Yerevan, 19.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Կա՛մ թույլ ենք տալիս իշխանության մոլուցքով տառապողներին մնալ իշխանության և շարունակել կատարել իրենց պատվերները, կա՛մ ազատվում ենք այս չարիքից»․ «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Ռեժիսոր, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցն ասում է՝ էյֆորիան, հասարակության՝ նոր, լավ և բարեկեցիկ կյանքի վերաբերյալ ակնկալիքները գրեթե իսպառ փլուզվեցին:

«Խոստովանենք, որ շատերն էին իրենց բարեկեցիկ ու անվտանգ ապրելը հենց այս իշխանության հետ կապում: Կարծում եմ՝ հիմա իրենց համար է ամենածանր պահը՝ պետք է խոստովանես ինքդ քեզ, որ խոստումներ են տրվել, հետո դրանք չեն իրականացել, ամեն ինչ սուտ է եղել: Ցանկացած մարդու համար է սարսափելի, երբ հավատում է ինչ-որ իդեալների, բայց երբ պահը գալիս է, ու ամեն ինչ քանդվում է, սարսափելի վիճակում է հայտնվում: Որոշ չափով հասկանում էի մարդկանց, բայց մինչև պատերազմը: 44-օրյա պատերազմից հետո չգիտակցել, թե ինչ է կատարվում մեզ հետ, ինձ համար անհասկանալի է, անգամ անընդունելի: Բայց, ամեն դեպքում, որպես հասարակություն, որպես ազգ ու ժողովուրդ՝ մեզ տրված շանսը դեռ պահպանվում է, և որքան շուտ բոլորս, ամեն մեկս մեր տեղում գիտակցենք և ուղղենք մեր սխալները, այդքան ավելի շատ հնարավորություն կունենանք գոնե մի բան փրկել և պահպանել մեր հայրենիքը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սահակյանցը:

Ընդգծում է՝ շուրջը նայելով տեսնում է, որ ամեն դեպքում ավելի շատ մարդկանց մեջ հստակ գիտակցում կա, թե ինչ է մեզ հետ կատարվում, ուղղակի բարդ է ինքդ քեզ խոստովանելը, բացի դա, հասարակության մեջ ժամանակի ընթացքում վախեր են սերմանվել:

«Վախ՝ նախկինների վերադարձի և բոլոր թեզերի հանդեպ, որոնց հիման վրա էլ իշխանության եկան նորերը: Նախկինները բազմաթիվ սխալներ են գործել, կարծում եմ՝ ամենամեծ սխալն այն էր, որ ժամանակին սրանց իշխանության գալու դեմը չառան: Հաշվի առնելով նախկինում արված բոլոր սխալները, ներկայիս իշխանությունները կրկնում են դրանք քառապատիկ ավելի՝ ամեն ինչ արվում է շատ ավելի դաժան ու գռեհիկ, շատ ավելի լկտի ու լպիրշ ձևով: Եռաբլուրում կարմիր բերետավորների պահվածքը որպես օրինակ, մարդիկ և հատկապես զոհվածների ծնողները երբեք նման վերաբերմունքի չեն արժանացել: Օգտվելով նրանից, որ հասարակությունն անհասկանալի հոգեվիճակում է, վերից վար, այսպես կոչված, գլխավոր հրամանատարից մինչև շարքային բերետավորը, թույլ են տալիս իրենց նման լկտի պահվածք»,-նշում է մեր զրուցակիցը:

Տարբեր ոլորտների փորձագետները, հասարակական ու քաղաքական գործիչները, քաղաքացիներն ասում են՝ ժամանակ չկա, պետք է արագ գործել և միևնույն ժամանակ առաջնորդի հարցն են բարձրացնում: Դավիթ Սահակյանցը համամիտ է այս կարծիքների հետ՝ մեկն իր վրա պետք է պատասխանատվություն վերցնի: «Կա թեզ, որ այն իշխանությունը կամ առաջնորդը, որ կգան, կամիկաձեի կարգավիճակում են լինելու: Դա էլ է մի հերոսություն, երբ պետք է փաստացի պատրաստ լինես զոհաբերել քեզ հանուն նրա, որ փրկվի մեր փոքրիկ երկիրը և կարողանանք այս պայմաններում վերակերտել, նորից կառուցել այն, հաշվի առնելով նախկինում թույլ տված բոլոր սխալները՝ իսկապես հզոր պետություն ու պետականություն ստեղծենք, բայց սա անելու համար մարդիկ իրենց վրա պետք է այդ ֆունկցիան վերցնեն»,-հավելում է ռեժիսորը:

Տպավորություն է, որ պետք է սկսենք զրոյից պետություն կառուցել: «Այդպես էլ կա, ավելին՝ ես կասեի անգամ զրոյից չենք սկսելու, այլ ավելի ներքևից: 1988 թվականին համակարգի նշույլ կար, որի հիման վրա պետություն էր ստեղծվելու, կարծում եմ, որ այսօր զրոյից ավելի ներքևում ենք հայտնվել: Ունենք մարդկային սարսափելի կորուստներ, բնակչության կտրուկ նվազում, պատկերը չես համեմատի 1988 թվականի հետ, այն ժամանակ երեք միլիոն էինք, խոստովանենք՝ հիմա ավելի քիչ: Ունենք տարածքային կորուստներ, մեր տնտեսությունը խայտառակ վիճակում է, արտաքին մեծ պարտք ունենք: Մեկ վայրկյան պատկերացնենք, որ այս բեռը մեկ մարդ վերցնելու է իր ուսերին, իսկապես շատ ծանր է: Բայց այլընտրանք ուղղակի չունենք: Ամեն օր սարսափելի նոր լուրերի ենք ականատես լինում: Կամ էլ մնում է մի վերջին տարբերակը՝ հավաքել ճամպրուկները, մեկնել այստեղից՝ ամեն ինչ հանձնելով թուրքին: Հիմա այն իրավիճակում ենք, երբ կա՛մկա՛մ է լինելու: Կա՛մ մենք թույլ ենք տալիս իշխանության մոլուցքով տառապողներին մնալ իշխանության և կատարել բոլոր այն պատվերները, որոնք «իրենց վզին դրված են», դա իմ խոսքը չէ, կամ պետք է այս չարիքից ազատվենք: Ժամանակ չունենք: Ես հավատում եմ, որ փոփոխություն կլինի այս պահին մեզ մնացած մեր փոքր հայրենիքում»,-եզրափակում է Դավիթ Սահակյանցը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Amio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in ArmeniaThe renovated Ucom sales and service center opened at Komitas 30Privileged conditions with the Business Prime packageInterview with Chairman of BOGG PLC Mel CarvillGet 5% cashback on your AMIO digital card! Get 5% cashback on your AMIO digital card!