Երևան, 20.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Կվերադարձնի՞ իր ժողովրդականությունը արբալետային նետաձգությունը․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արբալետների՝ աղեղնազենքերի մասին առաջին հիշատակումը կարելի է գտնել հին Չինաստանի ձեռագրերում: Սակայն դեռ առեղծված է, թե որտեղ է այն առաջին անգամ հայտնվել։ Բանն այն է, որ չինական արբալետն ու նրա հունական եվրոպական նմանակը սկզբունքորեն տարբերվում են միմյանցից թե՛ արտաքին տեսքով, թե՛ մեխանիզմի կառուցվածքով։ Նրանց միավորում է բացառապես ռազմական նպատակների համար օգտագործման ձևը։ Չնայած դրանք շատ առումներով գերազանցել են աղեղներին (օրինակ՝ ճշգրտությամբ, ուժով և օգտագործման հեշտությամբ), սակայն չեն կարողացել ամբողջությամբ փոխարինել դրանց։ 15-16-րդ դարերը կարելի է գագաթնակետային անվանել արբալետի զարգացման համար: Դրանք բարելավվել են, զգալիորեն կրճատվել են չափսերով, հայտնվել է ապահովիչը, հնարավոր է դարձել կրակել ոչ միայն նետեր, այլ նաև մետաղական գնդակներ։ Բայց արբալետի «ուրախությունը» կարճ է տևել, քանի որ հրազենի գյուտից հետո այդ զենքի մասին սկսել են մոռանալ: Ներկայումս փորձ է արվում վերակենդանացնել այդ հնագույն զենքի նախկին ժողովրդականությունը։

Վերջին տարիներին արբալետի կիրառմամբ որսը կրկին սկսել է մեծ ժողովրդականություն վայելել։ Արբալետով նետաձգությունը, որպես սպորտաձև, բնութագրվում է տարբեր հեռավորություններից (5, 30, 50, 65 մետր) հատուկ կլոր (գունավոր կամ սև ու սպիտակ) թիրախների ուղղությամբ կրակելով։ Մրցույթի իմաստը ավելի շատ միավորներ հավաքելն է։ Այս մարզաձևի զարգացումը սկսվել է շատ վաղուց, բայց այն համաշխարհային մակարդակի է հասել միայն 1958 թվականին, երբ Բելգիայում անցկացվել է արբալետով «խաղային» նետաձգության Եվրոպայի առաջին առաջնությունը։ Գոյություն է ունեցել նաև արբալետով «դաշտային» նետաձգություն սպորտաձևը (դրա հիմնական հատկանիշներն են սպորտային նետաձգությանը մոտ կանոններն ու պայմանները), որը 1979 թվականին ճանաչվել է որպես առանձին սպորտային մարզաձև։

Հետաքրքիր է, որ կանայք և տղամարդիկ արբալետով մրցումներում օգտագործում են նույն քաշի և աղեղնալարի լարվածության արբալետներ։ Ներկայում այդ սպորտաձևի նկատմամբ հետաքրքրությունը շարունակաբար աճում է։ Տարբեր երկրներում անցկացվում են բազմատեսակ առաջնություններ, մրցաշարեր և հանդիպումներ։ Այժմ գոյություն ունի արբալետային նետաձգության երկու տարատեսակ: «Խաղային» նետաձգության արբալետը գերճշգրիտ զենք է, որը արձակում է հատուկ նետեր (պտուտակներ): Նման արբալետներ օգտագործվում են միայն մրցումների ժամանակ։ «Դաշտային» նետաձգության արբալետը զենք է, որը նախատեսված է ոչ միայն պրոֆեսիոնալ սպորտային հրաձգության, այլ նաև որսի համար։ Այս զենքի տարբերակիչ առանձնահատկությունը կաշվից, փայտից կամ պլաստմասից պատրաստված պողպատե ծայրերով փետրավոր նետերն են: Մրցույթին մասնակցելու իրավունք է տրվում միայն այն արբալետներին, որոնք փորձարկվել են հատուկ անկախ հանձնաժողովի կողմից։ Չի թույլատրվում օգտագործել անսարք արբալետներ: Արգելվում է օգտագործել լազերային, օպտիկական, էլեկտրոնային թիրախավորման սարքեր։ Մրցույթներն անցկացվում են միայն բաց տարածքներում (դաշտեր, մարզահրապարակներ) կամ հատուկ սարքավորված հրաձգարաններում։ Մրցույթների տևողությունը 3 օր է։

