Ереван, 26.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ինչո՞ւ են Թուրքիան եւ Ադրբեջանը թիրախավորում Հայաստանն ու Հունաստանը

АНАЛИТИКА

Արցախահայության դեմ Ադրբեջանի պատերազմից երկու տարի էլ չանցած Ադրբեջանի զինված ուժերն անօրինական ագրեսիվ պատերազմ սկսեցին ՀՀ դեմ, գրում է Ուզայ Բուլութը Providence պորտալում։

Թուրքիան կշարունակի աջակցել Ադրբեջանին եւ միշտ դա անելու է, նույն օրը հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն։

Հայերի դեմ Ադրբեջանի ագրեսիան հանգեցրել է քաղաքացիական շենքերի եւ բնակավայրերի զանգվածային ավերածությունների, ինչպես նաեւ հայերի սարսափելի խոշտանգումների եւ սպանությունների։ 36-ամյա հայ զինծառայող Անուշ Աբետյանին Ջերմուկ քաղաքում գերեվարել են, ապա բռնաբարել, խոշտանգել ու մասնատել։ Նրանք կտրված մատները դրել են բերանը եւ հանել աչքերը։  Ադրբեջանցի զինվորները նկարահանել են այս բարբարոսական գործողությունները եւ տեսանյութը տեղադրել սոցցանցերում։ Աբետյանն ուներ 16, 15 եւ 4 տարեկան երեխաներ։

Արցախում հայերը ցեղասպանական հարձակման են ենթարկվել Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից 2020 թվականին։ Այդ ժամանակ պատերազմը տեւեց 44 օր՝ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը։ Ողջ աշխարհը տեսավ՝ ինչպես է ագրեսորը հանցագործություններ կատարում եւ գնդակոծում Արցախը։ Մոտ 90 հազար հայ բռնի տեղահանվեց։

Թուրք եւ ադրբեջանցի զինվորներն այնուհետեւ մասնակցելցին 2020 թվականի դեկտեմբերի 10-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում անցկացվող ռազմական «հաղթական շքերթին»։  

Այդ ժամանակ Էրդողանը ելույթ ունեցավ՝ գովաբանելով 1913-1923 թվականներին Օսմանյան Թուրքիայում հայերի, ասորիների եւ հույների դեմ իրականացված ցեղասպանության կազմակերպիչներից Էնվեր փաշային։  

Թուրքիան պնդում է, որ Էգեյան ծովի հունական կղզիները եւ Կիպրոսը թուրքական տարածք են, Ադրբեջանն էլ  պնդում է, որ Արցախը եւ նույնիսկ Հայաստանը, ներառյալ նրա մայրաքաղաք Երեւանը, ադրբեջանական տարածք են։

Իր ելույթում Ալիեւն ասել է, որ Հայաստանի մայրաքաղաք Երեւանը, հայկական Սեւանա լիճը եւ Սյունիքի (Զանգեզուր) շրջանն «Ադրբեջանի պատմական հողերն են»։

Առաջին անգամը չէ, որ Ալիեւը ոչ միայն Արցախը, այլ նաեւ Հայաստանի Հանրապետությունն անվանում է «ադրբեջանական հողեր»։ 2018 թվականին, օրինակ, Ալիեւը Հայաստանի նույն շրջաններն անվանեց «Ադրբեջանի պատմական հողեր»։ «Ադրբեջանցիների վերադարձն այս տարածքներ մեր քաղաքական եւ ռազմավարական նպատակն է»,-ասել էր Ալիեւը։ 

Այդ նպատակով Ադրբեջանը թիրախավորում է Արցախն ու Հայաստանը՝ Թուրքիայի լիակատար աջակցությամբ։  

Թուրքիան վերջերս տոնեց 1922 թվականին Զմյուռնիայի հույների եւ հայերի ցեղասպանությունը, որը, ըստ թուրքական պատմագրության, «հաղթանակ էր հույն զավթիչների նկատմամբ»: Սեպտեմբերի 4-ին Էրդողանը հրապարակային ելույթում դիմեց Հունաստանին. «Հույնե՛ր, նայեք պատմությունը։ Եթե ​​ավելի հեռու գնաք, գինը բարձր կլինի։ Հունաստանի համար ունենք միայն մեկ արտահայտություն՝ «Մի՛ մոռացեք Իզմիրը» (Զմյուռնիա քաղաքը):

Հույների եւ հայերի դեմ թուրքական ագրեսիան երկար պատմություն ունի. Հունաստանն ու Հայաստանը փորձում են պահպանել այն, ինչ մնացել է թուրքական ագրեսիայից հետո:

Պատմության ընթացքում թուրքական կառավարությունները ագրեսիայի եւ հալածանքի քաղաքականություն են վարել բնիկ քրիստոնյաների նկատմամբ: Այս հալածանքները իրենց գագաթնակետին հասան 1913–1923 թվականներին Օսմանյան Թուրքիայում հույների, հայերի եւ ասորիների ցեղասպանությունով, որը ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան նույնպես ճանաչել է որպես ցեղասպանություն։  

Հետագա թուրքական կառավարությունները ոգեկոչեցին ցեղասպանության հեղինակներին, ինչպես նաեւ 1955 թվականի Ստամբուլի ջարդերի կազմակերպիչներին, որոնք սպանեցին քաղաքի հույներին, հայերին եւ հրեաներին: Շատ դպրոցներ, համալսարաններ, օդանավակայաններ, պողոտաներ, փողոցներ, թաղամասեր եւ այլ վայրեր ամբողջ Թուրքիայում կրում են ցեղասպանության հեղինակների եւ պետական ​​այլ պաշտոնյաների անունները, որոնք հանցագործություն են կատարել։

Քանի որ միջազգային հանրության արձագանքը Թուրքիայի կողմից ցեղասպանության ժխտմանը եղել է դանդաղ եւ անարդյունավետ, ցեղասպանության ժխտումը նշանակում է ցեղասպանության շարունակություն:

2016 թվականին Թուրքիայի Մարդու իրավունքների ասոցիացիան հայտարարեց. «Ցեղասպանության ժխտումը հավերժացնում է ցեղասպանությունը։ Ժխտումը դառնում է ինստիտուցիոնալիզացված եւ իրականում սոցիալականացվում ու ներկառուցվում հանցագործների սերունդների կողմից: Ժխտումը մշտապես վերարտադրում է ատելություն զոհերի ինքնության նկատմամբ»։

Միջազգային հանրությունը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի Ադրբեջանին եւ Թուրքիային պատասխանատվության ենթարկելու համար։

Հունաստանի, Հայաստանի, Կիպրոսի, Իրաքի, Սիրիայի եւ նույնիսկ թուրք ժողովրդի անվտանգությունը կախված է Թուրքիայի եւ Ադրբեջանի կառավարությունների անօրինական գործողությունների անպատժելիությունից»։

Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииКурсы валют в Армении