Երևան, 28.Նոյեմբեր.2022,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Աշխարհի համար կարեւորագույն մետաղի դեֆիցիտ են կանխատեսում

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Շուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ

Պղնձի՝ ամենակարեւոր մետաղի գինը, որն օգտագործվում է տառացիորեն ամեն ինչում՝ մալուխներից մինչեւ համակարգչային չիպեր ու էլեկտրամեքենաներ, մարտից իջել է մոտ մեկ երրորդով։ Շուկայում երկարատեւ իսպառ վաճառքը սպառնում է հանգեցնել համաշխարհային դեֆիցիտի, կանխատեսում է Bloomberg-ը։

«Մենք հետ ենք նայում 2022-ին եւ մտածում. ա՛յ քեզ բան»,- ասել է Wells Fargo-ի իրական ակտիվների ռազմավարության բաժնի ղեկավար Ջոն Լաֆորժը։ Պաշարները մոտ են պատմական նվազագույնին։ Իսկ գների անկումը նշանակում է, որ արդյունահանումը նոր հանքերում, որը, կանխատեսումների համաձայն, կսկսի կրճատվել 2024թ., մոտ ապագայում կարող է դառնալ էլ ավելի քիչ։ Լեռնահանքային հսկաներից մեկը՝ Newmont-ը, վերջերս չեղարկել է 2 մլրդ դոլարի ներդրումների պլանները Պերուում ոսկու եւ պղնձի արդյունահանման ուղղությամբ։ Աշխարհում ամենամեծ մատակարարը՝ Freeport-McMoRan-ը, նախազգուշացրել է, որ գները ներկայում «անբավարար» են նոր ներդրումներ կատարելու համար։

Ինչպես նշել է գործակալությունը,  նոր հանքի բացման համար առնվազն 10 տարի կպահանջվի, եւ դա նշանակում է, որ այսօր արտադրողների ընդունած որոշումները կօգնեն որոշել մատակարարումների հարցը առնվազն տասնամյակի համար։ «Զգալի ներդրումները պղնձի արդյունահանման գործում իսկապես լավ գին են պահանջում կամ գոնե պղնձի լավ ընկալելի գին երկարաժամկետ հեռանկարում»,- ասել է Rio Tinto Group-ի գլխավոր գործադիր տնօրեն Ջեյկոբ Սթաուշոլմը։

Պղինձը կարեւոր մետաղ է «կանաչ» էներգետիկայի զարգացման համար։ Դրանից պատրաստում են ոչ միայն էլեկտրամեքենաներ, այն անհրաժեշտ է նաեւ էլեկտրացանցերի կառուցման, ինչպես նաեւ հողմաղացների եւ արեւային էլեկտրակայանների համար։ S&P Global-ի հետազոտության համաձայն՝ վնասակար նյութերի արտանետումները նվազագույնի հասցնելու ձգտումը կկրկնապատկի մետաղի պահանջարկը՝ տարեկան 50 մլն տոննա 2035թ.։ Մինչդեռ, օգտակար հանածոների արդյունահանումը գագաթնակետին կհասնի 2024թ.՝ նոր նախագծերի բացակայության պատճառով։ Սա ստեղծում է այնպիսի սցենար, որի դեպքում աշխարհը կարող է բախվել 10 մլն տոննայի դեֆիցիտի 2035թ.։ Հաջորդ տասնամյակում լեռնարդյունահանող ընկերությունները ստիպված կլինեն ծախսել մոտ 150 մլրդ դոլար դեֆիցիտը ծածկելու համար։

Անբավարարությունն օրինաչափորեն կհանգեցնի գների աճի։ Goldman Sachs-ը կանխատեսում է, որ էտալոնային գինը Լոնդոնի մետաղների բորսայում կկրկնապատկվի եւ կկազմի միջինը 15 հազար դոլար մեկ տոննայի դիմաց 2025թ.։ Հիմա պղնձի մեկ տոննան Լոնդոնի մետաղների բորսայում արժե մոտ 7 690 դոլար։ Այս բոլոր կանխատեսումները հիմնված են այն գաղափարի վրա, որ կառավարությունները կշարունակեն հասնել արտանետումների զրոյական մակարդակի, ինչը խիստ անհրաժեշտ է կլիմայի փոփոխության դեմ պայքարում, նշել է Bloomberg-ը։

