Երևան, 01.Փետրվար.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ի՞նչ ցույց տվեցին ՏԻՄ ընտրությունները․ «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Մինչ Հայաստանի գլխավերևում շարունակում են ամպեր կուտակվել, իսկ սպառնացող արտաքին վտանգն՝ ահագնանալ, ներքաղաքական կյանքում ուշագրավ գործընթացներ են տեղի ունենում։ Ի մասնավորի, նախօրեին 18 համայնքում կայացած ՏԻՄ ընտրությունները մի շարք կարևոր իրողություններ ի ցույց դրեցին։ Որպես կանոն, տեղական ընտրությունները Հայաստանում հիմնականում աչքի են ընկել իրենց մրցակցայնությամբ, քանի որ քաղաքական ուժերը փորձել են տեղերում քաղաքական կապիտալ կուտակել՝ այն համապետական ընտրություններում օգտագործելու համար։ Այս ՏԻՄ ընտրությունները մրցակցային անվանելը շատ միամիտ կլիներ։

Ճիշտ է՝ ընտրություններին մասնակցելու հայտ էին ներկայացրել 12 կուսակցություն ու կուսակցությունների 7 դաշինք, բայց, օրինակ՝ երկու համայնքում՝ Ջրվեժում և Ճամբարակում, համամասնական ցուցակով մասնակցում էին ընդամենը մեկ քաղաքական ուժի թեկնածուներ։ 3 համայնքում էլ՝ Տաշիր, Ակունք, Արենի, երկու քաղաքական միավոր էին մրցակցության մեջ մտել, թեպետ կոնկրետ Տաշիրի դեպքում դժվար է դա մրցակցություն համարել, քանի որ գործող համայնքապետը պարզապես այլընտրանք չուներ, ինչը ապացուցեցին ընտրությունների արդյունքները։

Թերևս Թալինն ու որոշակիորեն Սիսիանն էին, որտեղ ակտիվ մրցակցություն էր նկատվում։ Տեղական ընտրությունների մասշտաբով այս իրողությունն ինքնին ցույց է տալիս, որ քաղաքական դաշտն առանձնապես ակտիվ չէ։ Ավելին, դաշինքների տեսքով հաճախ մասնակցում էին քաղաքական ուժեր, որոնք, մեղմ ասած, հանրությանը հայտնի չեն. հասկանալի է, որ տվյալ դեպքում գործ ունենք ՏԻՄ համամասնական ընտրակարգի անհեթեթության հերթական դրսևորման հետ, երբ կոնկրետ անձերին պարզապես կուսակցություն է պետք եղել: Միայն ընտրությունների համար: Իսկ հիմնական ուժերից ներկայացվածության առումով, բացի ՔՊ-ից, ակտիվ էին «Ապրելու երկիրը» և ՀՅԴ-ն։ Պետք է նաև նկատի ունենալ, որ ավանդաբար ՏԻՄ-երի մակարդակում պայքարող քաղաքական միավորներ կան, որոնք այս անգամ ուղղակի չէին մասնակցում ընտրական գործընթացներին։

Հնարավոր է, որ ՏԻՄ ընտրությունների պասիվության գործում որոշակի դերակատարություն է ունեցել նաև Հայաստանի համար առավել գլոբալ նշանակության խնդիրների հրատապությունը, քանի որ զոհասեղանին է հայկական պետականության հարցը, և շատ դեպքերում մարդկանց ու քաղաքական գործիչների աչքին ՏԻՄ ընտրությունները չեն էլ գալիս։ Ըստ այդմ էլ՝ պատահական չէ, որ շատ էր հնչում այն հարցը, թե ներկայիս անվտանգային սպառնալիքների պարագայում արդյո՞ք այդքան հրատապ է ՏԻՄ ընտրությունների հարցը, երբ պետությունն ուղղակի պարտավոր է իր ողջ ներուժը կենտրոնացնել այդ սպառնալիքներին դիմագրավելու ուղղությամբ։ Բայց օրը նշանակված էր, և այն փոխելն էլ նոր խնդիրներ էր առաջացնելու տեղերում: Այնպես որ, ընտրություններն արդեն կայացել են, կան արդյունքները, որոնք բավականին հետաքրքիր մտորումների տեղիք են տալիս:

ՏԻՄ ընտրություններն ընդհանրապես կարող են լակմուսի թուղթ լինել ընդհանուր տրամադրությունները ֆիքսելու առումով։ Ըստ այդմ, ճիշտ է, համայնքների մեծամասնությունում ՔՊ-ն կարողացավ հաղթանակ տանել, սակայն մի շարք խոշոր համայնքներում ծանր պարտություն կրեց (Չարենցավան, Բերդ, Անի, Քաջարան, Ալավերդի, Բյուրեղավան, Տաշիր և այլն)։ Ու սա՝ այն պարագայում, երբ քպականները կենտրոնացրել էին վարչական ու ֆինանսական ռեսուրսները՝ բառիս բուն իմաստով կենաց-մահու կռիվ տալով տեղերում։ Ռեսուրսը՝ ռեսուրս, բայց պետք է արձանագրել, որ Տաշիրից բացի, մյուս տեղերում, եթե նույնիսկ պարտվել էլ են, միևնույնն է, քպականները զարմանալիորեն բավականին քվե են տարել:

Սա մասնագետներն արդեն համարում են վախենալու «դիագնոզ», որի շուրջ պետք է լրջորեն մտածել: Մտածել և վերլուծել, թե ինչը ստիպեց ընտրողներին՝ իշխանությունների կողմից երկիրը անդունդի եզրին հասցնելու պարագայում անգամ նրանց թեկնածուներին ձայն տալ։ Վա՞խը, նյութական շահագրգռությու՞նը, թե՞ այլ՝ ավելի խորքային պատճառներ կան: Հասկանալի է, որ մի կողմից՝ ՔՊ-ի հաջողությանը նպաստեց ընտրությունների ոչ բավարար մրցակցայնությունը, սակայն մյուս կողմից էլ՝ պարզ է դառնում, որ դեռևս իրականությունը հասարակությանը հասցնելու խնդիր կա, որովհետև շատ դեպքերում մարդիկ այդպես էլ ամբողջությամբ չեն գիտակցում, թե իշխող քաղաքական ուժի կառավարումն ինչ աղետալի հետևանքներ է ունենում երկրի համար, որի արդյունքում կարող ենք կորցնել անգամ մեր պետականությունը, որի համար հայ ժողովուրդն այդքան մաքառել է։

Ընդ որում, հասարակությանը հենց այն իրականությունը հասցնելու խնդիր կա, որի մեջ ապրում է նույն հասարակությունը: Տեղական մակարդակում մարդիկ շատ դեպքերում նկատի են առնում իշխանությունների կողմից արված մի քանի ցուցադրական նախաձեռնություններ, օրինակ՝ ասֆալտապատման աշխատանքները, ինչը դարձել էր այս ընտրությունների «ֆավորիտը», սակայն անտեսում են այն հանգամանքը, որ իշխանությունների անկարողության արդյունքում հակառակորդը մի օր էլ կարող է ներխուժել իրենց համայնք (որոշ դեպքերում՝ փաստացի արդեն ներխուժել է)։ Ուստի, քաղաքական ուժերը մեծ աշխատանքի տեղ ունեն հանրության որոշակի շերտերի մտածելակերպը, ինչպես նաև հատկապես հաջողություն արձանագրած համայնքների փորձը ուսումնասիրելու ուղղությամբ։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Պետք է մեծ ճնշում գործադրենք Ադրբեջանի վրա մեր երկիրը ապաշրջափակելու համար. Ռուբեն ՎարդանյանԲուք, ձյուն, քամու ուժգնացում. առաջիկա օրերի եղանակը Նոր հաղորդագրություն՝ շրջափակված Արցախից Բելգիայի խորհրդարանի հանձնաժողովում Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտող բանաձև են ընդունել Խոշոր հրդեհ Հայաստանում Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար «ՄՈՒԼՏԻ ԱԳՐՈ»-ն շարունակում է հաղթարշավը միջազգային էքսպոներում Նավթի գները թեթեւակի բարձրանում են Մոսկվայում ԱՄՆ նախկին դեսպանը սեր է խոստովանել Ռուսաստանին ՀԷՑ-ից տեղեկացնում են՝ լույս չի լինելուԵՄ-ն ավելի շատ հոսանք է ստացել արևից, քան գազից ԱՄՆ-ն իրանական 7 կազմակերպությունների ներառել է սև ցուցակում 121 մլն եվրո․ գրանցվել է ԱՊԼ-ի պատմության ռեկորդային տրանսֆերը «Մալաթիա» տոնավաճառը փակում են. առեւտրականների բողոքի ակցիան․ ուղիղ Ավետիք Չալաբյանն անդրադարձել է Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ողբերգությանը Պաշտոնական հաղորդագրություն Արցախից ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները և ժամանակացույցը Ռուս խաղաղապահները մարդասիրական բեռով շարասյուն են ուղեկցել Արցախ Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը Երևանի Գոգոլի փողոցում այրվել է ավտոմեքենա Զինծառայողի հրազենային վիրավորում ստանալու վարույթի շրջանակում կալանավորվել է համածառայակիցը Շուտով Երևանում կերթևեկի 15 նոր տրոլեյբուս Ինչո՞ւ է որակազրկվել Հակոբկոխյանի որդին Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 3-6 աստիճանով Ֆրանսիան Ուկրաինա կուղարկի լրացուցիչ 12 «CAESAR» հաուբից Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել դեպի մոտակա ձորակը ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում ավարտվեցին Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարական լսումները Բաքուն հավաքել է ականները ՀՀ ինքնիշխան տարածքից. Հաագայում հայկական կողմն արձագանքում է Ադրբեջանին Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Բայրամովի հետ Վանաձորի գազալցակայանում տեղի ունեցած հրդեհի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ Ինչ գործունեությամբ է աչքի ընկել Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը Ֆինլանդիայում սկսել են արտադրվել «Արևային» ավտոմեքենաներ Սարավան-«Զանգեր» հատվածում մառախուղ է․ ՀՀ 4 մարզում ձյուն է տեղում Համակարգչային խաղասրահից գողացել են հեռուստացույցներ, խաղային համակարգիչներ՝ մետաղադրամի սարքերով Արցախում 183 երեխա ծնվել է շրջափակման մեջ, 4700 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը Բարեփոխումը պետք է սկսել ջրի հաշվառման արդյունավետ մեխանիզմի ներդրումից․ Փաշինյանի այցը Ջրային կոմիտե Ոչ թե կարծում եմ, այլ վստահ եմ՝ Ավինյանը բարձր վարկանիշ եւ վստահություն չունի. Մեսրոպ Առաքելյան. «Հրապարակ»Դալասի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին ԱՄՆ-ում ճանաչվել է 2022-ի լավագույն շինություն (լուսանկարներ) Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ Արցախում նիստ է անցկացվել Հանդուրժելն այլևս կործանման ու ազգային խայտառակության վերջնագիծն է... «Փաստ»Պաշտոնական նոր հաղորդագրություն՝ շրջափակված Արցախից Հայ-ադրբեջանական նոր պատերազմի սպառնալիքը չափազանց իրական է. Միջազգային ճգնաժամային խումբ հետազոտական կենտրոնի զեկույցը Սիսիանավանցի Վարդանյանների ընտանիքի նախաձեռնությամբ Սիսիանի քաղաքային պանթեոնի մուտքի մոտ «Առյուծներ» են տեղադրվել Առաջիկա օրերի եղանակը ԵՄ-ն կոչով դիմել է Ադրբեջանին Ըստ Ռուբեն Վարդանյանի, մենք ունենք մեկ ճանապարհ ԱՄՆ-ը Կիևին F-16 կործանիչներ չի տրամադրի. Բայդեն Տարադրամն այսօր 10-օրյա արձակուրդից հետո Արցախում դասերը վերսկսվել են