Ընդդիմադիր պատգամավորները Նենսի Փելոսիի հետ հանդիպման ընթացքում խոսել են Ադրբեջանին օգնությունը դադարեցնելու անհրաժեշտության մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆՇուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Մի քանի ուղղություններով բարձրացրեցինք խնդիրները, որոնք կան և գոյություն ունեն: Առաջինը, բնականաբար, խոսեցինք Ադրբեջանի ագրեսիայի մասին: Շատ հստակ փոխանցեցինք մեր դիրքորոշումը: Ադրբեջանը, որը շարունակում է պատերազմը, մեզ համար անընդունելի է Ամերիկյան պետության աջակցությունը Ադրբեջանին։ Այս մասին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ հանդիպումից հետո հայտարարեց ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
«Խոսքը ոչ միայն ծավալների մասին է, այլ նաեւ ռազմաքաղաքական աջակցության, խոսցինք 907-րդ բանաձեւի մասին, եւ առհասարակ հաջորդ տարի օգնություններն ու աջակցությունները դադարեցնելու անհրաժեշտության մասին։ Խոսեցինք ռազմագերիների մասին, Հայասատնի ներքին ժողովրդավարության, Արցախի կարգավիճակի․ այն բոլոր խնդիրները, ինչ մշտապես բարձրաձայնել ենք, ասացինք նաեւ այս փակ հանդիպման ընթացքում»,- նշեց Սաղաթելյանը:
Իսկ թե ինչ դիրքորոշում է հայտբել Փելոսին՝ 907 բանաձեւի մասին՝ Սաղաթելյանմը նշեց, որ 907 բանաձեւի մասին ասացին, որ քննարկելու են, միայն հայտարարություններով չեն բավարարվելու, վերադարձից հետո Կոնգրեսում քննարկվելու եւ բարձրաձայնվելու են այս խնդիրները: