Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Համախմբում, բայց լուծումների ու ելքերի, այլ ոչ թե պարտության շուրջ»․ «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ներկա պահին հանրությանը հուզող առաջնային հարցը երկրի անվտանգությունն է, քանի որ արդեն հայկական պետականության գոյությունն է դրված վտանգի տակ։ Բնականաբար, արտաքին սպառնալիքին դիմագրավելու համար երկրում պետք է կատարվեն անհրաժեշտ վերադասավորումներ, այդ թվում՝ նաև քաղաքական։ Օգտվելով երկրի առաջ ծառացած դժվարին իրավիճակից՝ իշխանությունները փորձում են առաջ մղել այն քաղաքական ուղեգիծը, որ անհրաժեշտ է համախմբվել իրենց քաղաքական ուժի շուրջը՝ իրենց նույնականացնելով պետության հետ։

Դրանով է պայմանավորված, որ այս օրերին նման կոչերն իշխանականները լեզվի փաթաթան են դարձրել։ Իհարկե, իրավիճակը սթափ գնահատող բոլոր ադեկվատ մարդիկ առավել քան կարևորում են համախմբման նշանակությունը, բայց ի՞նչ են, ըստ էության ասում Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի դեմ պայքարող, նրանց ընդդիմացող անձինք և ուժերը: Եթե պարզ ներկայացնենք, ապա ասում են հետևյալը՝ համախմբվել գործող իշխանությունների՝ մասնավորապես Փաշինյանի շուրջ, նշանակում է համախմբվել պարտության և երկիրը կործանման տանելու շուրջը։ Փաշինյանն ամբողջությամբ վերածվել է պարտության սիմվոլի։

Որպես քաղաքական ֆիգուր՝ նա երկիրը տանում է մի պարտությունից դեպի մյուսը և պետականությունը հասցրել է կործանման։ Եվ ինչքան ժամանակն անցնում է, այնքան մեր վիճակը բարդանում է։ Պարզից էլ պարզ է, որ արդեն անիմաստ է Փաշինյանից ակնկալիքներ ունենալը, քանի որ նա ոչ միայն անկարող է կանգնեցնել զիջումների թափանիվն, այլև իր քայլերով ավելի է արագացնում այն։ Իրադարձությունները ցույց են տալիս, որ քաղաքական առումով նա լիովին սպառել է իրեն և ինչքան մնա վարչապետի աթոռին նստած, այնքան տուժելու է երկիրը։ Բացի դրանից, Փաշինյանի գլխավորած ուժը երբեք էլ չի ունեցել քաղաքական բովանդակություն՝ առաջնորդվելով բացառապես պատեհապաշտությամբ, թատերականացված շոուներով, և հանրության շրջանում ատելություն ու թշնամանք գեներացնելու միջոցով վարպետացել «ջրեր պղտորելու» հարցում։ Հայաստանն այլևս ժամանակ չունի կորցնելու, հապաղումը ծանր հետևանքներ է ունենում։

Պետք է գործել արագ ու մտածված։ Եվ իրավիճակից դուրս գալու ելքը համախմբումն է, սակայն ոչ թե պարտության, այլ լուծումների, ելքերի շուրջ։ Իսկ լուծումները ենթադրում են, որ առաջին հերթին Փաշինյանը պետք է հասկանա, որ լավագույն տարբերակը գիտակցված կերպով իր անցնցում հեռանալն է, որպեսզի բացվի պարտությունը բեկելու ճանապարհը։ Միևնույնն է՝ նա վաղ թե ուշ հեռանալու է, սակայն լավագույն տարբերակը սեփական կամքով հեռանալն է, որով երկիրն ու պետությունը փրկելու շանս կբացվի, այլ ոչ թե սպասելը, երբ դանակը կհասնի ոսկորին ու ժողովուրդը կվռնդի իրեն, ինչի հավանականությունը Փաշինյանը չէր բացառում նաև խորհրդարանում հաշտության պայմանագրի կնքման հետ կապված իր ունեցած ելույթում։ Իսկ ի՞նչ կարող է լինել նրա հեռանալուց հետո: Եթե Փաշինյանը ժամանակին հեռանա կան հեռացվի, քանի դեռ ավելի կործանարար հետևանքներ չի ունեցել նրա չարաբաստիկ պաշտոնավարումը, հանրային լայն կոնսոլիդացիա ապահովելու համար հարկավոր է ձևավորել համազգային կառավարություն, որի դեպքում քաղաքական ուժերը և հասարակությունը կհամախմբվեն միայն ազգային օրակարգի շուրջ։

