Ереван, 25.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Չորս տարում ամեն ինչ հավասարեցվել է հողին․ «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայ ժողովուրդը, չնայած դարերի ընթացքում իր գլխին եկած տարբեր փորձություններին, ի զորու եղավ վերականգնել իր պետականության շղթան և 31 տարի առաջ խորհրդային Միության փլուզման արդյունքում հռչակել անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը։ Բայց միայն անկախության հռչակումը բավարար չէ, հարկավոր է պահպանել պետականությունը։ Իսկ անցումային շրջանում գտնվող պետության համար առանցքային են պետականության հիմքերի ամրապնդումը և ինստիտուտների ձևավորումը։ Տարիների ընթացքում անկախ Հայաստանում պետական շինարարությունը շարունակվել է, սկսել են միս ու արյուն ստանալ պետական համակարգն ու ինստիտուտները։

Օրինակ՝ հետևողական աշխատանքի արդյունքում զրոյից կազմավորվել են կանոնավոր բանակն ու զինված ուժերը։ Ուստի, հարց կարող է ծագել, թե ինչո՞ւ այսօր ոչ միայն չի շարունակվում պետականության ամրապնդման գործընթացը, այլև հակառակն է տեղի ունենում՝ Հայաստանի գլխավերևում կախվել է պետականությունը կորցնելու վտանգը։ Այս հարցի պատասխանն անմիջականորեն կապված է 2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխության հետ։ Այդ ժամանակ վարչապետի պաշտոնում նոր ընտրված Փաշինյանը որպես ժառանգություն ստացավ քիչ թե շատ կայացած պետություն։ Ճիշտ է՝ այնպես չէ, որ Փաշինյանի՝ իշխանության գալուց առաջ ամեն ինչ կատարյալ էր, բայց միանշանակ է, որ իրավիճակն ուղղակի անհամեմատելի է այսօրվա իրերի դրության հետ։ Տարբեր քննադատություններ են հնչում նախկինների հասցեին, հաճախ՝ արդարացի քննադատություններ, սակայն, ուզենք թե չուզենք, նախկին երեք ղեկավարներից յուրաքանչյուրը գոնե աղյուս է ավելացրել պետական կառույցի վրա, ինչքանով որ կարողացել է։

Ու երևի թե պատահական չէ, որ այսօր ակտիվ քննարկումների տիրույթում են նախկին երեք նախագահների հանդիպման կարևորությունն ու առկա իրավիճակից դուրս գալու ելքերը հենց նրանց հետ կապելու միտումները։ Հասարակության տրամաբանող, սթափ դատող հատվածը պարզ տեսնում է, որ Փաշինյանը պետականության շենքին ոչ միայն քար չի ավելացրել, այլև եղածն է քանդում ու փոշիացնում։ Օրինակ՝ նախկիններից որպես ժառանգություն Փաշինյանը ստացել է կայացած բանակ, և փոխանակ այն հզորացներ և ավելի կայացներ, սկսեց թիրախավորել զինվորականներին, վարկաբեկել բանակը, ամենակարևոր հարցերին ուշադրություն դարձնելու փոխարեն հրատապ դարձան մանրուքները, ինչից էլ շտապեց օգտվել հակառակորդը, և արդյունքում այսօր մեր զինված ուժերը հասցվել են քարուքանդ վիճակի։

Նախքան Փաշինյանի իշխանության գալը, նախկինում, բոլոր թերություններով հանդերձ, ունեինք քիչ թե շատ գործող կառավարման համակարգ, որը հարկ եղած ժամանակ արձագանքում էր եկող ազդակներին, իսկ հիմա համակարգ գրեթե գոյություն չունի, կառավարման ոլորտում քաոս է տիրում այն աստիճանի, որ «շունը տիրոջը չի ճանաչում»։ Պետական կառավարման համակարգում անցումը և սերնդափոխությունը պետք է սահուն կատարվի, որպեսզի հնարավորություն ընձեռվի մասնագետներին փորձ ձեռք բերել և աստիճանաբար մասնագիտական աճ գրանցել, ինչու չէ՝ նաև փոխանցել ինստիտուցիոնալ հիշողությունը։ Սակայն այս իշխանությունները պայմաններ ստեղծեցին, որ փորձ ու գիտելիքներ կուտակած մասնագետները միանգամից հեռանան, իսկ նրանց տեղը լրացնեն պետական կառավարումից գաղափար չունեցող իշխանական երիտասարդները, որոնցից շատերն իրենց աշխատանքը պատկերացնում են միայն սոցցանցերում ժամանակ անցկացնելու տեսքով։

Մինչև 2018 թվականն ունեինք արտաքին քաղաքականություն, որի արդյունքում Հայաստանի կարծիքի հետ աշխարհը հաշվի էր նստում, իսկ հիմա մենք կարծես կորցրել ենք մեր արժանապատվությունը միջազգային հարաբերություններում և, ընկած դռնեդուռ, խնդրում ենք, որ մեզ օգնեն արտաքին վտանգից։ Չորս տարի առաջ մենք հաղթող էինք, իսկ հիմա ոչ միայն պարտվել ենք, այլև մեր անկախությունն ուղղակի մազից է կախված։ Միաժամանակ պետք է ընդունել, որ նախկինների օրոք հանրության շրջանում անվտանգության հետ կապված առնվազն վստահություն կար, և երբեք չի եղել ինքնիշխանության, պետության կորստի վտանգ։

Իսկ հիմա ամեն ինչ հնարավոր է, նույնիսկ այն, ինչ ամենավատ երազում հնարավոր չէր պատկերացնել։ Օրինակ՝ ոչ մի երաշխիք չկա, որ հակառակորդը ավելի սանձարձակ պահվածք չի դրսևորի և մի օր էլ չի ներխուժի հայկական բնակավայրեր և բռնազավթի դրանք։ Այս ամենի արդյունքում է, որ հանրությանը պատել է խորը հուսալքությունը, չկա ապագայի հետ կապված վստահության որևէ նշույլ, և մարդիկ ինքնաբերաբար սպասում են, թե էլ ինչ արհավիրք է սպասվում մեր պետությանը։ Իսկ քաղաքացիների մի մասի շրջանում էլ ճամպրուկային տրամադրություններ են տիրում։ Ստացվում է, որ Փաշինյանը կառուցված պետական շենքը քանդել է մինչև հիմքերը և հիմա մնում է հիմքերն էլ քանդի և վերջ։ Նա մեր պետականությունն այնքան վարպետությամբ է ապամոնտաժում, որ չորս տարում տասնամյակների կառուցվածը հավասարեցվել է հողին։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Армения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииКурсы валют в Армении Пашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромНовые подробности о романе Мэрилин Монро с братьями Кеннеди и последнем дне ее жизни Баку согласился на предложение Казахстана принять у себя встречу глав МИД Армении и Азербайджана Губернатор Стамбула запретил проведение мероприятия в память жертв Геноцида армян В аварии в Арагацотнской области пострадали 7 человек ВТБ (Армения) обновил линейку вкладов для населения Граждане перекрыли трассу Ереван-Севан в поддержку участников акции в Тавуше В Азербайджане потребовали четыре «анклавных села» тоже Эрдоган заявил, что Турция покончит с присутствием РПК у своих границ совместными усилиями Скончался поэт Аршак Кочинян Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак КарапетянЗаявление о внутренней ситуации в Армении