Երևան, 27.Սեպտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Կա՛մ թույլ ենք տալիս իշխանության մոլուցքով տառապողներին մնալ իշխանության և շարունակել կատարել իրենց պատվերները, կա՛մ ազատվում ենք այս չարիքից»․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ռեժիսոր, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցն ասում է՝ էյֆորիան, հասարակության՝ նոր, լավ և բարեկեցիկ կյանքի վերաբերյալ ակնկալիքները գրեթե իսպառ փլուզվեցին:

«Խոստովանենք, որ շատերն էին իրենց բարեկեցիկ ու անվտանգ ապրելը հենց այս իշխանության հետ կապում: Կարծում եմ՝ հիմա իրենց համար է ամենածանր պահը՝ պետք է խոստովանես ինքդ քեզ, որ խոստումներ են տրվել, հետո դրանք չեն իրականացել, ամեն ինչ սուտ է եղել: Ցանկացած մարդու համար է սարսափելի, երբ հավատում է ինչ-որ իդեալների, բայց երբ պահը գալիս է, ու ամեն ինչ քանդվում է, սարսափելի վիճակում է հայտնվում: Որոշ չափով հասկանում էի մարդկանց, բայց մինչև պատերազմը: 44-օրյա պատերազմից հետո չգիտակցել, թե ինչ է կատարվում մեզ հետ, ինձ համար անհասկանալի է, անգամ անընդունելի: Բայց, ամեն դեպքում, որպես հասարակություն, որպես ազգ ու ժողովուրդ՝ մեզ տրված շանսը դեռ պահպանվում է, և որքան շուտ բոլորս, ամեն մեկս մեր տեղում գիտակցենք և ուղղենք մեր սխալները, այդքան ավելի շատ հնարավորություն կունենանք գոնե մի բան փրկել և պահպանել մեր հայրենիքը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սահակյանցը:

Ընդգծում է՝ շուրջը նայելով տեսնում է, որ ամեն դեպքում ավելի շատ մարդկանց մեջ հստակ գիտակցում կա, թե ինչ է մեզ հետ կատարվում, ուղղակի բարդ է ինքդ քեզ խոստովանելը, բացի դա, հասարակության մեջ ժամանակի ընթացքում վախեր են սերմանվել:

«Վախ՝ նախկինների վերադարձի և բոլոր թեզերի հանդեպ, որոնց հիման վրա էլ իշխանության եկան նորերը: Նախկինները բազմաթիվ սխալներ են գործել, կարծում եմ՝ ամենամեծ սխալն այն էր, որ ժամանակին սրանց իշխանության գալու դեմը չառան: Հաշվի առնելով նախկինում արված բոլոր սխալները, ներկայիս իշխանությունները կրկնում են դրանք քառապատիկ ավելի՝ ամեն ինչ արվում է շատ ավելի դաժան ու գռեհիկ, շատ ավելի լկտի ու լպիրշ ձևով: Եռաբլուրում կարմիր բերետավորների պահվածքը որպես օրինակ, մարդիկ և հատկապես զոհվածների ծնողները երբեք նման վերաբերմունքի չեն արժանացել: Օգտվելով նրանից, որ հասարակությունն անհասկանալի հոգեվիճակում է, վերից վար, այսպես կոչված, գլխավոր հրամանատարից մինչև շարքային բերետավորը, թույլ են տալիս իրենց նման լկտի պահվածք»,-նշում է մեր զրուցակիցը:

Տարբեր ոլորտների փորձագետները, հասարակական ու քաղաքական գործիչները, քաղաքացիներն ասում են՝ ժամանակ չկա, պետք է արագ գործել և միևնույն ժամանակ առաջնորդի հարցն են բարձրացնում: Դավիթ Սահակյանցը համամիտ է այս կարծիքների հետ՝ մեկն իր վրա պետք է պատասխանատվություն վերցնի: «Կա թեզ, որ այն իշխանությունը կամ առաջնորդը, որ կգան, կամիկաձեի կարգավիճակում են լինելու: Դա էլ է մի հերոսություն, երբ պետք է փաստացի պատրաստ լինես զոհաբերել քեզ հանուն նրա, որ փրկվի մեր փոքրիկ երկիրը և կարողանանք այս պայմաններում վերակերտել, նորից կառուցել այն, հաշվի առնելով նախկինում թույլ տված բոլոր սխալները՝ իսկապես հզոր պետություն ու պետականություն ստեղծենք, բայց սա անելու համար մարդիկ իրենց վրա պետք է այդ ֆունկցիան վերցնեն»,-հավելում է ռեժիսորը:

Տպավորություն է, որ պետք է սկսենք զրոյից պետություն կառուցել: «Այդպես էլ կա, ավելին՝ ես կասեի անգամ զրոյից չենք սկսելու, այլ ավելի ներքևից: 1988 թվականին համակարգի նշույլ կար, որի հիման վրա պետություն էր ստեղծվելու, կարծում եմ, որ այսօր զրոյից ավելի ներքևում ենք հայտնվել: Ունենք մարդկային սարսափելի կորուստներ, բնակչության կտրուկ նվազում, պատկերը չես համեմատի 1988 թվականի հետ, այն ժամանակ երեք միլիոն էինք, խոստովանենք՝ հիմա ավելի քիչ: Ունենք տարածքային կորուստներ, մեր տնտեսությունը խայտառակ վիճակում է, արտաքին մեծ պարտք ունենք: Մեկ վայրկյան պատկերացնենք, որ այս բեռը մեկ մարդ վերցնելու է իր ուսերին, իսկապես շատ ծանր է: Բայց այլընտրանք ուղղակի չունենք: Ամեն օր սարսափելի նոր լուրերի ենք ականատես լինում: Կամ էլ մնում է մի վերջին տարբերակը՝ հավաքել ճամպրուկները, մեկնել այստեղից՝ ամեն ինչ հանձնելով թուրքին: Հիմա այն իրավիճակում ենք, երբ կա՛մկա՛մ է լինելու: Կա՛մ մենք թույլ ենք տալիս իշխանության մոլուցքով տառապողներին մնալ իշխանության և կատարել բոլոր այն պատվերները, որոնք «իրենց վզին դրված են», դա իմ խոսքը չէ, կամ պետք է այս չարիքից ազատվենք: Ժամանակ չունենք: Ես հավատում եմ, որ փոփոխություն կլինի այս պահին մեզ մնացած մեր փոքր հայրենիքում»,-եզրափակում է Դավիթ Սահակյանցը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Կարմիր բերետավորները» ձերբակալել են ուսանողներին․ գործադրել են օրենքով արգելված բացահայտ անհամաչափ ուժ (տեսանյութ) Ո՞ր հասցեներում լույս չի լինի Գազ չի լինելու Կրակոցներ՝ Երևանում Հայտնաբերվել է ևս 5 աճյուն Մոսկվայի կոշտ պատասխանը Փաշինյանին. ինչի՞ վրա է Փաշինյանի հույսըՊայթյունի հետևանքով ճակատագիրն անհայտ քաղաքացիների թիվը 105 է․ Արցախի ՄԻՊ Միջանցքում ծնվել է առաջին երեխան, ու արդեն մահացել է առաջին տարեցը․ Գեղամ Բաղդասարյան Էրդողանն ու Ալիևը չեն բավարարվելու Արցախով․ Վալերի Բուայե Արցախում սկսվել է չճանաչված դիերի նույնականացման գործընթացը ԼՂ-ից Հայաստան տեղափոխված 67 բուժառու Այրվածքաբանության կենտրոնում են Արտակարգ դեպ՝ Երևանում. ըստ հարևանների՝ հնչել է 5 կրակոցՈստիկանների մի մասն իրենց գործելակերպով արդարացնում են Նիկոլի հայրենածախ արարքները․ Գևորգ ՀակոբյանԻնչ իրավիճակ է Արցախում․ ՌԴ ՊՆ–ի հայտարարությունը Այս պահի դրությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 20 270 անձ Կսեղմի՞ Հայաստանը թուրք-ադրբեջանական «խաղաղության» ձեռքըՀայաստանի իշխանությունները պետք է երկրում մեկօրյա սուգ հայտարարեն. Արա Աբրահամյան Իշխանությունը շարունակում է իր լկտի քարոզչությունը․ Մեսրոպ ԱռաքելյանԲերման ենթարկված ուսանողները խախտում թույլ չեն տվել․ Հայաստանի ամերիկյան համալսարան Հայաստանի իշխանությունները պարտավոր են բարձրացնել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բռնակցման հարցը Առաջիկա ժամերին Հայաստան կժամանի արցախցիների համար նախատեսված ֆրանսիական օգնությունը Արցախում նյութական կորուստները, խիստ նախնական գնահատումներով, 50 միլիարդ դոլար են կազմում Շոյգուն հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմը կշարունակվի մինչև 2025 թվականը Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է Պրոֆեսոր Սթիվ Ժեֆերին և իր թիմը կժամանեն ՀՀ՝ պայթյունից տուժածներին բժշկական ծառայություններ մատուցելու նպատակով Ազգային կոմիտեի հայտարարությունը հանրահավաքի հետաձգման վերաբերյալԵվրասիա միջազգային համալսարանը Արցախի ուսանողներին 20 անվճար տեղ է հատկացնում Թուրքական լիրան նորից թարմացրել է պատմական նվազագույնը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր աջակցությունն է հայտնում Արցախից տեղահանված մեր հայրենակիցներինԵրեկվա պայթյունի ժամանակ եղել է նաև եղբայրս․ Մանե Գրիգորյան (լուսանկար)Գեղարքունիքում ВАЗ 2114-ը բախվել է երկաթե սյանը, վարորդը տեղում մահացել էԳրիգորյան Գարեգինը քաջերի մահով ընկավ՝ միայնակ պաշտպանելով գյուղը թշնամու հատուկջոկատայիններից, երբ ընթանում էր խաղաղ բնակչության տարհանումը Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալին Այն ինչ եղել է Արցախում, հաջորդը լինելու է Սյունիքում և Գեղարքունիքում. բուժաշխատողների ակցիան Երևանում Երկու օրվա ընթացքում Ադրբեջանը Արցախում սպանել է 18 քաղաքացիական անձի, այդ թվում՝ 6 երեխա․ Թաթոյան IDream՝ հատուկ Արցախից բռնի տեղահանված մեր երիտասարդների համար«Հակարիի կամրջի հերթի մեջ երեխա է ծնվել». Լյոկա Դավիթ Սարգսյանը և Ցոլակ Ակոպյանը ձերբակալումից ազատ են արձակվում Ալիևին զգուշացնում են չհատել կարմիր գծերը և չհարձակվել Սյունիքի վրաԱյս մղձավանջը, ազգային խայտառառակությունն ու անարգանքն այլևս չի կարելի հանդուրժել...ԵՄ-ն 5 միլիոն եվրո է հատկացնում ԼՂ-ից փախստականների հումանիտար կարիքների ապահովման համար ԱՄՆ կառավարությունը 11,5 մլն դոլար է հատկացնում մարդասիրական օգնության համար. Սամանթա Փաուեր «VIVA» հիմնադրամը հումանիտար օգնության շտաբ է բացել Արցախից բռնի ուժով տեղահանվածների օգնության համարEnel-ը Կոլումբիայում գործարկում է նոր արևային էլեկտրակայան Հանրահավաքը հետաձգվում է Էրդողանը հայտնել է՝ ինչ է Փաշինյանի հետ խոսել սեպտեմբերի 11-ին Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամը զբաղված է տեղահանված արցախցի մեր հայրենակիցների համար լայնածավալ աջակցության ծրագրերի կազմակերպման աշխատանքներով Նարես մնացել է Ճարտարում, մի բան արեք․ Արցախցի Կրեմլը մեկնաբանել է Պետդեպի՝ Ղարաբաղում միջազգային դիտորդական առաքելություն ստեղծելու գաղափարը Ադրբեջանը ավելի քան 60 տոննա վառելիք է ուղարկել Ստեփանակերտ