Yerevan, 19.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Մենք կարող էինք այս խնդրին չբախվել, եթե կարողանայինք ճիշտ աշխատել Ռուսաստանի հետ. ադրբեջանագետ

INTERVIEW

Շուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ

«Ադրբեջանի այս լռությունը կարող ենք մի քանի ուղղությամբ դիտարկել: Առաջինը, որը ամրանում են իրենց նոր զավթած տարածքներում, դա արդեն փաստ է:

Երկրորդը՝ հաշվի առնելով վերջին շրջանում տարբեր երկրների քաղաքական հայտարարությունները, ինչ-որ չափով ճնշել են Ադրբեջանին:

Եվ երրորդ մասը, ես կարծում եմ, որ ադրբեջանական կողմը ինչ-որ չափով հասել է իր նպատակներին, այսինքն տարածքները, որոնք զավթել է, եղել է իր նպատակների մի մասը:

Առաջին փուլում նպատակ չի ունեցել ամբողջությամբ զավթելու, ենթադրում եմ՝ փորձնական մարտ է վարել հասկանալու համար, թե հայկական կողմը ինչ պաշտպանվածություն ունի, ոնց է կռվում, որ հետո իր գործողությունների ժամանակ կարողանա ավելի մշակված ձևով հարձակվի»,-ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը՝ խոսելով վերջին մի քանի օրերին Ադրբեջանի ցուցաբերած հանգստությունից:

Դավթյանի խոսքով՝ Ադրբեջանը ՀՀ-ից ուզում է Զանգեզուրի միջանցքը.

«Արդեն իսկ շատ ծամված և ծեծված Զանգեզուրի միջանցնք է ուզում: Ադրբեջանական կողմը հատկապես վերջին պատերազմից հետո անընդհատ դրա մասին խոսում է, ասում է հայկական կողմը համաձայնվել է, բայց չի տալիս միջանցքը:

Մերոնք էլ պնդում են, որ դա միջանցք չի, ճանապարհ է: Այստեղ այդ հասկացության տարբերությունն է: Ինքը փորձում է այդ հատվածից հարվածի Ջերմուկին, Իշխանասարին, որտեղով անցնելու են էդ ավտոմոբիլային ճանապարհները»:

Դավթյանը հիշեցրեց մոտ մեկ ամիս առաջ Փաշինյանի այն խոսքը, որ նոր անցակետեր պետք է բացվեն ԱԱԾ-ի հսկողությամբ.

«Այսինքն ընդհանուր համատեքստում էդ միջանցքն է, իսկ հարվածվող տեղերն էլ էդ հատվածով անցնող ճանապարհներ են: Ինքը հիմնական մի քանի ուղղություն ունի, բայց մնացած տեղերում փորձում է հայկական Զինված ուժերին ջլատել»:

Դավթյանը անդրադառնալով վերջին օրերին ՀՀ պաշտոնյաների կողմից հնչեցվող Ադրբեջանի հնարավոր լայնամասշտաբ հարձակման մասին հայտարարություններին՝ նշեց, որ իշխանությունը այդ հայտարարություններով փորձում է իր մեղքերը քավել:

«Չակերտավոր պաշտոնատար անձանց վերջին 2 տարիներին փորձագետներս ասում էինք, որ խաղաղության դարաշրջանը կեղծ օրակարգ է, մոլորեցնող, հասարակությանը քնեցնող օրակարգ է: Իրենք էլ ասում էին, որ չնայած բոլոր խոչընդոտներին՝ մենք խաղաղություն ենք ուզում:

Խնդիրը էստեղ հենց իրենց ընկալման մեջ է: Իրենց քաղաքականության արդյունքն է, որ հայտնվել ենք թուրքական ճիրաններում, ու չենք կարող այս պրոցեսներից դուրս գալ:  Հիմա էնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ եթե իշխանությունները դուրս գան խաղաղության կեղծ օրակարգից, ստացվում է, որ պատերազմի ձեռնոց են նետում Ադրբեջանին և Թուրքիային:

Հետևաբար էլի նմանատեսակ հայտարարությունով, թե պատերազմ է լինելու, թե կանխատեսումներ ունենք և այլն, փորձում են ինչ-որ ձևով շտկել իրենց թույլ տված սխալը, բայց պրոցեսները էնքան են խորացել, իրավիճակը էնքան է թեժացել, որ այդ հայտարարություններով իրենք չեն կարող շտկել իրենց թույլ տված սխալը:

Այսինքն չունեն կոնկրետ մշակված մարտավարություն, արտաքին քաղաքականություն, առօրյա մեկ օրով է ապրում էս իշխանությունը: Ասում է՝ էսօր ինչ քաղաքական նախադեպեր կլինեն, համաձայն դրա էլ մենք կշարունակենք մեր գործունեությունը: Ոտքի վրա են քաղաքականություն կառուցում: Չի կարելի էսքան անլուրջ լինել: Հետո փորձել իրավիճակը լրջացնել»:

Դավթյանի կարծիքով՝ այս վիճակից հնարավոր կլիներ խուսափել ճիշտ քաղաքականություն վարելու պարագայում.

«Մենք կարող էինք այս խնդրին չբախվել, եթե կարողանայինք ճիշտ աշխատել Ռուսաստանի հետ: Եթե գնում էինք ԵՄ-ի հետ ինչ-որ հայտարարություն տեքստ էինք ստորագրում, դրա մեջ հստակ ընդգծված պետք է լիներ, որ նոյեմբերի 9-ին ռուսներն են կանգնեցրել պատերազմը, բայց ԵՄ նախագահի հետ 2 փաստաթուղթ է ստորագրում, 2-ում էլ ռուսների մասին խոսք չկա:

Այստեղ կա արտաքին քաղաքականության ձեռնունայնությունը, որ իրենց քայլերով և հայտարարություններով սրել են իրավիճակը էնպես, որ ռազմավարական դաշնակիցն էլ, էդ ամբողջ պրոցեսները նկատելով, ասում է, իհարկե սա իմ ենթադրությունն է, ԵՄ-ն եթե էդքան կարող է իրավիճակ փոխի Հարավային Կովկասում, թող ինքն էլ էդ հարցով զբաղվի:

Ու հիմա լուրջ խնդիրները թողած ընկել են ինչ-որ տնտեսության զարգացումից են խոսում, այսինքն ՀՀ ներքաղաքային օրակարգը բացարձակ  կապ չունի իրական իրավիճակի հետ: 

Ու ես հույս էլ չունեմ, որ էս իշխանությունների ժամանակահատվածում հնարավոր կլինի Հայաստանին որևէ կերպ ոտքի կանգնեցնել ՝ թե պաշտպանական, թե անվտանգության մեջ, թե տնտեսության մեջ»:

Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in ArmeniaThe renovated Ucom sales and service center opened at Komitas 30Privileged conditions with the Business Prime packageInterview with Chairman of BOGG PLC Mel CarvillGet 5% cashback on your AMIO digital card!