Երևան, 07.Դեկտեմբեր.2022,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ինչպես «չինական խնձորը» դարձավ նարինջ․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Երևի թե նարինջը ամենահայտնի և բոլորի կողմից սիրված ցիտրուսային միրգն է։ Այդ մրգի ռուսերեն «ապելսին» անվանումը, որը նաև հանրահայտ է հայերեն խոսակցական լեզվում, փոխառնված է հոլանդերեն «appelsien» բառից։ Կա տեսակետ, որ իրականում հիմքում երկու բառ է՝ «apple»` խնձոր, և «cina» (China)՝ Չինաստան: Դրա մասին է վկայում նաև ֆրանսերեն «pomme de Chine» անվանումը , որը թարգմանաբար նշանակում է «չինական խնձոր», թեպետ ներկայում ֆրանսերենում այն փոխարինվել է «orange» բառով։ Ըստ գիտնականների, նարինջը, ինչպես նաև ցիտրուսային մրգերի մեծ մասը, ծնվել է Հարավ-արևել յան Ասիայում: Բույսը մշակվել է Չինաստանում մ.թ.ա 2,5 հազար տարի առաջ:

Օրինակ՝ չինական ձեռագրերից մեկում, որը թվագրվում է 1178 թվականով, նկարագրված են նարինջների և մանդարինների լավագույն 27 տեսակները: Հայտնի է նաև, որ քաղցր նարինջը Եվրոպա է մտել միայն 15-րդ դարում: Վարկածներից մեկի համաձայն, այդ ցիտրուսային միրգը բերվել է 1429 թվականին Վասկո դա Գամայի կողմից Հնդկաստան կատարած ճանապարհորդությունից հետո: Դրանից հետո արագորեն տարածվել է նարնջի ծառերի մշակման նորաձևությունը՝ դրանց համար սկսել են կառուցել հատուկ ջերմոցներ կոչվող ապակե կառույցներ, որոնք կոչվել են օրանժերիաներ (ֆրանսերեն orange՝ «նարիջ» բառից): Մինչև 15-18-րդ դարերը նարինջը աճեցվել է բացառապես ջերմոցներում: Հատկապես շատ ջերմոցներ են եղել Լոնդոնի, Փարիզի և Սանկտ Պետերբուրգի շրջակայքում:

Այնուամենայնիվ, հարավային Եվրոպայում 18-րդ դարում արդեն սկսել են բաց դաշտում ցիտրուսային մրգեր աճեցնելու փորձեր կատարել: Բույսի տարածմանը նպաստել են իսպանացի և պորտուգալացի գաղութարարները, որոնք 15-16-րդ դարերում նարինջը կիտրոնի և այլ ցիտրուսայինների հետ տարել են Արևմտյան Աֆրիկա, Կենտրոնական և Հարավային Ամերիկաներ: Ավելի վաղ արաբ և հնդիկ ծովայիններն են այդ միրգը տարել Աֆրիկայի արևել յան ափեր: Այսպիսով, նարինջը աստիճանաբար դարձել է երկրագնդի արևադարձային և մերձարևադարձային շրջանների հիմնական պտղատու մշակաբույսերից մեկը: Ներկայում ժամանակակից աշխարհում նարնջի ոչ մի վայրի ձև չի պահպանվել: Համաձայն դասակարգումներից մեկի, նարինջները բաժանվում են սովորական, պորտալարային և արյունային տեսակների: Արյունային նարինջների տարբերությունը միջուկի և կեղևի կարմիր գույնն է, որն առաջանում է անտոցիանին պիգմենտի շնորհիվ:

Օրինակ՝ իսպանական թագավորական նարնջենին ունի համեղ և յուրօրինակ պտղամսով փոքրիկ վառ կարմիր պտուղներ: Առանձնանում է նաև կլեմենտին տեսակը, որը մանդարինի և նարնջի հիբրիդ է՝ ստեղծված 1902 թվականին ֆրանսիացի քահանա և պտղաբույծ հայր Կլեմենտի կողմից: Նարնջի սովորական տեսակներն ունեն տարբեր չափերի պտուղներ դեղին, հյութեղ պտղամսով: Պորտալարային տեսակներում պտուղներն ավելի մեծ են, այդ տեսակը ավելի վաղ է հասունանում, իսկ առանձնահատկությունը պտղի վերին մասի ելուստն է: Նարինջն ուտում են թարմ վիճակում, վերածում հյութերի, պահածոների, ջեմի, չրերի, մարմելադի, օգտագործվում են հրուշակեղենը համեմելու համար, եթերայուղ են ստանում կեղևից, ծաղիկներից և տերևներից, պեկտինն էլ ստանում են ծառի կեղևից, իսկ մշակման բոլոր թափոնները՝ կեղևը և քամած պտղամիսը, օգտագործում են անասնակերերի մեջ:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով Բայդենի սխալները հանգեցրին Ուկրաինայում հակամարտության լուրջ սրացմանԱշոցքի տարածաշրջանում տեղում է ձյուն․ Սյունիքի մարզում մառախուղ էՀՀ ՄԻՊ-ն ԱՄՆ Պետդեպում քննարկել է թրաֆիքինգի դեմ պայքարի վերջին տարիների ձեռքբերումները «Ձմեռ պապիկ, ես ուզում եմ, որ ոչ մի մանուկ ինձ նման իր Հայրիկին չփնտրի աստղերի մեջ, և ոչ ոք Հոր կարոտ չմնա, ոնց որ ես մնացի». Նարե, 10 տարեկան Ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում միջադեպեր չեն գրանցվել․ ՌԴ ՊՆ Երևանի կենտրոնում հայտնաբերվել է տղամարդու դի (լուսանկար)ՀԱՊԿ-ի վերաբերմունքից Հայաստանի մտահոգությունն օբյեկտիվ է․ ԿլինցևիչՎանաձորի բժշկական կենտրոն է ընդունվել 1.5 տարեկան երեխա՝ դեմքի շրջանում ստացած այրվածքներով Քաղաքացիներին բերման ենթարկելու առնչությամբ ՄԻՊ խմբերը մեկնել են Ոստիկանության բաժիններ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պաշտպանական խումբը հայտարարություն է արել Ողբերգական դեպք՝ Կոտայքի մարզի գյուղերից մեկում. տանը հայտնաբերվել է 6-ամյա տղայի դի Կինը դիմել է դատախազություն և հայտնել` «Աստղիկ» ԲԿ-ի բժշկի պատճառով իր ամուսինը մահացել է Մանե Թանդիլյանը ամենաշատ հիշատակվող կին լիդերն է Հայաստանում ԱԺ-ն արտահերթ նիստ կհրավիրի Ավտովթար՝ Երևանում. Nissan Tiida-ն բախվել է էլեկտրական վահանակին ու ծառին Հուլուսի Աքարը կոչ է արել «փակել տարածաշրջանում առկա հակասությունների էջը» և բացել «Զանգեզուրի միջանցքը» Բադասյանը հանդիպել է ԱՄՆ Միջազգային անվտանգության հարցերով փոխպետքարտուղար Էլիոթ Քանգի հետ Ձերբակալվել է Երևանի նախկին քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը «Նոր անուններ» միջազգային փառատոնն իր շուրջն է համախմբել հինգ տասնյակ շնորհալի պատանի երաժիշտ-կատարողների Այս ամբիոնից ՅՈւՆԵՍԿՕ-ի մասին այդպիսի բաներ մի՛ ասեք, հնարավոր է՝ դիտարկեն որպես ՀՀ ԱԺ- ելույթ Թանկարժեք կտավը գնալով չի էժանանում. Լուսինե Բադալյանը հակադարձեց Արսենյանին Եղբայրը ԱԹՍ-ով տեսել է՝ եղբոր մարմինը քթի տակ է՝ ադրբեջանցիների մոտ, չի կարողանում վերադարձնել Դոլարն ու եվրոն էժանացել են Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում․ բախվել են Mercedes Sprinter-ն ու իրանական համարանիշներով Scania-ն Հյուսիսային Կովկասի հինգ դպրոցներում հայտնվել են արևային էլեկտրակայաններ Իրանում նավթի նոր պաշարներ են հայտնաբերվել Շարունակելու եմ ընդդիմադիր գործունեությունս ու պայքարը` գործող ապիկար իշխանությունների դեմ. Ռոբերտ Հայրապետյան«Ինտերը» հաղթել է 6:1 հաշվով, Հենրիխ Մխիթարյանը գոլ է խփել Գյումրիում բազմաբնակարան նոր շենքեր են կառուցվելՌուս խաղաղապահների հետ պետք է անենք առավելագույնը, որ Լաչինի միջանցքի դեպքը չկրկնվի. պատգամավոր Թուրքիան հետեւում է Շվեդիայի եւ Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցին․ Աքար 36 ժամ ջուր չի լինի Կայացել է Դովեղ գյուղի այգու բացման արարողությունը Է հետո՞, հո մարդիկ կրակը չեն ընկե՞լ, տանը նկար ունեն. Արսենյանը բարկացավ Թունյանի վրա Հայկական կողմը ստացել է Ադրբեջանից պատասխան առաջարկները. Էդուարդ Աղաջանյան Աքարն ու Հասանովը միասին հետևել են Իրանի սահմանի մոտ Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ զորավարժություններին Քարվաճառում ադրբեջանցի զինծառայող է ինքնասպան եղել Ռուսական զորքերը Դոնբասի ևս մի քանի բնակավայր են ազատագրել. Շոյգու ՀՀ-Ադրբեջան սահմանը կապ չունի ԼՂ հիմնախնդրի հետ․ մեր դիրքորոշումը համապատասխանո՞ւմ է Լավրովի ասածին «Անմահ գնդի» ակտիվիստները ծաղիկներ են խոնարհել Անհայտ զինվորի գերեզմանին ԱՄՆ-ն կօգնի Ուկրաինային վերադարձնել կորցրած տարածքները. Բլինկեն Արևային ակնոց. ինչո՞վ էին տարբերվում Թութանհամոնի, Ներոնի «ակնոցները» ժամանակակիցներից. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ). Արգելվել է ստրկությունը, պայթել է ռազմամթերք տեղափոխող նավ, ինքնաթիռն ընկել է բնակելի շենքի վրա. «Փաստ»Նայելով, թե որքան է հուզվում Ազարյանը, համոզվում ես՝ արվածը ճիշտ էրԻրա­վի­ճա­կը Անդր­կով­կա­սում թեք­վում է դե­պի զին­ված նոր սրաց­ման, որը Ռու­սաս­տա­նը հեր­թա­կան ան­գամ փոր­ձում է կան­խել. «Փաստ»Վախ կա մարդկանց մեջ, նույնը չէ, ինչ սեպտեմբերի 13-ից առաջ էր. հարցազրույց «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավարի հետԱԱԾ-ն հայտարարություն է տարածելՍա ոչ թե հույսերի, այլ քաղաքականության իրագործման տեղ է․ քաղաքացին չպետք է լսի՝ «անձնագիր չկա՛»․ Ռուբինյան Պայքարի բացակայությունը՝ ճանապարհ դեպի պարտություն. «Փաստ»