Երևան, 01.Դեկտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Այլևս չհամարձակվե՛ք Եռաբլուրը շփոթել գերեզմանի հետ. 44-օրյա պատերազմում նահատակվածների ծնողների հայտարարությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Շուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ

Անհայրենիք գրչակի ղեկավարած թիմում միակ բանը, որ կատարվում է անթերի, մանիպուլյատիվ տեղեկատվության տարածումն է։ Նման բովանդակությամբ մի հայտարարություն էլ տարածեց Ոստիկանությունը՝ նպատակ ունենալով հանրային կարծիքը շեղել իրենց գործած ստոր և բարոյականության սահմաններից դուրս արարքներից։ Միայն բառեր, բառեր, բառեր և հակառակը փաստող գործողություններ՝ ամեն ինչ այս կառավարության բանաձևերի համաձայն։ 44-օրյա պատերազմում նահատակված զինծառայողների ծնողները հայտարարություն են տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Մենք՝ պայքարի դուրս եկած ծնողներս, հայտարարում ենք.

Առաջին. Այլևս չհամարձակվե՛ք Եռաբլուրը շփոթել գերեզմանի հետ։  Այնտեղ են հանգչում գաղափարի համար մարտնչածներն ու կյանք տվածները։ Նրանք, ովքեր դավաճանել են այդ գաղափարները, նրանք, ովքեր փախել են, նրանք, ովքեր ծնկել են թշնամու առաջ, նրանք, ովքեր չեն հասկանում, թե ինչ է պայքարը, իրավունք չունեն մուտք գործելու սրբավայր։

Երկրորդ. Ի՞նչ կապ ունեք դուք՝ ձեր նկարագրած ազատության և անկախության համար պայքար մղած Ոստիկանության հետ։ Ի՞նչ կապ ունեք դուք հայրենիքի համար կյանք տված ոստիկանների հետ, ինչպե՞ս եք դուք նայում նրանց ծնողների և երեխաների աչքերին, երբ առանց աչք թարթելու՝ գետնին եք տապալում և քարշ տալիս հերոսածին մայրերին։ Ի՞նչ արժեքներ եք կրում դուք, ո՞րն է ընդհանրապես ձեր ապրելու իմաստը։

Այո՛, ոստիկանության բազմաթիվ ծառայողներ, որպես իրական հայեր և հայրենասերներ, իրենց կյանքն են տվել հայրենիքի համար, և մենք նրանց հիշատակի պաշտպանն էլ ենք։ Նրանք մերն են, և ոչ մի կերպ՝ ձերը։

Երրորդ. Ոստիկանության աշխատակիցներ, դուք այս ապազգային իշխանությունների միակ հենարանն եք։ Դարձել եք նիկոլ փաշինյանի և նրա կամակատար վահե ղազարյանի ազգադավ օրակարգի իրականացնողները։ Այդ իսկ պատճառով էլ ամբողջությամբ պատասխանատու եք այն ամենի համար, ինչ կատարվում է Հայաստանում։ Չի ստացվելու մի կողմ քաշվել ու միամիտ աչքերով փորձել հասկացնել, թե չգիտեիք՝ ինչ է կատարվում։

Ինչ վերաբերում է մեր պայքարին, ապա մենք գիտենք՝ ինչի համար ենք ապրում և ուր ենք գնում։ Մենք ունենք Եռաբլուր և հայրենիք, որի համար թափվել է մեր տղաների արյունը։ Մենք երբեք չենք նահանջի և անպայման հաղթելու ենք։ Եվ վերջում՝ ևս մեկ անգամ, իսկ ի՞նչ արժեքներ եք կրում դուք, ո՞րն է ընդհանրապես ձեր ապրելու իմաստը»,-ասված է հայտարարության մեջ։

