Երևան, 28.Նոյեմբեր.2022,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ֆագոտ՝ մոտ երեք կիլոգրամանոց երաժշտական «կապոց». «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ֆագոտը բաս, տենոր և մասամբ ալտ ռեգիստրի փողային երաժշտական գործիք է՝ պատրաստված թխկու փայտից: Ենթադրվում է, որ այդ գործիքի անվանումը գալիս է իտալական fagotto բառից, որը նշանակում է «հանգույց, կապոց»: Եվ իրոք, եթե ապամոնտաժվի գործիքը, ապա կստացվի փայտանյութի կապոց հիշեցնող մի բան: Ֆագոտի ընդհանուր երկարությունը 2,5 մետր է, իսկ կոնտրֆագոտինը՝ 5 մետր: Գործիքի քաշը մոտ 3 կգ է:

Թե կոնկրետ ով է առաջինը հորինել ֆագոտ երաժշտական գործիքը, անհայտ է, բայց 17-րդ դարի Իտալիան է համարվում այդ գործիքի ծննդավայր: Դրա նախնին հանդիսացել է հնագույն բոմբարդան, որը եղեգների ընտանիքի բաս երաժշտական գործիք է: Ֆագոտը տարբերվում էր բոմբարդայից իր կառուցվածքով. փողը բաժանված է մի քանի մասերի, որի արդյունքում ավելի դյուրին է դարձել գործիքը պատրաստել և կրել: Ձայնը նույնպես փոխվել է դեպի լավը, սկզբից ֆագոտը կոչել են դուլցիան, որը թարգմանաբար նշանակում է «քնքուշ, քաղցր»: Ֆագոտն իրենից ներկայացնում է երկար, ճկված փողե խողովակ, որի վրա տեղադրված է փականային համակարգ:

Առաջին ֆագոտները հագեցած են եղել երեք փականով: Ավելի ուշ՝ 18-րդ դարում, դրանք դարձել են հինգը: Սկզբնական շրջանում ֆագոտը օգտագործել են բաս ձայները ուժեղացնելու և կրկնօրինակելու համար: Միայն 17-րդ դարից սկսած է այն սկսել ինքնուրույն դեր խաղալ: Այդ ժամանակ նրա համար սոնատներ են գրել իտալացի կոմպոզիտորներ Բիաջիո Մարինին, Դարիո Կաստելլոն և այլոք: 19-րդ դարի սկզբին Ժան-Նիկոլ Սավարան երաժշտական աշխարհին է ներկայացրել տասնմեկ փականով ֆագոտը: Որոշ ժամանակ անց Ֆրանսիայից ժամանած երկու վարպետներ՝ Տրեբերտը և Բաֆեթը, բարելավել են գործիքը և ստեղծել նոր տարբերակ: Ֆագոտի զարգացման գործում կարևոր ներդրում են ունեցել գերմանացի վարպետներ Կառլ Ալմենրեդերը և Յոհան Ադամ Հեկելը:

Հենց նրանք են 1831 թվականին Բիբրիխում հիմնել փողային գործիքների արտադրության ձեռնարկություն: Ալմենրեդերը 1843 թվականին ստեղծել է տասնհինգ փականով ֆագոտ: Այդ մոդելը հիմք է դարձել «Haeckel» ընկերության կողմից ֆագոտի արտադրության համար, և ընկերությունը դարձել է երաժշտական այդ գործիքի արտադրության առաջատարը: Հիմա էլ ավստրիացի և ֆրանսիացի վարպետների ֆագոտները լայն տարածում ունեն:

Ներկայում առկա է ֆագոտի երեք տեսակ՝ կվարտֆագոտ, ֆագոտինո, կոնտրֆագոտ: Ժամանակակից սիմֆոնիկ նվագախմբերը այժմ հիմնականում օգտագործում են կոնտրֆագոտ: 18-րդ դարը Գերմանիայում եղել է ֆագոտի օգտագործման գագաթնակետը: Եկեղեցական երգչախմբերի կատարումները ուղեկցվել են ֆագոտի հնչյուններով: Ներկայումս այդ երաժշտական գործիքի ձայնը կարելի է լսել սիմֆոնիկ և փողային նվագախմբերի համերգներին:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Պուտինը հայտարարել է միջազգային առևտրի ճգնաժամի մասին Սոնա Ռուբենյանը և ամուսինը նշել են ամուսնության մեկ ամյակը (լուսանկարներ) Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում որոշվել է ստեղծել կենսաբանական անվտանգության գծով համակարգող խորհուրդ. Զաս Արևային էներգիան նպաստում է բնապահպանական զարգացմանը Չինաստանի հյուսիս արևմուտքում Չալաբյանի 50-ամյակը` զուսպ և մշակութային մթնոլորտումՍաակաշվիլիի օրգանիզմում մկնդեղ է հայտնաբերվել. փաստաբան Բողոքի ակցիա Երեւանում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ. քրդերն այրեցին Թուրքիայի դրոշը ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց Ադրբեջանից և Հայաստանից պահանջվում է զսպվածություն և ուժեղ քաղաքական կամք՝ լարվածությունը թուլացնելու և համապարփակ կարգավորման հասնելու համար. Տոյվո Կլաար Տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես է Չարենցավանում աշակերտը դիտավորյալ ջարդում կանգառը Ռուսաստանի դեմ պայքարի Միացյալ Թագավորութան ծրագիրն անգամ Հայաստան է հասել․ գաղտնազերծված փաստաթղթեր Պայքար ընդդեմ քաոսիՓաշինյանական իշխանությունն Արցախն ընկալում է որպես քաղաքական խոչընդոտ․ Չալաբյան Թբիլիսյան խճուղում փորձարկվելու է էլեկտրաշչակ Քարվաճառում ադրբեջանցի զինծառայող է զոհվել Պղնձի արժեքն իջնում է Ալիևն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիկերին Թուրքիայում չեն բացառել Անկարա-Դամասկոս հարաբերություններում «նոր դարաշրջանի» սկիզբը Բիզնեսը բացելու է օֆշորային ընկերություն և Հայաստանից իր փողը տեղափոխի օֆշոր ՀԱՊԿ-ն կստեղծի բիոանվտանգության համակարգող խորհուրդ Հոսանքազրկումներ՝ մինչև 6 ժամ Նավթի համաշխարհային գներն իջել են երեք տոկոսով Արցախի ՊԲ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ Ոսկին էժանանում է ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. ԱԻՆ Վերահաստատում ենք մեր համախմբվածությունը և վճռականությունը՝ միասնաբար հաղթահարելու բոլոր դժվարությունները. Ավետիք Չալաբյան Իսպանիան ու Գերմանիան հաղթողին չպարզեցին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ ՀԱՊԿ-ը փլուզելու փորձեր միշտ արվել են, բայց կառույցը ցույց է տվել, որ պահանջված է․ Պեսկով Նոյերը կրկնել է Մայերի և Տաֆարելի ցուցանիշը Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է գտնվել Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի բարեգործական համերգին Ավտովթար` Երևանում․ բախվել են Mercedes-ն ու Hyundai Elantra-ն․ կա վիրավոր Մինչև վաղըի ժամը 07:00-ը փակ կլինի Երևանի փողոցներից մեկի երթևեկությունըՉինաստանում հակակառավարական ցույցեր են սկսվել Արմավիրի մարզում, մինչ հրշեջների ժամանումը, քաղաքացիները մարել են Mercedes-ում առաջացած հրդեհը էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները Խորվաթիա-Կանադա. 3 գոլ՝ առաջին խաղակեսում Նոյեմբերի 28-ին փակ կլինի Ամիրյան փողոցից Խորենացի փողոց հատվածի երթևեկությունը Գևորգ Պապոյանը ծանոթացել է Դիլիջանում սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքներին Արարատի մարզում 29-ամյա վարորդը Opel Vectra-ով բախվել է ճանապարհի երկաթբետոնե արգելապատնեշներին, կողաշրջված վիճակում բախվել կամրջին. կան վիրավորներ Շիրակի մարզը հագեցել է նոր ջրցան և ձնամաքրիչ մեքենաներով Երեւանում կրկին փողոց կփակվի ՀՀ ԶՈՒ-ն չի կրակել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ՊՆ օրվա ընթացքում տարածում է երկրորդ բացարձակ սուտ հաղորդագրությունը Հայտնի է, թե երբ կվառվեն Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը «Խորապես ցնցված եմ Վլադիմիր Մակեյի մահվան լուրից»․ Արարատ Միրզոյան Առաջնեկին սպասող Սիլվի Բարկովայի նոր ֆոտոշարքը Հոռոմ գյուղում բախվել են Արթիկի համայնքապետարանում բաժնի պետի Mercedes-ն ու Toyota-ն, վիրավոր երեխան տեղափոխվել է ԲԿ ՃՏՊ՝ Երևան-Սևան ավտոճանապարհին․ նախնական տվյալներով՝ կան 2 զոհ և 3 տուժած Ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանովԼատվիայում մինչև հաջորդ գարուն չորս շենքի արևային էլեկտրաէներգիա կտրամադրվի