ԱՄՆ դեսպանությունն այսօր Երևանում սպասում է Նենսի Փելոսիի գլխավորած կոնգրեսական պատվիրակությանը․ հայտնի է օրակարգն ու պատվիրակության կազմը
ПОЛИТИКА
Շուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
ԱՄՆ դեսպանությունն այսօր Երևանում սպասում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած կոնգրեսական պատվիրակությանը ։ Խոսնակ Փելոսիի օրակարգում է Հայաստանի և Միացյալ Նահանգների ամուր փոխգործակցությունը, որի հիմքում ընդհանուր ժողովրդավարական արժեքներն են և մեր ժողովուրդների երկարամյա կապերը։ Պատվիրակության կազմում են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Էներգետիկ և կոմերցիոն հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆրանկ Փալոնեն և Ներկայացուցիչների պալատի անդամներ Աննա Էշուն և Ջեքի Սփիերը։
Կոնգրեսական պատվիրակության սեպտեմբերի 17-19-ը տեղի ունեցող այցի ընթացքում Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փելոսին կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու հայ-ամերիկյան հարաբերություններն ու ներկայիս անվտանգային իրավիճակը։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փելոսին նաև հանդես կգա մամուլի ասուլիսով, ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության հուշահամալիրում և ելույթ կունենա «Գաֆէսճեան արվեստի կենտրոնում», ընդ որում ելույթն ուղիղ հեռարձակմամբ հասանելի կլինի www.speaker.gov/newsroom հղմամբ։



















