Արբալետային սպորտաձևերը անգնահատելի ծառայություն են մատուցում զգոնության, ճշգրտության, ուժի և տոկունության զարգացման գործում: Բացի դա, պահանջվում է զգույշ և ուշադիր վերաբերմունք, քանի որ թիրախին չկպած նետը կարող է հաղթահարել 150 մետրից էլ ավելի տարածություն և խրվել իր ճանապարհին հանդիպած ցանկացած խոչընդոտի մեջ: Արբալետների նկատմամբ մեծ հետաքրքրության շնորհիվ ամեն տարի շուկայում հայտնվում են ժամանակակից արբալետների ավելի ու ավելի շատ տեսակներ։ Դրանք ներկայումս պատրաստված են թեթև և դիմացկուն հատուկ համաձուլվածքներից, սինթետիկ թելերից, ռետինից, պլաստիկից, ժամանակակից կոմպոզիտային նյութերից։ Յուրաքանչյուր տեսակ տարբերվում է մնացածից ոչ միայն իր դիզայնով և գնով, այլ նաև որոշակի այլ պարամետրերով, որոնք օգնում են այն օգտագործողին հասնել ցանկալի արդյունքի: Բայց, ցավոք, քիչ մարդիկ կարող են իրենց թույլ տալ պրոֆեսիոնալ և որակյալ արբալետ, քանի որ նման սարքի գինը կարող է գերազանցել անգամ 6 հազար դոլարը։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ) Ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ Բլինկեն Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել է հորը «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Փաշինյանի իշխանության օրոք ոստիկանական մեքենայից ձերբակալվածի են բռնության ենթարկում. Ավետիք ՉալաբյանԱշխատանքային փորձի շեմը կնվազեցվի. կադաստրի կոմիտեն օրենսդրական փոփոխություններ է առաջարկում. «Փաստ»Ջուր չի լինի «Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոն Ադրբեջանը շարունակում է իր հանցագործությունները. «Փաստ»Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ»«Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ»Շրջված ծառ, տանիքի պոկված թիթեղ, Երևանում քամին վնասներ է հասցրել Ճանապարհը փակած տավուշեցիները լուսաբացին 5-ին դադարեցրել են ակցիան. մանրամասներ Հրաշալի օր է. ապրիլի 20-ի աստղագուշակԿոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ»Հանդիպում ես մարդու, ով նույնպես հոգնել է խաղից… Անահիտ Սիմոնյանը նոր սիրելի՞ ունի Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ»Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ»Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ»Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»Մոսկվացու սպանության համար կասկածվող ադրբեջանցուն և նրա երկու եղբայրներին տարել են Մոսկվա Տավուշում ճանապարհը փակած ակցիայի մասնակիցները պահանջում են հանդիպում մարզպետի հետ Կուրսկի շրջանում հայտարարվել է անօդաչու թռչող սարքերի հարձակումների վտանգի մասին«Դուք սովոր եք ստրուկի կարգավիճակով ապրելուն, դուք չեք սիրում երկիրը»․ հավաք՝ Ազատության հրապարակում (տեսանյութ) ՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Սուրբ Աթոռի պետական քարտուղարության ընդհանուր հարցերով փոխանորդինԻ՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին 24 ժամ ջուր չի լինելուՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Սուրբ Աթոռի պետական քարտուղարության ընդհանուր հարցերով փոխանորդինԻնչ իրավիճակ է այս պահին Տավուշում (տեսանյութ) Արտակարգ իրավիճակ՝ Դավթաշենում. խմելու ջուրը 4-րդ օրն է՝ անխնա հոսում է ու ողողում թաղամասըԼարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան «Ալ Ֆաթեհը» հաղթել է «Ալ Ռաեդին»․ Սելարայանը՝ գոլի հեղինակ Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը (տեսանյութ) Բաքվի վարչախումբը ցնծում է իր համար անսպասելի հաջողություների շղթայիցԿլաարը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին․ «ԵՄ-ն լիովին աջակցում է» Կյանքից հեռացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց (տեսանյութ) Երկրագունդը սկսում է ցնցվել գլոբալ տաքացման պատճառով․ Լևոն ԱզիզյանԼարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ՔԿ–ն պարզաբանել է՝ ինչ է տեղի ունեցել ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններԲայրամովը կոչ է արել օրինակ վերցնել Իտալիայի դիրքորոշումից Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովԱդրբեջանը և Թուրքիան կստանան նվեր՝ Տավուշի ամենակարևոր 4 կետերը․ Վանաձորը վերածվում է սահմանային գոտուՎանաձորում` սեփական տան լոգարանում, հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի տեղակալի դին Որքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինԵՄ փոխդեսպանին են ներկայացվել մարդու իրավունքների ոլորտում Հայաստանում գնալով ահագնացող խնդիրները