Երևան, 29.Սեպտեմբեր.2022,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ադրբեջանին կոչ ենք անում զորքերը վերադարձնել իրենց սկզբնական դիրքեր. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Շուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը պատասխանել է Ադրբեջանի վերջին ագրեսիայի վերաբերյալ «Լուրերի» հարցերին: 
 
«Ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանի գործողությունները Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ» հարցին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը նշել է. «Հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ, իսկ ուժի կիրառումը անընդունելի է։ Մենք ցավում ենք մարդկային կորուստների համար, այդ թվում՝ Հայաստանի տարածքում տեղ գտած քաղաքացիական անձանց բազմաթիվ կորուստների համար։ Ուրախ ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի հետ բարձր մակարդակներում մեր ներգրավվածությունն օգնեց կողմերին հաստատել հրադադար, և մենք շարունակում ենք մնալ ներգրավված և խրախուսում ենք այն աշխատանքը, որ անհրաժեշտ է տևական խաղաղության հասնելու համար»։
 
«Լուրերը» հետաքրքրվել է, թե ԱՄՆ դիվանագիտական առաքելությունն ի՞նչ դիրքորոշում ունի Հայաստանի ինքնիշխան տարածքում ապօրինի կերպով գտնվող Ադրբեջանի զինված ուժերի վերաբերյալ: «Համարո՞ւմ եք արդյոք դրանց դուրսբերումը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքից հրատապ անհրաժեշտություն» հարցին ԱՄՆ դեսպանատունը նշել է. «Մենք Ադրբեջանին կոչ ենք անում զորքերը վերադարձնել իրենց սկզբնական դիրքեր։ Մենք հորդորում մենք վերջ տալ ռազմական գործողություններին ու առանց զինված ուժերի ներգրավման աշխատել հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր չկարգավորված հարցերի լուծմանը՝ խաղաղ բանակցությունների շարունակմամբ։ Միացյալ Նահանգները պատրաստ է ամեն ինչ անել՝ աջակցելու այս ջանքերին»։
 
«Ի՞նչ դիրքորոշում ունեք Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքում քաղաքացիական բնակավայրերի և ենթակառուցվածքների թիրախավորման վերաբերյալ, որոնց հետևանքով կան նաև զոհեր» հարցին դեսպանատնից արձագանքել են. «Մենք անձամբ տեսել ենք Հայաստանի տարածքում  քաղաքացիական ենթակառուցվածքներին պատճառված վնասը, և տեսել ենք քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ու վիրավորումների մասին հաղորդումներ, որոնք երկուստեք խորապես անհանգստացնում են և ընդգծում հետագա մարտական գործողությունները կանխելու անհրաժեշտությունը և դիվանագիտական ներգրավվածության կարևորությունը»։
 
Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքում հայ զինծառայողներ են գերեվարվել, տարածվել են նրանց նկատմամբ խոշտանգումների մասին հաղորդումներ, ինչպես նաև նրանք դեռևս չեն վերադարձվել հայկական կողմին: «Ի՞նչ դիրքորոշում ունեք այդ հարցերում» հարցին ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունն արձագանքել է. «Մենք տեսել ենք հաղորդումներ հայ զինծառայողների գերեվարման և խոշտանգումների մասին։ Անցյալ շաբաթվա հարձակումներում գերեվարվածների անհապաղ և անվերապահ վերադարձը, ինչպես նաև այլ գերիների վերադարձը կարևոր քայլ է տևական խաղաղության հասնելու ճանապարհին։ Միացյալ Նահանգները դատապարտում է խոշտանգման ցանկացած դրսևորում ցանկացած ժամանակ կամ ցանկացած վայրում և կառավարություններին աներկբա կոչ է անում հետամուտ լինել իրենց միջազգային պարտավորություններին և վերջ դնել այս հանցանքների հետ կապված անպատժելիությանը»։
Տեղեկությունները թե ադրբեջանցիները Ջերմուկից ու Իշխանասարից հետ են քաշվել` կեղծ են․ Դավիթ Թորոսյան Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները և ժամանակացույցը Ադրբեջանը մտադիր է Արցախի օկուպացված տարածքներում առաջիկա 5 տարում բնակեցնել 66 հազար մարդու Թուրքիայի ԱԽ-ն Հայաստանին մեղադրել է սադրանքներ կատարելու մեջ Ադրբեջանի հերթական սադրանքը բացահայտ արհամարհանք է ՄԱԿ ԱԽ անդամ պետությունների կողմից հնչեցված կոչերին. ԱԳՆ Ադրբեջանական ներխուժումը պետք է դատապարտվի և կանգնեցվի. Փաշինյանի գրառումը Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ․ ՊՆ Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը Ռոբերտ Քոչարյանը երկարացնում է Նիկոլ Փաշինյանի քաղաքական կյանքը Թշնամու կողմն ունի տուժածներ ՀՀ–ում Ռուսաստանի դեսպանն այցելել է Վայոց Ձորի և Սյունիքի մարզեր Այս պահին կրակոցները շարունակվում են, զոհեր չունենք. Դավիթ Թորոսյան Գյուղացիները չեն կարող ցույց տալ, թե ինչն եմ սուտ ասել, ես իմ բոլոր ասածներն արել եմ. Քերոբյան ԱԺ-ում ներկայացված 3 ուժերը կարող են սկիզբ դնել իրական համախմբման և ապահովել «մասնակի իշխանափոխություն»․ Վարդևանյան Փաշինյանի «դեղին քարտը»՝ Արամ Խաչատրյանին. մարզպետարանում փոփոխություննե՞ր են սպասվում Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժել է նրան ազատ արձակել՝ 35 միլիոն դրամ գրավի դիմաց Իրանի նախագահն այսօր հանդես կգա ժողովրդին ուղղված կոչով Հայաստանում հիմնվել է խխունջաբուծության առաջին ֆերման 43-ամյա վարորդը Volkswagen-ով մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է ձորակում․ տուժածներ չկան Նիկոլ Փաշինյանն ԱԺ է գնում. թիմակիցները հարցեր ունենՄիակողմանի հանրաքվեները վնասում են դիվանագիտական գործընթացին. Էրդողանը՝ Զելենսկուն Նախատեսվում է Երևանում ձևավորել երկու նոր՝ քրեական և քաղաքացիական դատարաններ Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ նշանակության ստորաբաժանումները զորավարժանքներ կանցկացնեն Ադրբեջանի առավելապաշտական քաղաքականությունն անթույլատրելի է և պետք է միանշանակորեն դատապարտվի միջազգային հանրության կողմից. Արարատ Միրզոյանը՝ ֆրանսիացի սենատորներին Փայլանը՝ Թուրքիայի իշխանություններին․ «Նախ ներողություն խնդրեք հայերից, քրդերից և ասորիներից» Մի մասնակցիր քրիստոնյա հայերին սպանող նավթպետական բռնապետության «սպիտակեցման» փորձերին». Սերժ Թանկյանը` Մարկ Մարթելին Չեմ հասկանում՝ ինչ է կատարվում ամեն անգամ, երբ Հայաստանի հավաքականը հանդես է գալիս Իռլանդիայում. Կապառոս Վաղը ժամանակավորապես կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի որոշ հասցեների ջրամատակարարումը Աղբերք գյուղում հողարկավորեցին Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով զոհված Ադամ Կիրակոսյանին Չի ստացվի ՆԱՏՕ-ի անդամ երկրի զորքը բերել, ռուսական բազա ունենալով եւ Իրանի հետ հարաբերություն կառուցելով․ Ռ․ Քոչարյան Եթե մի 10 օր էլ չմթերեցինք, խաղողը դառնում է չամիչ, քաշ էլ չի ունենալու. Հիմնական հարցը մթերման գինն է. խաղողագործ 6454 երեխայի նշանակվել է երրորդ և հաջորդ երեխայի ծննդով պայմանավորված 50,000 դրամ աջակցություն. ԱՍՀՆ Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Ռուսաստանը Հայ ժողովուրդը ամենաշատ թվով զոհեր` 1,5 միլիոն, ունեցել է, երբ չի պայքարել. Վարդանյանը՝ ԼՏՊ-ի հայտարարությունների մասին Պատահար Գյումրի-Արմավիր ճանապարհին. վարորդը մահացել է Տարադրամի փոխարժեքը ՀՀ բանկերում «Չենք կարող բուժվել այն միջավայրում, որը մեզ հիվանդացրել է». ՀՀ երկրորդ նախագահՀայաստանը՝ «դեմոկրատիայի» և «ավտոկրատիայի» պատերազմի արանքում. Արտակ ԶաքարյանԹագուհի Թովմասյանը հյուրընկալել է Ֆրանսիայի Արտակարգ և լիազոր դեսպան Անն ԼույոյինՀայաստանում առաջին անգամ կանցկացվի հոկեյի մրցաշար ԱԻՆ-ից զգուշացնում են Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են իրավիճակը տարածաշրջանում Արա Աբրահամյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի մասին Վթարի է ենթարկվել Թալին համայնքի նորընտիր ղեկավար ՔՊ-ական Տավրոս Սափեյանը ԱՄՆ Սենատում բանաձև է ներկայացվել Բաքվին անվտանգային աջակցությունը դադարեցնելու հարցով Սպիտակ տունը մեկնաբանել է Արմեն Գրիգորյանի և Հիքմեթ Հաջիևի հանդիպումը Ընտրություն հարձակման տակ. Դոնբասը քվեարկեց Ռուսաստանին միանալու օգտինԱրմեն Գրիգորյանը Սպիտակ Տանը հանդիպել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ Վերին Լարսի անցակետում զորակոչի ենթակա բոլոր ռուսաստանցիներին առձեռն կհանձնվեն զինվորական ծանուցագրեր