Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են իրավիճակը տարածաշրջանում
INTERNATIONAL NEWS
Շուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Զրույցի ընթացքում նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանում վերջին իրավիճակի շուրջ։ Ընդգծվել է, որ հետկոնֆլիկտային փուլում Ադրբեջանի կողմից տարածաշրջանում իրականացվող աշխատանքները, ներառյալ վերականգնողական և շինարարական լայնածավալ աշխատանքները, որոնք ծառայում են տարածաշրջանի «խաղաղ զարգացմանը» (չակերտները՝ Tert.am)։
Կողմերը քննարկել են նաև երկկողմ համագործակցության օրակարգի ընթացիկ թեմաները, ինչպես նաև Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովի նախապատրաստման հետ կապված հարցեր։





















































