Ереван, 25.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ալիեւն իրեն պատեպատ է տալիս

АНАЛИТИКА

Շուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ

Hraparak.am-ը գրում է.

Ադրբեջանի նախագահը սեպտեմբերի 13-ին Հայաստանի դեմ հարձակում սկսելիս, վստահաբար, չէր պատկերացնում, թե դա ինչ աղետ կդառնա իր համար: Ալիեւի մոտ, երեւում է, գիտակցության հետ խնդիրներն այնքան են խորացել, որ իրեն թվացել էր՝ կարող է երկրորդ անգամ նույն ջուրը մտնել եւ ագրեսիա իրականացնել արդեն Հայաստանի հանդեպ: 

Ալիեւի թուլամտությունը հասել էր այնտեղ, որ կարծել էր՝ եթե 1994-ին ԼՂ-ում զինադադարի կնքումից ի վեր, շուրջ երեք տասնամյակում ընդամենը մեկ անգամ աստղերն ու միջազգային իրադրությունն այնքան հարմար դասավորվեցին, որ Թուրքիայի ռազմաքաղաքական աջակցության, Ռուսաստանի ռազմաքաղաքական դավաճանության եւ Դոնալդ Թրամփի դիվանագիտական պասիվության արդյունքում իրեն հաջողվեց պատերազմ սանձազերծել ու հաղթել եւ չարաչար չպատժվել, դեռ Կրեմլի ձեռամբ էլ Նիկոլ Փաշինյանին 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարություն պարտադրել (որը, ի դեպ, լոկ հրադադարի հայտարարություն է եւ որեւէ այլ նշանակությունից զուրկ՝ ողջ աշխարհի համար), ապա այդ ամենի խմբավարն ինքն է եղել եւ երկրորդ անգամ կարող է նույն ժապավենը հետ պտտել: 

Հուլիսին, թե օգոստոսին Ալիեւը նույնիսկ դատարկախոսել էր՝ եթե Հայաստանը չի ընդառաջում հաշտեցման եւ խաղաղության Բաքվի ձեռնարկներին, ապա ինքը գիտի ինչ անել: Ասվածը դատարկախոսություն էր եւ ժպիտ էր շարժում: Ինչպեսեւ այն ժամանակ էինք գրել, Ալիեւն ուրիշ ի՞նչ կարող է իմանալ կամ ակնարկել, բացի պատերազմ սանձազերծելուց: Իսկ եթե իսկապես փորձի դա անել, այն ժամանակ, երբ ողջ Արեւմուտքի եւ ՆԱՏՕ-ի ուշադրությունը կետրոնացած է Արեւելյան Եվրոպայի վրա, ապա ռազմական գործողությունները շատ արագ կկասեցվեն, եւ ինքն էլ դրանից հետո կարող է ողջ աշխարհի հետ խնդիրների մեջ խրվել: 

Այդպես էլ պատահեց: Ալիեւի` սեպտեմբերի 13-ին սկսած ագրեսիան սեպտեմբերի 14-ին կասեցվեց ԱՄՆ-ի միջամտությամբ: Սեպտեմբերի 14-ի առավոտյան Պետդեպը տարածեց երկու հաղորդագրություն՝ նախօրեին Ն. Փաշինյանի եւ Ի. Ալիեւի հետ պետքարտուղար Բլինքենի ունեցած հեռախոսազրույցների մասին: Երկու հեռախոսազրույցի մասին տարածվել էր համարյա նույն տեքստը, բացառությամբ մի քանի որոշիչ բառերի: Բլինքենի կողմից Փաշինյանին ասվել էր. “The Secretary stressed the need for disengagement of military forces and assured Prime Minister Pashinyan that the United States would push for an immediate halt of fighting and a peace settlement between Armenia and Azerbaijan”: Ալիեւի հետ հեռախոսազրույցում ասվել էր. “Secretary Blinken urged President Aliyev to cease hostilities and stressed that the United States would push for an immediate halt of fighting and a peace settlement between Armenia and Azerbaijan”. 

Փաստորեն, Պետդեպը պաշտոնապես ասում էր, որ Փաշինյանին «պետքարտուղար Բլինքենը «հավաստիացրել է», որ Միացյալ Նահանգները կհասնի բախումների անմիջապես դադարեցմանը», իսկ Ալիեւի համար «շեշտել էր, որ Միացյալ Նահանգները կհասնի բախումների անմիջապես դադարեցմանը»: Ինչպես տեսանք, Հայաստանին տրված հավաստիացումն իրականացվեց, եւ Ադրբեջանը` ցանկանալով, թե ոչ, արեց այն, ինչ իրեն պարտադրեցին: Այլ բան չէր էլ կարող լինել:
Եվ երբ Իլհամ Ալիեւն իրեն պատեպատ տալով դատարկախոսում է, թե իրենց ոչ ոք եւ ոչինչ չի կարող կանգնեցնել, նախ պետք է գիտակցի, որ ինքն արդեն էֆեկտիվորեն կանգնեցված է, որքան էլ դրանից խենթանա եւ իրեն կծոտի։ Երկրորդ․ գոյություն ունի իրեն կանգնեցելու այն նույն տարբերակը, որով 1998-ին Միլոշեւիչին եւ Սերբիային կանգնեցրին: Անհրաժեշտության դեպքում ի՞նչը պետք է խոչընդոտի Բաքվին ճիշտ նույնպես հրթիռակոծելու եւ ռազմական գործողությունների դադարեցում պարտադրելուն, ինչպես ժամանակին Բելգրադի պարագայում արվեց:

Չէ՞ որ Ադրբեջանի սեպտեմբերի 13-ի իրականացրած ագրեսիայի հարցն արդեն ՄԱԿ ԱԽ-ում է, եւ ԱԽ անդամների ճնշող մեծամասնությունն Ադրբեջանին բնութագրում է որպես ագրեսոր: Ագրեսորին կանգնեցնելն արդեն տեխնիկական հարց է, եւ եթե անհրաժեշտ լինի, դա կարվի ռազմական ուժով: Ադրբեջանն ինչո՞վ կամ ինչպե՞ս կարող է դրան խոչընդոտել: Այնպես որ, եթե Ալիեւը չի ուզում որպես ագրեսոր պատժվել, պետք է քիչ դատարկախոսի եւ տեղը հանգիստ նստի: 
Մանավանդ տեսնում է, չէ՞, որ նույնիսկ Թուրքիան է պոչը հավաքել, մի կողմ քաշվել:

Ի դեպ, խիստ հետաքրքիր է՝ ինչպես պատահեց, որ Բայրամովն ու Չավուշօղլուն Նյու Յորքում չհանդիպեցին: Սեպտեմբերի 13-14-ի եւ հետագա զարգացումների վերաբերյալ ոչինչ չկա՞ր տեղեկացնելու, թե՞ «Ալիեւը տեղեկացրել է, որ ռազմական գործողությունն ավարտվել է, կարիք չկա դրան անդրադառնալու» ֆրազով Էրդողանն ու Թուրքիան թեման փակել են եւ ջանում են այլեւս մեջտեղ չընկնել:

 

Турция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииКурсы валют в Армении Пашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромНовые подробности о романе Мэрилин Монро с братьями Кеннеди и последнем дне ее жизни Баку согласился на предложение Казахстана принять у себя встречу глав МИД Армении и Азербайджана Губернатор Стамбула запретил проведение мероприятия в память жертв Геноцида армян В аварии в Арагацотнской области пострадали 7 человек ВТБ (Армения) обновил линейку вкладов для населения Граждане перекрыли трассу Ереван-Севан в поддержку участников акции в Тавуше В Азербайджане потребовали четыре «анклавных села» тоже Эрдоган заявил, что Турция покончит с присутствием РПК у своих границ совместными усилиями Скончался поэт Аршак Кочинян Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак КарапетянЗаявление о внутренней ситуации в Армении Известны имена тяжелоатлетов Армении, которые примут участие Олимпийских играх Путин заявил Алиеву, что с точки зрения безопасности в регионе «много очень чувствительных» вопросов Запад отправит экспертов в Армению«Коммерсантъ»: Бакинское время Москвы Музей-институт Геноцида армян 24 апреля будет открыт для всех посетителей Президент Эрдоган в Ираке с первым официальным визитом за последние 13 лет