Հայ ժողովուրդը ամենաշատ թվով զոհեր` 1,5 միլիոն, ունեցել է, երբ չի պայքարել. Վարդանյանը՝ ԼՏՊ-ի հայտարարությունների մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆՇուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Վեհափառի գլխավորությամբ ՀՀ երեք նախագահների հանդիպումից հետո Լևոն Տեր-Պետրոսյանը, կարծեք, դիտավորյալ կերպով մեծ հարված հասցրեց ոչ միայն այդ ֆորմատին ու դրանից հասարակության սպասելիքներին, այլև դարձյալ ընդգծեց իր անձի գերկարևոր լինելու հակումը։
Եղան նաև հուսահատական հայտարարություններ, որոնք վերաբերում էին Արցախի ճակատագրին։
«Նախագահի գործողությունների գնահատականը կնախընտրեմ թողնել պատմությանը: Ես միայն մի պարզ փաստ գիտեմ․ հայ ժողովուրդը ամենաշատ թվով զոհեր` 1,5 միլիոն, ունեցել է, երբ չի պայքարել»:
Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:
«Հետևաբար ցեղասպանության ենթարկված ժողովրդին թշնամու գթասրտությանը հանձնվել քարոզելը վերածվում է նոր ցեղասպանության քարոզի»,-եզրափակեց քաղաքական գործիչը:
Արա Ալոյան