Երևան, 29.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Սերը, հավատը չպիտի կոտրեն, բայց կոտրել են, ամեն սրբություն ոտնահարել»․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Եկել եմ եզրակացության, որ ժողովրդավարության քողի տակ գործում են հատուկ ծառայություններ, բռնապետական կրքեր, աշխարհակալական նկրտումներ, որոնք չեզոքացնում են միջազգայնորեն ընդունված մարդասիրական, հումանիտար մոտեցումները: Կարծես թե Հայաստանը վերածվել է փորձադաշտի, որտեղ կարող են մարդասիրական հայտնի ճշմարտությունները չգործել, այնպիսիք, ինչպիսիք են մարդու իրավունքները, ազգերի ինքնորոշումը և այլն: Սիրում ենք անընդհատ ասել՝ «արդարությունը հիվանդանում է, բայց չի մեռնում»: Բայց այդ արդարությունը ո՞րն էր: Արդյո՞ք ծնվել է այդ արդարությունը, որ չհիվանդանա, չմեռնի կամ առողջանա: Պարզվում է, որ «արդարությունը սրի ծայրին է», ինչպես Դերենիկ Դեմիրճյանն է «Վարդանանքում» նկարագրում՝ «որտեղ սուրս խփեցի, այդտեղ արդար եմ»:Այսինքն, խելքը, բանականությունը, գաղափարական մոտեցումները տեղը զիջում են ուժին, գռեհիկ ձևով կիրառվող բռնությանը, և հաղթում է նա, ով, ժողովրդական լեզվով ասած, «զոռբա» է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է գրող, հրապարակախոս Դավիթ Մկր Սարգսյանը, ում հետ պարբերաբար զրույցներ ենք ունենում հասարակական տրամադրությունների, ստեղծված իրավիճակից ելքերի մասին:

Հրապարակախոսը նշում է՝ վարչապետը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարում է, որ Ադրբեջանի ԶՈւ-ն շտապօգնության մեքենաներ է թիրախավորել, բայց դա որևէ մեկին չի հետաքրքրում: «Նրանց չի հետաքրքրում, որ դպրոց կամ մանկապարտեզ են հրետակոծել, խաղաղ բնակիչներ են զոհվել: Ամեն մեկն իր շահն ունի: Կարևորն այն է, որ հասկանանք՝ իսկ մեր ազգային շահը ո՞րն է: Մեր ազգային ինքնության պահպանման ինստիտուտների բանաձևերը չենք կարողանում գտնել, հակառակը՝ եղածն էլ ոչնչացնում ենք»,-հավելում է մեր զրուցակիցը: Իսկ ժողովո՞ւրդը… «Մեր ժողովուրդը մոլորված է: Երբեմն մեղադրում են նրան՝ սխալ ընտրեց և այլն, ժողովուրդը չպիտի ընտրի, ի վերջո, չի էլ ընտրում, իշխանություններն են ընտրում: Իսկ մեր իշխանություններին ընտրում են ուրիշ տեղերում: Այստեղ է մեր ողբերգությունը»,-ասում է գրողը:

Ընդգծում է՝ պետք է շտկենք մեր ողնաշարը, հակառակ դեպքում՝ վտանգում ենք մեր գոյությունը. «Արդեն պետք է լուծենք լինել-չլինելու խնդիր: Այդքան ցած ենք գլորվել, որ պետք է մտածենք՝ կարո՞ղ ենք որպես ազգ ու պետություն, որպես ինքնություն՝ պահպանել մեր ավանդականը, մեր դիմագիծը: Պետք է ուժեղանալ՝ բոլոր առումներով, հակառակ դեպքում մեզ հետ ճորտի պես կվարվեն: Բայց ամենակարևորը՝ պետք է իմ անձն ավելի քիչ սիրեմ, քան իմ հայրենիքը: Այսպիսի ղեկավարներ են մեզ պետք, որոնք անձնազոհ են, մահապարտ, ժողովրդի առաջին շարքերում են, ոչ թե «դաբաղանի եզների» նման վերցնում են հայ կնոջը և տանում, շպրտում ասֆալտի վրա: Սա հա՞յ է, հայ չի: Ինչո՞ւ խաթարվեց ու այլասերվեց մեր ազգային արժեհամակարգը»,-ասում է հրապարակախոսը:

Նշում է՝ այս օրերին անճարությունից կարծես խելագարվես: «Խոսքն արժեք չունի, խորհուրդն արժեք չունի: Ինչ-որ մեկը կարող է վեր կենալ և լկտիաբար ասել՝ «ինչ կուզեմ՝ կբանակցեմ, ինչ կուզեմ՝ կանեմ, ձեր հերն էլ անիծած»: Ո՞վ է պաշտոնյան, որ նման լպիրշ ձևով խոսի քաղաքացու հետ: Այս հարցին պետք է հրատապ լուծում տալ: Եթե իշխանությունները չեն կարող պաշտպանել երկրի սահմանների անձեռնմխելիությունը, քաղաքացու անվտանգությունը, պիտի հեռանան: Երկիրը պետք է սիրել, մարդը սիրուց է ծնվում: Սերը, հավատը չպիտի կոտրեն, բայց կոտրել են, ամեն ինչ են կոտրել, ամեն սրբություն ոտնահարել: Հիմա անգամ գրելու, խոսելու, մտավոր աշխատանք կատարելու ցանկությունս է կորել: Հայրս միշտ ասում էր՝ տղա ջան, երբ ձեռքդ գրիչ ես վերցնում, եթե մեջդ չարություն կա, մի գրի:

