Չնայած դժվարություններին` արցախահայությունը գտավ ուժ ապահովելու Ստեփանակերտի բնականոն կյանքը. Հրաչյա Սարգսյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՇուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը շնորհավորական ուղերձը է հղել Ստեփանակերտի օրվա առթիվ։
Ուղերձը՝ ստորև․
«Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի օրվա առթիվ իմ և երևանցիների անունից շնորհավորում եմ ստեփանակերտցիներին ու գործընկերոջս` քաղաքապետ Դավիթ Սարգսյանին:
Քաղաքի օրը ևս մեկ առիթ է փաստելու, որ չնայած պատերազմի հարուցած դժվարություններին` արցախահայությունը գտավ ուժ ու կամք աշխատելու և ապահովելու քաղաքի բնականոն կյանքը: Հայկական երկու մայրաքաղաքների միջև ձևավորված գործակցությունը կրելու է շարունակական բնույթ և համոզված եմ, որ համատեղ ջանքերով կարողանալու ենք նպաստել մայրաքաղաք Ստեփանակերտի զարգացմանն ու առկա խնդիրների հետզհետե հաղթահարմանը:
Մաղթում եմ խաղաղ երկինք Երևանի քույր քաղաք Ստեփանակերտին»: