Երևան, 04.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ի՞նչ ցույց տվեցին ՏԻՄ ընտրությունները․ «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Մինչ Հայաստանի գլխավերևում շարունակում են ամպեր կուտակվել, իսկ սպառնացող արտաքին վտանգն՝ ահագնանալ, ներքաղաքական կյանքում ուշագրավ գործընթացներ են տեղի ունենում։ Ի մասնավորի, նախօրեին 18 համայնքում կայացած ՏԻՄ ընտրությունները մի շարք կարևոր իրողություններ ի ցույց դրեցին։ Որպես կանոն, տեղական ընտրությունները Հայաստանում հիմնականում աչքի են ընկել իրենց մրցակցայնությամբ, քանի որ քաղաքական ուժերը փորձել են տեղերում քաղաքական կապիտալ կուտակել՝ այն համապետական ընտրություններում օգտագործելու համար։ Այս ՏԻՄ ընտրությունները մրցակցային անվանելը շատ միամիտ կլիներ։

Ճիշտ է՝ ընտրություններին մասնակցելու հայտ էին ներկայացրել 12 կուսակցություն ու կուսակցությունների 7 դաշինք, բայց, օրինակ՝ երկու համայնքում՝ Ջրվեժում և Ճամբարակում, համամասնական ցուցակով մասնակցում էին ընդամենը մեկ քաղաքական ուժի թեկնածուներ։ 3 համայնքում էլ՝ Տաշիր, Ակունք, Արենի, երկու քաղաքական միավոր էին մրցակցության մեջ մտել, թեպետ կոնկրետ Տաշիրի դեպքում դժվար է դա մրցակցություն համարել, քանի որ գործող համայնքապետը պարզապես այլընտրանք չուներ, ինչը ապացուցեցին ընտրությունների արդյունքները։

Թերևս Թալինն ու որոշակիորեն Սիսիանն էին, որտեղ ակտիվ մրցակցություն էր նկատվում։ Տեղական ընտրությունների մասշտաբով այս իրողությունն ինքնին ցույց է տալիս, որ քաղաքական դաշտն առանձնապես ակտիվ չէ։ Ավելին, դաշինքների տեսքով հաճախ մասնակցում էին քաղաքական ուժեր, որոնք, մեղմ ասած, հանրությանը հայտնի չեն. հասկանալի է, որ տվյալ դեպքում գործ ունենք ՏԻՄ համամասնական ընտրակարգի անհեթեթության հերթական դրսևորման հետ, երբ կոնկրետ անձերին պարզապես կուսակցություն է պետք եղել: Միայն ընտրությունների համար: Իսկ հիմնական ուժերից ներկայացվածության առումով, բացի ՔՊ-ից, ակտիվ էին «Ապրելու երկիրը» և ՀՅԴ-ն։ Պետք է նաև նկատի ունենալ, որ ավանդաբար ՏԻՄ-երի մակարդակում պայքարող քաղաքական միավորներ կան, որոնք այս անգամ ուղղակի չէին մասնակցում ընտրական գործընթացներին։

Հնարավոր է, որ ՏԻՄ ընտրությունների պասիվության գործում որոշակի դերակատարություն է ունեցել նաև Հայաստանի համար առավել գլոբալ նշանակության խնդիրների հրատապությունը, քանի որ զոհասեղանին է հայկական պետականության հարցը, և շատ դեպքերում մարդկանց ու քաղաքական գործիչների աչքին ՏԻՄ ընտրությունները չեն էլ գալիս։ Ըստ այդմ էլ՝ պատահական չէ, որ շատ էր հնչում այն հարցը, թե ներկայիս անվտանգային սպառնալիքների պարագայում արդյո՞ք այդքան հրատապ է ՏԻՄ ընտրությունների հարցը, երբ պետությունն ուղղակի պարտավոր է իր ողջ ներուժը կենտրոնացնել այդ սպառնալիքներին դիմագրավելու ուղղությամբ։ Բայց օրը նշանակված էր, և այն փոխելն էլ նոր խնդիրներ էր առաջացնելու տեղերում: Այնպես որ, ընտրություններն արդեն կայացել են, կան արդյունքները, որոնք բավականին հետաքրքիր մտորումների տեղիք են տալիս:

ՏԻՄ ընտրություններն ընդհանրապես կարող են լակմուսի թուղթ լինել ընդհանուր տրամադրությունները ֆիքսելու առումով։ Ըստ այդմ, ճիշտ է, համայնքների մեծամասնությունում ՔՊ-ն կարողացավ հաղթանակ տանել, սակայն մի շարք խոշոր համայնքներում ծանր պարտություն կրեց (Չարենցավան, Բերդ, Անի, Քաջարան, Ալավերդի, Բյուրեղավան, Տաշիր և այլն)։ Ու սա՝ այն պարագայում, երբ քպականները կենտրոնացրել էին վարչական ու ֆինանսական ռեսուրսները՝ բառիս բուն իմաստով կենաց-մահու կռիվ տալով տեղերում։ Ռեսուրսը՝ ռեսուրս, բայց պետք է արձանագրել, որ Տաշիրից բացի, մյուս տեղերում, եթե նույնիսկ պարտվել էլ են, միևնույնն է, քպականները զարմանալիորեն բավականին քվե են տարել:

Սա մասնագետներն արդեն համարում են վախենալու «դիագնոզ», որի շուրջ պետք է լրջորեն մտածել: Մտածել և վերլուծել, թե ինչը ստիպեց ընտրողներին՝ իշխանությունների կողմից երկիրը անդունդի եզրին հասցնելու պարագայում անգամ նրանց թեկնածուներին ձայն տալ։ Վա՞խը, նյութական շահագրգռությու՞նը, թե՞ այլ՝ ավելի խորքային պատճառներ կան: Հասկանալի է, որ մի կողմից՝ ՔՊ-ի հաջողությանը նպաստեց ընտրությունների ոչ բավարար մրցակցայնությունը, սակայն մյուս կողմից էլ՝ պարզ է դառնում, որ դեռևս իրականությունը հասարակությանը հասցնելու խնդիր կա, որովհետև շատ դեպքերում մարդիկ այդպես էլ ամբողջությամբ չեն գիտակցում, թե իշխող քաղաքական ուժի կառավարումն ինչ աղետալի հետևանքներ է ունենում երկրի համար, որի արդյունքում կարող ենք կորցնել անգամ մեր պետականությունը, որի համար հայ ժողովուրդն այդքան մաքառել է։

Ընդ որում, հասարակությանը հենց այն իրականությունը հասցնելու խնդիր կա, որի մեջ ապրում է նույն հասարակությունը: Տեղական մակարդակում մարդիկ շատ դեպքերում նկատի են առնում իշխանությունների կողմից արված մի քանի ցուցադրական նախաձեռնություններ, օրինակ՝ ասֆալտապատման աշխատանքները, ինչը դարձել էր այս ընտրությունների «ֆավորիտը», սակայն անտեսում են այն հանգամանքը, որ իշխանությունների անկարողության արդյունքում հակառակորդը մի օր էլ կարող է ներխուժել իրենց համայնք (որոշ դեպքերում՝ փաստացի արդեն ներխուժել է)։ Ուստի, քաղաքական ուժերը մեծ աշխատանքի տեղ ունեն հանրության որոշակի շերտերի մտածելակերպը, ինչպես նաև հատկապես հաջողություն արձանագրած համայնքների փորձը ուսումնասիրելու ուղղությամբ։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Աճ տարադրամի շուկայում. փոխարժեքն՝ այս պահին Պետությունը պահու՞մ ենք, թե՞ ոչ. ընտրության պահը. Հարցազրույց Վահե Հովհաննիսյանի հետ Օբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ»Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան տուժածներ և մեկ զոհ «Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ»Հնդկաստանը Հայաստանի համար արդիականացնում է ATAGS հրետանային համակարգը Կանգնեք մեր կողքին, ուժեղացրեք քաղաքացիական ճնշումը ողջ իրավապահ համակարգի վրա, վաղ թե ուշ այն տեղի կտա. Ավետիք Չալաբյան ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ոսկյա իրերի վաճառքի գործարքների՝ ԱԱՀ-ով հարկման բազան կվերանայվի. «Փաստ»Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ»Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում. «Փաստ»Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ»Տեղեկությունները, թե իբր Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել, սուտ են․ ՊՆ Փաշինյանի երազած «թազա Հայաստանի» Վենետիկը․ Երևանի փողոցները հեղեղվել են (տեսանյութ) Վթար է․ ջուր չի լինելու Տիկին Վարդապետյա'ն, որ գալիս եք համալսարանում դաս եք տալիս, մեքենան բակում մի կայանեքՄի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռումԿամ դատախազությունը քրեական վարույթ կնախաձեռնի ոստիկանների նկատմամբ, կամ կդիմենք այլ միջոցների ՌԴ-ում Հաղթանակի օրը շքերթներ կանցկացվեն, կցուցադրվեն զինատեսակներն ու զինտեխնիկան Վիճաբանություն, ծեծկռտուք՝ Երևանում․ հնչել է կրակոցԳազ չի լինի մայիսի 6-ին, 7-ին և 8-ին՝ հարյուրավոր հասցեներում Ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են «Kia»-ն ու «06»-ը. կան վիրավորներ Ադրբեջանը և Իրանը քննարկել են ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները Էրդողանը հայտարարել է, թե Արևմուտքը «հարձակվելու է» Թուրքիայի վրա Էրդողանը բացատրել է՝ ինչու է դադարեցրել առևտուրն Իսրայելի հետ Կիրանցում ճանապարհը բացել են. կարմիր բերետավորները հեռացել ենՊետական իշխանությունը բռնազավթել է նաև Դատախազությունը. Մենուա Սողոմոնյան Իրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբ Հանցագործության մասին հաղորդում ենք մուտք արել. «ՀայաՔվեն» դատախազության դիմաց է «Կիրանցում ուժային օպերացիա է տեղի ունեցել․մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում». Ավետիք Չալաբյան Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն «ՀայաՔվեի» բողոքի ակցիան այս անգամ Գլխավոր դատախազության շենքի դիմաց էրԱրցախն Ադրբեջանի կազմում ճանաչած գոյականը կառավարության նիստ էր հրավիրել․ Հրայր Կամենդատյան«Հայաքվե»-ի անդամների բողոքի ակցիան՝ Գլխավոր դատախազության մոտ․ ՈւՂԻՂ«Եթե այս իշխանությունը մնա...»․ ակցիա Երևանում և մարզերում ՊՆ-ն հայտարարություն է տարածել Սիսիանում նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել «Mercedes»-ում ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել. Զախարովա Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըԱվտովթար Դիլիջան-Հաղարծին ճանապարհին․ կան տուժածներ Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Մինչև 20։00-ն ջուր չի լինի Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսերԶոհերի թիվն աճում է․ միջադեպ՝ ՊակիստանումՀրդեհ՝ Երևանի Արին Բերդի փողոցում Հայաստանի ոստիկանությունը պաշտպանում է թուրքերին հայերից. Սվետլանա Աճեմյան