Ереван, 23.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Միգուցե Հայաստանն ինքն արթնանա՞ իր թմբիրից և ոչ թե օգնության խնդրանքով դիմի իրեն այս վիճակին հասցրած Արևմուտքին․ «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

iarex.ru-ն «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունում Ռուսաստանը պետք է պաշտպանի ինքն իրեն» վերնագրով հոդվածում գրում է, որ Բաքուն և Երևանը մեղադրանքներ են փոխանակել լայնածավալ սադրանքների (հարձակողական փորձերի) և սահմանամերձ շրջանների գնդակոծման առումով։ Ի՞նչ սպասել դրանից: Ադրբեջանա-հայկական հակամարտության ներկայիս սրումը լուրջ թակարդ է Ռուսաստանի համար. սրացումը սպառնում է ռուսական շահերին Անդրկովկասում և Կասպից ծովում, իսկ դրա զարգացումը կարող է հետևանքներ ունենալ Մերձավոր Արևելքում Ռուսաստանի դիրքերի վրա։ Մոսկվան, սակայն, այլևս Անդրկովկասում ինչ-որ բան հիմնովին փոխելու ընդունակ ուժի կարգավիճակում չէ։ Ռուսաստանը նախաձեռնությունն այդ տարածաշրջանում բավական զգալի ժամանակ առաջ կորցրել է առաջին հերթին սեփական գործողությունների, բայց նաև թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի քաղաքական վերնախավերի հակառուսական դիրքորոշումների արդյունքում։ Այո, այդ երկրներում դեռևս կան գործիչներ, որոնք Ռուսաստանին համարում են կարևոր գործընկեր, որի հետ պետք է ճիշտ գործեր վարել, բայց այդ երկրների վերնախավերի ճնշող մեծամասնությունը Ռուսաստանին նայում է զուտ սպառողական տեսանկյունից։

Ադրբեջանը, Հայաստանից շատ ավելի էական ներուժ ունենալու շնորհիվ և գործելով լոբբիստական և այլ մեթոդներով, հաջողացրել է քաղաքական ամուր հիմքեր ստեղծել Ռուսաստանը սեփական «սպառման» օգտագործելու համար, ինչը Հայաստանը չի կարողացել անել։ Բայց այսօր երկուսն էլ Մոսկվային խաբում են։ Երևանը մշտապես հավակնում է իրեն ներկայացնել Ռուսաստանի հավատարիմ դաշնակից, բայց բոլորը գիտեն, թե որքանով այդ երկիրը ենթակա բրիտանական, ամերիկյան և ֆրանսիական ազդեցությանը։ Ավելին, Երևանն այդ ազդեցությունն է փնտրում է, ուզում է դա։ Ըստ այդմ, այդ ազդեցությունը մեծանում է, և այն խոսակցությունը, որ այն չէր ավելանա, եթե Մոսկվան «ամբողջովին անցներ Հայաստանի կողմը», միայն խոսակցություն է, ինչպես ասում են, «հօգուտ աղքատների»։ Այդ ազդեցությունն այնպիսին է, որ ներկայիս հայաստանյան քաղաքական վերնախավի պայմաններում պարզապես չի կարող չավելանալ։ Ադրբեջանի դեպքում ևս առկա է Միացյալ Թագավորության և ԱՄՆ-ի ազդեցությունը, բայց ոչ այնքան էական, որքան Հայաստանի դեպքում։

Թուրք-ադրբեջանական միությունն այդ տարածաշրջանում այնպիսի հզորություն է ձեռք բերել, որ կարող է գործել ինքնուրույն՝ ելնելով իր շահերից և անտեսելով արտաքին ուղենիշները։ Անդրկովկասում նրա նպատակները թշնամական են Ռուսաստանի համար, դա հասկանալի է, և եթե ռուսատյացության այդ ողջ արմատավորումով, որի առկայությունը Ադրբեջանում նշում են դիտորդները, Կրեմլը՝ չնայած անգլո-սաքսոնների հակազդեցությանը, այնուամենայնիվ, կարողացավ շահագրգռել Բաքվին՝ մասնակցել դեպի Իրան մուտքով ՀյուսիսՀարավ միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծմանը, արդեն մեծ պլ յուս է Ռուսաստանի համար։ Ադրբեջանը, ըստ ամենայնի, ձգտելու է Հայաստանի ամբողջական կապիտուլ յացիային։ Արդյո՞ք ռուսները այնտեղ որևէ մեկին պետք է փրկեն, դա մեծ հարց է: Մենք բոլորս հիշում ենք, որ Երևանը հրաժարվեց լիովին մոբիլիզացվել ի պաշտպանություն Արցախի 2020 թվականին Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը ուժային ճանապարհով լուծելու փորձի ժամանակ։ Ադրբեջանը այն ժամանակ շատ օրենքներ խախտեց, բայց միջազգային իրավունքը վաղուց է խախտվել ՆԱՏՕ-ի կողմից, ինչը նշանակում է, որ պետք է քո ժողովրդին պաշտպանես քո ողջ ուժով և առկա բոլոր միջոցներով։ Երևանը դա չարեց, ինչը Բաքվին հիմք տվեց ենթադրելու, որ Հայաստանի ամբողջական կապիտուլ յացիան հեռու չէ։

Իսկ Հայաստանը ոչ միայն ոչինչ չի արել, այլ նաև չի անում, և փաստացի պաշտոնապես հայտարարել է ԼՂ-ի հետագա պաշտպանությունից հրաժարվելու մասին և ճանաչել է Ադրբեջանն այն սահմաններում, որտեղ նա տեսնում է իրեն։ Միայն մուտքը Ռուսաստանի կազմ կարող էր փրկել Հայաստանին կապիտուլ յացիայից, սակայն նման որոշումն արդեն ժամանակավրեպ է, ներկայումս չկա վստահություն, որ ՌԴ քաղաքացիների մեծամասնությունը կհամաձայնի դրան։ Այս պահին Ռուսաստանը, հավանաբար, ի վիճակի չէ զարգացնելու ևս մեկ հեռավոր և, ընդգծում եմ դա, հիմնականում անբարյացակամ տրամադրված տարածք: Դրան կարելի է ավելացնել, որ Ռուսաստանը հիմա էլ, անկասկած, երկրորդ հայրական տունն է շատ ավելի մեծ թվով հայերի համար, քան նրանք, որոնք ապրում են Հայաստանում։ Հայտնի է, թե որոնք են այժմ Ռուսաստանի առաջնահերթ խնդիրները, և գլխավոր մտահոգությունն այն է, որ պետք է թույլ չտալ ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին շեղել երկիրը թե՛ քաղաքական, թե՛ ռեսուրսների առումով հիմնական խնդրի լուծումից։ Իհարկե, հնարավոր է որոշել և վերադառնալ անդրկովկասյան գործերին։

Բայց միգուցե, այնուամենայնիվ, Հայաստանն ի՞նքն արթնանա իր թմբիրից և ոչ թե օգնության խնդրանքով դիմի Արևմուտքին, այսինքն՝ նրան, ով հասցրել է իրեն ներկայիս վիճակին, այլ պաշտպանվելու պատրաստակամություն հայտնի և ցուցաբերի այն։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак КарапетянЗаявление о внутренней ситуации в Армении Известны имена тяжелоатлетов Армении, которые примут участие Олимпийских играх Путин заявил Алиеву, что с точки зрения безопасности в регионе «много очень чувствительных» вопросов Запад отправит экспертов в Армению«Коммерсантъ»: Бакинское время Москвы Музей-институт Геноцида армян 24 апреля будет открыт для всех посетителей Президент Эрдоган в Ираке с первым официальным визитом за последние 13 лет Канани: Ввод иностранных войск на Южный Кавказ не способствует установлению стабильности Администрация готовится приостановить протесты провокациями Мишенью властей являются духовные лидерыРуководители сел Тавушской области встретятся с Мгером Григоряном в Ереване Дэвид Бекхэм подал в суд на актера Марка Уолберга, требуя возмещения в $10 млн Сельчане продолжают блокировать участок Киранц-Воскепар межгосударственной дороги Армения-Грузия Рейсы в Ереван и из Еревана задерживаются из-за работ на взлетно-посадочной полосе Фоден назвал свою символическую сборную Премьер-лиги всех времен Представители Греции и Турции обсудят меры укрепления доверия на встрече в Афинах Сеул сообщил о запуске КНДР ракеты в направлении Японского моря Участок Киранц-Воскепар межгосударственной дороги Армения-Грузия остается закрытым Создавшаяся ситуация – результат ошибок Никола Пашиняна։ это дипломатический нонсенс: Аршак Карапетян«Коммерсантъ»: Бакинское время Москвы 24 апреля для посетителей мемориала Цицернакаберд задействуют бесплатные маршруты Захарова о предоставлении США помощи Украине: «Простых украинцев насильно гонят на убой как «пушечное мясо» Полицейские требуют открыть дорогу Киранц-Воскепар: архиепископ ведет с ними переговоры Для четырех сел нашли козла отпущенияАдминистрация забыла об армянских военнопленныхЭдгар Севикян в составе «Ференцвароша» стал чемпионом Венгрии В Тбилиси прошел женский марш против закона об «иноагентах» Католикос Всех армян посетил монастырский комплекс Сурб Саркис в Арагацотне ,,Паст’’:то о чем говорили члены партии ,,Гражданский договор’’ и что было сделано диаметрально противоположно: 20 примеров .ЕС полностью поддерживает переговорный процесс между Арменией и Азербайджаном — Тойво Клаар Допущение ошибки на дипломатическом поле может стать фатальным, особенно для Армении: Аршак КарапетянФСБ России сообщила о задержании гражданина Украины на пропускном пункте Верхний Ларс Байрамов обсудил с уходящим послом Ирана региональные форматы типа 3+3 В военном лагере в Ираке прогремел взрыв: погиб один человек, 8 человек ранены Пашинян признает свою неудачуКак обмануть жителей Тавуша: краткое руководство от Никола ПашинянаОни хотят, чтобы мы забыли Геноцид, а через 100 лет забыли и Арцах: Жпит Мелконян Эр-Рияд и Ереван разработают «дорожную карту» по установлению дипломатических отношений: интервью главы МИД Армении Кешбэк до 10% от GetTransfer с картами IDBankДенежные переводы в Армению из России сократились более чем наполовину Ларс из-за ремонта закрыт для большегрузов Страны G7 призвали Иран отказаться от поддержки палестинского движения ХАМАС Реальные политические причины «форсажа» Запада в региональных процессах. Как Пашинян вводит в заблуждение: в Воскепаре говорит одно, в Беркабере – другоеВ Ереване открылась выставка «Академия ювелирного искусства» В Иране после прозвучавших взрывов ситуация стабильна: СМИ Иранские военные заявили, что не намерены отвечать на удар Израиля по Исфахану Четыре шахматистки Армении начинают выступления на индивидуальном ЧЕ по шахматам среди женщин Лавров: Мы до сих пор считаем Армению союзником, юридически мы –союзники