Երևան, 28.Նոյեմբեր.2022,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ալիեւն իրեն պատեպատ է տալիս

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Շուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ

Hraparak.am-ը գրում է.

Ադրբեջանի նախագահը սեպտեմբերի 13-ին Հայաստանի դեմ հարձակում սկսելիս, վստահաբար, չէր պատկերացնում, թե դա ինչ աղետ կդառնա իր համար: Ալիեւի մոտ, երեւում է, գիտակցության հետ խնդիրներն այնքան են խորացել, որ իրեն թվացել էր՝ կարող է երկրորդ անգամ նույն ջուրը մտնել եւ ագրեսիա իրականացնել արդեն Հայաստանի հանդեպ: 

Ալիեւի թուլամտությունը հասել էր այնտեղ, որ կարծել էր՝ եթե 1994-ին ԼՂ-ում զինադադարի կնքումից ի վեր, շուրջ երեք տասնամյակում ընդամենը մեկ անգամ աստղերն ու միջազգային իրադրությունն այնքան հարմար դասավորվեցին, որ Թուրքիայի ռազմաքաղաքական աջակցության, Ռուսաստանի ռազմաքաղաքական դավաճանության եւ Դոնալդ Թրամփի դիվանագիտական պասիվության արդյունքում իրեն հաջողվեց պատերազմ սանձազերծել ու հաղթել եւ չարաչար չպատժվել, դեռ Կրեմլի ձեռամբ էլ Նիկոլ Փաշինյանին 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարություն պարտադրել (որը, ի դեպ, լոկ հրադադարի հայտարարություն է եւ որեւէ այլ նշանակությունից զուրկ՝ ողջ աշխարհի համար), ապա այդ ամենի խմբավարն ինքն է եղել եւ երկրորդ անգամ կարող է նույն ժապավենը հետ պտտել: 

Հուլիսին, թե օգոստոսին Ալիեւը նույնիսկ դատարկախոսել էր՝ եթե Հայաստանը չի ընդառաջում հաշտեցման եւ խաղաղության Բաքվի ձեռնարկներին, ապա ինքը գիտի ինչ անել: Ասվածը դատարկախոսություն էր եւ ժպիտ էր շարժում: Ինչպեսեւ այն ժամանակ էինք գրել, Ալիեւն ուրիշ ի՞նչ կարող է իմանալ կամ ակնարկել, բացի պատերազմ սանձազերծելուց: Իսկ եթե իսկապես փորձի դա անել, այն ժամանակ, երբ ողջ Արեւմուտքի եւ ՆԱՏՕ-ի ուշադրությունը կետրոնացած է Արեւելյան Եվրոպայի վրա, ապա ռազմական գործողությունները շատ արագ կկասեցվեն, եւ ինքն էլ դրանից հետո կարող է ողջ աշխարհի հետ խնդիրների մեջ խրվել: 

Այդպես էլ պատահեց: Ալիեւի` սեպտեմբերի 13-ին սկսած ագրեսիան սեպտեմբերի 14-ին կասեցվեց ԱՄՆ-ի միջամտությամբ: Սեպտեմբերի 14-ի առավոտյան Պետդեպը տարածեց երկու հաղորդագրություն՝ նախօրեին Ն. Փաշինյանի եւ Ի. Ալիեւի հետ պետքարտուղար Բլինքենի ունեցած հեռախոսազրույցների մասին: Երկու հեռախոսազրույցի մասին տարածվել էր համարյա նույն տեքստը, բացառությամբ մի քանի որոշիչ բառերի: Բլինքենի կողմից Փաշինյանին ասվել էր. “The Secretary stressed the need for disengagement of military forces and assured Prime Minister Pashinyan that the United States would push for an immediate halt of fighting and a peace settlement between Armenia and Azerbaijan”: Ալիեւի հետ հեռախոսազրույցում ասվել էր. “Secretary Blinken urged President Aliyev to cease hostilities and stressed that the United States would push for an immediate halt of fighting and a peace settlement between Armenia and Azerbaijan”. 

Փաստորեն, Պետդեպը պաշտոնապես ասում էր, որ Փաշինյանին «պետքարտուղար Բլինքենը «հավաստիացրել է», որ Միացյալ Նահանգները կհասնի բախումների անմիջապես դադարեցմանը», իսկ Ալիեւի համար «շեշտել էր, որ Միացյալ Նահանգները կհասնի բախումների անմիջապես դադարեցմանը»: Ինչպես տեսանք, Հայաստանին տրված հավաստիացումն իրականացվեց, եւ Ադրբեջանը` ցանկանալով, թե ոչ, արեց այն, ինչ իրեն պարտադրեցին: Այլ բան չէր էլ կարող լինել:
Եվ երբ Իլհամ Ալիեւն իրեն պատեպատ տալով դատարկախոսում է, թե իրենց ոչ ոք եւ ոչինչ չի կարող կանգնեցնել, նախ պետք է գիտակցի, որ ինքն արդեն էֆեկտիվորեն կանգնեցված է, որքան էլ դրանից խենթանա եւ իրեն կծոտի։ Երկրորդ․ գոյություն ունի իրեն կանգնեցելու այն նույն տարբերակը, որով 1998-ին Միլոշեւիչին եւ Սերբիային կանգնեցրին: Անհրաժեշտության դեպքում ի՞նչը պետք է խոչընդոտի Բաքվին ճիշտ նույնպես հրթիռակոծելու եւ ռազմական գործողությունների դադարեցում պարտադրելուն, ինչպես ժամանակին Բելգրադի պարագայում արվեց:

Չէ՞ որ Ադրբեջանի սեպտեմբերի 13-ի իրականացրած ագրեսիայի հարցն արդեն ՄԱԿ ԱԽ-ում է, եւ ԱԽ անդամների ճնշող մեծամասնությունն Ադրբեջանին բնութագրում է որպես ագրեսոր: Ագրեսորին կանգնեցնելն արդեն տեխնիկական հարց է, եւ եթե անհրաժեշտ լինի, դա կարվի ռազմական ուժով: Ադրբեջանն ինչո՞վ կամ ինչպե՞ս կարող է դրան խոչընդոտել: Այնպես որ, եթե Ալիեւը չի ուզում որպես ագրեսոր պատժվել, պետք է քիչ դատարկախոսի եւ տեղը հանգիստ նստի: 
Մանավանդ տեսնում է, չէ՞, որ նույնիսկ Թուրքիան է պոչը հավաքել, մի կողմ քաշվել:

Ի դեպ, խիստ հետաքրքիր է՝ ինչպես պատահեց, որ Բայրամովն ու Չավուշօղլուն Նյու Յորքում չհանդիպեցին: Սեպտեմբերի 13-14-ի եւ հետագա զարգացումների վերաբերյալ ոչինչ չկա՞ր տեղեկացնելու, թե՞ «Ալիեւը տեղեկացրել է, որ ռազմական գործողությունն ավարտվել է, կարիք չկա դրան անդրադառնալու» ֆրազով Էրդողանն ու Թուրքիան թեման փակել են եւ ջանում են այլեւս մեջտեղ չընկնել:

 

Փաշինյանական իշխանությունն Արցախն ընկալում է որպես քաղաքական խոչընդոտ․ Չալաբյան Թբիլիսյան խճուղում փորձարկվելու է էլեկտրաշչակ Քարվաճառում ադրբեջանցի զինծառայող է զոհվել Պղնձի արժեքն իջնում է Ալիևն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիկերին Թուրքիայում չեն բացառել Անկարա-Դամասկոս հարաբերություններում «նոր դարաշրջանի» սկիզբը Բիզնեսը բացելու է օֆշորային ընկերություն և Հայաստանից իր փողը տեղափոխի օֆշոր ՀԱՊԿ-ն կստեղծի բիոանվտանգության համակարգող խորհուրդ Հոսանքազրկումներ՝ մինչև 6 ժամ Նավթի համաշխարհային գներն իջել են երեք տոկոսով Արցախի ՊԲ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ Ոսկին էժանանում է ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. ԱԻՆ Վերահաստատում ենք մեր համախմբվածությունը և վճռականությունը՝ միասնաբար հաղթահարելու բոլոր դժվարությունները. Ավետիք Չալաբյան Իսպանիան ու Գերմանիան հաղթողին չպարզեցին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ ՀԱՊԿ-ը փլուզելու փորձեր միշտ արվել են, բայց կառույցը ցույց է տվել, որ պահանջված է․ Պեսկով Նոյերը կրկնել է Մայերի և Տաֆարելի ցուցանիշը Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է գտնվել Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի բարեգործական համերգին Ավտովթար` Երևանում․ բախվել են Mercedes-ն ու Hyundai Elantra-ն․ կա վիրավոր Մինչև վաղըի ժամը 07:00-ը փակ կլինի Երևանի փողոցներից մեկի երթևեկությունըՉինաստանում հակակառավարական ցույցեր են սկսվել Արմավիրի մարզում, մինչ հրշեջների ժամանումը, քաղաքացիները մարել են Mercedes-ում առաջացած հրդեհը էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները Խորվաթիա-Կանադա. 3 գոլ՝ առաջին խաղակեսում Նոյեմբերի 28-ին փակ կլինի Ամիրյան փողոցից Խորենացի փողոց հատվածի երթևեկությունը Գևորգ Պապոյանը ծանոթացել է Դիլիջանում սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքներին Արարատի մարզում 29-ամյա վարորդը Opel Vectra-ով բախվել է ճանապարհի երկաթբետոնե արգելապատնեշներին, կողաշրջված վիճակում բախվել կամրջին. կան վիրավորներ Շիրակի մարզը հագեցել է նոր ջրցան և ձնամաքրիչ մեքենաներով Երեւանում կրկին փողոց կփակվի ՀՀ ԶՈՒ-ն չի կրակել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ՊՆ օրվա ընթացքում տարածում է երկրորդ բացարձակ սուտ հաղորդագրությունը Հայտնի է, թե երբ կվառվեն Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը «Խորապես ցնցված եմ Վլադիմիր Մակեյի մահվան լուրից»․ Արարատ Միրզոյան Առաջնեկին սպասող Սիլվի Բարկովայի նոր ֆոտոշարքը Հոռոմ գյուղում բախվել են Արթիկի համայնքապետարանում բաժնի պետի Mercedes-ն ու Toyota-ն, վիրավոր երեխան տեղափոխվել է ԲԿ ՃՏՊ՝ Երևան-Սևան ավտոճանապարհին․ նախնական տվյալներով՝ կան 2 զոհ և 3 տուժած Ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանովԼատվիայում մինչև հաջորդ գարուն չորս շենքի արևային էլեկտրաէներգիա կտրամադրվի Պատերազմում պարտված, մի ամբողջ հայրենիք թշնամուն հանձնած կապիտուլյանտների բանուգործը ընդդիմադիրների ծննդյան օրերն ուսումնասիրելն է. Արտակ ԶաքարյանԱննա Մկրտչյանը զավեշտալի պատրվակով հրավիրվել է հարցաքննության. ՀՀԿ ԳՄ հայտարարությունըՆոյեմբերյանի համայնքային զբոսայգու և հարակից հրապարակի վերակառուցման ու բարեկարգման նախագծի վերաբերյալ տեղի են ունեցել հանրային լսումներՄահացել է Բելառուսի արտգործնախարարը Մուտքի արգելք՝ տուգանքը չվճարողների համար. Վրաստանը նոր օրենք է մշակում Տեղեկացրեք ձեր ընկերներին Ֆուդիտորիի մասին և միասին վայելեք ամենահամեղ և բազմազան ուտեստներըԱրցախը հակված է բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո շարունակելուն. Արցախի ԱԺ նախագահ Թուրքիայում վթարի է ենթարկվել մարդատար ավտոբուս Այս անտերությունը պարտադրված խաղաղություն է կոչվում․ դրա կնքումից ժամեր անց կարող է կռիվ սկսվել. Լիկա Թումանյան (տեսանյութ) Լոռու մարզում պարեկները դաժան ծեծի են ենթարկել մի քանի քաղաքացու, կիրառել են արցունքաբեր գազ. Քրիստինե Վարդանյանը ահազանգում է Հայկական կողմը կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ-ն հերքում է ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը