Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Այսօր մեզ մոտ դրված է քաղաքական լիդերության խնդիրը, ժողովուրդը կգնա քաղաքական էլիտայի հետևից»․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Անզորության զգացում. այսպես կարելի է բնութագրել բոլորիս հոգեվիճակը: Չդադարող պատերազմների մեջտեղում ենք ապրում, այս օրերին մեզ անօգնական ու անուժ զգում: «Հենց այս պահին այդ հոգեվիճակում եմ: Եկել եմ համալսարան, ինձ բոթ են հաղորդում, որ մեր նախկին ուսանողը զոհվել է: Համակուրսեցիները ողբի մեջ են: Սա մեր իրականությունն է: Փսիխոպատներ չենք, որ մեզ վրա այս ամենը չազդի: Այդ աստիճանի անզգացմունք և անբարոյական լինում են փսիխոպատները կամ դրա մի տարատեսակը՝ սոցիոպատները: Պետք է փսիխոպատ կամ սոցիոպատ լինես, որ այդ ապրումները չունենաս, ցավոք, այդպիսի մարդիկ կան: Տեսնում ենք, որ այս հանցախումբը, որ ղեկավարում է երկիրը, այդպիսին է:

Օրինակ՝ երբ օրերս ժողովուրդն ինքնաբուխ դուրս եկավ փողոց՝ իր ցասումն արտահայտելու, մեկը կա՝ Ալեն Սիմոնյանը, ուղիղ եթերում հանգստություն խաղալով, որովհետև ներքուստ իրենք հանգիստ չեն, խառնված են իրար, ասում էր՝ ժողովուրդ ջան, ախր ձեզ խաբում են, չէի պատկերացնի, որ հայ ժողովուրդը նման մանիպուլ յացիայի կարող է տրվել: Ինքը կարծես այս իրականությունից չլիներ: Ոչ մեղքի զգացում, ափսոսանք, որ այդ պահին, երբ նա խոսում է, սահմանին զոհեր ունենք, տղաներ են մահանում: Իհարկե, մարդկանց մեծ մասը նորմալ հուզական աշխարհ ունի, և այս հոգեվիճակը շատերին բնութագրական է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է հոգեբան, «Զարթոնք» կուսակցության ԳՄ անդամ Կարինե Նալչաջյանը:

Ընդգծում է՝ երբ նայում ենք պրոցեսները, որոնք սկսում էին չարաբաստիկ 2018 թ.-ին, այս հանցախմբի ձեռամբ, բայց լուրջ կոորդինատորների ուղղորդմամբ, միտումնավոր տեղի էր ունենում հայ ժողովրդի վիկտիմիզացիա, այն է՝ հոգեբանական զոհի վերածում: «Անօգնականության զգացում, երբ քեզ թվում է՝ քո ճակատագիրն այլևս քո ձեռքում չէ. մեզ հասցրել են այն վիճակին, որ այս ապրումներն ենք ունենում: Դա արվեց ամենատարբեր ճանապարհներով, օրինակ՝ ամենասկզբից մեր հերոսներին վարկաբեկեցին, հանցագործ համարեցին: Հերոսի կերպարը հոգեպես ուժեղացնող կերպար է, նայում ենք Մոնթեի, Լեոնիդ Ազգալդյանի և այլոց կերպարներին և ներքուստ ուժեղանում, քեզ համակում է հաղթողի հոգեվիճակը, պատրաստ պայքարելու: Տեսեք՝ Ֆեյսբուք սոցիալական ցանցը Մոնթեի նկարը և անունը հրապարակելու դեպքում օգտատերերին արգելափակում է: Թվում է՝ որտեղ է ֆեյսբուքը, որտեղ մենք, բայց տեսեք, թե ուր են տանում թելերը: Այսինքն՝ սրանք մի կենտրոնից են ղեկավարվում:

Ալիևի ձեռնասունները իրականացնում են անգլո-սաքսոնական ամբողջ ծրագիրը: Պարտություն բերեցին, ընդ որում՝ դավադիր, երբ քո իշխանություններն այնքան թքած ունեն պաշտպանության վրա, այսինքն՝ քո մահն են ցանկանում, որ ականապատումների քարտեզները նվեր են տալիս թշնամուն, գուցե նաև նվեր չեն տալիս, փոխհատուցումներ են ստանում: Կամ ռումբերի տեղադրման մասին կեղծ ահազանգերը, դրան զուգահեռ՝ իրական պայթյուն «Սուրմալուում»: Հիմա իրադարձություններն այնքան շատ են, որ այդ պայթյունը մոռացվեց, նորից պատերազմ սկսվեց: Մեզ հարվածներ են հասցնում: Օրերս մարդկանց բարձրացրած ինքնաբուխ բողոքը դրական միտում է, մարդն ասում է՝ չեմ ուզում զոհ լինել, չեք կարող ղեկավարել իմ կյանքը, իմ երկիրը, որոշել իմ զավակն ապրի, թե ոչ: Նույնիսկ երբ այդ ալիքը հաջորդ օրը չեղավ, ոչինչ չի նշանակում: Դա մի ցուցիչ է, որ ժողովուրդը դեմ է,-նշում է մեր զրուցակիցը և հավելում,- հասել ենք մի վիճակի, երբ սկսում ենք մեր ազգից բողոքել, նշանակում է՝ մեր ընդհանուր ինքնագնահատականն իջել է, սա ազգային, խմբային ինքնագնահատականի անկում է նշանակում:

Եթե անհատի ինքնագնահատականն ընկած է լինում, նա իրեն թերի է զգում, ոչ լիարժեք, բացարձակ անկարող, նա խեղճանում է, թուլանում: Մեզ հասցրել են այնպիսի մի վիճակի, երբ կանգնում ենք և սկսում ինքներս մեզ փնովել, խարազանել: Հնարավոր է՝ քննադատական այս դիրքորոշումն ունեցող մարդիկ ինչ-որ օբյեկտիվ հիմքեր ունեն, բայց երբ նայում ես ընդհանուր վիճակը, հասկանում ես, որ վատ վիճակ է, երբ ինքնախարազանմամբ ենք զբաղված: Կարծում եմ՝ այն օրվա պրոցեսը ինչ-որ սահման էր, նոր փուլ, չնայած այնտեղ կառավարման խնդիրներ առաջացան: Այդպիսի պրոցեսները պետք է կառավարել, բայց առաջին շարքերում եղած մարդիկ պատրաստ չէին այդ պոռթկմանը, ցասմանը: Փաստ է այն, որ այդ պոռթկումը կա, պետք է կարողանալ պահպանել այդ էներգետիկան: Այսօր արդեն մեզ մոտ ակնհայտ դրված է քաղաքական լիդերության խնդիրը: Եթե այսօր փոքրիկ հաջողություններ, հաղթանակներ ունենանք, դա կբարձրացնի մեր ինքնագնահատականը, ինչպես եղավ օրերս, փաստեցինք՝ մեր ժողովուրդը բարոյալքված վիճակում չէ, այսպիսի էպիզոդներով կարող ենք պայքարել զոհի կարգավիճակի դեմ»,ասում է հոգեբանը:

Փաստում է՝ պայքարը պետք է շարունակել, միայն այդ կերպ կարելի է դուրս գալ զոհի կարգավիճակից: «Հոգեբանորեն ծանրագույն վիճակ է: Մարդիկ չեն կարողանում իրենց սխալն ուղղել՝ խաբվել են, խրվել դրա մեջ, բայց հիմա առերեսվում են դրան ու այլևս չեն խուսափում: Ասում են՝ մենք ևս այս աղետին մասնակից ենք եղել»,-հավելում է նա, արձագանքում եմ՝ ավելանում է մարդկանց թիվը, որոնք սթափ գիտակցում են, թե ինչ է կատարվում:

«Վտանգը շատ մոտեցավ, վառոդի հոտը զգում են, մարդիկ հասկանում են՝ որտեղ Ջերմուկը, որտեղ Երևանը: Երբ Արցախն էր, Շուշին ու Հադրութը, մարդկանց դա շատ հեռու էր թվում, իսկ հիմա զգացին, որ ամեն ինչ ավելի մոտ է: Պետք է կարողանալ այս շարժումը պահպանել, կարևորագույն՝ քաղաքական էլիտայի միավորման լուրջ խնդիր է դրված: Ժողովուրդը կգնա այդ էլիտայի հետևից, հոգեպես արդեն պատրաստ է»,- եզրափակում է Կարինե Նալչաջյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Էրդողանը ծրագրում է մայիսի 9-ին հանդիպել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին․ Bloomberg Ալիևը Շոլցի հետ հանդիպմանը բարձր է գնահատել Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող բանակցությունները Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԵթե Պեկինը միջոցներ չձեռնարկի այս խնդիրը լուծելու համար, դա կանի Վաշինգտոնը. Բլինկենը Չինաստանին պատժամիջոցներով է սպառնացել ՌԴ-ին օգնելու համար Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ Ստամբուլում քրեական դատարանը կնոջը դատապարտել է 1,794 տարվա ազատազրկման Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման շանսերն առավել քան երբևէ մեծ են. Շոլցը՝ Ալիևի հետ ասուլիսում Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում Տղամարդուն, որը խանդի պատճառով սպանել է հարսնացուին, գտել են նրա դիակը գրկած (տեսանյութ 18+) ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին Ազատման դիմում չի գրում, բայց պահանջում է ազատել աշխատանքից․ Վրացյանը չարիք է դարձել Մասիսի դպրոցում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովումՊԵԿ-ը ստուգումներ է սկսել Միհրան Պողոսյանի ընտանիքի հետ առնչություն ունեցող ընկերություններումԻդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակիցCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Ինչպես է երեխայի ծննդյան ամսաթիվն ազդում նրա ողջ կյանքի վրա. տպավորիչ փաստեր Արամ Մելիքյանի հղի կնոջը հիվանդանոց են տեղափոխել. ի՞նչ է պատահել նրան Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Կզարմանաք երբ տեսնեք՝ ուր են մեկնել Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո Ղազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԱննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում (Տեսանյութ) Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին․ նա հիվանդանոց է տեղափոխվել Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀրդեհ Գառնի գյուղում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հայաստանի շախմատիստուհիների արդյունքները 6-րդ տուրում․ ԵԱԱստղագուշակ ապրիլի 26-ի համարԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաները` արգելելով մուտք գործել Երևան (տեսանյութ) Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կոչով փակել են Ազատության պողոտանԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել ԱՄՆ-ն արդեն սկսել է օգնության վերջին փաթեթից Ուկրաինային ռшզմական օգնություն փոխանցելու գործընթացը, դրանց մի մասը կժամանի օրերի ընթացքում․ Պենտագոն Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