Yerevan, 25.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Աղետից խուսափելու միակ տարբերակը Փաշինյանի հեռացումն է. Շարմազանով

INTERVIEW

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՀՀԿ Գերագույն մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը

– Պարո՛ն Շարմազանով, սեպտեմբերի 22-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայաստանի ու Արցախի նախկին նախագահների ու Վեհափառ Հայրապետի հանդիպումը։ Ինչպե՞ս եք գնահատում հանդիպումը ու եթե տեղյակ եք հանդիպման մանրամասներին, որքան հնարավոր է՝ կմանրամասնե՞ք։

– Գնահատականը հետևյալն է, որ նման անհրաժեշտություն վաղուց կար, ես դրական եմ վերաբերվում նախկին ղեկավարների ու Վեհափառի հանդիպմանը, մանավանդ որ դրա օրակարգը ոչ թե կուսակցական էր, ներքաղաքական էր, այլ պետական ու ազգային գերխնդրի օրհասականով էր պայմանավորված։ Ինչ վերաբերում է՝ որքանով եմ տեղյակ հանդիպման մանրամասներին, կարծում եմ, կոռեկտ չէ հիմա դրա մասին խոսել, կա պաշտոնական տեղեկատվություն դրա մասին, սահմանափակվենք դրանով։

Հուսադրողն այն է, որ կողմերը նախատեսում են շարունակել քննարկումների ու հանդիպումների շարքը։ Ես հուսով եմ, որ Հայաստանի պետականության մեջ ավանդ ունեցած ղեկավարները և ոչ միայն նրանք, այլև պետականամետ գործիչները ի վերջո կարող են մի կողմ դնել իրենց, միգուցե մարտավարական յուրահատկություններն ու տարաձայնությունները և փորձեն օգնել մեր պետականությունը գահավիժումից փրկելուն։

– Այս հանդիպումը միանշանակ չընդունվեց հասարակության կողմից, ըստ ձեզ՝ այն հատվածը, որը ոգևորվեց այս հանդիպմամբ ու որոշակի հույսեր է փայփայում, որ հանդիպման մասնակիցները կկարողանան իրավիճակը բեկել, ստիպված չե՞ն լինելու հիասթափվել։

– Ակնհայտ է մի բան․ Նիկոլ Փաշինյանը տապալվել է որպես վարչապետ, տապալվել է որպես Հայաստանի անվտանգության համակարգի ղեկավար, տապալվել է որպես խաղաղության օրակարգի ջատագով, և դա ինքը հայտարարեց ՄԱԿ-ում։ Եթե մի մարդ 21 թվականին գնում է ընտրության ու ասում՝ ես ձեզ խաղաղություն եմ բերել, բայց դրանից մեկ տարի անց ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարում է, որ Ադրբեջանը մեզ սպառնում է պատերազմով, ու ամեն րոպե կարող է պատերազմ լինել, նշանակում է, որ ինքը կա՛մ խաբել է ժողոովրդին, կա՛մ անպատասխանատու գործիչ է և, որ ամենակարևորն է՝ արդյունավետ կառավարիչ չէ ու պետք է փոխվի։

Եվ պետք է փոխվի ումո՞վ, հո լուսնից չե՞նք իջեցնելու նոր մարդ, մենք ունեցել ենք հակաճգնաժամային կառավարիչներ, պետական ղեկավարներ, որոնց, նորմալ է, որ տարբեր շերտեր կարող են տարբեր գնահատականներ տալ, բայց քաղաքականության մեջ զազրախոսելը կարևոր չէ, ոչ էլ՝ բաժակաճառերը, քաղաքականության մեջ կարևորը արդյունքն է, և՛ Տեր-Պետրոսյանը, և՛ Քոչարյանը, և՛ Սերժ Սարգսյանը արդյունավետ ու պետական գործիչներ են, այդ իմաստով հուսադրող հանդիպում է։

Պետական շահի գերակայությունից ելնելով՝ չեմ հասկանում այն մարդկանց, նկատի չունեմ հատուկ ուղղորդված խմբերին, որոնք գիտեն, որ մենք աղետի մեջ ենք, բայց քննադատում են այդ հանդիպումը, այսինքն՝ թողնեն երկիրը կործանվի՞։ Չորս տարի է՝ մենք ասում ենք, որ այս մարդը պետությունը տանում է գահավիժման, ու ՄԱԿ-ում իր ելույթը դա ցույց տվեց, որ ինքը չունի ռազմավարություն, չունի հաշվարկ ու չգիտի՝ ինչ պետք է անի: Իրեն որ մնա, գուցե լավ էլ ուզենա գնալ, բայց երևի աշխարհաքաղաքական ինչ-ինչ կենտրոններ չեն թողնում գնալ, ասում են՝ «մավրը պետք է անի իր գործը, նոր հեռանա», բայց մինչև մավրն անի իր գործն ու հեռանա, արդեն կարող է Հայաստան չլինել, այսինքն՝ սա ներքաղաքական խնդիր չէ։ Մենք անձերից չենք խոսում, երևույթից ենք խոսում։

– Այդ տեսանկյունից նախկին նախագահների այս հանդիպումն ուշացած չէ՞ր։

– Ասում են՝ լավ է ուշ, քան երբեք։ Ես մի քիչ կոռեկտության կողմնակից եմ, նախկին նախագահներին անուն դնելու պարագայում գոնե իրենց արածի մի քանի տոկոսն արած պետք է լինես, էլի։ Հիմա շատ խառը ժամանակներ ենք ապրում, ժամանակ չկա անցյալն արժևորելու, բայց, կրկնում եմ՝ երեք նախագահների շրջանում էլ Հայաստանը հաղթած է եղել։

Վերջին 20-25 տարիների ընթացքում Ադրբեջանի ղեկավարները ՄԱԿ-ի ամբիոնից լացակումած բողոքում էին, որ «Ադրբեջանի 20%-ը օկուպացված է Հայաստանի կողմից»։ Այսօր մենք հասել ենք մի իրավիճակի, որ մեր պետության վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը ՄԱԿ-ի ամբիոնից կիսալացակումած հայտարարում է, որ ինքնիշխան տարածքը օկուպացված է, մի հատ էլ վտանգ կա, որ էլի կօկուպացվի, պլյուս դրան էլ կանգնում ասում է՝ Հայաստանն ի՞նչ սահմաններով է ճանաչում, հիմա Իլհամ Ալիևը որ ասի՝ քո հայրական տունն Իջևանում կամ իմ հայրական տունը Ալավերդիում Ադրբեջանինն է, ի՞նչ է ասելու։

Նա մի էլեմենտար բան չհասկացավ, որ բանակցում են ոչ թե Ալիևի հետ, այլ բանակցում են միջազգային հանրության հետ, իր գլխավոր խնդիրը սա է, դրա համար են միջնորդները, ինքը ՄԱԿ-ում էլի միջնորդ երկրներին էլ չանդրադարձավ, չդիմեց, Ալիևից է քարտեզ ուզում։ Թող Ազգերի լիգայի արձանագրությունից խոսեր, որ նույնիսկ 20 թվականին չեն ընդունել Ադրբեջանի դիմումը, այլ ոչ թե Համլետից ինչ-որ անհաջող մեջբերումներ աներ։

Այս իմաստով գտնում եմ, որ բոլորը պետք է մի կողմ դնեն անձնական ամբիցիաները, որովհետև այս մարդն ապացուցեց, որ ոչ թե ապագա կա, այլ պատերազմ ու դժոխք կա, եթե ինքը մնաց, էլ ո՞նց բացատրենք։ Այս իմաստով հույսերից մեկը նախագահների հանդիպումն է։ Քննարկելու բան չկա, ինքը տապալվել է, ու ես սա ցավով եմ ասում, որովհետև իր տապալումը արժեցել է հազարավոր տղաների կյանք, Արցախի մեծ մասի կորուստ, Հայաստանի ինքնիշխանության կորուստ, ու սա դեռ վերջը չէ։

– Պարո՛ն Շարմազանով, չբացառեցիք, որ Նիկոլ Փաշինյանը գուցե ուզում է հեռանալ, բայց իրեն չեն թողնում։ Կասեք՝ ովքե՞ր չեն թողնում և «մավրի» վերջին գործը ո՞րը պետք է լինի։

-Պարզ չէ՞՝ ինչն է լինելու։ Ես ասում եմ՝ 2018 թվականի հեղափոխությունը, սա իմ կարծիքն է, ունեցել է աշխարհաքաղաքական երկու նպատակ․ արցախյան խնդրում պրոթուրքական լուծում, երկրորդը՝ Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորների փոփոխություն։

Հիմա առաջինը եղել է, Փաշինյանը Արցախից ձեռքերը լվացել է, նա ձեռնտու է բացառապես պրոթուրքական ուժերին, ես չեմ ասում դավաճան է, դավաճան չէ, ագենտ է, նման լուրջ բաների մեջ չեմ մտնում, բայց Թուրքիան ու Ադրբեջանը այս ձևի ապաշնորհ իշխանություն չէին էլ երազի Հայաստանի համար։ Հիմա, իմ կարծիքվ, դրանք այդ ուժերն են, որ չեն թողնում, ասում են՝ պետք է էս բաներն անես, նոր գնաս։

– Եթե ձեզ համար պարզ էր 18 թվականի շարժման պատճառները, ինչո՞ւ չկանխեցիք այդ շարժումը, այն ժամանակ իշխանության գլուխը ձեր քաղաքական թիմն էր։

– Ի՞նչ է նշանակում՝ ինչու չկանխեցիք։ Նախ մենք՝ կոնկրետ ես, չեմ պատկերացրել, անգամ ամենավատ երազումս, որ կարող էր այսպես լինել, երկրորդ՝ ի՞նչ է նշանակում չկանխեցիք, տանկերը հանեինք սաղ ժողովրդին կրակեի՞նք, վերջում էլ ասեիք՝ աթոռի համար մարդկանց կոտորեցի՞ք։ Մեզ կարող է քննադատել այն մարդը, որը 2018-ին Սերժ չի մերժել, Հանրապետական չի մերժել, բայց էն քաղաքական ուժերը, քաղաքացիները, որոնք մեր դեմ էին, սաղ ազգով ասում էիք՝ 55 թուրքերը ընդդեմ 3 միլիոն ժողովրդի։

Հիշո՞ւմ եք՝ իմ, Աշոտյանի ելույթը մայիսի 1-ին, երբ դեմ քվեարկեցինք, մեր շենքերի դեմն էիք, չէ՞, դագաղներ դնում, մեզ թուրք անվանում, ինչ ասես, ասում էիք։ Բայց մենք զգուշացրել ենք, չէ՞, էլ ի՞նչ անեինք, տանկե՞ր հանեինք, որ էն կողմից էլ թուրքե՞րը հարձակվեին։

Մենք քաղաքացիական պատերազմի չգնացինք, որովհետև դրանից կարող էր օգտվել թշնամին, ու հետագայում ակնհայտ դարձավ, չէ՞, որ սահմանին կային կուտակումներ, ու կարող էր նման բան լինել։ Մենք մեր ելույթներում ասել ու զգուշացրել ենք մարդկանց, բացեք ելույթները, համացանցում կան։

– Մինչև հիմա շարունակվում է այն թեզը, որ Նիկոլ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակն է։ Դուք և՞ս այս կարծիքին եք։

– Տեր-Պետրոսյանի խոսնակը չեմ, բայց որպես նախկին պետական ու քաղաքական գործիչ կարող եմ ասել, որ Տեր-Պետրոսյանը Նիկոլ Փաշինյանին շատ արդարացիորեն որակել է «ազգակործան պատուհաս»։ Չեմ կարծում, որ հոգեզավակներին անվանում են «ազգակործան պատուհաս»։

– Ստեղծված իրավիճակից ելքը ո՞րն է, պարո՛ն Շարմազանով։

– Որպեսզի այս իրավիճակը չլիներ, նախ պետք է 2018-ին չմերժեին Հանրապետականին, երկրորդը՝ Նիկոլ Փաշինյանին պետք է չբերեին, պետք է ընդունեին այն մտահոգությունները, որ 18 թվականի դեկտեմբերի 9-ի ընտրություններին Հանրապետական կուսակցությունն ասում էր։ 20 թվականից հետո գոնե չպետք է ընտրվեր վարչապետի պաշտոնում, դժբախտաբար եղավ։

Հիմա պետության ու ազգային շահը պահանջում է Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ սրանց հրաժարականը ու պրոֆեսիոնալ ճգնաժամային կառավարիչների, բանակցողների թիմի կառավարում, որը կփորձի փրկել Հայաստանի գահավիժումը։ Խոսքն այստեղ նախկին նախագահների՝ իշխանության գալը չէ, երկիր ենք կորցնում, ձեզ թվում է՝ այդ մարդիկ իշխանության կռի՞վ են անում։ Թող Փաշինյանը կարողանար պետությունը հզորացնել, էդ մարդիկ էլ իրենց հանգիստը վայելեին։ Այսօր խնդիրը մեր պետության լինել-չլինելուն է վերաբերում։

– Վերջին հարցս ձեր սիրած խոսքով ձևակերպեմ, ի վերջո, Հայկը կհաղթի՞ ոսոխ Բելին։

– Ի վերջո, Հայկը միշտ էլ հաղթելու է ոսոխ Բելին, բայց մենք կտեսնե՞նք, թե՞ չէ՝ խնդիրն այս է։ Ու ամեն սերնդից է կախված՝ արժանի՞ է Հայկին, թե՞ չէ, ու ամեն սերունդ ինքը պետք է ապացուցի՝ ինքը Հայկի՞ ժառանգորդն է, թե՞ Բելի։

Քրիստինե Աղաբեկյան

An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in ArmeniaThe renovated Ucom sales and service center opened at Komitas 30Privileged conditions with the Business Prime package