Երևան, 08.Դեկտեմբեր.2022,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Փաշինյանի օրակարգը կործանելու է ՀՀ-ն. եթե սրանք շարունակեն ղեկավարել մեր երկիրը և օր առաջ չշպրտվեն իշխանությունից, այլ ելք չի լինելու»․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Երեկ ՀՀ անկախության օրն էր, որն արդեն 3-րդ տարի է՝ այսպես էլ տոն չի դառնում: Երեկ օրվա առթիվ իշխանությունն այցելեց Եռաբլուր՝ բառի բուն իմաստով ոտնատակ անելով 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների, անհետ կորածների ծնողներին: Քաղաքագետ Գագիկ Համբարյանը «Փաստի» հետ զրույցում հիշեցրել է՝ առաջին անգամ չէ, որ գործող իշխանությունները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այս «ձևաչափով» պղծում են Եռաբլուրը:

«Հիշենք, թե Փաշինյանն ինչպես էր պատերազմից հետո իր մոլագար երկրպագուների հետ դեպի «Եռաբլուր» քայլերթեր կազմակերպում: Հիշենք ամեն գնով Եռաբլուրի տարածք թափանցելու բոլոր փորձերը: Անձը մոլագար է: Մոլագարների մոտ բնավորության գիծ կա՝ անընդհատ գնում են այն վայրը, որտեղ իրենք հանցագործություն են կատարել. Նիկոլ Փաշինյանն ու իր շրջապատն իրենց հոգու խորքում շատ լավ գիտեն, որ 44-օրյա պատերազմի ավելի քան 4000 զոհերի, ինչպես նաև ընդամենը օրեր առաջ կարճատև պատերազմի ավելի քան 300 զոհերի մեղավորը հենց իրենք են, գլխավոր մեղավորը՝ Նիկոլ Փաշինյանը: Բացի այդ, ինքն այսպիսով ցույց է տալիս, որ թքած ունի անգամ զոհված զինծառայողների հարազատների կարծիքի վրա: Փաշինյանը չի՞ հասկանում, որ շատ դեպքերում ծնողները դեմ են, որ այցելի իրենց երեխաների շիրիմներին: Հիմա սա զոռբայությո՞ւն է, հոգեկան անհավասարակշռությո՞ւն, խելագարությո՞ւն, աննամուսությո՞ւն, անպատկառությո՞ւն, թե՞ բոլորը միասին վերցրած: Էլ ինչպե՞ս կարելի է բնութագրել այն, ինչ տեսանք»,-ասաց քաղաքագետը:

Անդրադառնալով ոստիկանների գործողություններին՝ նա շեշտեց. «Ինձ մոտ տպավորություն էր, որ ոստիկանների մեծ մասը հայ չէ, այլ ադրբեջանցիներ ու թուրքեր, որոնք պարզապես տիրապետում են հայոց լեզվին: Ես չեմ պատկերացնում, որ հայ ոստիկանները 4 հոգով կարող են քարշ տալով տանել ու գետնին պառկեցնել 44-օրյա պատերազմում անհետ կորած զինվորի ծնողին: Հայ տղամարդը չի կարող վայրենի ու անմակարդակ ձևով վերաբերվել զոհված զինծառայողների հարազատներին: Կարելի էր, չէ՞, գոնե ավելի կոռեկտ վերաբերվել այդ մարդկանց, որոնց դժբախտության թիվ մեկ մեղավորը այս իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանն են: Իսկ այդ 2 մետրանոց, 100 կիլոգրամանոց տղաներին ինչո՞ւ չեն տանում սահման պահելու, թե՞ դրանք հատուկ իր «ջանդակապաշտպաններն» են»:

Ինչ վերաբերում է անկախությանը, Համբարյանը շեշտեց. «Ինձ համար Անկախության օր չկա: Շնորհավորենք, որ այն, ինչ ունեինք 27 տարի, «Նիկոլ Անհողի» իշխանության գալուց հետո կորցրե՞լ ենք: Հաղթանակած մեր երկիրը վերածել են Պաղեստինի նման չկայացած երկրի: Թուրքիայի նախագահը հայտարարում է, թե Ադրբեջանն ավարտել է ՀՀ սահմանին իր ռազմական օպերացիան ու հասել իր ուզածին: Այս նույն բառամթերքով Իսրայելը խոսում է Պաղեստինի հետ, երբ Պաղեստինի տարածքում ինչ-որ օպերացիա է իրականացնում: 31-ամյա ո՞ր անկախությունն է շնորհավորում Նիկոլը: Այն, որ թուրքը Ջերմուկից 2 կմ հեռավորության վրա՞ է, ո՞ր անկախության, այն, որ Խոզնավար-Սոթք հատվածում թուրքերը առաջ են եկել, թե՞ այն, որ Ներքին Հանդի մոտ թուրքը 5-6 կմ առաջ է եկել ու ամրացնում է դիրքերը: Ու Նիկոլը, որը յուրահատուկ ձևով տիրապետում է կեղծիքի ու մանիպուլ յացիայի արվեստին, հասարակության որոշ շերտերի անգրագիտությունից օգտվելով, փորձում է իր բոլոր ձախողումները նախկինների վրա գցել»:

Խոսելով Ադրբեջանի սանձազերծած վերջին ռազմական գործողություններից՝ քաղաքագետը հավելեց. «Սա ո՛չ նոր փուլ է, ո՛չ էլ նոր շրջափուլ: Սա 2020 թվականի կապիտուլ յացիոն ակտից հետո տեղի ունեցող հերթական ողբերգությունն է մեր պետության, մեր պետականության ու մեր ազգի համար: Անձը կապիտուլ յացիան ստորագրելուց ու թուրքերին բավարարելուց հետո 2 տարվա մեջ որևէ մի փամփուշտ բանակի համար չի գնել, ինչի մասին և հայտարարում է: Բանակը զինաթափելու, այն կազմաքանդելու ծրագրով Փաշինյանը փորձում է թուրքերին ցույց տալ, որ կատարում է նրանց պատվերներն ու պահանջները, իսկ բանակ չունենալը Ադրբեջանի թիվ մեկ պահանջներից մեկն է: Բայց կապիտուլ յանտ Նիկոլը չի՞ հասկանում, որ թուրքը դրանով չի բավարարվելու: Երբ թուրքն ասում է՝ ՀՀ-ն պետք է բանակ չունենա, դրանով հասկացնում է, որ երբ ուզենա՝ հարձակվելու է ու պատառ-պատառ անի արդեն ՀՀ տարածքները, ինչի վառ ապացույցը Ադրբեջանի՝ 2021-ի մայիսից սկսած սողացող օկուպացիան է»:

Թե՛ Բաքվի, թե՛ Անկարայի սանձարձակությունները, ըստ քաղաքագետի, մի բանի մասին են վկայում. «Նրանք տեսնում են, որ ՀՀ-ն շարունակում է ղեկավարել իրենց կողմից նվաստացված ու նսեմացված Նիկոլ Փաշինյանը: Վերջինս կարող է հայաստանյան իր ներքին, այսպես ասած, «կլիենտուրային» համոզել, թե շատ հզոր է ու կարող է հավասարը հավասարին բանակցել իրեն նսեմացրած, նվաստացրած ու կապիտուլ յացիոն ակտ պարտադրած երկրի ղեկավարի հետ: Նման բան չկա: Նա չի կարող հավասարը հավասարին բանակցել մեկի հետ, որն իրեն նսեմացրել ու պարտության է մատնել: Ու այս ամենի հետևանքը մենք տեսնում ենք մեր ամենօրյա կյանքում: Ադրբեջանցիներն ամեն օր նսեմացնում ու նվաստացնում են ՀՀ-ն ու հայությանը: Իսկ «խաղաղության օրակարգը», որն առաջ են տանում կապիտուլ յանտները՝ Նիկոլ Փաշինյանն ու իր թայֆան, վերջնարդյունքում կործանելու է Հայաստանի Հանրապետությունը: Եթե սրանք շարունակեն ղեկավարել մեր երկիրը և օր առաջ չշպրտվեն իշխանությունից, այլ ելք չի լինելու: Սրանք արդեն չափն անցնում են: 2018-ին զավթեցին իշխանությունը, ու արդեն 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում ընտրողների ընդամենը 26 տոկոսի կողմից ձայն ստացած այս քաղաքական ուժը փորձում է խոսել ամբողջ ժողովրդի անունից: Ի դեպ, այդ 26 տոկոսի ձայնն ուղղակիորեն աղետալի հետևանքներ է բերում ամբողջ հայության գլխին»:

Համբարյանի խոսքով, խաղաղության օրակարգ առաջ տանելու համար Փաշինյանը նախևառաջ պետք է վերականգներ կորուստները. «Առաջինը պետք է վերականգներ մեր բանակի մարտունակությունը: Մինչդեռ Փաշինյանն ընտրեց ամենասարսափելի տարբերակը, որը նրան պարտադրված էր Բաքվից. այն է՝ կազմաքանդել հայկական բանակը: ԱԺ ամբիոնից ինչ-որ հեքիաթներ է պատմում՝ ասելով, թե փող ունենք, բայց զենք չի կարող գնել: Ի դեպ, ասվածի որևիցե ապացույց, փաստ չներկայացրեց, որովհետև իր ասածները ծայրից ծայր կեղծիք են ու սուտ: Եթե ՀՀ-ն ցանկանար զենք գնել, օրինակ՝ Հնդկաստանից կամ Չինաստանից, հնդիկներն ու չինացիները այդ զենքը մեզ չէին վաճառելո՞ւ: Էլ չեմ խոսում Իրանի մասին: Եթե փորձեր այդ զենքը տեղափոխել Հայաստան, նույն Իրանն արգե՞լք էր հանդիսանալու: Ավելին ասեմ, համոզված եմ, որ Իրանն այդ տեղափոխումները անգամ իր հաշվին կաներ՝ հաշվի առնելով, որ, ելնելով իր ազգային շահից, այս պահին ավելի շատ է հայամետ քաղաքականություն վարում, քան Երևանում վեր ընկած Նիկոլն ու իր թայֆան: Կամ՝ ի՞նչ է նշանակում՝ «փող ունենք»: Բա որ փող ունենք, ինչո՞ւ է տարեկան մոտ 900 միլիոն դոլարի պարքտի տակ է գցում երկրին ու ամբողջ հանրությանը: Հետո ասում է՝ «փող ունենք»: Դե, թեպետ պատահական չէ, որ 2022-ի 8 ամիսներին ավելի քան 100 միլիոն դոլար պարգևավճար է բաժանել»:

Անդրադառնալով մեր երկրի շուրջ առկա իրավիճակից բխող տարածաշրջանային իրողություններին՝ քաղաքագետն ընդգծեց. «Նիկոլ Փաշինյանը բոլոր աշխարհաքաղաքական կենտրոններին է ձեռնտու, որովհետև կապիտուլ յանտ Նիկոլը պատրաստ է բոլորի պատվերները կատարել:Նիկոլ Փաշինյանը հիմա կրկին «գեղցի ճարպիկ» է խաղում, փորձում իր «գեղցի ճարպկությամբ», իբրև թե, խուսանավել բախումներից՝ կատարելով բոլորի պահանջներն այն դեպքում, երբ դրանց մեծ մասը հակահայկական, հակահայաստանյան են: Նիկոլ Փաշինյանը, մեծ հաշվով, ձեռնտու չէ միայն ՀՀ-ին ու հայությանը: Մեր ամենակարևոր խնդիրը հետևյալն է. չգիտես ինչու, 100 տարին մեկ պետք է հասկանանք, որ թիվ մեկ բարեկամը, թիվ մեկ ընկերը մեր բանակը պետք է լինի: Փաշինյանը, սակայն, 2020-ի խայտառակ պարտությունից հետո որևէ քայլ չի ձեռնարկել հայկական բանակի հզորացման համար: Այն, ինչ հիմա ունենք, իր հանցավոր անգործության հերթական հետևանքն է»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրանը չի ընդունում տարածաշրջանի աշխարհագրական սահմանների որևէ փոփոխություն. դա սկզբունքային քաղաքականություն է. ԻՀՊԿ փոխհրամանատար Նվազագույն աշխատավարձը հունվարից կբարձրանա, կբարձրանան նաև բազային աշխատավարձերը Օդի ջերմաստիճանը կնվազի` հասնելով -15-ի «Լավ չեմ, ազատեցեք ինձի». Բաքվի բանտից ահազանգել է Վիգեն Էուլջեքյանը Թոշակների բարձրացումը շռայլություն չէ. Նարեկ Մկրտչյան ԱՄՆ Սենատի հանձնաժողովը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի գործողությունները ճանաչել է որպես ցեղասպանություն Ինչո՞ւ և ինչպե՞ս. Եգիպտական բուրգերի կառուցման՝ դեռևս անհասկանալի և անբացատրելի ընթացքն ու պատճառները. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ). Ստորագրվել է միջին և փոքր հեռահարության հրթիռների լիկվիդացիայի պայմանագիր. «Փաստ»Լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմի հերոս Վահե Կարապետյանի եղբայրըԿոչ ենք անում ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը չստեղծել արհեստական խոչընդտներ. ԲՊՀ ուսանողական խորհրդի հայտարարությունըԱդրբեջանը տեղեկատվական դիվերսիա է սկսել ռուս խաղաղապահների դեմ. «Փաստ»Ռուսները պետք է ադրբեջանցիներին պատժեն, շանսատակ անեն. Գագիկ Մելքոնյան Երկրաշարժ Մախաչկալա քաղաքից 99 կմ հարավ-արևմուտք Արցախում թունավորված անչափահասների թիվն ավելանում է Վերսալի ստվերը Լեռնային Ղարաբաղի վրա. արդյո՞ք Ռիկերը կդառնա ժամանակակից Հարբորդ. «Փաստ»Հայաստանի տնտեսությունում ներդրումներն աճել են գրեթե 5 անգամ. ԵԱՏՀ ղեկավարի ելույթը ԵԱՏՄ գագաթնաժողովին 2023թ-ի բյուջեի նախագիծն ընդունվեց 66 կողմ ձայնով Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունը կարող է տևական գործընթաց դառնալ. Պուտին Ուժգին երկրաշարժ Հայաստանում. Ցնցումները զգացվել են Տավուշում Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափերը կփոփոխվեն. նախագիծ. «Փաստ»Պղինձը թեթեւակի թանկանում է Տոյվո Կլաարը հայտնել է Երևան այցի մասին Երևանի ու Արարտի մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի «Մեր երկիրն աղքատացավ, լուսավորները գնացին, մենք մնացինք խավարի մեջ. Վանիս զոհվելուց հետո չենք ապրում, պարզապես շնչում ենք». «Փաստ»Սատանի կամրջից մինչև Տաթևի վանք ճանապարհահատվածը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է ՀԱՊԿ-ից օգնություն չենք ընդունի, քանի դեռ չկա Բաքվի ագրեսիային հստակ գնահատական. Փաշինյան Երևանում պայթեցում է լինելու. չանհանգստանալ Ոսկու մեկ ունցիայի արժեքը ցածր է 1 795 դոլարից Այն ամենն, ինչ քննադատում էր, այժմ թույլատրելի է իրեն. «Փաստ»Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 8 մարզերում Հայաստանի իշխանությունը կողքից «թամաշա» անելու գործելակերպ է ընտրել, դա ուղղակի թշնամություն է սեփական ժողովրդի նկատմամբ. Տիգրան Աբրահամյան Մերկասառույց, ձյուն, մառախուղ․ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Ամանորյա քանի՞ ոչ աշխատանքային օր կլինի այս տարի Արցախի պետնախարար Վարդանյանը երեխաների թունավորման դեպքի հետ կապված խորհրդակցություն է անցկացրել «Արևիկ» բուժմիավորումումՍուրեն Պապիկյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն «Պատրաստ են Արցախից ազատվել, Հայաստանը ծվեն-ծվեն անել, միայն թե իշխանավարությունն ավելի երկարի». «Փաստ»«Մեկ խնդիր է դրված. մեր տեսակը կարողանո՞ւմ ենք պահել, թե՞ լղոզվելու և վերանալու ենք». «Փաստ»Իշխանության «բարեփոխումների» ու նախաձեռնությունների մութ անկյունները. «Փաստ»Ի՞նչ ճակատագիր կունենան աշխատանքի և սոցիալական հարցերի ու առողջապահության նախարարությունները. «Փաստ» Ինչո՞ւ է «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամներից մեկը շարունակում մնալ պատգամավոր. «Փաստ»«Հիմքը պետք է ինքնորոշման իրավունքի իրացման վրա լինի». «Փաստ»Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները և ժամանակացույցը Կանխվել է 37-ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը Դավթաշենի կամրջից Թունավորման ախտանշաններով տեղափոխված երեխաներից ևս 3-ը դուրս է գրվել. Արցախի ԱՆ Երևանում պարեկները անչափահասի մոտ հայտնաբերել են «Մակարով» տիպի ատրճանակ Տղամարդը սպառնում է ցած նետվել Դավիթաշենի կամրջիցՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 26 բեռնատար ավտոմեքենա Ինչու՞ է ալիևն ուզում պատերազմ սկսել Պարսկաստանի դեմՏղամարդը սպառնում է ցած նետվել Դավիթաշենի կամրջից.նա հանդիպում է պահանջում Խաչատուր Սուքիասյանի հետ Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում. բնակելի շենքի նկուղում հայտնաբերվել է 41-ամյա կախված կնոջ դի