Դրա հետ մեկտեղ առաջնահերթ է, որ համազգային կառավարությունը գլխավորի ադեկվատ և փորձառու ղեկավար, ով պրոֆեսիոնալ թիմ կհավաքի իր շուրջը և ի զորու կլինի անգամ ամենածանր իրավիճակներից ելքեր գտնել։ Այդ ժամանակ վստահաբար մեր հասարակությունը կհամախմբվի հենց ելքերի ու լուծումների շուրջ: Բայց, ինչպես երևում է, Փաշինյանն ընտրել է աթոռն ամեն կերպ, ամեն գնով, նույնիսկ բազմահազար զոհերի, նույնիսկ պետականությունը վտանգելու գնով պաշտոնը պահելու ճանապարհը։ Ու պատահակն չէ, որ այս ծանր օրերին, ի մասնավորի, կառավարությունում հավաքում է ինչ-որ մի քանի քաղաքական ուժերի ներկայացուցիչների, որոնք ուղղակի «մարդ-կուսակցություններ» են, ու դրանով փորձում տպավորություն ստեղծել, թե իր շուրջ կա որոշակի համախմբում։ Իրականում համազգային խնդիրների շուրջ արդեն սկսել է ձևավորվել համախմբում, որին զուգահեռ պետությունը կապիտուլ յացիայի հանգրվանին հասցրած իշխանությունները մերժվում են։ Անգամ շատ մարդիկ, ովքեր ժամանակին Փաշինյանի մոլի երկրպագուներն էին, սկսել են արթնանալ ու իրենց գլխին են տալիս, որ նրան աջակցել են։

Եվ իշխանությունները, զգալով, որ քաղաքական հողն իրենց ոտքերի տակից փախչում է, ամբողջ ուժով լծվել են ցուցադրականությանը, թե իբր արտախորհրդարանական ուժերի տեսքով իրենց շուրջ համախմբման գործընթաց է տեղի ունենում, որը ծավալվելու միտում է ունենալու։ Սակայն այն ավելի շատ կեղծ օրակարգի է վերածվել, քանի որ նրանց են միանում միայն այն ուժերը, որոնք, պարզ ասած, իշխանությունների կցորդներ են, բայց շատ ավելի վատթար է, որ ներկայիս տուրբուլենտ զարգացումների փուլում այսպիսի հանդիպումներն աշխարհաքաղաքական կողմնորոշումների հետ կապված նաև որոշակի կասկածելի եզրակացությունների տեղիք են տալիս։

Մի խոսքով, Փաշինյանը շարունակում է երկիրը տանել նորանոր վտանգների, նորանոր պարտությունների, նորանոր ցնցումների՝ հենց միայն իր պաշտոնավարումը շարունակելով: Նա այդպես էլ չցանկացավ մեկ անգամ օգտակար լինել Հայաստանին ու հայ ժողովրդին և պարզապես տղամարդավարի հեռանալ՝ համախմբման ու փրկության հնարավորություն բացելով: Թեպետ գուցե դեռ շատ ուշ չէ...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովումՊԵԿ-ը ստուգումներ է սկսել Միհրան Պողոսյանի ընտանիքի հետ առնչություն ունեցող ընկերություններումԻդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակիցCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Ինչպես է երեխայի ծննդյան ամսաթիվն ազդում նրա ողջ կյանքի վրա. տպավորիչ փաստեր Արամ Մելիքյանի հղի կնոջը հիվանդանոց են տեղափոխել. ի՞նչ է պատահել նրան Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Կզարմանաք երբ տեսնեք՝ ուր են մեկնել Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո Ղազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԱննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում (Տեսանյութ) Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին․ նա հիվանդանոց է տեղափոխվել Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀրդեհ Գառնի գյուղում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հայաստանի շախմատիստուհիների արդյունքները 6-րդ տուրում․ ԵԱԱստղագուշակ ապրիլի 26-ի համարԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաները` արգելելով մուտք գործել Երևան (տեսանյութ) Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կոչով փակել են Ազատության պողոտանԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել ԱՄՆ-ն արդեն սկսել է օգնության վերջին փաթեթից Ուկրաինային ռшզմական օգնություն փոխանցելու գործընթացը, դրանց մի մասը կժամանի օրերի ընթացքում․ Պենտագոն Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Օձն Ադրբեջանում ներխուժել է քաղաքային ավտոմեքենայի խցիկ (տեսանյութ)Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներԴերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները