան, օրինակ՝ զինվորների կյանքերով ու տարածքների կորուստներով: Վերջին ամիսներին իշխանության ներկայացուցիչները գլուխ էին գովում, թե տնտեսական երկնիշ աճ են արձանագրել: Հիմա իրենց մտահոգությունը դարձել է այն, որ հանկարծ այս ռազմական գործողությունների ընթացքում իրենց տնտեսական աճի ցուցանիշը չնվազի: Իրենց հայտարարություններից, համենայն դեպս, այս եզրակացությանը կարող ենք գալ: Բայց պետք է հասկանանք, որ այս պահին մեր թիվ մեկ խնդիրը սահմանների, տարածքային ամբողջականության ու ժողովրդի անվտանգության ապահովումն է:

Ցավոք, սա չեն հասկանում գործող իշխանություններն ու հայտարարում են այնպիսի թիրախների մասին, որոնք պարզապես շեղում են հասարակությանը հիմնական օրակարգից ու խնդիրներից: Իր երկրի անվտանգությունը պահելու անընդունակ իշխանություն ունեցող երկիրը երկարաժամկետում դատապարտված է դատարկման, թուլացման, աղքատության: Այս պահին Նիկոլ Փաշինյանն իր կառավարության հետ չի կարողանում մեր երկրի անվտանգության, տարածքային ամբողջականության հարցը լուծել, նա չի կարող ապագա բարեկեցություն խոստանալ մեր հասարակությանը»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