Գլոբալ հակամարտությունների սրացման նոր փուլ ենք մտնում
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՇուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
«Փաստորեն, մենք ականատես ենք գլոբալ գործընթացների և հակամարտությունների սրացման նոր փուլի։ Խոսքը գնում է այն հանրաքվեների մասին, որոնք նախատեսվում են Խերսոնի, Զապորոժիեյի, Դոնեցկի և Լուգանսկի մարզերում` Ռուսաստանի կազմ մտնելու նպատակով։ Ակնհայտ է , որ այս պարագայում, եվրոպական ճակատում պատերազմն առավել քան ուժգնանալու է։ Նաև ակնհայտ է, որ առճակատումը Արևմտյան և Արևելյան ուժային կենտրոնների միջև ընդունելու է ավելի խորքային և երկարաժամկետ բնույթ,- այս մասին «Հրապարակին»- ասաց քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը։
Վերլուծաբանի խոսքով, մեզ համար ռիսկերը նույնպես կավելանան, քանզի գաղտնիք չէ, որ թուրք-ադրբեջանական ոհմակը յուրաքանչյուր դեպքում փորձելու է իրականացնել իր վերջնանպատակը` այսինքն Հայաստանի հանդեպ լայնածավալ պատերազմ է վերսկսելու։
Աբովյանն ասում է. «Ուկրաինական ուղղությամբ առճակատման նոր փուլը ստեղծելու է մի իրավիճակ, երբ ռեսուրսային առումով` Արևմուտքը և Արևելքը Կենտրոնական Ուկրաինայի ուղղությամբ կստեղծեն թուրք-ադրբեջանական ոհմակի համար` Հայաստանի հանդեպ նոր ոտնձգություններ իրականացնելու գայթակղություն։
Եվ այստեղ մեզ համար առավել քան կարևոր է հասկանալ մի պարզ իրողություն` մենք, ուղղակի պարտավոր ենք դուրս գալ վարդագույն երազանքների, ամբողջ աշխարհի հանդեպ «մունաթ» գալու և թրքահաճո ինքնախաբեության տիրույթից և նախապատրաստվել` օգտագործելով ամբողջ մեր ներուժը ակնկալվող պատերազմում, որպեսզի կարողանանք դիմակայել և հաղթել»։