Yerevan, 29.March.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Չենք կարող բուժվել այն միջավայրում, որը մեզ հիվանդացրել է». ՀՀ երկրորդ նախագահ

POLITICS

Այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հերթական անգամ հանդիպեց լրագրողների հետ: Նախքան հարցերին անդրադառնալը`  նա հանդես եկավ ներածական խոսքով, որը թեմատիկ իմաստով բաժանեց երեք մասի` Արցախ, Հայաստան, ինչ անել:

Արցախ

-Ցավոք, իմ բոլոր մտահոգություններն իրականություն են դառնում: Իմ տպավորությամբ Արցախի թեման ընդհանրապես բացակայում է բանակցային գործընթացներում և ոչ միայն Բրյուսելում: Խոսքը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման մասին է: Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Ղարաբաղի շուրջ էր, լավ չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է այդ հարաբերությունները կարգավորել` առանց որոշակիություն ունենալու Ղարաբաղի խնդրի հետ կապված: Այն հանգամանքը, որ «Արցախի Հանրապետություն, սուվերենություն, ինքնորոշում» հասկացությունները կորել են Հայաստանի պաշտոնյաների բառապաշարից վկայակոչում են այն մասին, որ ունենք լրջագույն խնդիր: Ադրբեջանն ասում է, որ Ղարաբաղի հարցը կարգավորված է, մենք ձեզ հետ խոսելու ոչինչ չունենք, իսկ Հայաստանն էլ չի պայքարում սրա դեմ: Եթե այսպես շարունակվի, բանակցային գործընթացը լինելու է հետևյալ ֆորմատով` Բաքու, Ստեփանակերտ և ինչ-որ չափով Մոսկվա: Թե ինչ հետևանքներ սա կունենա, թող մանրամասնեն արդեն փորձագետները»,-ասաց Քոչարյանը:

Հայաստան

-Գտնվում ենք անվտանգային խորը ճգնաժամի մեջ, երբ իշխանությունն ի վիճակի չէ պաշտպանել երկրի տարածքային ամբողջականությունը: Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ չեն կարողանում ներգրավվել նաև մեր գործընկերներին` պայմանագրերով սահմանված պարտավորությունները կատարելու համար: Իշխանությունը տարվել է ուտոպիստական «խաղաղության դարաշրջան» բացելու թեզով և դրա ներքո ուղղակի անտեսել է անվտանգության բազմաթիվ հարցեր: Բաքվի և Անկարայի դերը վերջին իրադարձությունների ներքո շեշտակի աճել է, նրանց վրա ազդելու լծակները` նվազել: Վարչապետի ելույթը ՄԱԿ-ում խաղաղության դարաշրջանի հոգեհանգստի ելույթ էր, իր բովանդակությամբ նշանակում էր, որ այսպիսի սպասելիքներ չկան: Այդ էջն ուղղակի պետք է փակել ու բացել նոր էջ` այլ հիմքերի վրա հենված:

-Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ վիճակը Հայաստանում պայթյունավտանգ է: Խոսքը սեպտեմբերի 13-ի հանրահավաքի մասին է:

- Մեր դերակատարությունը տարածաշրջանում շեշտակի նվազել է, բանակցությունների «սեղանի վրա» ենք, ոչ թե շուրջ: Թույլերին, նվնվացողներին ոչ ոք չի սիրում, նրանց հետ ընկերություն չի անում, մուրացկաններին ինչ-որ բան տալիս են խղճահարության պատճառով, այլ ոչ թե հարգանքի: Պետությունը չի կարելի մուրացկան սարքել, եթե ուզում ենք, որ մեր պետականության նկատմամբ լինի հարգանք:

Ի՞նչ անել

- Ստեղծել հանրային կոնսոլիդացիա: Այն աբստրակտ չի լինում, այն լինում է բարձր նպատակներին հասնելու համար: Ի՞նչ մտքեր են հիմա հնչեցնում: Միավորվենք, որ օգնենք ծանր որոշում կայացնելու համար: Կոնսոլիդացիան իրականացնում են ժողովրդին հաղթանակի մղելու համար, կապիտուլյացիայի համար պետք է դեկոնսոլիդացիա: Հնչում է նաև թեզ միավորվենք իշխանության շուրջ: Ստացվում է, որ հիմա մեզ ասում են միավորվենք պրոբլեմի շուրջ: Հիմա մեր նպատակը ո՞րն է` փրկել Հայաստա՞նը, թե՞ փրկել Հայաստանի պրոբլեմը: Մենք չենք կարող բուժվել այն միջավայրում, որը մեզ հիվանդացրել է, միջավայրը պետք է փոխենք:

- Պետք է լրջորեն զբաղվել բանակով: Այստեղ կարելի է բազմաթիվ քայլեր անել: Վերջին իրադարձությունների մասով կասեմ հետևյալը` ինձ համար հասկանալի չէ այն կորուստների հարաբերակցությունը, որն ունեցանք: Այդպիսի հարաբերակցություն չպետք է ունենայինք, եթե զինվորը պաշտպանված լիներ: Ինչո՞ւ երկու տարվա ընթացքում չենք կառուցել լուրջ ու զսպող բնագիծ Հայաստանի սահմաններով: Երկու տարի անց ինչո՞ւ չունենք հարվածային անօդաչու սարքեր: Մի հավատացեք, որ զենք գնել հնարավոր չէ: Սա նշանակում է մեկ բան, որ մենք դասեր չենք քաղել 44-օրյա պատերազմից:

- Պետք է վերագնահատենք մեր անվտանգային ճարտարապետությունը: Պետք է սթափ գնահատենք, թե որ գործոններն ու պետությունները կարող են ազդել Ադրբեջանի և Թուրքիայի վրա: ՀԱՊԿ-ն ընդհանրապես ազդելու հնարավորություն չունի, դրա բոլոր երկրներն Ադրբեջանի հետ ավելի լավ հարաբերություններ ունեն, քան Հայաստանի: Ռուսաստանն անելու է ամեն հնարավորը, որ բախում չլինի Հայաստանի և Ադրբեջանի միջև:

- Այսօր Հայաստանի թույլ տեղը Սյունիքն է: Բացի Հայաստանից ո՞ր երկրի համար է Սյունիքը կարևոր: Իհարկե, Իրանի: Առնվազն երկու զորավարժություն պետք է անեինք Իրանի հետ Սյունիքում, պայմանագրային բազա ունենայինք Իրանի հետ, սա զսպող հանգամանք կլիներ Ադրբեջանի համար: Իրանն այն պետությունը չէ, որին կարելի է կանգնեցնել` վրան մատ թափ տալով: Իսկ ինչո՞ւ չի արվել:

Լրագրողները Ռոբերտ Քոչարյանին բազմաթիվ հարցեր ուղղեցին նախագահների և Վեհափառի հանդիպման մասով: ՀՀ 2-րդ նախագահը հանդիպումից գաղտնազերծումներ չարեց` նշելով, որ պատրաստակամություն է հայտնել շարունակել իր մասնակցությունը նման հանդիպումներին: Ընդգծեց, որ Կաթողիկոսի մոտ հանդիպման ժամանակ չի քննարկվել երկու հայտարարություն, Լևոն Տեր-Պետրոսյանը չի ներկայացրել իր հայտարարության առաջարկը։

Եղան հարցեր նաև` ի վերջո, հայացքն ուղղել դեպի Արևմուտք, Ռուսաստան, թե՞ Իրան: Ըստ 2-րդ նախագահի` պետք է գործընկերային հարաբերություններն ամրապնդել յուրաքանչյուրի հետ, ինչպես եղել է իր նախագահության տարիներին:

Լուսինե Առաքելյան

Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in ArmeniaThe renovated Ucom sales and service center opened at Komitas 30Privileged conditions with the Business Prime packageInterview with Chairman of BOGG PLC Mel CarvillGet 5% cashback on your AMIO digital card! Get 5% cashback on your AMIO digital card!Book Giving Day in Khnko Aper Library. IDBankTransfer your loan and take benefit of the 1.5% low interest refinancing offerAraratBank Donates to Regional Libraries: BOOKS FOR ALLAmeriabank set to join BOGG, a London Stock Exchange (LSE) listed financial group as a standalone entityWhich Book to Choose as a Gift for the Book Giving Day? A Piece of Advice from Idram and IDBankAMIO BANK will start the leasing process in the immediate futureFast Bank has received a Mastercard membership license Two new sports channels in Ucom's uTV channel listA bunch of smiles in the city. "Artsakh" branch of AMIO BANK has been reopened A network ready for the transition to 5G and qualitatively new television. Ucom signed official agreements with Nokia and MediaKindHow to Celebrate Love Days? A Piece of Advice from Idram and IDBankVisa Travel card - your best friend of the road Ardshinbank announces agreement to acquire HSBC ArmeniaFastex to Provide up to 5 Million $FTN to the “Olympionic” Sports FoundationAMD 3,665,972 to Armenian Mothers. In February, Cancer Awareness Month, The Power of One Dram will be directed to the City of Smile