Yerevan, 20.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Աշխարհակարգի վերափոխման պայմաններում ինչպե՞ս են Թուրքիայի իշխանությունները «պղտոր ջրում ձուկ որսում»․ «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է

Ներկայում ականատես ենք լինում, թե ինչպես է գլխապտույտ արագությամբ փոխվում գործող աշխարհակարգը։ Եվ ուշագրավ է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո ստեղծված ուժերի դասավորության փոփոխությունը տեղի է ունենում ռազմական առճակատումներին զուգահեռ։ Դա կապված է նաև աշխարհում նկատվող տնտեսական դժվարությունների հետ, քանի որ համավարակի հետևանքները, մատակարարման շղթաների խաթարումը, ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների սահմանումը, ինֆլ յացիան, էներգետիկ և պարենային ճգնաժամը խոչընդոտում են տնտեսությունների կենսագործունեությանը, միաժամանակ ուժգնացնում տնտեսական հակադրությունը։

Իսկ այսպիսի գործընթացներն ազդում են նաև մարդկանց կենսամակարդակի վրա, նրանք բախվում են բազմաթիվ դժվարությունների։ Եվ քանի որ հանրության շրջանում դժգոհություններ են գեներացվում, ապա կառավարությունները վտանգ են տեսնում դրա մեջ։ Արդեն մի շարք պետություններում այս իրողությունները իշխանափոխության են հանգեցրել։ Լինում են դեպքեր, երբ որ զայրացած ցուցարարները փորձում են անգամ դատաստան տեսնել կառավարիչների հետ։ Օրինակ՝ հենց նմանատիպ իրադարձությունների արդյունքում էր, որ Շրի Լանկայի նախագահ Ռաջապակսան ստիպված եղավ փախչել երկրից։ Ուստի, պատահական չէ, որ մի շարք երկրների կառավարություններ փորձում են հասարակությունների ուշադրությունը իրական խնդիրներից այլ ուղղությամբ շեղել՝ մասնավորապես զարկ տալ հայրենասիրական մղումներին, ցույց տալ, թե աշխարհաքաղաքական հարթակում իրենց երկիրը հաջողությունների է հասնում, նոր ձեռքբերումներ է ունենում, ընդլայնում է իր ազդեցությունը։

Հույսն այն է, որ մարդիկ կարող են տանել դժվարությունները՝ փորձելով ըմբռնումով մոտենալ և առաջնորդվել այն մտայնությամբ, թե դրա փոխարեն հզորանում է իրենց պետությունը։ Իսկ այս ուղղությամբ հաջողության հասնելու ճանապարհներից մեկը ռազմականն է։ Դրա համար էլ վերջին շրջանում մի շարք երկրներ որոշել են կտրուկ բարձրացնել իրենց ռազմական բյուջեները, նորագույն սպառազինություններ ձեռք բերել, ռազմական անձնակազմի թիվն ավելացնել և էական ներդրումներ կատարել ռազմական ոլորտում։ Այս տեսանկյունից առավել ակներև է Թուրքիայի օրինակը։ Այդ երկիրը լուրջ տնտեսական դժվարությունների է բախվում։ Թուրքական ազգային արժույթը՝ լիրան, մեկը մյուսի հետևից դոլարի նկատմամբ արժեզրկման ռեկորդներ է սահմանում։ Նախորդ տարվա ընթացքում լիրան արժեզրկվել է ընդհանուր 40 %-ով։ Տնտեսական փաթեթների գործարկման և Թուրքիայի Կենտրոնական բանկի պահուստների հաշվին շուկայում միլիարդավոր դոլարների ներարկումներ կատարելու արդյունքում որոշ ժամանակ հնարավոր եղավ ընդամենը մի քանի ամիս փոխարժեքը կայուն պահել։

Սակայն վերջին շրջանում լիրան կրկին անկման մեջ է հայտնվել, և ազգային արժույթի արժեզրկումն էլ իր հերթին թանկացումների է հանգեցնում։ Եվ տնտեսական դժվարությունների ֆոնին թուրքական հասարակության շրջանում խոր դժգոհություններ ու անվստահություն է առաջանում գործող իշխանությունների նկատմամբ։ Միաժամանակ, դժգոհությունների գեներացումն ավելի է մեծացնում հավանականությունը, որ հաջորդ տարվա նախագահական ընտրություններում Էրդողանը չի վերընտրվի։ Հարցումներն էլ են ցույց տալիս, որ նրա հաղթանակի շանսերն անընդհատ նվազում են։ Դրա համար էլ Թուրքիայի գործող նախագահը ջանքեր է գործադրում, որ կարգավորի հարաբերությունները նավթ արդյունահանող արաբական մի շարք երկրների հետ, անգամ՝ Սաուդյան Արաբիայի, որի հետ Անկարան լուրջ հակասություններ ունի, և ներդրումների տեսքով արտարժույթի հոսք ապահովվի թուրքական տնտեսության մեջ։

Դրան զուգահեռ, Էրդողանը գազի զեղչ է խնդրում Ռուսաստանից։ Բայց, թուրքական տնտեսությունը փրկելու անհաջող ճիգերի հետ մեկտեղ, թուրքական իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը զարկ է տալիս Թուրքիայի կայսերապաշտական նկրտումներին, որպեսզի դրա միջոցով շահի ընտրողների վստահությունը։ Հաջորդ տարի Թուրքիայի ղեկավարությունը ցանկանում է ընտրողներին ներկայացնել, թե իրենք ինչպիսի հաջողությունների են հասել արտաքին աշխարհում։ Օրինակ՝ «լապշա կկախեն», թե Հունաստանին թուրքական պայմաններ են պարտադրել, լուրջ ձեռքբերումների են հասել պանթուրքական ծրագրերի իրականացման հարցում, ի մասնավորի, առաջընթաց կա, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցում, իսկ Ադրբեջանն ու թյուրքախոս այլ երկրներն աստիճանաբար Թուրքիայի ազդեցության տակ են հայտնվում։

Կարճ ասած՝ Էրդողանը ընտրողների աչքերում կներկայացվի այնպիսի լուսապսակով, թե ինքը գերազանցել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքին, որը Թուրքիայի ծավալումը աննպատակահարմար էր համարում, իսկ Էրդողանի օրոք Թուրքիան կարողացել է ծավալվել և պայմաններ թելադրել տարբեր ուղղություններով։ Եվ կարևոր է, որ Ադրբեջանի լկտի պահվածքը և ՀՀ ինքնիշխան տարածքների վրա հարձակումը հայկական կողմը դիտարկի նաև Թուրքիայում տեղի ունեցող քաղաքական գործընթացների շրջանակներում։ Չէ՞ որ Բաքվին Հայաստանի դեմ գլխավոր հրահրողը Անկարան է, որն ագրեսիայի ամեն մի փորձից հետո ամենաբարձր մակարդակով իր անվերապահ աջակցությունն է հայտնում ադրբեջանական կողմին և մեղադրում հայկական կողմին իբր տարածաշրջանում խաղաղության հաստատմանը խոչընդոտելու մեջ։

Ուստի, Ադրբեջանի գործողությունները տարբեր միջազգային հարթակներում դատապարտելուն զուգահեռ, պետք է կոշտ պարսավանքի արժանանա նաև Թուրքիան՝ որպես ադրբեջանական ագրեսիայի համար կանաչ լույս վառող պետություն։ Բայց պաշտոնական Երևանը լուռ է այս հարցում, անգամ ՄԱԿ-ի ամբիոնից Փաշինյանի ելույթում որևէ խոսք չհնչեց Հայաստանի դեմ Թուրքիայի քայլերի և դիրքորոշման մասին։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in ArmeniaThe renovated Ucom sales and service center opened at Komitas 30Privileged conditions with the Business Prime packageInterview with Chairman of BOGG PLC Mel CarvillGet 5% cashback on your AMIO digital card!