Ереван, 25.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Զրոյական կետից սկսել նշանակում էր վերացնել բոլոր այն ձեռքբերումները, որոնք եղել են վերջին 30 տարվա ընթացքում». տապալման երեք արձանագրումներն՝ ըստ քաղաքագետի․ «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

ՄԱԿ-ում Նիկոլ Փաշինյանը մի քանի թեզեր հնչեցրեց, որոնք վերաբերում էին ՀՀ-ին, Արցախի Հանրապետությանը: Ինչ վերաբերում է Արցախին, բարձրագույն ամբիոնից միայն «ԼՂ-ում բնակվող հայերի իրավունքները և անվտանգությունը» երաշխավորելու մասին հնչեց, իսկ հիմնական շեշտադրումը ՀՀ 29800 քառակուսի կիլոմետր տարածքի ամբողջականությունը ճանաչելու վրա էր, ինչի վերաբերյալ Փաշինյանը Ալիևին հարցադրումներ արեց, հետո էլ արձանագրեց, թե Ադրբեջանից «դրական արձագանք չկա»: Անդրադառնալով վերոնշյալին՝ քաղաքագետ Սուրեն Սարգսյանը «Փաստի» հետ զրույցում մի քանի արձանագրումներ է արել:

«Նախ արձանագրենք, որ ՀՀ ԶՈւ թիվ մեկ սահմանադրական պարտականությունը տարածքային ամբողջականության պահպանումն է: Բայց, ըստ էության, Փաշինյանը ֆիքսում էր, որ «մենք բանակ չունենք, ու մեր բանակը չի կարող ապահովել ՀՀ տարածքային ամբողջականությունը»: Մեծ հաշվով, ՄԱԿ-ում Փաշինյանն արձանագրեց, որ իշխանությունը տապալել է Հայաստանի պաշտպանության կազմակերպումը, որ իշխանությունը տապալել է նաև դիվանագիտությունն ու բանակցային ամբողջ գործընթացը: Երրորդ արձանագրումն այն էր, որ իշխանության «խաղաղության դարաշրջանի» կոնցեպտը մեռելածին էր: Այս հիմնարար թեզերը կարելի է դնել Փաշինյանի այդ ելույթի հիմքում. ամեն ինչ հենց այդ երեք թեզի շուրջ է պտտվում»,-ասաց քաղաքագետը:

Ինչ վերաբերում է «խաղաղության դարաշրջանին», քաղաքագետն ընդգծեց. «Փորձը ցույց տվեց, որ խաղաղության օրակարգը կարող է իրականանալ բացառապես կողմերից մեկի վերջնական կապիտուլյացիայից հետո: Ադրբեջանին ինչ-որ բաներ տրվեցին, բայց ինչքան տաս, ավելի շատ են ուզելու, մանավանդ, երբ տեսնում են, որ տալու և հաձնելու պատրաստակամություն կա: Այնպես որ, կարծում եմ, «խաղաղության դարաշրջան», որպես այդպիսին, Ադրբեջանը մեզ հետ չի բացի, մինչդեռ այն չի կարող միակողմանի լինել: Չենք կարող ադրբեջանցիներից ուզել մի բան, որն իրենք չեն ուզում: Այս տեսանկյունից, եթե անգամ «խաղաղության համաձայնագիր» կամ «խաղաղության դարաշրջան» լինի, այն ցավոտ, միակողմանի զիջումների հաշվին է լինելու: Այն արդեն ոչ թե, օրինակ՝ «խաղաղության», այլ պարտադրված համաձայնագիր է լինելու՝ բացառապես Ադրբեջանի համար ընդունելի ձևակերպումներով»:

Անդրադառնալով բանակցային գործընթացին, որն այս իշխանությունը ժամանակին ցանկանում էր «զրոյական կետից» սկսել, բայց, Սուրեն Սարգսյանի խոսքով, տապալել է այն, քաղաքագետը հավելեց. «Զրոյական կետից սկսել նշանակում էր վերացնել բոլոր այն ձեռքբերումները, որոնք եղել են վերջին 30 տարվա ընթացքում: Բայց այստեղ մի կարևոր բան կա. եթե սկսում ես զրոյից, փոշիացնում ես ոչ միայն մեր, այլև 30 տարվա ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կատարած աշխատանքը: Սա իրականում նոնսենս է: Եվ այնպես չէ, որ մինչ այս հակահայկական դրույթների շուրջ էին բանակցել, ու պետք էր հրաժարվել դրանցից: Շատ ուղղություններով մենք լուրջ բանակցային ձեռքբերումներ էինք ունեցել՝ մանավանդ 2016 թ. Ապրիլյան պատերազմից հետո: Զրոյից սկսել նշանակում է բոլորի աշխատանքը զրոյացնել ու սկսել սեփական կետից: Սա, կարծում եմ, մեծ միամտություն էր, որն իր հետևանքն ունեցավ: Եթե մի բանի շուրջ բանակցում ես, պայմանավորվածություն ես ձեռք բերում ու հետո ասում՝ չեմ անելու, խնդիր ես ունենում ոչ միայն միջնորդների, այլև այն պետության հետ, որի հետ բանակցում ես: Տվյալ դեպքում Ադրբեջանն ասաց, որ, որպես բանակցող, քեզանից որևէ լուրջ ակնկալիք չի ուզում ունենալ: Սա լուրջ խնդիր էր»:

