Երևան, 24.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Զգոնությունը որևէ պարագայում չպետք է թուլացնել»․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ադրբեջանի սանձազերծած հերթական ագրեսիայի հետևանքով բնապահպանական լուրջ խնդիրներ ևս կարող ենք ունենալ: Թիրախում է հայտնվել առողջարանային քաղաք Ջերմուկը, այրվել են անտառներ: Իհարկե, պատճառված վնասների ու անտառածածկ տարածքների վերականգնմանն ուղղված քայլերի մասին դեռ առիթ կլինի խոսելու, երբ լինեն ամբողջական տվյալներ: Բնապահպան Սիլվա Ադամյանն ասում է` գործ ունենք բնապահպանական աղետի հետ:

«Գիտենք, որ բնապահպանության ոլորտում ՀՀ-ում լուրջ խնդիրներ ունենք, որոնք նոր չեն սկսվել: Եղածներին ավելացան Արցախյան պատերազմից հետո առաջացած խնդիրները, ջրային ու անտառային տարածքների հետ խնդիրներ ունեցանք: Այսօր բնապահպանական առումով ևս շրջափակման մեջ ենք, իսկ Ջերմուկում առաջացած հրդեհները կարող են լուրջ խնդիրների հանգեցնել: Կարող է փոխվել ոչ միայն Ջերմուկի, այլ ողջ տարածաշրջանի բնապահպանական, կլիմայական ֆոնը: Կարող է լինել օդի աղտոտվածություն, որը տարածվում է ոչ միայն Ջերմուկի շրջանում, այլ հասնում է հարակից քաղաքներ ևս: Եթե մնացինք այս վիճակում, հնարավոր է, որ լոկալ ձևով հարցերը լուծվեն, բայց եթե պատերազմը շարունակվի և նոր հրդեհներ ու պայթյուններ լինեն, դա հղի է տարածաշրջանում կլիմայական լուրջ խնդիրներով ու փոփոխություններով: Եթե պատերազմը շարունակվի, այս պրոցեսը կանխել հնարավոր չի լինելու»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Ադամյանը` հավելելով, որ անտառների վերականգնման համար բավականին ժամանակ է անհրաժեշտ:

«Տեսեք` տարիներ առաջ Խոսրովի արգելոցում բավականին լուրջ հրդեհ ունեցանք, բայց քանի որ այն պահպանվող տարածք էր, բավականին շատ միջոցառումներ կատարվեցին, հրդեհը կապ չուներ ռազմական իրավիճակի հետ, վերականգնումն էլ բավականին արագ տեղի ունեցավ: Իսկ Ջերմուկի պարագայում գործ կունենանք ավելի երկար ժամանակի հետ, հուսանք, որ նոր հրդեհներ չեն լինի: Վնասների և նաև վերականգնման քիչ թե շատ հստակ ժամկետների մասին հնարավոր կլինի խոսել ավելի ուշ, երբ հստակ տվյալներ կհրապարակվեն: Այս առումով պետք է սպասել»,-նշում է մեր զրուցակիցը:

Տեղեկացնում է` եղանակային կանխատեսումներն ուսումնասիրել է, մինչև հոկտեմբերի 1-ն ունենալու ենք բավականին բարձր ջերմաստիճան, տեղումները շատ քիչ են լինելու: «Այս առումով պետք է զգոն լինել` հնարավոր հրդեհներին արագ արձագանքելու և դրանց տարածումը կանխելու իմաստով: Կլիման չոր է, ամառը բավականին տևական է լինելու, «անցել է» դեպի աշուն: Ուստի պետք է ուշադիր լինել, պատրաստ արձագանքելու առաջացող խնդիրներին»,-հավելում է բնապահպանը:

Չենք անտեսում նաև հանքավայրերի հարցը: Բնապահպանն այս առումով ևս մտահոգություններ ունի: «Պետք է անասելի ուշադիր լինել հանքավայրերի ու պոչամբարների նկատմամբ, հատկապես նրանց, որոնք սահմաններին մոտ են գտնվում, մեծ ուշադրություն դարձնել ջրային պաշարներին, պարբերաբար ստուգումներ կատարել գետերում, փորձանմուշներ վերցնել հողից: Պետական համապատասխան ծառայությունները պարբերական ստուգումներ պետք է իրականացնեն, զգոնությունը որևէ պարագայում չպետք է թուլացնել»,-եզրափակում է բնապահպան Սիլվա Ադամյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ոստիկանները բերման են ենթարկում «Մերժիր գժին» շարժման անդամներին (տեսանյութ) Մեր մտքերն այսօր Հունաստանի և ողջ աշխարհի հայերի հետ են. Նիկոս ԴենդիասՀյուսիսային Կորեան պատվիրակություն է ուղարկել Իրան Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Լոնդոնում բանակի հեծելազորային գնդի ձիերը փախել են ախոռից` բախվելով մեքենաներին և ավտոբուսին (տեսանյութ) «Վաղուց ժամանակն է, որ հենց ՀՀ քաղաքացիները ձերբազատվեն հակահայ «իշխանություններից»». Զաքարյան Ադրբեջանի նախկին գլխավոր մանկաբույժն է ինքնասպան եղել․ ի՞նչ է հայտնի Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել Կյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում Կոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ Անչափ հուզիչ. Միայն տեսեք ինչ գեղեցիկ անակնկալ է պատրաստել Մարինկա Խաչատրյանը` իր մայրիկի համար «Ականատեսը եղա, թե ինչպես է հայրն իր որդուն նորից գերեզմանից հանում»․ Արցախից բռնի տեղահանված Ուկրաինան այսօր մարտադաշտ է, որտեղ որոշվում է ապագա աշխարհակարգի ճակատագիրը. Լուկաշենկո Բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ Կարևոր է, որ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև բախում չլինի. Շոլց Քաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայր«Քո բոլոր ընկերները սա են նայում, Արփի ջան»․ Աննա Հակոբյանը՝ «Նիկո՛լ, ցեղասպան» վանկարկումների մասինԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Բայդենն ապրիլքսանչորսյան ուղերձում կրկին կիրառել է «ցեղասպանություն» եզրույթը Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին Ֆինլանդիայի նախագահը նշել է պատերազմից խուսափելու լավագույն միջոցը Ռուս-թուրքական «օդային պատերազմ»․ ի՞նչ է պնդում Turkish Airlines-ըԲաքվի թիվ 153 դպրոցում հրդեհ է եղել (տեսանյութ) Ողբերգական դեպք. Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. մահացածի տղան տարիներ առաջ սպանվել էր «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ կայցելի օկուպացված Արցախ Օկուպացված Բերձորում իջեցվել է Ռուսաստանի դրոշը Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին Ուկրաինական անօդաչուները գրոհել են Սմոլենսկի վառելիքաէներգետիկ օբյեկտները «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումՍերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել Գիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան ԱվինյանԻրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Մատենադարանում այժմ պահվում է Հայոց ցեղասպանության ժամանակ Վասպուրականից տեղափոխված ավելի քան 1470 ձեռագիր Առաջ աչքերիս մեջ կյանք կար. Իրինա Այվազյանի գրառումը Գևորգ Մկրտչյանի հարսանիքի օրը 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Հյուսիսային Կորեան պատվիրակություն է ուղարկել Իրան