Yerevan, 16.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Փաշինյանի օրակարգը կործանելու է ՀՀ-ն. եթե սրանք շարունակեն ղեկավարել մեր երկիրը և օր առաջ չշպրտվեն իշխանությունից, այլ ելք չի լինելու»․ «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Երեկ ՀՀ անկախության օրն էր, որն արդեն 3-րդ տարի է՝ այսպես էլ տոն չի դառնում: Երեկ օրվա առթիվ իշխանությունն այցելեց Եռաբլուր՝ բառի բուն իմաստով ոտնատակ անելով 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների, անհետ կորածների ծնողներին: Քաղաքագետ Գագիկ Համբարյանը «Փաստի» հետ զրույցում հիշեցրել է՝ առաջին անգամ չէ, որ գործող իշխանությունները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այս «ձևաչափով» պղծում են Եռաբլուրը:

«Հիշենք, թե Փաշինյանն ինչպես էր պատերազմից հետո իր մոլագար երկրպագուների հետ դեպի «Եռաբլուր» քայլերթեր կազմակերպում: Հիշենք ամեն գնով Եռաբլուրի տարածք թափանցելու բոլոր փորձերը: Անձը մոլագար է: Մոլագարների մոտ բնավորության գիծ կա՝ անընդհատ գնում են այն վայրը, որտեղ իրենք հանցագործություն են կատարել. Նիկոլ Փաշինյանն ու իր շրջապատն իրենց հոգու խորքում շատ լավ գիտեն, որ 44-օրյա պատերազմի ավելի քան 4000 զոհերի, ինչպես նաև ընդամենը օրեր առաջ կարճատև պատերազմի ավելի քան 300 զոհերի մեղավորը հենց իրենք են, գլխավոր մեղավորը՝ Նիկոլ Փաշինյանը: Բացի այդ, ինքն այսպիսով ցույց է տալիս, որ թքած ունի անգամ զոհված զինծառայողների հարազատների կարծիքի վրա: Փաշինյանը չի՞ հասկանում, որ շատ դեպքերում ծնողները դեմ են, որ այցելի իրենց երեխաների շիրիմներին: Հիմա սա զոռբայությո՞ւն է, հոգեկան անհավասարակշռությո՞ւն, խելագարությո՞ւն, աննամուսությո՞ւն, անպատկառությո՞ւն, թե՞ բոլորը միասին վերցրած: Էլ ինչպե՞ս կարելի է բնութագրել այն, ինչ տեսանք»,-ասաց քաղաքագետը:

Անդրադառնալով ոստիկանների գործողություններին՝ նա շեշտեց. «Ինձ մոտ տպավորություն էր, որ ոստիկանների մեծ մասը հայ չէ, այլ ադրբեջանցիներ ու թուրքեր, որոնք պարզապես տիրապետում են հայոց լեզվին: Ես չեմ պատկերացնում, որ հայ ոստիկանները 4 հոգով կարող են քարշ տալով տանել ու գետնին պառկեցնել 44-օրյա պատերազմում անհետ կորած զինվորի ծնողին: Հայ տղամարդը չի կարող վայրենի ու անմակարդակ ձևով վերաբերվել զոհված զինծառայողների հարազատներին: Կարելի էր, չէ՞, գոնե ավելի կոռեկտ վերաբերվել այդ մարդկանց, որոնց դժբախտության թիվ մեկ մեղավորը այս իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանն են: Իսկ այդ 2 մետրանոց, 100 կիլոգրամանոց տղաներին ինչո՞ւ չեն տանում սահման պահելու, թե՞ դրանք հատուկ իր «ջանդակապաշտպաններն» են»:

Ինչ վերաբերում է անկախությանը, Համբարյանը շեշտեց. «Ինձ համար Անկախության օր չկա: Շնորհավորենք, որ այն, ինչ ունեինք 27 տարի, «Նիկոլ Անհողի» իշխանության գալուց հետո կորցրե՞լ ենք: Հաղթանակած մեր երկիրը վերածել են Պաղեստինի նման չկայացած երկրի: Թուրքիայի նախագահը հայտարարում է, թե Ադրբեջանն ավարտել է ՀՀ սահմանին իր ռազմական օպերացիան ու հասել իր ուզածին: Այս նույն բառամթերքով Իսրայելը խոսում է Պաղեստինի հետ, երբ Պաղեստինի տարածքում ինչ-որ օպերացիա է իրականացնում: 31-ամյա ո՞ր անկախությունն է շնորհավորում Նիկոլը: Այն, որ թուրքը Ջերմուկից 2 կմ հեռավորության վրա՞ է, ո՞ր անկախության, այն, որ Խոզնավար-Սոթք հատվածում թուրքերը առաջ են եկել, թե՞ այն, որ Ներքին Հանդի մոտ թուրքը 5-6 կմ առաջ է եկել ու ամրացնում է դիրքերը: Ու Նիկոլը, որը յուրահատուկ ձևով տիրապետում է կեղծիքի ու մանիպուլ յացիայի արվեստին, հասարակության որոշ շերտերի անգրագիտությունից օգտվելով, փորձում է իր բոլոր ձախողումները նախկինների վրա գցել»:

Խոսելով Ադրբեջանի սանձազերծած վերջին ռազմական գործողություններից՝ քաղաքագետը հավելեց. «Սա ո՛չ նոր փուլ է, ո՛չ էլ նոր շրջափուլ: Սա 2020 թվականի կապիտուլ յացիոն ակտից հետո տեղի ունեցող հերթական ողբերգությունն է մեր պետության, մեր պետականության ու մեր ազգի համար: Անձը կապիտուլ յացիան ստորագրելուց ու թուրքերին բավարարելուց հետո 2 տարվա մեջ որևէ մի փամփուշտ բանակի համար չի գնել, ինչի մասին և հայտարարում է: Բանակը զինաթափելու, այն կազմաքանդելու ծրագրով Փաշինյանը փորձում է թուրքերին ցույց տալ, որ կատարում է նրանց պատվերներն ու պահանջները, իսկ բանակ չունենալը Ադրբեջանի թիվ մեկ պահանջներից մեկն է: Բայց կապիտուլ յանտ Նիկոլը չի՞ հասկանում, որ թուրքը դրանով չի բավարարվելու: Երբ թուրքն ասում է՝ ՀՀ-ն պետք է բանակ չունենա, դրանով հասկացնում է, որ երբ ուզենա՝ հարձակվելու է ու պատառ-պատառ անի արդեն ՀՀ տարածքները, ինչի վառ ապացույցը Ադրբեջանի՝ 2021-ի մայիսից սկսած սողացող օկուպացիան է»:

Թե՛ Բաքվի, թե՛ Անկարայի սանձարձակությունները, ըստ քաղաքագետի, մի բանի մասին են վկայում. «Նրանք տեսնում են, որ ՀՀ-ն շարունակում է ղեկավարել իրենց կողմից նվաստացված ու նսեմացված Նիկոլ Փաշինյանը: Վերջինս կարող է հայաստանյան իր ներքին, այսպես ասած, «կլիենտուրային» համոզել, թե շատ հզոր է ու կարող է հավասարը հավասարին բանակցել իրեն նսեմացրած, նվաստացրած ու կապիտուլ յացիոն ակտ պարտադրած երկրի ղեկավարի հետ: Նման բան չկա: Նա չի կարող հավասարը հավասարին բանակցել մեկի հետ, որն իրեն նսեմացրել ու պարտության է մատնել: Ու այս ամենի հետևանքը մենք տեսնում ենք մեր ամենօրյա կյանքում: Ադրբեջանցիներն ամեն օր նսեմացնում ու նվաստացնում են ՀՀ-ն ու հայությանը: Իսկ «խաղաղության օրակարգը», որն առաջ են տանում կապիտուլ յանտները՝ Նիկոլ Փաշինյանն ու իր թայֆան, վերջնարդյունքում կործանելու է Հայաստանի Հանրապետությունը: Եթե սրանք շարունակեն ղեկավարել մեր երկիրը և օր առաջ չշպրտվեն իշխանությունից, այլ ելք չի լինելու: Սրանք արդեն չափն անցնում են: 2018-ին զավթեցին իշխանությունը, ու արդեն 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում ընտրողների ընդամենը 26 տոկոսի կողմից ձայն ստացած այս քաղաքական ուժը փորձում է խոսել ամբողջ ժողովրդի անունից: Ի դեպ, այդ 26 տոկոսի ձայնն ուղղակիորեն աղետալի հետևանքներ է բերում ամբողջ հայության գլխին»:

Համբարյանի խոսքով, խաղաղության օրակարգ առաջ տանելու համար Փաշինյանը նախևառաջ պետք է վերականգներ կորուստները. «Առաջինը պետք է վերականգներ մեր բանակի մարտունակությունը: Մինչդեռ Փաշինյանն ընտրեց ամենասարսափելի տարբերակը, որը նրան պարտադրված էր Բաքվից. այն է՝ կազմաքանդել հայկական բանակը: ԱԺ ամբիոնից ինչ-որ հեքիաթներ է պատմում՝ ասելով, թե փող ունենք, բայց զենք չի կարող գնել: Ի դեպ, ասվածի որևիցե ապացույց, փաստ չներկայացրեց, որովհետև իր ասածները ծայրից ծայր կեղծիք են ու սուտ: Եթե ՀՀ-ն ցանկանար զենք գնել, օրինակ՝ Հնդկաստանից կամ Չինաստանից, հնդիկներն ու չինացիները այդ զենքը մեզ չէին վաճառելո՞ւ: Էլ չեմ խոսում Իրանի մասին: Եթե փորձեր այդ զենքը տեղափոխել Հայաստան, նույն Իրանն արգե՞լք էր հանդիսանալու: Ավելին ասեմ, համոզված եմ, որ Իրանն այդ տեղափոխումները անգամ իր հաշվին կաներ՝ հաշվի առնելով, որ, ելնելով իր ազգային շահից, այս պահին ավելի շատ է հայամետ քաղաքականություն վարում, քան Երևանում վեր ընկած Նիկոլն ու իր թայֆան: Կամ՝ ի՞նչ է նշանակում՝ «փող ունենք»: Բա որ փող ունենք, ինչո՞ւ է տարեկան մոտ 900 միլիոն դոլարի պարքտի տակ է գցում երկրին ու ամբողջ հանրությանը: Հետո ասում է՝ «փող ունենք»: Դե, թեպետ պատահական չէ, որ 2022-ի 8 ամիսներին ավելի քան 100 միլիոն դոլար պարգևավճար է բաժանել»:

Անդրադառնալով մեր երկրի շուրջ առկա իրավիճակից բխող տարածաշրջանային իրողություններին՝ քաղաքագետն ընդգծեց. «Նիկոլ Փաշինյանը բոլոր աշխարհաքաղաքական կենտրոններին է ձեռնտու, որովհետև կապիտուլ յանտ Նիկոլը պատրաստ է բոլորի պատվերները կատարել:Նիկոլ Փաշինյանը հիմա կրկին «գեղցի ճարպիկ» է խաղում, փորձում իր «գեղցի ճարպկությամբ», իբրև թե, խուսանավել բախումներից՝ կատարելով բոլորի պահանջներն այն դեպքում, երբ դրանց մեծ մասը հակահայկական, հակահայաստանյան են: Նիկոլ Փաշինյանը, մեծ հաշվով, ձեռնտու չէ միայն ՀՀ-ին ու հայությանը: Մեր ամենակարևոր խնդիրը հետևյալն է. չգիտես ինչու, 100 տարին մեկ պետք է հասկանանք, որ թիվ մեկ բարեկամը, թիվ մեկ ընկերը մեր բանակը պետք է լինի: Փաշինյանը, սակայն, 2020-ի խայտառակ պարտությունից հետո որևէ քայլ չի ձեռնարկել հայկական բանակի հզորացման համար: Այն, ինչ հիմա ունենք, իր հանցավոր անգործության հերթական հետևանքն է»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in ArmeniaThe renovated Ucom sales and service center opened at Komitas 30Privileged conditions with the Business Prime packageInterview with Chairman of BOGG PLC Mel CarvillGet 5% cashback on your AMIO digital card! Get 5% cashback on your AMIO digital card!Book Giving Day in Khnko Aper Library. IDBankTransfer your loan and take benefit of the 1.5% low interest refinancing offerAraratBank Donates to Regional Libraries: BOOKS FOR ALL