Սուրեն Սարգսյանի կարծիքով, այն հայտարարությունները և ձևակերպումները, որոնք Արցախի վերաբերյալ արվում են այս իշխանության կողմից, կարող են երկու հանգամանքի մասին վկայել՝ կա՛մ վախենում են իրերը կոչել իրենց անուններով, կա՛մ փորձում են ձեռքերը լվանալ Արցախից: Ինչ վերաբերում է Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, Փաշինյան-Էրդողան սպասվելիք հանդիպմանը, քաղաքագետը շեշտեց. «Հայ-թուրքական հարաբերությունների մասին խոսելիս պետք է հաշվի առնենք, որ ՀՀ նախկին իշխանություններին նույնպես չէր հաջողվում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը առանձնացնել ԼՂ խնդրից:

Այսինքն, ոչ թե մեզ չէր հաջողվում, այլ Ադրբեջանի ու Թուրքիայի դիրքորոշումն այս առումով հստակ էր: Թուրքիան ՀՀ նախկին իշխանությունների առաջ նախապայման էր դնում՝ ասելով. «Ղարաբաղը վերադարձրեք, հետո նոր մենք ձեզ հետ հարաբերություններ կհաստատենք»: Եվ այս իշխանության համար միամտություն էր կարծել, թե իրենք կարող են անել այն, ինչը չի հաջողվել նախկին երեք նախագահներին՝ վերջին 30 տարվա ընթացքում: Բնականաբար, պատմությունը ցույց է տալիս, որ գործող իշխանություններին էլ այն չհաջողվեց: Ավելին, Թուրքիան լրացուցիչ նախապայմաններ դրեց Հայաստանի առջև՝ տեսնելով, որ Հայաստանը պատրաստվում է կամ արդեն իսկ բավարարել է Թուրքիայի երկու նախապայմանները: Խոսքը Ադրբեջանին ԼՂՀ-ն տալու և Ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելու նախապայմանների մասին է: Երբ տեսան, որ այս նախապայմանները իշխանությունների կողմից բավարարված են, դրեցին երրորդ նախապայմանը՝ այն անվանակոչելով միջանցք, որը Հայաստանը պարտավոր է տալ Թուրքիային և Ադրբեջանին»:

Քաղաքագետը շեշտեց, որ այսօր ՀՀ արտաքին քաղաքականության մեջ հետևողականության և սկզբունքայնության բացակայություն է տեսնում. «Այն տպավորությունն է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը ձևավորվում է ոչ թե մի քանի, այլ մեկ քայլ առաջ պլանավորելու համատեքստում: Ես տպավորություն ունեմ, որ ՀՀ արտաքին քաղաքականության հիմքում շատ կարևոր դերակատարություն ունի Բաքվի գործոնը, կարծում եմ՝ սա հիմնական և ամենամեծ խնդիրն է: Մենք պետք է պրագմատիկ արտաքին քաղաքականություն ունենանք՝ հասկանալու այն ամենը, ինչ տեղի է ունենում: Պրագմատիզմի հիման վրա պետք է մշակել մեր արտաքին քաղաքականության ուղենիշները: Քանի որ այն չկա, արտաքին քաղաքականությունը շարունակելու է լինել այսպիսի ոչ ադեկվատ վիճակում»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Турция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииКурсы валют в Армении Пашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромНовые подробности о романе Мэрилин Монро с братьями Кеннеди и последнем дне ее жизни Баку согласился на предложение Казахстана принять у себя встречу глав МИД Армении и Азербайджана Губернатор Стамбула запретил проведение мероприятия в память жертв Геноцида армян В аварии в Арагацотнской области пострадали 7 человек ВТБ (Армения) обновил линейку вкладов для населения Граждане перекрыли трассу Ереван-Севан в поддержку участников акции в Тавуше В Азербайджане потребовали четыре «анклавных села» тоже Эрдоган заявил, что Турция покончит с присутствием РПК у своих границ совместными усилиями Скончался поэт Аршак Кочинян Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак КарапетянЗаявление о внутренней ситуации в Армении Известны имена тяжелоатлетов Армении, которые примут участие Олимпийских играх Путин заявил Алиеву, что с точки зрения безопасности в регионе «много очень чувствительных» вопросов Запад отправит экспертов в Армению«Коммерсантъ»: Бакинское время Москвы Музей-институт Геноцида армян 24 апреля будет открыт для всех посетителей Президент Эрдоган в Ираке с первым официальным визитом за последние 13 лет