Չարությամբ չեմ ուզում գրել, ուզում եմ լավ բան գրել: Ուզում եմ ասել՝ ժողովուրդ, լինելու ենք, ապրելու ենք, տարածաշրջանում պիտի դեմք լինենք: Համաշխարհային քաղաքակրթության համար մեծ ներդրում ենք կատարել որպես ազգ: Չեմ կարողանում տեսնել թուրքն ինչպես է քերում խաչքարը: Հիմա սա անում է, որովհետև ոչ ոք պատասխան չտվեց, երբ Ջուղայում տասը հազար խաչքար դարձրեցին շեբեն: Սա է աշխարհի արդարությունը: Ուրեմն՝ որտեղ ուժեղ ենք, որտեղ մեր գրադները կկրակեն կամ լազերային ճառագայթները կվառեն բրիտանական գազամուղներն ու նավթամուղները, այդ ժամանակ բոլորը կգան մեզ հետ հաշվի նստելու»,-եզրափակում է Դավիթ Մկր Սարգսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նախիջևանում զինամթերքի պայթյունի հետևանքով երկու ադրբեջանցի է զոհվել Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին Արթուր Դավթյանի արծաթե մրցելույթը ԵԱ-ում (տեսանյութ) Հայաստանի ձյուդոյի հավաքականը 3 արծաթե մեդալ է նվաճել պատանիների Եվրոպայի գավաթում Եվրոպացիները չեն մեռնի Դոնբասի համար․ Բորել Երևանում և մարզերի տասնյակ հասցեներում կլինեն անջատումներՄեքսիկայում ուղևորներ տեղափոխող ավտոբուս է շրջվելԳազանջատումներ. հայտնի են հասցեներըԲռնցքամարտիկ Բարեղամ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոնՈւշադրություն. 24 ժամ ջուր չի լինի Խոշոր վթար՝ Կոտայքի մարզում. «Mercedes»-ը «Սևանի գաղութ»-ի մոտ մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջԹբիլիսիում վերսկսվել են «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ ցույցերը (տեսանյութ) Ե՞րբ կավարտվեն պարապմունքները դպրոցում Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի Ամերիկացիների կեսից ավելին հավանություն չի տալիս Բայդենի աշխատանքին. հարցում Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ. թուրք լրագրող Մենք գոռացինք և գոռացինք, բայց ոչ ոք չլսեց: Վախենում ենք, որ պատմությունը կկրկնվի. Թուրքիան նոր աղետի սպասումովՏեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Մայր Աթոռից Սուրբ Խաչ եկեղեցի էր բերվել Քրիստոսի Խաչափայտի մասունքը«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըՈստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերը ռեկորդային ցածր գներով. ի՞նչ արժե այս պահինՀռոմի պապը կոչ է արել երիտասարդներին հրաժարվել հեռախոսներից «Փյունիկը» ոչ մի հնարավորություն չտվեց «Ուրարտուին»՝ 5:0 (տեսանյութ) Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով Վանաձորում 54-ամյա վարորդը «Nissa Sun»-ով վրաերթի է ենթարկել 13-ամյա հետիոտնիՎթար՝ Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին. կան տուժածներ Պարզվում են Սյունիքում ավտոբուսի վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել Կարևոր ՌԴ-ում բնակվող օտարերկրացիների համար. արտաքսման մասին նոր օրենք կսահմանվի՞Այսօր նշվում է Աշխատանքի անվտանգության միջազգային օրը. ԶՊՄԿ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոններըԿալինինգրադի մերձակայքում «արևային» վաֆլիների արտադրությունը սկսել է գործել ամբողջ հզորությամբ Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Միհրան Պողոսյանի գլխավորած՝ ՀՀՄ կուսակցության հայտարարությունը Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան ՀՀՄ-ն Երևանի և Գյումրիի բոլոր վարչական շրջաններում թռուցիկներ է փակցրել Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակն՝ առաջիկա օրերին36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինիՀրաձգություն՝ Թուրքիայում․ սպանվել է երկու ոստիկան, կա ութ վիրավոր Քաղաքացիները փակել էին Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին«Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ՝ Հայաստանի մարզերում (լուսանկարներ) Սյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է․ ՆԳՆ ՓԾ–ն տեսանյութ է հրապարակել դեպքի վայրից «Հայաստան-Արցախ» Համահայկական ֆորումին հայտագրված մասնակիցների առաջին խումբն այսօր մասնակցեց հարցազրույցի փուլին Իշխանությունը «օվերտոնի պատուհան» է բացում ադրբեջանական գազի համար. Նաիրի Սարգսյան«Կոչ արթնության»․ բողոքի և իրազեկման ակցիա՝ Գյումրիում (լուսանկարներ) Զելենսկու ճակատագիրը միանշանակ կանխորոշված ​​է․ Պեսկով Ինդոնեզիայում երկրաշարժ է տեղի ունեցելԵրիտասարդները սահմանային սյուների մակետներ են տեղադրել Երևանի փողոցներում (լուսանկարներ) Պարզվում են Կիրանցի մոտ «Մերսեդես»-ի անվադողը դանակով ծակելու դեպքի հանգամանքները․ ՔԿՍյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի և տուժածների թիվն աճել է