Երևան, 05.Հունիս.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հայաստանն է իմ մոտիվացիան, մեր երկրի պատիվը բարձր պահելը. Մարիամ Մկրտչյան

ՍՊՈՐՏ

Շուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ

Ամենաբարդը ադրբեջանցի շախմատիստուհու դեմ խաղին պատրաստվելն էր: Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների լուրը շոկային էր ինձ համար: Մտածում էի այն մասին, որ խաղատախտակի առջեւ կարողանամ կենտրոնանալ միայն խաղի վրա:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց շախմատի կանանց մինչեւ 18 տարեկանների աշխարհի նորընծա չեմպիոն, Հայաստանի չեմպիոն Մարիամ Մկրտչյանը:

Ռումինիայում անցկացված շախմատի մինչեւ 18 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի գործող չեմպիոն Մարիամ Մկրտչյանը հռչակվեց աշխարհի չեմպիոն՝ 11 հնարավորից վաստակելով 11 միավոր: Այս տարիքային խմբում 18-ամյա Մարիամը Հայաստանի շախմատիստուհիներից առաջինը դարձավ աշխարհի չեմպիոն։

Մարիամ, շնորհավորում եմ աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու կապացությամբ: Հաղթանակդ սպասվա՞ծ էր,  պատկերացնո՞ւմ էիր, որ կկարողանաս բացառիկ արդյունքով ավարտել առաջնությունը:

Չեմպիոնությունս սպասված էր: Ճիշտ է՝ մրցաշարից առաջ 100 տոկոսով վստահ չէի, որ կստացվի չեմպիոն դառնալ, նույնիսկ չէի էլ մտածում դրա մասին: Իմ նպատակը լավագույնս հանդես գալն էր: Չեմպիոն դառնալու ցանկությունը միշտ եղել է եւ ուրախ եմ, որ այս անգամ ստացվեց:

Ասում են՝ չեմպիոնի տիտղոսը նվաճելու համար միայն լավագույն մարզավիճակում լինելը քիչ է, նաեւ հոգեբանորեն չեմպիոնության պատրաստ լինելն է կարեւոր: Ի՞նչն օգնեց աշխարհի առաջնությունում: 

Առաջին անգամ էի մասնակցում մինչեւ 18 տարեկանների աշխարհի առաջնությանը: Նախորդ տարի եւս պետք է մասնակցեի, բայց մրցաշարը տեղի չունեցավ: Դրանից առաջ մասնակցել էի մինչեւ 14 եւ մինչեւ 16 տարեկանների Եվրոպայի առաջնությանը, այսինքն՝ արդեն փորձ ունեի պատանեկան առաջնություններից: Համաձայն եմ այդ մտքի հետ: Նախ չեմպիոն դառնալու համար նախապատրաստական լուրջ աշխատանք է պետք տանել, որը մենք արել էինք անձնական մարզիչ Զավեն Անդրեասյանի հետ: Դրանից բացի իսկապես շատ մեծ դեր ունի հաղթելուն հոգեբանորեն պատրաստ լինելը: Աշխարհի առաջնությունում իմ՝ հոգեբանորեն լավ պատրաստ լինելուն, նպաստեց այն, որ սրանից առաջ հավաքականի կազմում մասնակցել էի երկու լուրջ մրցաշարի՝ Համաշխարհային օլիմպիադային եւ կանանց Եվրոպայի անհատական առաջնությանը: Այս երկու մեծ մրցաշարերն ինձ մեծ փորձ, հմտություն եւ գիտելիքներ տվեցին: Արդեն այս մրցաշարին մոտեցել էի ավելի հանգիստ, իմ տարիքային խմբում ավելի վստահ էի ինձ զգում, արդյունքում ստացվեց չեմպիոնություն:

Ի՞նչ զգացողություններ ունես աշխարհի չեմպիոն դառնալուց հետո:

Այդ էյֆորիան չի պահպանվել, քանի որ սա դեռ ամենալուրջ հաղթանակը չի, որը ես կարող եմ գրանցել իմ կարիերայում: Այժմ պատրաստվում եմ մեկ այլ մրցաշարի՝ մինչեւ 20 տարեկանների աշխարհի առաջնությանը, որը տեղի է ունենալու Իտալիայում ընդամենը երեք շաբաթ հետո: Թուլանալու, հանգստանալու եւ հաղթանակս վայելելու ժամանակ չունեմ այժմ:

Մարիամ, 11 հնարավորից 11 միավոր: Ո՞ր տուրը բարդ ստացվեց, ո՞րը կառանձնացնես քեզ համար եւ ո՞րը սպասվածքից հեշտ հաղթեցիր:

Պարտիաներից չեմ կարող առանձնացնել որեւէ մեկը: Բոլորն էլ կարեւոր էին ինձ համար եւ բարդ: Ամեն տուրում հաղթելուց հետո ես մոտեցա չեմպիոնության, այդքանով յուրաքանչյուր պարտիա կարեւոր էր ինձ համար:

Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի օրերին մրցեցիր ադրբեջանցի Այան Ալահվերդիեւայի հետ: Հոգեբանական առումով ինչպե՞ս հաղթահարեցիր այդ տուրը:

Ամենաբարդը ադրբեջանցի շախմատիստուհու դեմ խաղից առաջ պատրաստվելն էր: Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների լուրը շոկային էր ինձ համար, իսկ հաջորդ օրը ես պետք է մրցեի ադրբեջանցու դեմ: Դժվար պատրաստվեցի, պետք է ամեն տեսակ վատ մտքերս վանեի ինձանից եւ գնայի խաղի: Մտածում էի այն մասին, որ խաղատախտակի առջեւ կարողանամ կենտրոնանալ միայն խաղի վրա:

Ստացվե՞ց:

Ստացվեց, այո: Հաղթեցի կարճ ժամանակահատվածում, 35-րդ քայլում: Այդ եւ նախորդ պարտիաներս ամենակարճը տեւեցին՝ 2-2:30 ժամ: Ադրբեջանցի շախմատիստուհին պարտիայի վերջում ինձ շնորհավորեց: Առաջնության վերջում էլ, երբ ճանաչվեցի հաղթող, մոտեցավ եւ երկրորդ անգամ շնորհավորեց հաղթանակի կապակցությամբ:

Հայաստանում պատերազմական լարված իրավիճակն ի՞նչ ազդեցություն ունեցավ քեզ վրա չեմպիոն դառնալու ճանապարհին: Ի՞նչը քեզ մոտիվացրեց այս իրավիճակում:

Հենց երկրիս անունը՝ Հայաստանն է իմ մոտիվացիան: Ցանկացած իրավիճակում ցանկացած մրցաշարում ինձ մեր երկրի անունը, պատիվը բարձր պահելն է մոտիվացնում: Նույնը Ռումինիայում էր. այս իրավիճակում ավելի շատ ես ցանկանում հաղթել, որպեսզի ավելի շատ մարդ իմանա, թե դու որ երկրից ես, որ պետությունն ես ներկայացնում: Չեմպիոն դառնալու ճանապարհին ավելի լավ մոտիվացիա ինձ համար չէր կարող լինել: Հայաստանը ներկայացնելու պատասխանատվությունը դրդում է քեզ, որ ավելի հավաքված, ուշադիր լինես, որպեսզի կարողանաս լավ ներկայանալ: 

Նշեցիր, որ այս հաղթանակին նպաստեց նաեւ հավաքականի կազմում նախորդ երկու կարեւոր մրցաշարերին մասնակցելը: Ինչպե՞ս ես քեզ զգում ազգային հավաքականում:

Գտնում եմ, որ դեռ շատ աշխատելու տեղ ունեմ: Կփորձեմ անել առավելագույնը, որպեսզի ավելի լավ կարողանամ ելույթ ունենալ եւ մեծահասակներում ցույց տամ ավելի բարձր արդյունքներ:

Ինչպե՞ս ես սկսել զբաղվել շախմատով:

Շախմատով ինքս եմ ուզել զբաղվել 7 տարեկանից: Ես եմ մայրիկիս համոզել, որ ինձ տանի խմբակ: Ինքս էլ որոշում եմ կայացրել, որ ցանկանում եմ շարունակել պրոֆեսիոնալ զբաղվել շախմատով: Նոր եմ ավարտել դպրոցը, բայց  որոշում եմ կայացրել ոչ մի համալսարան չդիմել, ժամանակս նվիրել միայն շախմատին, մրցաշարերին, մարզումներին: Իմ այս որոշումը շոկային էր դպրոցի ուսուցիչներիս, բարեկամներիս, շրջապատիս համար, այսպես ասած՝ լավ չընդունվեց: Դպրոցում շատ լավ եմ սովորել, բայց որոշեցի ամբողջ ժամանակս նվիրել շախմատին, որպեսզի ավելի մեծ հաջողությունների հասնեմ: 

Այս հաղթանակի հիմքում կանգնած են այն մարդիկ, որոնք իմ ամբողջ շախմատային կարիերայի ընթացքում ինձ հետ են՝ դպրոցի ուսուցիչս՝ Սեւակ Բաղդասարյան, Արարատ Սանթրյանը, Արտաշես Մինասյանը, գրոսմայստեր Վահե Բաղդասարյանը, Զավեն Անդրեասյանը եւ, իհարկե մայրիկս, ում դերը շատ մեծ է: Նա միշտ աջակցել է ինձ եւ նրա շնորհիվ է, որ հասել եմ այս հաջողություններին:

Ինչո՞վ է գրավում քեզ շախմատը:

Սա մի ֆենոմենալ աշխարհի է, որտեղ ես ընկել եմ: Ինձ գրավում է արդյունքը: Իմ արդյունքներն ինձ երջանկացնում են: Դու քեզ զրկում ես շատ բաներից այն դեպքում, երբ քո հասակակիցները գնում ես զբոսնելու, հաճելի ժամանակ են անցկացնում,  դու մարզվում ես, սովորում եւ արդյունքը աշխարհի չեմպիոնությունն է, Հայաստանի չեմպիոնությունը, քեզ երջանիկ ես զգում:  

Մինչե 18 տարեկանների աշխարհի չեմպիոնի կոչումն ի՞նչ տվեց քեզ:

Տվեց ձգտում, նպատակասլացություն, որ շարունակեմ զբաղվել շախմատով, կատարելագործվել: Սա եւս մեկ հաջողություն էր, որն ինձ կօգնի ավելի լավ մարզվել: Յուրաքանչյուր հաղթանակից հետո ես ավելի եմ ոգեւորվում, դրանից հետո փորձում եմ ավելի լավ աշխատել, որ ավելի բարձր արդյունքի հասնեմ:

Լուսինե Շահբազյան

Ո՞ր հասցեները կհոսանքազրկվենՈրոշ հասցեներում կդադարեցվի գազամատակարարումըՕդի ջերմաստիճանը կնվազի. ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին19-ամյա վարորդը Lexus-ով ցած է ընկել Զոդի կամրջից․ կան վիրավորներ Սուրբ Էջմիածնում կգումարվի միաբանական հավաք․ կժամանի 70 հոգևորական Ռեալի և Ատլետիկի կազմերը վերջին տուրում․ Մադրիդից հեռացող Բենզեման մեկնարկում է, իսկ Ազարը, Ասենսիոն, Մարիանոն՝ պահեստային Երկրաշարժ է գրանցվելՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱռաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կմեկնարկի հունիսի 12-ից. ԿԳՄՍՆՄարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի մեկ խախտում․ ՌԴ ՊՆ Ջերմուկում իրականացվում է 15 միլիոն դոլար արժողությամբ ներդրումային ծրագիր. Վահան Քերոբյան Սպեցնազի Հովիկը 44-օրյայում շատերի կյանքն է փրկել. Գյումրիում բացվեց մայոր Սիմոնյանի արձանը Հայաստանի իշխանությունը կա՛մ կվերականգնվի մեր ձեռքով, կա՛մ մենք բոլորս աստիճանաբար կհայտնվենք Բաքվի բանտերում․ Վարուժան ԳեղամյանՓրկարարներն ապամոնտաժել են թուլացած անձրևատար խողովակը 20 երեխաներ փոխադրող ավտոբուսը արգելափակվել էր․ փրկարարները դուրս են բերել ՊՍԺ-ն Նագելսմանին դիտարկում է որպես գլխավոր մարզչի պաշտոնի ամենահավանական թեկնածու Երասխում կառուցվում է հայ-ամերիկյան մետալուրգիական խոշոր գործարան «Կներես մամ, էլ չեմ ուզում ապրեմ». Էջմիածնի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի (լուսանկար)7 անձ ձերբակալված է․ առանց կտրոնի լիցքավորումը խուլիգանության պատճառ Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են 4 մեքենաներ․ կա վիրարավորԱվարտվել է Հայաստանի կանանց 2023թ. առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարը. լավագույն եռյակը հայտնի է ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում կայծակի հարվածից հրդեհվել է 280-ամյա եկեղեցին (լուսանկարներ)Հնդկաստանում հայտնել են երկաթուղային աղետի պատճառը Գերմանիան ծրագրում է երկու ռազմանավ ուղարկել Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան Լայպցիգում ցույցերի ժամանակ տուժել է շուրջ 50 ոստիկան Մարտակերտում 32-ամյա տղամարդը ինքնասպանություն է գործել ՌԴ 16-ամյա աշակերտը մահացել է գլխի հարվածից՝ MMA մրցման ժամանակ (տեսանյութ 18+)Վարդուհի Վարդանյանի թոռնուհու 1–ամյակի արարողությունն ու հայտնի հյուրերը ՀԷՑ-ը հունիսի 5-ին սպասվող հոսանքազրկումների մասին է հայտնում Հայտնի է՝ Գայանե Հակոբյանի վերաբերյալ դատական նիստի օրը Մոսկվայում մեքենան ընկել է ավտոկայանատեղի 3-րդ հարկից (տեսանյութ) Հայտնաբերվել է սուտ մատնության մեղադրանքով հետախուզվող 31-ամյա կինը Գառնիի ճանապարհին ողբերգական դեպքից մահացած վարորդի 8-ամյա որդին մահացել է հիվանդանոցում «Նիկոլ, դավաճան» գոռալու համար բերման ենթարկված քաղաքացին ազատ է արձակվել Բարձունքը պետք է հաղթահարենք ամբողջ թիմով․ զինծառայողները Հատիսի գագաթին բարձրացրին ՀՀ դրոշը Ամենօրյա ապատեղեկատվության տարածմամբ Ադրբեջանը հերթական սադրանքի համար տեղեկատվական հող է նախապատրաստում. Արցախի ՊԲ Հունիս ամսվա հիշատակի և տոնական օրերը Ճանապարհ դեպի բարձունք․ զինվորական շրջանավարտները հեռանում են ռազմական հարուստ գիտելիքներով Ղրիմի ղեկավարը հայտնել է Ղրիմի վրա 9 անօդաչուով գիշերային հարձակման մասին Սերբիայի նախագահն ասել է, որ ամեն օր 200 մահվան սպառնալիք է ստանում Օդի ջերմաստիճանը զգալի կնվազիԿյանքից հեռացել է Արցախի վաստակավոր մանկավարժ Սմբատ Սաղյանը Բարանովիչի կենտրոնում հայտնվել է ինքնավար լիցքավորման կայան. Ո՞վ է քաղաքին նման նվեր տվել Արշակունյաց պողոտայի «ՍԱՍ ֆուդ կորտ»-ի ծխատար խողովակում հրդեհ է բռնկվել Իրանում երկրաշարժ է եղել Ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Էրդողանը Ստամբուլում բանակցություններ կվարի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ Լոռու մարզում գնացքը վրաերթի է ենթարկել 31-ամյա տղամարդու. նա տեղում մահացել է Մինչև 6 ժամ ջուր չի լինի Ռուսաստանն Ուկրաինայում կորցել է 209 940 մարդ. Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