Ереван, 27.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ղարաբաղը շատ փոքր է յանկիների համար, չնայած Ռուսաստանին վատություն անելը լուրջ խնդիր է․ «Փաստ»

МЕЖДУНАРОДНОЕ

«Փաստ» օրաթերթը գրում է

pravda.ru-ն «Երևան և Բաքու. երկու քաղաքական համակարգերի պայքարը» վերնագրով հոդվածում գրում է, որ Ղարաբաղյան հարցի կարգավորումը նոր մակարդակի չի հասնի: Առայժմ։ Ի վերջո, այդ և մյուս նման պատմությունները հարյուրավոր տարիների վաղեմություն ունեն: Ժամանակին մեր ու «նրանց» ռազմական փորձագետների կողմից ընդունված «Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրացում» արտահայտությունը խեղդվեց հակասական տեղեկատվության մեջ։ Եվ դա չնայած նրան, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմ էր՝ թռչում էին թուրքական «Բայրաքթարները», խորհրդային «Կատյուշաները», երկու կողմից խփում էին լեռներին, ՀԱՊԿ-ի ու ՆԱՏՕ-ի կողմից ուսումնասիրում էին ժամանակակից պատերազմի հնարավորություններն ու առանձնահատկությունները։

Տարածքի համար պատերազմը, որտեղ զոհվել են երկու հանրապետությունների զինվորները, անվանվեց «տեղային»։ Ղարաբաղը 4161 քառակուսի կիլոմետր է, աստվածաշնչյան Իսրայելը Պաղեստինի ինքնավարության և Իսրայելի կողմից օկուպացված Գոլանի բարձունքների հետ միասին 27 800 քառակուսի կիլոմետր է: Այո, անգամ միայն Տուլայի մարզը մինչև 25700 քառակուսի կիլոմետր է: Իսկ այստեղ՝ Ղարաբաղ։ Այդուհանդերձ, այդ պատերազմն արդեն օրինակ է դարձել հետխորհրդային շատ հանրապետությունների համար, օրինակ՝ թե ինչպես կարելի է ստեղծել նոր պատմություն։ Ղարաբաղի արդյունքները շատերի համար զուր չեն եղել: Կենտրոնացված իշխանության և ժամանակակից հզոր բանակի առկայության դեպքում կարելի է փորձել գրել նաև սեփական «պատմական արդարությունը»։ Իսկ եթե «բարեկամները» օգնում են անգամ ՆԱՏՕ-ից, ապա ինչո՞ւ ոչ։ Հասկանալի է, որ երեսուն տարի հետո, երբ միայն պատմաբաններն էին հիշում ԽՍՀՄ-ը, յուրաքանչյուր հետխորհրդային հանրապետություն գտել է իր ավագ եղբորը, որն օգնում է խորհուրդներով, զենքով, դիվանագիտական կորպուսով։

Դե, իսկ դա՝ հարևանի սահմանը մի քիչ տեղափոխելը, մեղք չէ։ Ավաղ, նախկին խորհրդային հանրապետություններում սահմանային հակամարտությունները հիմք են տալիս ենթադրելու դա։ Եվ կարևոր չէ՝ հարևանը մուսուլման է, թե քրիստոնյա։ Ամենակարևորը, հենվելով սեփական պատմության վրա (իսկ արդեն քանի դասագիրք է վերաշարադրվել ու հրապարակվել), հնարավոր է մնալ իշխանության, եթե այն ցնցվի, պատմության մեջ մտնել Թիմուրի նման կամ ճիշտ ժամանակին գտնել ճիշտ դաշնակիցներին: Իսկ ուժեղները չեն քնում, այնտեղ, որտեղ նեխահոտ է, միշտ կգտնվեն նրանք, ովքեր կփորձեն այդ հոտը տարածել ամբողջ տարածաշրջանում: Զոհերի մասին խոսել պետք չէ, օվկիանոսից այն կողմ հոտը չի հասնում: Ռուսաստանի համար գլխավորն այն է, նման «եղբայրության» մեջ չընկնի։ Թեև, եթե մեր օլիգարխները «հարավցիներից» ինչ-որ տեղ բնական հանածո են ստանում, ապա դա, մեղմ ասած, թիկունքից հարված է Ռուսաստանի քաղաքացիներին։ Ժամանակին՝ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ, երկու կողմերն էլ ստիպված էին նստել բանակցությունների սեղանի շուրջ, ինչը մի պահ մեղմեց իրավիճակը։ Մոռացեք համացանցի մասին։

Այդ հաղորդագրությունները սովորաբար զոհերի հարազատների համար է, իսկ բանահյուսությունն ավելի ուժեղ է, քան բոլոր անլար ցանցերը: Արդյունքում վերջ դրվեց մոսկովյան զինադադարին, և հայտնվեցին ամերիկացիները։ Հայերն ու ադրբեջանցիները շտապել են Մայք Պոմպեոյի մոտ, թեև վերջինս արդեն հայտարարել է, որ անհատական հանդիպումների արդյունքներով բեկում չի ակնկալում։ Եվ նա իրավացի է. հրադադարի բոլոր առաջարկները հաջողությամբ անտեսվել են երկու կողմից: Այսօր, երբ, կարծես թե, Ղարաբաղում պատերազմն ավարտվել է հօգուտ Ադրբեջանի, ոչ ոք չգիտի, թե որքան ժամանակ դա կտևի։ Ռուսաստանը, ինչպես և ԱՄՆ-ը, այնտեղ որևէ հեռանկար չի տեսնում։ Բացի դա, ի վերջո, ու՞մ պատժել։ Բավական են սեփական խնդիրները: Սակայն Ռուսաստանն այնտեղ բազաներ ունի, իսկ Վաշինգտոնն էլ պետք է ամենուր լինի: Բացի դա, նա ոչինչ չի կորցնում, ի տարբերություն ռուսների։ Գուցե և ինչ-որ մեկն ուզում է խարազանել Ղարաբաղի գլխավոր գաղափարախոսին՝ Թուրքիային (միայն ծույլը ուշադրություն չի դարձնում Էրդողանի պանթուրքիստական քաղաքականությանը), բայց դա էլ չի ստացվում։

Դա պետք չէ ո՛չ ԱՄՆ-ին, ո՛չ էլ, հատկապես, Ռուսաստանին։ ԱՄՆ-ի համար Թուրքիան մերձավորարևել յան տարածաշրջանում գլխավոր դաշնակիցն է և ՆԱՏՕ-ի ակտիվ անդամը։ Այո, իսկ Ղարաբաղը շատ փոքր է յանկիների համար, չնայած Ռուսաստանին վատություն անելը լուրջ խնդիր է: Ընդ որում, Մոսկվան ավելի նուրբ իրավիճակում է՝ կապված Հայաստանում ռազմաբազա ունենալու հետ։ Պատահական չէ, որ նույն Պուտինը Վալդայի համաժողովներից մեկում ասել է. «Ռուսաստանը միշտ հատուկ կապեր է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի հետ, մենք երկուսին էլ ընկալում ենք որպես իրավահավասար գործընկերներ»։ Կռվող կողմերի ամբողջովին հավասարեցում։ Ամերիկացի Պոմպեոն նույնպես քաղաքավարությամբ սպասում է ինչ-որ մեկի հաղթանակին: Բայց վերջերս ԱՄՆ-ն ուժեղացրել է իր արտասահմանյան այցերը։ «Հայաստանը կարևոր է մեզ համար, և Կոնգրեսի անունից մենք խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի մահաբեր հարձակումները»,- հայտարարել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին։

Արդյունքում Երևանի փողոցներում հայտնվեցին հակառուսական կարգախոսներով ցուցարարներ։ Արդյո՞ք դրանից Ռուսաստանը կպարտվի՝ քիչ հավանական է։ ԱՄՆ-ում ընդունված է մի բան ասել, մեկ այլ բան անել, օրինակ՝ ռազմակայաններ Թուրքիայում և Վրաստանում։ Երբ Երևանի փողոցներում ժողովրդավարության կարգախոսներով անիշխանություն է, երբ կուսակցությունները ծեծում են միմյանց, արդյո՞ք Ռուսաստանը պետք է մտածի երկրի անվտանգության մասին։ Իսկ երբ կա մեկ նախագահ, գաղափարախոսություն՝ նույնիսկ «քաղաքակիրթ» իսլամիզմ, կա փող անօդաչու թռչող սարքերի համար և հնարավորություն բանակը ժամանակակից զենքով զինելու և վարժեցնելու համար, Ղարաբաղը քոնը կլինի։ Եվ Ալիևը դա հասկացավ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииКурсы валют в Армении