Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին Հայաստանն ուներ ընդգծված շահեր և գիտեր ինչպես դրանք առաջ տանել. Արտակ Զաքարյան
ԲԼՈԳ
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Նիկոլն աշխարհի միակ պաշտոնյան է, ով ամենաշատն է շողոքորթել և ի լուր աշխարհի` շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնությանն ու նրա նախագահին: Նա ամենաշատն է զանգում ՌԴ, ամենաշատն է դիմել հազար ու մի խնդրանքով, ամենաշատն է եղել Մոսկվայից կախվածության մեջ: Պաշտոնական Մոսկվան, ՀՀ ոչ մի ղեկավարի երբեք այդքան չի պահել ու աջակցել, որքան Նիկոլին:
Երեկվանից իշխանական պատվերով և անմիջական կատարմամբ ՀՀ տեղեկատվական ցանցերում մոլեգնում է հակառուսական հիստերիան: Սա Նիկոլի քցող, խաբող, անհավասարակշիռ, անհեռատես ու ճղճիմ պատկերացումների հետևանքներն են: Արդյունքը արժենալու է նոր կորուստներ, նոր մենակություն ու նոր հիասթափություններ:
Արևմուտքի համար Հայաստանի դայակը` Թուրքիան է: Արևմուտքը մի խնդիր ունի` պոկել Ադրբեջանը, Վրաստանը ու Հայաստանը Ռուսաստանի ազդեցության գոտուց և այն դնել Թուրքիայի ազդեցության տակ: Հայաստանն այդ սցենարի վերջին մասն է:
Իսկ ո՞վ է կասկածում, որ Ադրբեջանի ռազմական ագրեսիան և Հայաստան ներխուժումը Թուրքիայի (արևմուտք, ՆԱՏՕ) հանձնարարությունն էր: Իսկ ո՞վ է կասկածում, որ Հայաստանին ռազմական ագրեսիայի ենթարկելով` փորձում են Ռուսատանին ներքաշել ու նոր պատերազմական ճակատ բացել նրա դեմ` թքած ունենալով, որ աշխարհաքաղաքական այդ ճակատում Հայաստանը կվերածվի նոր Սիրիայի ու ամբողջովին կավերվի (ի դեպ լուրեր են պտտվում, որ վերջերս Վրաստանը վարպետորեն հրաժարվել է արևմուտքի այդ առաջարկից):
Իրական քաղաքականության մեջ չկան պուպուշներ, բարի կամ չար կերպարներ: Կան շահեր: Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին Հայաստանն ուներ ընդգծված շահեր և գիտեր ինչպես դրանք առաջ տանել:
Նիկոլի ողբերգական Հայաստանը չունի շահեր և չի էլ կարող ունենալ մի պարզ պատճառով. Նիկոլը օտարի (թշնամի) ծառան ու կամակատարն է հայ ժողովրդի գլխին: Դա է պատճառը, որ մի օր գովերգում են ՌԴ-ին, մյուս օրը` քննադատում: Մի օր արևմուտքը ընկեր է, իսկ 44-օրյա պատերազմի ընթացքում` ամոթալի լռություն պահած և հայ ժողովրդին անտեսած միավոր և այլն:
Ելքը մեկն է. Նիկոլից պետք է ազատել Հայաստանի Հանրապետությունն ու հայ ժողովրդին:



















































1
«Վենդետա․ սպանվածի հայրը սպանել է կատարողի եղբորը»․ ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնել դաժան ...
2
6-րդ հարկից երեխայի հետ ընկած կինը բլոգեր Օվսաննա Սողոյանն է
3
Երեխայի հետ 6-րդ հարկից նետված կնոջ վերջին գրառումը
4
Անահիտ Սիմոնյանը նոր սիրելի ունի՞. երգչուհու կողքին հայտնի երիտասարդ պաշտոնյա՞ն է
5
Արցախից 18 բուժառու է տեղափոխվել Հայաստան՝ Կարմիր խաչի միջնորդությամբ
