Մոտ 17 կիլոմետր հերթ է գոյացել. ռուս տղամարդիկ ոտքով հատում են սահմանը. Ինչ է կատարվում Վերին Լարսում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՇուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Վերին Լարսի անցակետում մի քանի կիլոմետրանոց հերթ է գոյացել, իրավիճակը շարունակում է լարված մնալ. NEWS.am-ի հետ զրույցում այնտեղ գտնվող Էդգար Աղասյանն ասաց, որ անցակետում շատ ծանր իրավիճակ է ստեղծվել.
«42 ժամ հերթ կա, 10 ժամ՝ Օսիայի սահմանին։ Գիծը մոտ 17 կիլոմետր է, հիմնականում 30-ից ցածր ռուս տղամարդիկ, տեղացիներին փողի համար բերում են սահման, գնում, հետ են գալիս, կանգնում ենք, հերթը չի շարժվում։ Ռուս տղամարդիկ, նույնիսկ պայուսակներով, ոտքով են հատում սահմանը կամ փող են տալիս, որ շարքից դուրս գան ու հասնեն սահման»,- ասաց նա։
Նշենք, որ վերջերս Ռուսաստանում հայտարարված մոբիլիզացիայի հետ կապված բազմաթիվ մարդիկ սկսել են լքել երկիրը թե՛ օդային, թե՛ ցամաքային ճանապարհով։