Վերահաստատում ենք մեր համախմբվածությունը և վճռականությունը՝ միասնաբար հաղթահարելու բոլոր դժվարությունները. Ավետիք Չալաբյան Իսպանիան ու Գերմանիան հաղթողին չպարզեցին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ ՀԱՊԿ-ը փլուզելու փորձեր միշտ արվել են, բայց կառույցը ցույց է տվել, որ պահանջված է․ Պեսկով Նոյերը կրկնել է Մայերի և Տաֆարելի ցուցանիշը Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է գտնվել Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի բարեգործական համերգին Ավտովթար` Երևանում․ բախվել են Mercedes-ն ու Hyundai Elantra-ն․ կա վիրավոր Մինչև վաղըի ժամը 07:00-ը փակ կլինի Երևանի փողոցներից մեկի երթևեկությունըՉինաստանում հակակառավարական ցույցեր են սկսվել Արմավիրի մարզում, մինչ հրշեջների ժամանումը, քաղաքացիները մարել են Mercedes-ում առաջացած հրդեհը էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները Խորվաթիա-Կանադա. 3 գոլ՝ առաջին խաղակեսում Նոյեմբերի 28-ին փակ կլինի Ամիրյան փողոցից Խորենացի փողոց հատվածի երթևեկությունը Գևորգ Պապոյանը ծանոթացել է Դիլիջանում սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքներին Արարատի մարզում 29-ամյա վարորդը Opel Vectra-ով բախվել է ճանապարհի երկաթբետոնե արգելապատնեշներին, կողաշրջված վիճակում բախվել կամրջին. կան վիրավորներ Շիրակի մարզը հագեցել է նոր ջրցան և ձնամաքրիչ մեքենաներով Երեւանում կրկին փողոց կփակվի ՀՀ ԶՈՒ-ն չի կրակել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ՊՆ օրվա ընթացքում տարածում է երկրորդ բացարձակ սուտ հաղորդագրությունը Հայտնի է, թե երբ կվառվեն Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը «Խորապես ցնցված եմ Վլադիմիր Մակեյի մահվան լուրից»․ Արարատ Միրզոյան Առաջնեկին սպասող Սիլվի Բարկովայի նոր ֆոտոշարքը Հոռոմ գյուղում բախվել են Արթիկի համայնքապետարանում բաժնի պետի Mercedes-ն ու Toyota-ն, վիրավոր երեխան տեղափոխվել է ԲԿ ՃՏՊ՝ Երևան-Սևան ավտոճանապարհին․ նախնական տվյալներով՝ կան 2 զոհ և 3 տուժած Ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանովԼատվիայում մինչև հաջորդ գարուն չորս շենքի արևային էլեկտրաէներգիա կտրամադրվի Պատերազմում պարտված, մի ամբողջ հայրենիք թշնամուն հանձնած կապիտուլյանտների բանուգործը ընդդիմադիրների ծննդյան օրերն ուսումնասիրելն է. Արտակ ԶաքարյանԱննա Մկրտչյանը զավեշտալի պատրվակով հրավիրվել է հարցաքննության. ՀՀԿ ԳՄ հայտարարությունըՆոյեմբերյանի համայնքային զբոսայգու և հարակից հրապարակի վերակառուցման ու բարեկարգման նախագծի վերաբերյալ տեղի են ունեցել հանրային լսումներՄահացել է Բելառուսի արտգործնախարարը Մուտքի արգելք՝ տուգանքը չվճարողների համար. Վրաստանը նոր օրենք է մշակում Տեղեկացրեք ձեր ընկերներին Ֆուդիտորիի մասին և միասին վայելեք ամենահամեղ և բազմազան ուտեստներըԱրցախը հակված է բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո շարունակելուն. Արցախի ԱԺ նախագահ Թուրքիայում վթարի է ենթարկվել մարդատար ավտոբուս Այս անտերությունը պարտադրված խաղաղություն է կոչվում․ դրա կնքումից ժամեր անց կարող է կռիվ սկսվել. Լիկա Թումանյան (տեսանյութ) Լոռու մարզում պարեկները դաժան ծեծի են ենթարկել մի քանի քաղաքացու, կիրառել են արցունքաբեր գազ. Քրիստինե Վարդանյանը ահազանգում է Հայկական կողմը կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ-ն հերքում է ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը Դնեպրոպետրովսկում պայթյուններ են որոտացել էլեկտրաէներգիայի թանկացման ֆոնին արևային մարտկոցների օգտագործումը Ռուսաստանում շահութաբեր է դարձելՊԲ-ն կրակ չի բացել Ասկերանի և Մարտունու շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. Արցախը հերքում է Ադրբեջանին Արցախի ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի տարածած տեղեկատվությունը հայկական քվադրոկոպտեր որսալու մասին Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ. օրակարգում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ համաձայնագրերն են եղել Ովքե՞ր են հավակնում Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի պաշտոնինՀայաստանում օդի ջերմաստիճանը զգալի կնվազի․ եղանակի տեսություն 20–ամյա երկու երիտասարդ գողացել են բջջայիններ. Վաղարշապատի բաժնի ոստիկանների բացահայտումը Ուկրաինայում ավելի քան 6 մլն բաժանորդ մնացել է առանց հոսանքի․ Զելենսկի Հիշողություններից՝ համակարգչային խաղեր. «Ծովամարտ». «Փաստ»Նախագահը դատավորներ է նշանակել ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 ՆՈՅԵՄԲԵՐԻ). Սկսվել են հայ-թուրքական բանակցությունները. «Փաստ»Չհայտարարված պատերազմ և փխրուն խաղաղություն. իրանա-ադրբեջանական հերթական սրացման շրջանը. «Փաստ»