Երևան, 12.Փետրվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանն է իմ մոտիվացիան, մեր երկրի պատիվը բարձր պահելը. Մարիամ Մկրտչյան

ՍՊՈՐՏ

Շուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ

Ամենաբարդը ադրբեջանցի շախմատիստուհու դեմ խաղին պատրաստվելն էր: Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների լուրը շոկային էր ինձ համար: Մտածում էի այն մասին, որ խաղատախտակի առջեւ կարողանամ կենտրոնանալ միայն խաղի վրա:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց շախմատի կանանց մինչեւ 18 տարեկանների աշխարհի նորընծա չեմպիոն, Հայաստանի չեմպիոն Մարիամ Մկրտչյանը:

Ռումինիայում անցկացված շախմատի մինչեւ 18 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի գործող չեմպիոն Մարիամ Մկրտչյանը հռչակվեց աշխարհի չեմպիոն՝ 11 հնարավորից վաստակելով 11 միավոր: Այս տարիքային խմբում 18-ամյա Մարիամը Հայաստանի շախմատիստուհիներից առաջինը դարձավ աշխարհի չեմպիոն։

Մարիամ, շնորհավորում եմ աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու կապացությամբ: Հաղթանակդ սպասվա՞ծ էր,  պատկերացնո՞ւմ էիր, որ կկարողանաս բացառիկ արդյունքով ավարտել առաջնությունը:

Չեմպիոնությունս սպասված էր: Ճիշտ է՝ մրցաշարից առաջ 100 տոկոսով վստահ չէի, որ կստացվի չեմպիոն դառնալ, նույնիսկ չէի էլ մտածում դրա մասին: Իմ նպատակը լավագույնս հանդես գալն էր: Չեմպիոն դառնալու ցանկությունը միշտ եղել է եւ ուրախ եմ, որ այս անգամ ստացվեց:

Ասում են՝ չեմպիոնի տիտղոսը նվաճելու համար միայն լավագույն մարզավիճակում լինելը քիչ է, նաեւ հոգեբանորեն չեմպիոնության պատրաստ լինելն է կարեւոր: Ի՞նչն օգնեց աշխարհի առաջնությունում: 

Առաջին անգամ էի մասնակցում մինչեւ 18 տարեկանների աշխարհի առաջնությանը: Նախորդ տարի եւս պետք է մասնակցեի, բայց մրցաշարը տեղի չունեցավ: Դրանից առաջ մասնակցել էի մինչեւ 14 եւ մինչեւ 16 տարեկանների Եվրոպայի առաջնությանը, այսինքն՝ արդեն փորձ ունեի պատանեկան առաջնություններից: Համաձայն եմ այդ մտքի հետ: Նախ չեմպիոն դառնալու համար նախապատրաստական լուրջ աշխատանք է պետք տանել, որը մենք արել էինք անձնական մարզիչ Զավեն Անդրեասյանի հետ: Դրանից բացի իսկապես շատ մեծ դեր ունի հաղթելուն հոգեբանորեն պատրաստ լինելը: Աշխարհի առաջնությունում իմ՝ հոգեբանորեն լավ պատրաստ լինելուն, նպաստեց այն, որ սրանից առաջ հավաքականի կազմում մասնակցել էի երկու լուրջ մրցաշարի՝ Համաշխարհային օլիմպիադային եւ կանանց Եվրոպայի անհատական առաջնությանը: Այս երկու մեծ մրցաշարերն ինձ մեծ փորձ, հմտություն եւ գիտելիքներ տվեցին: Արդեն այս մրցաշարին մոտեցել էի ավելի հանգիստ, իմ տարիքային խմբում ավելի վստահ էի ինձ զգում, արդյունքում ստացվեց չեմպիոնություն:

Ի՞նչ զգացողություններ ունես աշխարհի չեմպիոն դառնալուց հետո:

Այդ էյֆորիան չի պահպանվել, քանի որ սա դեռ ամենալուրջ հաղթանակը չի, որը ես կարող եմ գրանցել իմ կարիերայում: Այժմ պատրաստվում եմ մեկ այլ մրցաշարի՝ մինչեւ 20 տարեկանների աշխարհի առաջնությանը, որը տեղի է ունենալու Իտալիայում ընդամենը երեք շաբաթ հետո: Թուլանալու, հանգստանալու եւ հաղթանակս վայելելու ժամանակ չունեմ այժմ:

Մարիամ, 11 հնարավորից 11 միավոր: Ո՞ր տուրը բարդ ստացվեց, ո՞րը կառանձնացնես քեզ համար եւ ո՞րը սպասվածքից հեշտ հաղթեցիր:

Պարտիաներից չեմ կարող առանձնացնել որեւէ մեկը: Բոլորն էլ կարեւոր էին ինձ համար եւ բարդ: Ամեն տուրում հաղթելուց հետո ես մոտեցա չեմպիոնության, այդքանով յուրաքանչյուր պարտիա կարեւոր էր ինձ համար:

Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի օրերին մրցեցիր ադրբեջանցի Այան Ալահվերդիեւայի հետ: Հոգեբանական առումով ինչպե՞ս հաղթահարեցիր այդ տուրը:

Ամենաբարդը ադրբեջանցի շախմատիստուհու դեմ խաղից առաջ պատրաստվելն էր: Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների լուրը շոկային էր ինձ համար, իսկ հաջորդ օրը ես պետք է մրցեի ադրբեջանցու դեմ: Դժվար պատրաստվեցի, պետք է ամեն տեսակ վատ մտքերս վանեի ինձանից եւ գնայի խաղի: Մտածում էի այն մասին, որ խաղատախտակի առջեւ կարողանամ կենտրոնանալ միայն խաղի վրա:

Ստացվե՞ց:

Ստացվեց, այո: Հաղթեցի կարճ ժամանակահատվածում, 35-րդ քայլում: Այդ եւ նախորդ պարտիաներս ամենակարճը տեւեցին՝ 2-2:30 ժամ: Ադրբեջանցի շախմատիստուհին պարտիայի վերջում ինձ շնորհավորեց: Առաջնության վերջում էլ, երբ ճանաչվեցի հաղթող, մոտեցավ եւ երկրորդ անգամ շնորհավորեց հաղթանակի կապակցությամբ:

Հայաստանում պատերազմական լարված իրավիճակն ի՞նչ ազդեցություն ունեցավ քեզ վրա չեմպիոն դառնալու ճանապարհին: Ի՞նչը քեզ մոտիվացրեց այս իրավիճակում:

Հենց երկրիս անունը՝ Հայաստանն է իմ մոտիվացիան: Ցանկացած իրավիճակում ցանկացած մրցաշարում ինձ մեր երկրի անունը, պատիվը բարձր պահելն է մոտիվացնում: Նույնը Ռումինիայում էր. այս իրավիճակում ավելի շատ ես ցանկանում հաղթել, որպեսզի ավելի շատ մարդ իմանա, թե դու որ երկրից ես, որ պետությունն ես ներկայացնում: Չեմպիոն դառնալու ճանապարհին ավելի լավ մոտիվացիա ինձ համար չէր կարող լինել: Հայաստանը ներկայացնելու պատասխանատվությունը դրդում է քեզ, որ ավելի հավաքված, ուշադիր լինես, որպեսզի կարողանաս լավ ներկայանալ: 

Նշեցիր, որ այս հաղթանակին նպաստեց նաեւ հավաքականի կազմում նախորդ երկու կարեւոր մրցաշարերին մասնակցելը: Ինչպե՞ս ես քեզ զգում ազգային հավաքականում:

Գտնում եմ, որ դեռ շատ աշխատելու տեղ ունեմ: Կփորձեմ անել առավելագույնը, որպեսզի ավելի լավ կարողանամ ելույթ ունենալ եւ մեծահասակներում ցույց տամ ավելի բարձր արդյունքներ:

Ինչպե՞ս ես սկսել զբաղվել շախմատով:

Շախմատով ինքս եմ ուզել զբաղվել 7 տարեկանից: Ես եմ մայրիկիս համոզել, որ ինձ տանի խմբակ: Ինքս էլ որոշում եմ կայացրել, որ ցանկանում եմ շարունակել պրոֆեսիոնալ զբաղվել շախմատով: Նոր եմ ավարտել դպրոցը, բայց  որոշում եմ կայացրել ոչ մի համալսարան չդիմել, ժամանակս նվիրել միայն շախմատին, մրցաշարերին, մարզումներին: Իմ այս որոշումը շոկային էր դպրոցի ուսուցիչներիս, բարեկամներիս, շրջապատիս համար, այսպես ասած՝ լավ չընդունվեց: Դպրոցում շատ լավ եմ սովորել, բայց որոշեցի ամբողջ ժամանակս նվիրել շախմատին, որպեսզի ավելի մեծ հաջողությունների հասնեմ: 

Այս հաղթանակի հիմքում կանգնած են այն մարդիկ, որոնք իմ ամբողջ շախմատային կարիերայի ընթացքում ինձ հետ են՝ դպրոցի ուսուցիչս՝ Սեւակ Բաղդասարյան, Արարատ Սանթրյանը, Արտաշես Մինասյանը, գրոսմայստեր Վահե Բաղդասարյանը, Զավեն Անդրեասյանը եւ, իհարկե մայրիկս, ում դերը շատ մեծ է: Նա միշտ աջակցել է ինձ եւ նրա շնորհիվ է, որ հասել եմ այս հաջողություններին:

Ինչո՞վ է գրավում քեզ շախմատը:

Սա մի ֆենոմենալ աշխարհի է, որտեղ ես ընկել եմ: Ինձ գրավում է արդյունքը: Իմ արդյունքներն ինձ երջանկացնում են: Դու քեզ զրկում ես շատ բաներից այն դեպքում, երբ քո հասակակիցները գնում ես զբոսնելու, հաճելի ժամանակ են անցկացնում,  դու մարզվում ես, սովորում եւ արդյունքը աշխարհի չեմպիոնությունն է, Հայաստանի չեմպիոնությունը, քեզ երջանիկ ես զգում:  

Մինչե 18 տարեկանների աշխարհի չեմպիոնի կոչումն ի՞նչ տվեց քեզ:

Տվեց ձգտում, նպատակասլացություն, որ շարունակեմ զբաղվել շախմատով, կատարելագործվել: Սա եւս մեկ հաջողություն էր, որն ինձ կօգնի ավելի լավ մարզվել: Յուրաքանչյուր հաղթանակից հետո ես ավելի եմ ոգեւորվում, դրանից հետո փորձում եմ ավելի լավ աշխատել, որ ավելի բարձր արդյունքի հասնեմ:

Լուսինե Շահբազյան

Ազգերի լիգա 2026/27. Հայտնի են Հայաստանի հավաքականի մրցակիցները Amio Pro․ բանկինգ՝ բազմաթիվ առավելություններովէդմոն մարուքյանի անդրադարձը Ջեյ Դի Վենսի և Նիկոլ Փաշինյանի հայտարարություններինՀենրիխ Մխիթարյանը՝ լավագույն տասնյակում Տեսչական մարմինը կասեցրել է 11 ապօրինի հորի շահագործում Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Մելանիա Թրամփի շնորհիվ ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաների ևս մի խումբ վերամիավորվել է իրենց ընտանիքների հետ. Սպիտակ տուն Կաթողիկոսի հարկադրական հեռացման uպառնալիքները ուղղակի սպառնալիք են աշխարհի բոլոր հայերի համար․ հայտարարություն Դուք սխալ ճանապարհի վրա եք․ Օրբանը՝ Զելենսկուն Հայերի գենը միակն է, որը 3,000 տարի մնացել է անփոփոխ․ Պետրոս ԱնանիկյանՇրջակա միջավայրի նախարարը և Իտալիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգը ԱՄՆ-ն և Իրանը պատրաստ են փոխզիջման. Ֆիդան Նավթը սկսում է հոսել, և մեծ գումարները շուտով կօգնեն Վենեսուելայի ժողովրդին․ Թրամփ Փակ ավտոճանապարհներ կան Երկրաշարժ՝ Ադրբեջանում 12 հազար դոլար պարտք՝ ամեն ընտանիքի ուսերին. 9 միլիարդի մասին իրականությունը՝ ըստ Ռոբերտ Քոչարյանի Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամի հատուկ հայտարարությունը բարերարի ուղերձի և դրա ձևի մասինԱՄՆ-ի փոխնախագահի այցը Հայաստան ապացուցեց այն թեզը, որի մասին ես խոսում եմ երկար ժամանակ, և շատերը քննադատում են ինձ. Մհեր ԱվետիսյանՍարուխանում բախվել են «Toyota Camry»-ն, «Լադա»-ն և «ՎԱԶ 2106»-ը. կա վիրավոր Հայտնաբերել ու առգրավել են մեկ կիլոգրամից ավելի մեթամֆետամին Քննչականը և դատախազությունը Սամվել Կարապետյանին հնարավորություն չեն տվել տեսաուղերձով հանդես գալԱՄՆ օդային տարածքը փակվել է լազերային զենքի պատճառով Team-ի և Ֆրանսիական համալսարանի համագործակցությամբ 120 ուսանող իր ուժերն է փորձել առաջատար ընկերություններումՎատ ժամանակները ծնում են ուժեղ առաջնորդներ, ուժեղ առաջնորդները ստեղծում են լավ ժամանակներ․ Նարեկ ԿարապետյանՀայ դահուկորդուհին զբաղեցրել է 82-րդ տեղը Երեք դեռահասներ ծեծել են համադասարանցուն. դպրոցի մանկավարժական կազմը թաքցրել է իրականությունը Յուրաքանչյուր իշխանություն ինքն է ընտրում իր թիվ 1 ընդդիմադրին, և սա տարածված փորձ է աշխարհում. Նաիրի Սարգսյան Արմավիրի մարզում նորահարսը փախել է՝ իր հետ տանելով ոսկյա զարդերը. սկեսրայրը դիմել է ոստիկանություն ԱՄՆ-ի ռազմանավեր են բախվել Հարավային Ամերիկայի ափերի մոտ Անվտանգության նկատառումներից պայմանավորված՝ ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են Վանաձորում ոստիկաններն ալկոհոլային սպիրտի ապօրինի վաճառքի դեպք են բացահայտել Արցախի հայաթափումը, ըստ ՄԱԿ-ի կոնվենցիայի, կարող է համարվել ցեղասպանություն․ Արեգ ՍավգուլյանԽոստովանե՛ք՝ որքան պարգևավճար եք ստացել դեկտեմբերին․ Հրայր ԿամենդատյանՅուրաքանչյուր բռնապետ պետք է իմանա՝ մի օր պատասխան է տալու իր արարքների համար․ Ավետիք ՉալաբյանՆարեկ Ամբարյանի մասին օրաթերթի նյութը շտկվել է. նա ԶՊՄԿ-ում փոխտնօրենի պաշտոնը զբաղեցրել է մինչև 2021թ.Կյանքեր փրկելու հավատով. Ակբա բանկի աշխատակիցները՝ արյան կամավոր դոնորներ Արտառոց դեպք՝ Արմավիրում, սկեսրայրը հայտնել է, որ հարսը գողացել է ոսկյա զարդերն ու փախելՓոքր բիզնեսը երկրի ողնաշարն է, այլ ոչ թե հարկային զոհը. Աշոտ Մարկոսյան Մնացել է 115 օր, երբ Հայաստանը կունենա նոր ղեկավար. Սամվել Կարապետյանի ուղերձըՓաշինյանը դժգոհ է ամուսինների աշխատանքից. ո՞ւմ կհեռացնեն առաջինը Ամբողջ աշխարհում ներդրումների սով է, Միամտություն է կարծել, որ ՀՀ պետք է հորդեն բազմամիլիարդանոց ներդրումներ. Հայկ Ֆարմանյան Ինչպե՞ս մոլորեցնել միջազգային գործընկերներին. Համառոտ ձեռնարկ Փաշինյանից Այս ուժեղ ժողովուրդը, որին դեռ հայ են կոչում, ստեղծում է իր ապագայի նոր նավը. Նարեկ Կարապետյանը հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության ստեղծման մասին Արդյոք Վենսը Բաքվում քննարկե՞լ է հայ գերիների հարցըՈւժեղ Հայաստանը կկառուցվի ուժեղ տնտեսության վրա․ Հայկ Ֆարմանյան Փաշինյանի իշխանությունն իր վախից սաստկացնում է բռնաճնշումները Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերում են Հայաստանի հիմնական խնդիրների լուծումները․ Աշոտ Մարկոսյան Միայն Սամվել Կարապետյանի ձեռքերում է, որ եկեղեցին կլինի ապահով, իսկ Բաքվի պատանդները կվերադարձվեն. Ռոբերտ Ամստերդամ Հարևաններդ նույնն են, դու ես թույլ. Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին Մարդիկ այլևս պարտություն չեն ուզում. հոգնել են