Հայաստանը աշխատուժում կանանց ներկայցվածության չափանիշով աշխարհում առաջին տեղում է Իրաքում պայթեցվել է պատգամավորի հարազատներին տեղափոխող մեքենան․ կա 10 զոհ Երևանում կանցկացվի «Armeno a meta'» ջազ երեկոն՝ իտալացի հանրահայտ ջազմեն, դաշնակահար և գործիքավորող Վիտտորիո Մեցցայի մատուցմամբ Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը դասախոսությամբ հանդես է եկել Աբու Դաբիի համալսարանում Երեխաներին ծեծել է, փորձել է խեղդել․ արտակարգ դեպք Շիրակի մարզումՎանաձորի բանտում կռիվ է սկսվել. հարձակվել են աշխատակիցների վրա 2024 թվականին Նիկոլ Փաշինյանը գնալու է. Սուրեն Սուրենյանց (video) Տարադրամի փոխարժեքն՝ այսօր Նաhանջ տարի.Ի՞նչ չի կարելի անել 2О24 թվականին, ինչից պետք է վախենալԹուրքիայում նորից երկրաշարժ է գրանցվել ՀՀ-ում 10 ամսում ՁԻԱՀ-ի ավելի քան 180 դեպք է ախտորոշվել«Քաղաքացիական պայմանագիրը» զավթեց իշխանությունը Ալավերդիում Խմբակային ծեծկռտուք Ագրարային համալսարանի հարակից զբոսայգում. կան վիրավորներ. մասնակիցների մեծ մասը անչափահասներ են Միացյալ Նահանգները հպարտ է աշխատել հայ գործընկերների հետ՝ պահպանելու և պաշտպանելու Հայաստանի մշակութային ժառանգությունը ողջ աշխարհի համար․ դեսպան Հերթական հակառուսական քայլը Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Kia» մակնիշի ավտոմեքենանԻնչի մասին է ապագան և հնարավոր ընտրությունները․ Վահե Հովհաննիսյան Սպասվում է անոմալ տաք և բավարար տեղումներով դեկտեմբեր «Դասական լեզու Հայոց» մրցույթի գրեթե բոլոր մասնակիցները հաղթահարել են առաջին փուլը Ռուս աշակերտուհին ինքնասպան է եղել և իր մահվան մեջ մեղադրել ուսուցչուհունԻ՞նչ են թաքցնում սահմանազատման անվան տակ Այսօրվանից տան վարձից հարկ չվճարողներին կսկսեն տուգանելԱյսօր երեկոյան տիեզերք է արձակվելու Հայաստանի առաջին հայրենական արբանյակը Հայաստանը պետք է գիտակցի, որ խաղաղության ճանապարհն անցնում է երկկողմ երկխոսությամբ․ ԲայրամովՈղբերգական դեպք՝ Երևանում. Գիտությունների ազգային ակադեմիայոմ հայտնաբերվել է տղամարդու անշնչшցած մարմին Գազայում զինադադարն ավարտվեց. ՑԱԽԱԼ-ը վերսկսել է ռազմական գործողություններըԱմեն շաբաթ նրան ծաղիկներ եմ նվիրում. Սիրուշոն դստեր լուսանկարն է հրապարակել Ջուր չի լինելու․ ջուր հավաքեք Դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրն է Լավրովը հայտարարել է, թե ով է լինելու հաջորդ զnհը 5,2 մլն դոլար է առաջարկվել Մեսսիի մարզաշապիկի հավաքածուի համար, որով նա խաղացել է ԱԱ-2022-ում Նիկոլական ստերը Երևանի և Արարատի մարզի որոշ հասցեներում լույս չի լինի Խեցգետին օրը հաջող ընթացք կունենա. աստղագուշակ դեկտեմբերի 1-ի համար Տեղական ինքնակառավարումը գերեզմանելու հերթական դրսևորումը գործող իշխանությունների կողմից. Մենուա Սողոմոնյան Թուրքիայում 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել ՀայաՔվեի նախաձեռնող խմբի անդամ Ցոլակ Ակոպյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն՝ զազրելիության աստիճանի շինծու քրեական գործով«ՎԱԶ-21214»-ի բեռնախցիկում հրացան, փամփուշտներ և կարմրախայտ են հայտնաբերել Արարատ Միրզոյանը Մալթայի ԱԳ նախարարին է ներկայացրել ՀՀ-ը ջանքերը՝ միտված տարածաշրջանում պահպանվող մարտահրավերների հաղթահարմանը Ծեծի էր ենթարկել 70-ամյա հորը, որը հիվանդանոցում մահացել էրԴոնի Ռոստովում այրվում է հագուստի խոշորագույն «Տեմերնիկ» շուկան (տեսանյութ)Բրյուսովի նախկին պրոռեկտոր ու դեկան, մեր պայքարի ընկեր Ցոլակ Արամի Ակոպյանին ապօրինաբար ձերբակալել են․ Դավիթ ՍարգսյանՀայաստանը պետք է դիվերսիֆիկացնի իր անվտանգությունը․ Վահագն Խաչատուրյան Ինչպե՞ս ենք դիմավորելու ձմռան առաջին օրերը․ ի՞նչ եղանակ ակնկալել Լույս չի լինելու Ջուր չի լինելու․ Veolia-ն զգուշացնում է Օրենքի խախտումով Ալավերդու համայնքապետարան է ներկայացվել Ալավերդի համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու վերաբերյալ ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշումը․ Արկադի ԹամազյանՎթարի հետևանքով 6 քաղաքացի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Ղազախստանը ռազմական ինքնաթիռներ կգնի ՆԱՏՕ-ի երկրներից Կալուգայի մարզում անհետացել է ութամյա աղջիկ․ մանրամասներ