Երևան, 29.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Բարդ է նայել ընդհատված կյանքերին ու քարացած սրտով հույզերը վերածել բառերի». «Մարդը և մարտը» իրապատումների ժողովածու է՝ պատերազմի ու կյանքի մասին․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Պատմության բոլոր ժամանակահատվածներում գրքերն են եղել մեզ մարդկանց, նրանց բարքերի, պատմության ու քաղաքակրթության մասին պատմող հիմնական աղբյուրները: Չնայած հիմա համացանցը լայն հնարավորություններ է տալիս տեղեկատվություն ստանալու ու փոխանցելու առումով, միևնույնն է՝ գիրքը երբեք չի կորցնում իր արժեքն ու նշանակությունը: 44-օրյա պատերազմի, տղաների կյանքի ու սխրագործությունների մասին վստահաբար շատ է պատմվելու, հեղինակներից շատերը հանձն են առնում այդ պատմությունները թղթին փոխանցելու բարդ գործը:

Նրանցից մեկը «Երիտասարդ գրողների գրական ակումբ», «Ստեղծագործողների դպրոց» առցանց հարթակների հիմնադիր Սոնա Վանյանն է: Մեր զրույցի առիթը «Մարդը և մարտը» իրապատումների ժողովածուն էր, սակայն Սոնայի հետ խոսել ենք նրա ստեղծագործական ուղու, պատերազմի մասին գրելու բարդությունների մասին: Սոնան ստեղծագործում է 8 տարեկանից, չնայած, ինչպես ինքն է ժպտալով ասում, դեռևս 2-3 տարեկանում բանաստեղծությունների որ հատվածը չէր հիշում, հորինում էր։

«Գրական լրջագույն գործունեությամբ զբաղվում եմ 2015 թ.-ից, երբ հիմնեցի «Երիտասարդ գրողների գրական ակումբ» առցանց հարթակը։ Առաջին 2 ժողովածուներս բանաստեղծություններ են, որոնք համահավաք գործեր են և ընդգրկում են ոչ միայն իմ, այլ նաև վերոնշյալ խմբի հեղինակների ստեղծագործությունները։ Երրորդ և չորրորդ գրքերս լույս տեսան համավարակի շրջանում, և քանի որ չկար գործող տպարան, գրքերը հասանելի դարձան էլեկտրոնային տարբերակով։ «Նա»-ն և «Հավատի ուժը» նվիրված են Քառօրյա պատերազմին, իրապատում վիպակներ են։ Նշված ժողովածուների տրամաբանական շարունակությունը դարձավ 44-օրյա պատերազմի անմահ հերոսներին նվիրված «Մարդը և մարտը» գիրքը, որը կդառնա եռագրություն»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սոնան:

Հետաքրքրվում եմ՝ արձա՞կ, թե՞ չափածո ժանրում է իրեն ավելի թեթև և ազատ զգում: «Երկուսն էլ հավասարապես հարազատ են և սրտամոտ։ Արձակի ստեղծումն ավելի երկար ընթացք է պահանջում, իսկ չափածոն՝ փոքր-ինչ կամակոր է. հույզերդ պետք է համով ու հանգավոր ձևակերպես»,-նշում է զրուցակիցս:

Ի դեպ, Սոնան հայոց լեզվի, հայ և համաշխարհային գրականության դասախոս է, դասավանդում է Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջում, զուգահեռ զբաղվում է գրքերի սրբագրման ու խմբագրման աշխատանքներով, պատրաստվում է հրատարակել նաև մասնագիտական դասագրքեր։ Սահուն քայլերով հասնում ենք զրույցի բուն նյութին: «Մարդը և մարտը» գիրքը իրապատումների ժողովածու է՝ 44-օրյա պատերազմում անմահացած 25 հերոսների մասին: Հարցիս՝ բարդ չէ՞ր պատերազմին անդրադառնալը, հեղինակն այս կերպ է արձագանքում. «Բարդ է պատերազմի մեջ ապրելը, բարդ է նայել ընդհատված կյանքերին ու քարացած սրտով հույզերը վերածել բառերի։ «Մարդը և մարտը» գրել եմ 2 ամսում, բայց արդեն 2 տարի է՝ ծավալուն աշխատանքից ու ծանրացած ապրումներից հետ չեմ գալիս»։

Չնայած «գիրքը զոհված տղաների մասին է, բայց ոչ մահվան»: Սա Սոնայի միտքն է, որը նա մանրամասնում է նաև մեզ հետ զրույցում: ««Մարդը և մարտը» ժողովածուում ոչ թե հետմահու հիշողություններ են, այլ կյանքով լի պատմություններ, որտեղ հերոսը ապրում է, պայքարում, խոսում ու խրատում... Այստեղ կյանքն է, կյանքի արժևորումը և պայքարը հանուն կյանքի»,-ասում է հեղինակը։ Ամիսներ անց տպագրվելու է գրքի 2-րդ հատորը, այն պատմելու է պատերազմից վերադարձած զինվորների մասին: ««Մարդը և մարտը 2» գիրքն ընթացքի մեջ է։ Այս ժողովածուն հետպատերազմական կյանքի, պատերազմի թողած հետքերի ու վերքերի հետ դեմ-դիմաց պատերազմելու մասին է։ Մեր հերոսները հետվերականգնողական փուլի մեջ են, շատերն էլ արդեն հասցրել են ընտանիք կազմել, այլ հաջողություններ գրանցել։ Ես ուշի ուշով հետևում եմ նրանց և ուզում եմ հավաստիացնել, որ ընթերցողիս սպասվում են շատ լուսավոր ու հուսավառ պատմություններ»,-հավելում է զրուցակիցս:

Վերջին հարցս ուղղելու շարժառիթ դարձավ սեփական փորձը: Երբ 44-օրյա պատերազմի մասնակից տղաների մասին նյութեր եմ պատրաստում, դրանց հրապարակումից ու տարածումից հետո շատ տղաների հարազատներ իրենք են դիմում նրանց մասին նյութ պատրաստելու խնդրանքով: Հետաքրքիր էր՝ Սոնայի գրքերի հերոսներն իրե՞նք են նրան գտնում, թե՞ հակառակը, ինչպե՞ս է տեղի ունենում ծանոթությունը: «Մերօրյա կյանքում, երբ գրեթե ամեն տուն զինվոր ու հերոս ունի, դժվար չէ գտնել նրանց։ Հիմնականում ծանոթության հարթակը եղել է համացանցը, թեև շատ հերոսների ընտանիքների հետ հանդիպել եմ անձամբ։ «Մարդը և մարտը» ժողովածուի երկրորդ և երրորդ գրքերի ստեղծումը պայմանավորված է այն հանգամանքով, որ առաջին գրքի լույս ընծայումից հետո հերոսամայրերն անձամբ դիմեցին ինձ, իսկ նրանց մերժելու ուժը չգտա իմ մեջ»,-եզրափակում է ժողովածուի հեղինակ Սոնա Վանյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե ԻսայանԱպրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Հայաստանի տարածքում արգելափակվել են Սոլովյովի հաղորդումները Ջուր չի լինի Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Մարտի 29-ի եղանակային կանխատեսումները Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ ԵրևանումԶատիկին հաջորդող մեռելոցն աշխատանքայի՞ն կլինի, թե՞ ոչ Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Պուտինը զարմացած էր, որ Փաշինյանը ԼՂ-ն Պրահայում ճանաչել է Ադրբեջանի մաս. Լավրով Այսօր Ավագ Ուրբաթ է՝ Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրը Ռուսաստանի ՊՆ-ն հայտնում է ուկրաինական 15 հրթիռ խոցելու մասին Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Վրաստանի պատվիրակությունը շրջել է Հայաստանի պատմության թանգարանովՀՀ-ն սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, մինչև հասկանաք, թե այդ կազմակերպությունը կա՞, չկա՞, գործո՞ւմ է․ ԱԺ նախագահԱլիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) Քանի՞ մարդ է թունավորվել ՀայաստանումՄԱԿ-ի դատարանը Իսրայելին պարտավորեցրել է Գազա օգնություն հասցնելու միջոցներ ձեռնարկել Երկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներԶելենսկին նշել է՝ ՌԴ խոշոր հարձակման ժամկետըՍարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ ԲեգլարյանՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանովՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետին ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը 4 զn՞հ և թթվածնի պակա՞ս. ի՞նչ է կատարվել «Աերոֆլոտ»-ի՝ Կրասնոյարսկ մեկնող չվերթումԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարար «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ ԱՄՆ բենզալցակայանում հզոր հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում ենՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ ԱֆղանստանումՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացրել է որպես «գաղտնի ռազմական համալիր»Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան «Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղել Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիԼարսը բաց է Telegram-ը գործիք է դառնում ահաբեկիչների ձեռքում. Պեսկով Փարիզը Բաքվում լրտեսական ցանց է ստեղծում․ Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայություն