Երևան, 23.Սեպտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Չենք կարող բուժվել այն միջավայրում, որը մեզ հիվանդացրել է». ՀՀ երկրորդ նախագահ

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հերթական անգամ հանդիպեց լրագրողների հետ: Նախքան հարցերին անդրադառնալը`  նա հանդես եկավ ներածական խոսքով, որը թեմատիկ իմաստով բաժանեց երեք մասի` Արցախ, Հայաստան, ինչ անել:

Արցախ

-Ցավոք, իմ բոլոր մտահոգություններն իրականություն են դառնում: Իմ տպավորությամբ Արցախի թեման ընդհանրապես բացակայում է բանակցային գործընթացներում և ոչ միայն Բրյուսելում: Խոսքը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման մասին է: Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Ղարաբաղի շուրջ էր, լավ չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է այդ հարաբերությունները կարգավորել` առանց որոշակիություն ունենալու Ղարաբաղի խնդրի հետ կապված: Այն հանգամանքը, որ «Արցախի Հանրապետություն, սուվերենություն, ինքնորոշում» հասկացությունները կորել են Հայաստանի պաշտոնյաների բառապաշարից վկայակոչում են այն մասին, որ ունենք լրջագույն խնդիր: Ադրբեջանն ասում է, որ Ղարաբաղի հարցը կարգավորված է, մենք ձեզ հետ խոսելու ոչինչ չունենք, իսկ Հայաստանն էլ չի պայքարում սրա դեմ: Եթե այսպես շարունակվի, բանակցային գործընթացը լինելու է հետևյալ ֆորմատով` Բաքու, Ստեփանակերտ և ինչ-որ չափով Մոսկվա: Թե ինչ հետևանքներ սա կունենա, թող մանրամասնեն արդեն փորձագետները»,-ասաց Քոչարյանը:

Հայաստան

-Գտնվում ենք անվտանգային խորը ճգնաժամի մեջ, երբ իշխանությունն ի վիճակի չէ պաշտպանել երկրի տարածքային ամբողջականությունը: Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ չեն կարողանում ներգրավվել նաև մեր գործընկերներին` պայմանագրերով սահմանված պարտավորությունները կատարելու համար: Իշխանությունը տարվել է ուտոպիստական «խաղաղության դարաշրջան» բացելու թեզով և դրա ներքո ուղղակի անտեսել է անվտանգության բազմաթիվ հարցեր: Բաքվի և Անկարայի դերը վերջին իրադարձությունների ներքո շեշտակի աճել է, նրանց վրա ազդելու լծակները` նվազել: Վարչապետի ելույթը ՄԱԿ-ում խաղաղության դարաշրջանի հոգեհանգստի ելույթ էր, իր բովանդակությամբ նշանակում էր, որ այսպիսի սպասելիքներ չկան: Այդ էջն ուղղակի պետք է փակել ու բացել նոր էջ` այլ հիմքերի վրա հենված:

-Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ վիճակը Հայաստանում պայթյունավտանգ է: Խոսքը սեպտեմբերի 13-ի հանրահավաքի մասին է:

- Մեր դերակատարությունը տարածաշրջանում շեշտակի նվազել է, բանակցությունների «սեղանի վրա» ենք, ոչ թե շուրջ: Թույլերին, նվնվացողներին ոչ ոք չի սիրում, նրանց հետ ընկերություն չի անում, մուրացկաններին ինչ-որ բան տալիս են խղճահարության պատճառով, այլ ոչ թե հարգանքի: Պետությունը չի կարելի մուրացկան սարքել, եթե ուզում ենք, որ մեր պետականության նկատմամբ լինի հարգանք:

Ի՞նչ անել

- Ստեղծել հանրային կոնսոլիդացիա: Այն աբստրակտ չի լինում, այն լինում է բարձր նպատակներին հասնելու համար: Ի՞նչ մտքեր են հիմա հնչեցնում: Միավորվենք, որ օգնենք ծանր որոշում կայացնելու համար: Կոնսոլիդացիան իրականացնում են ժողովրդին հաղթանակի մղելու համար, կապիտուլյացիայի համար պետք է դեկոնսոլիդացիա: Հնչում է նաև թեզ միավորվենք իշխանության շուրջ: Ստացվում է, որ հիմա մեզ ասում են միավորվենք պրոբլեմի շուրջ: Հիմա մեր նպատակը ո՞րն է` փրկել Հայաստա՞նը, թե՞ փրկել Հայաստանի պրոբլեմը: Մենք չենք կարող բուժվել այն միջավայրում, որը մեզ հիվանդացրել է, միջավայրը պետք է փոխենք:

- Պետք է լրջորեն զբաղվել բանակով: Այստեղ կարելի է բազմաթիվ քայլեր անել: Վերջին իրադարձությունների մասով կասեմ հետևյալը` ինձ համար հասկանալի չէ այն կորուստների հարաբերակցությունը, որն ունեցանք: Այդպիսի հարաբերակցություն չպետք է ունենայինք, եթե զինվորը պաշտպանված լիներ: Ինչո՞ւ երկու տարվա ընթացքում չենք կառուցել լուրջ ու զսպող բնագիծ Հայաստանի սահմաններով: Երկու տարի անց ինչո՞ւ չունենք հարվածային անօդաչու սարքեր: Մի հավատացեք, որ զենք գնել հնարավոր չէ: Սա նշանակում է մեկ բան, որ մենք դասեր չենք քաղել 44-օրյա պատերազմից:

- Պետք է վերագնահատենք մեր անվտանգային ճարտարապետությունը: Պետք է սթափ գնահատենք, թե որ գործոններն ու պետությունները կարող են ազդել Ադրբեջանի և Թուրքիայի վրա: ՀԱՊԿ-ն ընդհանրապես ազդելու հնարավորություն չունի, դրա բոլոր երկրներն Ադրբեջանի հետ ավելի լավ հարաբերություններ ունեն, քան Հայաստանի: Ռուսաստանն անելու է ամեն հնարավորը, որ բախում չլինի Հայաստանի և Ադրբեջանի միջև:

- Այսօր Հայաստանի թույլ տեղը Սյունիքն է: Բացի Հայաստանից ո՞ր երկրի համար է Սյունիքը կարևոր: Իհարկե, Իրանի: Առնվազն երկու զորավարժություն պետք է անեինք Իրանի հետ Սյունիքում, պայմանագրային բազա ունենայինք Իրանի հետ, սա զսպող հանգամանք կլիներ Ադրբեջանի համար: Իրանն այն պետությունը չէ, որին կարելի է կանգնեցնել` վրան մատ թափ տալով: Իսկ ինչո՞ւ չի արվել:

Լրագրողները Ռոբերտ Քոչարյանին բազմաթիվ հարցեր ուղղեցին նախագահների և Վեհափառի հանդիպման մասով: ՀՀ 2-րդ նախագահը հանդիպումից գաղտնազերծումներ չարեց` նշելով, որ պատրաստակամություն է հայտնել շարունակել իր մասնակցությունը նման հանդիպումներին: Ընդգծեց, որ Կաթողիկոսի մոտ հանդիպման ժամանակ չի քննարկվել երկու հայտարարություն, Լևոն Տեր-Պետրոսյանը չի ներկայացրել իր հայտարարության առաջարկը։

Եղան հարցեր նաև` ի վերջո, հայացքն ուղղել դեպի Արևմուտք, Ռուսաստան, թե՞ Իրան: Ըստ 2-րդ նախագահի` պետք է գործընկերային հարաբերություններն ամրապնդել յուրաքանչյուրի հետ, ինչպես եղել է իր նախագահության տարիներին:

Լուսինե Առաքելյան

Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՓոխհրաձգության արդյունքում ադրբեջանցի մեկ զինծառայող է վիրավորվել․ իրավիճակը՝ սահմանինՆախնական տվյալներով՝ 300-ից ավելի անհետ կորածներ կան, մոտ 300 զոհԱրցախում մոտ 100 զոհվածների մարմիններ գտնվում են Ստեփանակերտից կտրված բնակավայրերում (լուսանկարներ)ԿԽՄԿ-ն այսօր Լաչինի միջանցքով շուրջ 70 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել ԼՂՀայտնի է Արցախում ինչ աշխատանքներ են իրականացվում՝ Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածության hամաձայն«Մոսկվայի Հայ Դատի» գրասենյակի ներկայացուցիչ Ներսես Ներսեսյանը համախմբվելու կոչ է արել հայրենակիցներինՍա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանը ոչնչացնում է ոչ միայն հայերին, այլև ռուսներին. Նորատ Տեր-Գրիգորյանց Արա Աբրահամյանը դիմել է հայրենակիցներին Ավտովթար` Կոտայքի մարզում. մեքենան բախվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին և կողաշրջվելԱրցախցի տեղահանված երեխաները պատմում են՝ ինչպես են դպրոցից կարողացել փախնել ապաստարաններՀազարավոր արցախցիներ Ստեփանակերտի օդանավակայանում են (տեսանյութ)Ջաջուռ գյուղում այրվել է վագոն-տնակ և մոտ 500 կգ անասնակեր Ադրբեջանի կողմից լրջորեն թիրախավորվում է հանքարդյունաբերությունը, այդ թվում՝ մեր տնտեսության շարժիչ ուժը համարվող միավորները, հատկապես ԶՊՄԿ-նՇուշիի մոտ ադրբեջանական ԶՈւ-ն ու խաղաղապահները համատեղ հերթապահություն են կազմակերպել Արցախի աղետի մեղավորները՝Ալիեւն ու Փաշինյանն են. ՇարմազանովՔաղաքացիներն իրազեկման ակցիա են իրականացնում նաև ԳյումրիումԱՀ ՄԻՊ-ը uահմռկեցnւցիչ տվյալներ է ստանում Արտարժույթի փոխարժեքները՝ սեպտեմբերի 23-ին Սամվել Շահրամանյանն այս պահին Շուշիում հանդիպում է Ադրբեջանի Պետանվտանգության ծառայության ղեկավարին Իրանում սպասում են Լավրովի այցին՝ գործընկերության մասին համաձայնագիրը լրամշակելու համար Քաղաքացիները փակել են Երասխ-Երևան միջպետական մայրուղու Արտաշատի հատվածը «Պյատերոչկան» Սամարայի խանութներից մեկում տեղադրել է էներգիա արտադրող սոլերա Մինչև 10 ժամ ջուր չի լինիԵթե որևէ մեկը կարծում է, թե Արցախում կռիվն ավարտվել է` չարաչար սխալվում է․ այս պահին ընդամենը հրադադար է․ Տիգրան Աբրահամյան Արտակ Թովմասյանը Երևանում բողոքի ակցիայի ժամանակ վնասվածքներ է ստացել Չորս-հինգ գիշեր է՝ դրսերում ենք քնում, վախվխելով․ Ասկերանի բնակչուհիՄենք պետք է հիշենք, որ այսօր Արցախը դեռևս արյունաքամ է լինում, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ արյունահոսությունը դադարեցնենք. Ավետիք Չալաբյան Գրանցում ենք մարդկանց, որոնք փնտրում են իրենց երեխաներին կամ կորցրել են կապը հարազատների հետ. ԿԽՄԿ Միջազգային առաջնորդները երկակի ստանդարտներ են կիրառում և ընդունում բռնապետական երկրին՝ արհամարհելով 30 հազար երեխայի ճակատագիրը. Ռուբեն Վարդանյան Հոգևորականներից՝ մինչև բանվորական արտահագուստի և ոստիկանության համազգեստի տարր. «Փաստ»Համացանցում շրջանառվող լուրը, թե իբր ադրբեջանական ուժեր են մտել Ստեփանակերտ, իրականությանը չի համապատասխանում․ Արցախի տեղեկատվական շտաբ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Հայտնաբերվել է Նեպտուն մոլորակը, իրականացվել է առաջին էֆթանազիան․ «Փաստ»Ղարաբաղը չի ներում դավաճանությունը․ «Փաստ»ՊԲ-ի կողմից ռուս խաղաղապահների միջնորդությամբ Ադրբեջանին հանձնված զենք ու զինամթերքըԱռաջնագծում լարված է, կուտակումներ կան․ Աշանի գյուղապետ Փաշինյանը հրաժարվեց Ռուսաստանի և Իրանի առաջարկած լուծումից․ «Փաստ»ՄԻՊ գրասենյակը սահմռկեցուցիչ տվյալներ է ստանում խաղաղ բնակչության դեմ ադրբեջանական տեղեկատվական ահաբեկչության մասին Ռուբեն Վարդանյանը չի լքելու Արցախը «Ոչ ոք չի կարողանում այդ բացը լրացնել». Վարդան Պողոսյանը զոհվել է հոկտեմբերի 2-ին «Բոգոլի» կոչվող բարձունքում․ «Փաստ»Վահագն Աֆյանը նշանակվել է Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Կվաստակե՞նք Արցախից ներողություն խնդրելու իրավունք․ Վահե Հովհաննիսյան Արձանագրվել է կիբերհարձակումների զգալի աճ. ԱԱԾ-ն հորդորում է զգոն լինել Ուկրաինան հրթիռային գրոհ է ձեռնարկել Սևաստոպոլի ուղղությամբ. ՀՕՊ–ը կասեցրել է հարձակումը Կվերանայվի աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու բանաձևը. նախագիծ․ «Փաստ»«Եվլախի հանդիպմանը հաջորդել է Շուշիի հանդիպումը»․ Թաթուլ Հակոբյան Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ Ինչպես է անցել գիշերն Արցախում. նոր տեղեկություններ Լակմուսի թուղթ՝ բոլորի համար․ «Փաստ»23-ամյա վարորդը Մասիսում 04-ով բախվել է շինության պատին. 5 վիրավորներից 3-ը երեխաներ են