Երևան, 23.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հերթական «առումն» ու «միջանցքը»․ «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այն, մեղմ ասած, խայտառակությանը, որ երեկ տեղի ունեցավ Եռաբլուրում, դժվար է որակումներ տալ հրապարակման ենթակա ձևակերպումների շրջանակներում: Իրականում դա այս իշխանության դեմքն է, և այստեղ նույնիսկ զարմանալու ոչինչ չկա. սա առաջին դեպքը չի: Մասնավորաբար, Եռաբլուրի «առումը» օպերացիան Նիկոլն արդեն մեկ անգամ արել է՝ իր կողմնակիցների հետ քայլերթ իրականացնելով, ճնշելով զոհվածների հարազատներին, ոտնատակ տալով բոլոր սրբությունները: Երեկ նա տասնյակ այլ քպականների հետ Եռաբլուր էր գնացել առավոտ կանուխ, որ ոչ մեկի չհանդիպի, որ ոչ ոք իրեն չհանդիպի:

Բայց զոհվածների ծնողներն արդեն այնտեղ էին, ու «բերետավորներն» սկսեցին «Նիկոլի միջանցք» բացելու օպերացիան: Արդյունքում բերման ենթարկվեց մոտ չորս տասնյակ անձ, այդ թվում՝ կանայք՝ մեր հերոսների մայրերը, քույրերը... Այս սարսափի շարունակությունը ոչ պակաս անբարո էր հատկապես մերձիշխանական որոշ շրջանակների կատարմամբ, որոնք փորձեցին մեղադրել նահատակների հարազատներին, այդ ամենի մեջ գտնել ինչ-որ «հետքեր» ու «ականջներ»: Իսկ մի ակտիվ «նիկոլական» նույնիսկ գրել էր, թե «նման ծնողներն» արժանի են քաշքշոցի, նույնիսկ կարելի է նրանց բանտարկել: Ոստիկանների պահվածքը «անթույլատրելի» որակեցին որոշ քպականներ ու իբր «չեզոքներ»՝ այս դեպքում էլ փորձելով ամբողջ մեղքը բարդել «բերետավորների» վրա, բնականաբար, անտեսելով, թե ում հրահանգն էին նրանք կատարում, ում համար էին «միջանցք» բացում: Թեպետ, իհարկե, համաձայն ենք, որ հրաման կատարելը չի նվազեցնում նրանց արարքի անբարոյականությունը:

Ի դեպ, որոշ նիկոլապաշտներ փորձեցին մեղադրել զոհվածների հարազատներին, որ նրանք կոտրել են կառավարության ու նախագահի կողմից դրված ծաղկեպսակները: Քայլը գուցե, այսպես ասած, ամենագեղեցիկներից չէր, բայց դա հաջորդել էր զոհվածների հարազատների հանդեպ դրսևորված վայրագությանը: Եվ հետո, փաստը մնում է փաստ, որ իրենց զավակների զոհվելու պատճառ, Եռաբլուրը բազմապատկած, երկիրը կործանման եզրին հասցրած Նիկոլ Փաշինյանի կողմից իրենց զավակների շիրիմին ծաղիկ կամ ծաղկեպսակ դնելը, ընդհանրապես նրանց շիրիմներին այցելելը մարդիկ համարում են սրբապղծություն: Իրականության աչքերին նայելու համար քաջություն է պետք ունենալ: Էներգետիկ և անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվել յանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ այս իշխանություններն ուժը կիրառում են այնտեղ, որտեղ իրենց իշխանությունը պահել է պետք:

«Իրենք վտանգը ոչ թե թուրքի, ադրբեջանցու մեջ են տեսնում, այլ, օրինակ՝ զոհված, անհետ կորած զինծառայողների ծնողների մեջ, որոնք, իրենց կարծիքով, սպառնալիք են իրենց իշխանության համար»: Քաղաքագետ Գագիկ Համբարյանն էլ կարծում է, որ Փաշինյանը հերթական անգամ ցույց է տալիս, որ թքած ունի անգամ զոհված զինծառայողների հարազատների կարծիքի վրա: «Փաշինյանը չի՞ հասկանում, որ շատ դեպքերում ծնողները դեմ են, որ այցելի իրենց երեխաների շիրիմներին: Հիմա սա զոռբայությո՞ւն է, հոգեկան անհավասարակշռությո՞ւն, խելագարությո՞ւն, աննամուսությո՞ւն, անպատկառությո՞ւն, թե՞ բոլորը միասին վերցրած»,- «Փաստի» հետ զրույցում նշում է Համբարյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բաղանիս Այրումի հատվածում ադրբեջանցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ) Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան երթուղու «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն Բաքուն համաձայնել Է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը. Ալիև Հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ. Էրդողանը սպառնացել է Հայաստանին Բացառիկ. Կադրեր` սահմանազատման գործընթացից Երեկ նորածին է մահացել Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Ադրբեջանը ոչնչացրել է Շուշի քաղաքի Ղազանչեցոց (Հին) գերեզմանոցը Ինտերի սպորտային տնօրենը հայտնել է, որ թիմն ամռանը 2 նորեկ կունենա Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Գևորգի ու Քրիստինայի շքեղ հարսանեկան տորթն ու ռոմանտիկ պարը. բացառիկ կադրեր Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ Իմ բարի ու դաստիրակված աղջիկ, ուզում եմ որ առանց հետ նայելու գնաս առաջ, Վիկա Մարտիրոսյանի շնորհավորանքը՝ Նանուլի 14-ամյակին «Մի գոռա', արա, էրեխա կա ավտոյի մեջը», «Լավ, լավ, լավ». Երևան-Սևան ճանապարհին գերլարված իրավիճակ է Ժամանակն է հրաժարվել անհիմն հիշողություններից, հիմա դա հասկանում է նաև Փաշինյանը․ Էրդողան Զորքի անբաժանելի մաս, սիմֆոնիկ նվագախմբերի անփոխարինելի գործիք. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ԱՊՐԻԼԻ). Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից. «Փաստ»Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ ՔոչինյանըՀա­յաս­տանն այժմ պար­զա­պես տա­րածք է զի­ջում՝ փո­խա­րե­նը ոչինչ չստա­նա­լով. «Փաստ»ԶՊՄԿ ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոցԼարված իրավիճակ Տավուշում. տավուշցիները գնում են հայ-վրացական սահմանՀա­յաս­տա­նի ցան­կա­ցած հա­ջորդ կա­ռա­վա­րու­թյուն կվե­րա­նա­յի այս ամե­նը. «Փաստ»Սիրուշոն կոչ է անում միանալ Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք ՉալաբյանՆոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն «Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան Ոսկեպար-Բաղանիս հատվածից ադրբեջանցիներն արդեն երևում են (լուսանկար) Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ»Բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «Toyota»-ն. կա վիրավոր Բաղանիսում իրավիճակը լարված է. ոստիկանները փակել են Բաղանիս Այրումին հարակից ճանապարհը Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի. Վահե ՀովհաննիսյանՀետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ»Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Ջուր չի լինի«Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Միայն «դրսինները». «Փաստ»Հրազդանի կիրճում վագոն-տնակներ են այրվել Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ»Ռուս խաղաղապահները ուղևորվել են Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր՝ դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար. ԱԽ քարտուղար Հրաշալի օր է. ապրիլի 23-ի աստղագուշակ Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ»